ԵՎՐՈՓ ԱՌՄԵՆԻԱ ԹԻՎԻն ի՞նչպեսենք կարող դիտել:
ԵՎՐՈՓ ԱՌՄԵՆԻԱ ԹԻՎԻն ի՞նչպեսենք կարող դիտել:
Առմենյա ԹիՎիանուն չկպցնեք
Դիանա Գրիգորյանս
![]()
Մանուլ (25.02.2010)
ԱՐՄԵՆԻԱՆ էլ փող ավել է բերել, աջ ու ձախ փող է ծախսում
![]()
USArnenia TV-ի թողարկած գովազդային հոլովակները տեսե՞լ եք: Նույնիսկ 90-ականներին Հայաստանում էդպիսի ապուշ գովազդներ չէին նկարահանում: Ուղղակի աղբ է, հեռուստատեսային աղբ:
սկսեցի չնայել ,երբ գեղարվեստական ֆիլմերը հանեցին , մի ժամանակ կարգին , թարմ կինոներ էին դնում ,մեկել ֆուտբոլ ունեին...
հիմա մենակ Կարգին հաղորդում![]()
Freeman (03.08.2010)
Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.02.2010, 10:29:
Եվ առհասարակ բոլոր ալիքներն էլ ասում են որ իրենք են ամենաշատ դիտվողը, մարդ չգիտի որմեկին հավատա և որմեկին ոչ:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.02.2010, 10:28:
Եթե կարելիի է՝ ես արտահայտեմ իմ կարծիքը Հայաստանում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ:Շանթը գավառական է, աթարի հոտ է գալիս:Հանրայինը պահպանողական է, ու բացի այ՝ այնտեղ վաղուց էլ չեն հիշում, որ հեռուստատեսությունն արվում է հեռուստադիտողի համար…Արմենիան հանդուգն է, շատ հաճախ է գլխից մեծ գործեր բռնում, երբեմն նախ ասում է, հետո է անում, բայց ավելի հաճախ է անում, քան մյուս հեռուստաընկերությունները.Մյուս հեռուստաընկերությունների մասին չեմ ուզում խոսել, որովհետև հիմնական մրցակցությունը այս երեքի մեջ է… Եթե հետաքրքրում են ռեյտինգները՝ ապա ես քաջատեղյակ եմ, քանի որ որպես գովազդի պատվիրատու՝ ամեն օր ստանում եմ արդյունքները. Հանրայինի արդյունքները հիմնականում կազմում են Շանթի արդյունքների կեսը, իսկ Արմենիայի արդյունքները՝ այնքան, որքան կազմում են Շանթինն ու Հանրայինինը միասին վերցրած: Արմենիան անում է այն, ինչ ժողովուրդն է ուզում տեսնել, դե արի ու դրանում մեղադրի մի հեռուստաընկերության, որն ինքնաֆինանսավորվում է, ու ոչ միայն չի ծախսում ոչ մի սփույռքահայ բաժնետիրոջ փողերը, այլ իր եկամուտը կիսում է այդ բաժնետիրոջ հետ. Ես հասկանում եմ, որ այս ակումբում փոքր-ինչ անառողջ շահագրգռվածություն է տիրում Շանթ հեռուստաընկերության հանդեպ, բայց եթե այս փոքրիկ վիրտուալ պետության մեջ խոսքի ազատությունը հարգի չէ, ուրեմն ինչ եք պահանջում անհամեմատ ավելի մեծ մեր պետությունից:
Հանրայինն իսկապես էլ ծախսում է ժողովրդի փողերը, քանի որ ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ու ֆինանսավորվում է այնքան, որքան մասնավոր հեռուստաընկերությունները երազում էլ չեն կարող տեսնել, պլյուս՝ գովազդից ստացված գումարը.... Լավ չի ուրիշի փողերը հաշվելը, բայց Հանրայինում դրանք իսկապես էլ մեր ու ձեր փողերն են: Արմենիայի եկամուտի միակ աղբյուրը գովազդն է, ուրեմն ով կարող է ստիպել նրանց անել մշակութային հաղորդումներ, որոնք երկու-երեք տոկոս ռոյտինգ կունենան ու զրո հովանավոր, իսկ որ դա այդպես կլինի՝ ես էլ, դուք էլ շատ լավ գիտենք:
Վերադառնանք վերևի հարցման արդյունքներին. այս հարցմանը կարծեմ թե մոտ երեսուն-քառասուն հոգի է մասնակցել, դա ուղղակի ծիծաղելի է, մանավանդ որ՝ նորից եմ կրկնում, այս ակումբում անառողջ «Շանթ»--ահարված մթնոլորտ է տիրում, և դա հասկանալի է. փոքր ազգ ենք, բոլորս մեկս-մեկին բարեկամ ենք, կամ գոնե գյումրեցի ենք... Մեկ ուրիշ ֆորումում հարցում անցկացրեք՝ ուրիշ արդյունք կստանաք: Կոնկրետ ես ասում եմ միջազգային JFK և HEB Nielsen ընկերությունների հաղորդած արդյունքները, որոնցով առաջնորդվում եմ որպես գովազդի պատվիրատու: Առաջնորդվում եմ նաև իմ ընկեկերների ու բարեկամների արձագանքներով, որոնց ճաշակին ես վստահում եմ: Իհարկե՝ Արմենիան էլ անթերի չէ, օրինակ՝ ես մոտ չեմ գնում այն ամենին, ինչին մոտ է գնում Դիանա Գրիգորյանը, չնայած՝ նրա այսօրվա արած մարազմատիկ սերիալը քառասուն տոկոս ռեյտինգ է անում: Բայց հասկանում եմ՝ ինչի են էդ մարազմը եթե դնում. դա ձեր դեմքն է, սիրելի ժողովրդի հարգելի քառասուն տոկոս, նայեք ու հիացեք:
Պատասխանում եմ
Վերնագիրը ալիքի գովազդային հոլովակներից է ընտրված, որտեղ իրենք իրենց գովաբանում են, իսկ ես այդ գովասանքին իռոնիայով եմ մոտենում։
Չեմ սիրում նման բանավեճերը։ Երբ նշվում է ինչ-որ մեկի վատ կողմերը, իսկ պատասխանում այլ, թեմայի հետ կապ չունեցող սուբյեկտներն են փնովվում։
Մի՞թե։ Ակումբ կան թեմաներ, և՛ Շանթի և՛ Հարայինի վերաբերյալ, որտեղ նրանց վերաբերյալ կան և՛ դրական, և՛ բացասական գրառումներ։ Այս, ինչպես Դուք նշեցիք, «փոքրիկ վիրտուալ պետության» մեջ խոսքի ազատությունը լավ էլ հարգի է, հակառակ դեպքում, ըստ Ձեր տրամաբանության, Դուք չէիք կարողանա արտահայտել Ձեր մտքերը։
Ինչ վերաբերվում է Շանթի նկատմամբ շահագրգռվածությանը, ապա ցավոք այնտեղ չեմ աշխատում և որևէ կապ չունեմ Շանթի հետ, ինչպես նաև ի ուրախություն Առմենիայում և Հանրայինում չեմ աշխատում և նրանց հետ էլ կապ չունեմ։
Արմենիա ալիքը կատարյալ անճաշակություն է, հատկապես դրանց բազմազան անիմաստ սերիալները:Չնայած մեր եթերներում կարգին ոչ մի բան չկա
ոնց որ հեռուստադիտողի պակաս են բերել, Hayland.am-ում "ԺԱՄԸ" լրատվականի խումբ են ստեղծել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ