Չեմ սիրում արմենիա ալիքը ու աշխատում եմ ընդհանրապես չնայել: Ոչ թե նրա համար, որ ինձ համարում եմ Շանթահարված, ալյ որովհետև գիտեմ, որ նորմալ հաղորդում չունեն:
Միակ լավ ծրագիրը դա Կարգին հաղորդումն է, էն էլ միայն Հայկոյի ու Մկոյի (+ մնացած խմբի) տաղանդի շնորհիվ: Իրանք իրանց աշխատանքով են ռեյտինգ պահում, իսկ արմենիան ընդամենը եթերային ժամանակ է տրամադրում:
Ուրիշ ոչ մի հետաքրքիր հաղորդում չունի, բոլոր ծրագրերում կարելի է տեսնել նույն անտաղանդ դեմքերը:
Ես ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է արմենիայի գովազդյին բաժնի աշխատողը մի նոր բացվող ընկերության ներկայացնում ալիքը, հիմնականում մյուս բոլոր ալիքները "քցելու" շնորհիվ: Ու այն հարցին, թե քանի ռեյտինգային ծրագիր ունեք, ինքը պատասխանեց, որ մի հատ` Կյանքի գինը հեռուստասերիալը:
Էջանիշներ