Ներսղություն, որ ժամանակ չունեմ շատ հանգամանալից, մեջբերումներով ու կոկլիկ պատասխանել Ձեզ, կպատասխանեմ միայն հիմնական դրույթներին.
. Դուք ինչ է՝ Արմենիայում հաշվապահ ե՞ք աշխատում..պատ՝ չէ: Այդ դեպքում՝ որտեղի՞ց ձեզ էդ տեղեկությունը՝ իբր փողը Գաֆեսչյանից է, Այ իսկական գեղցիությունը դա է՝ հաշվել ուրիշի փողերը՝ չքնել այն մտքից, թե տեսնես՝ ո՞րտեղից...գովազդից, այ թե որտեղից, էդ թվում և՝ Ֆյուչր ավտոյի գովազդից, իսկ ինչի չէ, էն հեռուստատեսությունը, որ գովազդի հաշվին ա գոյատևում ու հազար մարդու աշխատավարձ տալիս, ընդ որում՝ տալիս ժամանակին, ընտրություն կատարելու իրավունք չունի: Բայց եթե անգամ Գաֆեսչյանը ինչ-որ ներդրում էլ կատարեր՝ ինչ մի սխալ բան եք տեսնում դրանում, ես ունեմ բիզնես, որի հիսուն տոկոսն ա միայն ինձ պատկանում ՝ ով կարա խանգարի ինձ՝ էդ բիզնեսի վրա փող ծախսել, կամ ում ինչ գործն ա, Գաֆեսչյանը հիմար չի, դուք իրա փոխարեն իրա փողերին տեր մի կանգնեք, չնայած՝ Արմենիան դրա կարիքը չունի, որովհետև ամենաշատ գովազդն ունի ու ամենաթանկ գներով ա ծախում, լավ էլ անում ա, ես մեկը էն փողը որ տալիս եմ Արմենիայի րոպեին՝ Շանթի ժամին էլ չեմ տա:
Շարունեկենք.
Համաձայն եմ, Արմենիայի ինքնագովազդը լոպազության տարրեր պարունակում ա, հենց սկզբում ես էդ ֆիքսել եմ՝ հանդուգն են ու երբեմն գլխից մեծ գործեր են բռնում, բայց իրանց ասածի տերն են ախր, Հայաստանի սահմաններից դուրս ոչ մի հեռուստաընկերություն էդ ռեյտինգը չունի, Գլենդելի ամեն մի բաց դռնից ու պատուհանից քսանչորս ժամ Արմենիայի ձայնն ա լսվում… Նույնն էլ Եվրոպայում: Ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների՝ Արմենիան սփյուռքի բնակիչների վրա կանալ չի ծախում, Արմենիան ձրի ա ու բոլորի համար ա: Գոնե գիտե՞ք՝ ինչ արժի ամբողջ աշխարհում հեռուստատեսություն սփռելը...Վստահ եմ, որ գիտեք..էլ չշարունակեմ:
. Գիտեք նաև, որ JFK -ի կամ HEB Nielsen-ի տվյալները ինտերնետով հնարավոր չի գտնել, դրա համար պետքա համագործակցության պայմանագիր ունենաք էդ ընկերությունների հետ: ՀՀ-ում գործող ցանկացած պոտենցիալ գովազդատու կարող ա ստանալ էդ տվյալները, խնդրեք Շանթի ձեր ծանոթներին՝ կտրամադրեն, չնայած՝ վստահ եմ, որ լավ էլ տեղյակ եք՝ ինչն-ինչոց ա:
... Դժբախտ երջանկություն, չաղ հարսանիք, Վերվարածներ, որոգայթ, շղթա.... մեծ տարբերություն՝ անկեղծ ասած՝ չեմ տեսնում, Արմենիայի գեցեբեն անգամ քսան տոկոս ռեյտինգ ա անում, բայց թե որտեղից էս ակումբում էդ ատելությունը Արմենիայի ու հիացմունքը Շանթի հանդեպ՝ հասկանում եմ, վստահ եմ՝ ինձնից բացի էլի հասկացողներ կան: Լավ ասացվածք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է: