Ներղություն, երեկ հոգնած էի, քունս էլ տանում էր ՝ մոռացա ձեր ամենակարևոր հարցին պատասխանեմ՝ որտեղ եմ տեսել, որ հեռուստատեսությունները գովաբանեն իրենց շենքն ու շենքի զուգարանի կաֆելը. Չգիտեմ ՝ որտեղ եմ տեսել, ու չգիտեմ արդյոք՝ տեսե՞լ եմ, թե՞ չէ, անկեղծ ասած՝ Արմենիայում էլ չեմ տեսել, այսինքն՝ էդ ռոլիկները իհարկե նայել եմ, բայց ես ուշադրություն չեմ դարձրել էն բանի վրա՝ գովաբանում են, ատչոտ են տալիս, թե՞ ուղղակի ներկայացնում են, ուղղակի նայել եմ ու ուրախացել եմ, որ մենք տենց թիվի ունենք: Լոս-ում, երբ որ անցնում եմ Ալամեդայով՝ էլի ուրախանում եմ, երբ որ NBC-ի կողքին մեր՝ հայկական թիվին ու դրոշն եմ տեսնում, ալիքներն էլ որ փոխում եմ ու տեսնում եմ, որ պատկերով ոչնչով չի զիջում՝ էլի ուրախանում եմ, դե հիմա՝ ես էլ տենց մարդ եմ, ես ուրախանում եմ՝ ուրիշները վառվում են, ես հպարտանում եմ, ուրիշները թույն են թափում: Չէ, անկեղծ.... ու ինձ չի հետաքրքրում, թե տենաս որտեղից դրանց էդքան փողը, որ տենց շենք են առել, ինձ չի հետաքրքրում, թե որտեղից Քրքին էնքան փողը, որ Բելաջիոն ա առել, Արմենիան «գեղցիություն» ա մատուցում, Քիմ Քարդաշյանը մարմնի հինգերորդ կետով ա փող աշխատում, Քրքն էլ, օ, ամոթ, կազինո ա բացել: Երբ որ Վեգասում ինչ-որ մի պակիստանցի տաքսիստ ինձ հարցնում ա՝ ինչ ազգից եմ ու տեղը չի բերում, թե հայը ինչ բանա, ես հարցնում եմ՝ որն ա Վեգասի ամենա-կազինոն, անխուսափելի պատասխանում ա՝ Բելաջիոն, ես ասում եմ՝ այ Բելաջիոն հայի ա պատկանում, ինքը էլ հարցեր չի տալիս, եղածը եսիմինչ չի, բայց ես հպարտանում եմ:Ու ուրախանում եմ, երբ որ հպարտանալու նոր ու նոր պատճառներ են ծագում: կարողա՞ փոքր ազգի ներկայացուցչի կոմպլեքսով եմ տառապում՝ ներող կլինեք, բայց c`est la vie, կայացած ազգերը Եվրատեսիլի մասին սկի չգիտեն ել՝ մեր մոտ համահայկական պատվի խնդիր ա դառել, շատ մի վատ զգացեք՝ Ռուսաստանի նման երկիրը մեզնից շատ չի տարբերվում՝ իրանք էլ կայանալու խնդիր ունեն... ասելս ինչ ա՝ սիրելի հայ ժողովուրդ, եկեք ինքներս մեզ չուտենք, մեկա՝ ուրիշներն են ուտելու: Ասելս ինչ ա՝ նա պասլեդոկ՝ նայում Արմենիա թիվի՝ նայեք, չեք նայում՝ մի նայեք, բայց ինչի եք Արմենիայի ունեցած ավտոբուսը անձնական վիրավորանք համարում ձեր արժանապատվությանը՝ հասկանալ ա պետք....էդքան բան:
Էջանիշներ