US Aռmenia TV իի կայքն եմ հայտնաբերել
Էսքան շատ փող ու գեղցիություն որտեղի՞ց![]()
Մեջբերեմ առաջին վիդեոի սկզբի տեքստը http://www.usarmeniatv.com/about.html
Երկրորդ վիդեոն ավելի կայֆն ա։27-27 Վեստ Ալամիդա ավենյու։ Սա այն փողոցն է, որտեղ ամիսներ առաջ իր ներկայությունը հաստատեց սփյուռքում գործող հայկական ամենախոշոր հեռուստաընկերությունը՝ ՅՈՒԷՍԱՌՄԵՆԻԱ ԹԻՎԻն։ Սա այն փողոցն է, որտեղ տասնամյակներ շարունակ գործել են բացառապես Միացյալ Նահանգների մեդիա հսկաները։ Սա այն փողոցն է, որտեղ տասնամյակների դադարից հետո առաջին անգամ ծածանվում է հայկական եռագույնը։ (՞՞՞՞՞) ՅՈՒԷՍԱՌՄԵՆԻԱն հայկական ամենամեծ գաղթոջախ բերեց հայերի իրականության լուսաբանման միանգամայն նոր մոտեցումներ։ Տեղադրեց տեխնոլոգիաներ (՞՞՞՞՞
) ու դարձավ հասանելի յուրաքանչյուր հայի համար։ Անկախ գտնվելու վայրից։ ՅՈՒԷՍԱՌՄԵՆԻԱյի դեպքում տարածքային ու աշխարհագրական բաժանումներ չկան։ Մենք եթերում ենք, ամենուրեք։ (՞՞՞՞՞
) Մենք աշխատում ենք ձեզ համար։
Մեկ տարի առաջ հայկական ամենամեծ գաղթոջախում՝ Լոս-Անջելեսում սկսվեց սփյուռքում ամենամասշտաբային հեռուստաընկերության գործունեությունը։ ՅՈՒԷՍԱՌՄԵՆԻԱն հայկական իրականություն մուտք գործեց միանգամայն նոր մոտեցումներով, հաստատեց չափանիշներ, որոնք սփյուռքում, հայկական տեղեկատվական դաշտում ԵՐԲԵՔ չեն եղել։ Չափանիշներ, որոնք ոչ միայն հայկական, այլև միջազգային մեդիա հսկաների (՞՞՞՞՞նու, տամ մելկի CNN, FOX, ABC, BBC... ) հետ մրցելու, լուրջ հիմքեր են տալիս
Ահա CBS, DYsney ու ՅՈՒԷՍԱՌՄԵՆԻԱԱԱԱԱԱ
Մասշտաբ, հզորություն, որակ, համարյա անհավանական թվացող տեսիլք, որը հանդարտ, դանդաղ, կայուն դառնում է իրականություն:
ԱՀԱ այդ իրականությունը:
ԱՀԱ այս հսկայական շենքը: - 2 թե 3 հարկ... ՀՍԿԱՅԱԿԱՆ շենք
ԱՀԱ այս 12 տեսախցիկներով գործող ամենաարդիական մոբիլ հեռուստակայանը: - Մի հատ սովորական ավտոբուս հեռուստատեսության համար: Ի դեպ, նկատեմ ՄԻ ՀԱՏԻԿ:
ԱՀԱ ՀԱՅ ԴԵՖԻՆԻՇՆ ստանդարտի սարքերը, մոնտաժային սենյակները - Գոսպաաաաձիիի
Եվ սա դեռ ամենը չէ: Որպես բոնուս
«Այսօր ՅՈՒԷՍԱՌՄԵՆԻԱՆ լավագույն հայկական հեռուստակայանն է» կարծես ուրիշ էլ կա...
Եվ սա էլ դեռ ամենը չէ… ԱՐԴԵՆ ԵՎՐՈՓ ԱՌՄԵՆԻԱ ԹԻՎԻ...
Մենակ իմ ներվերի՞ն ա ազդում Առմենիա ԹԻՎԻյի աներևակայելի, ամենամասշտաբային ամենա պաթոսը, որը գեցղիության ցանկացած դրսևորում տալիս-անցնում ա, անկախ իրականում եղածից…![]()
Էջանիշներ