User Tag List

Նայել հարցման արդյունքները: Armenia TV մասին ի՞նչ կարծիքի եք

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավն է

    30 22.56%
  • Վատն է

    48 36.09%
  • Միջին ալիք է

    46 34.59%
  • Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենաարդիական, ամենա ամենա ալիքն է աշխարհում

    9 6.77%
Էջ 5 13-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 181 հատից

Թեմա: Armenia Tv, US Armenia TV, EU Armenia TV

  1. #61
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2010
    Գրառումներ
    40
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    խնդրում եմ նաև բացատրել ներքևում գրված նախադասությունը հատկապես ընգծված մասը, կոնկրետ նշելով տարեթիվն ու ամսաթիվը թե ե՞րբ է ԱՅԴ փողոցի վրա ծածանվել հայկական դրոշը։

    Իմ դիտարկումներով ՅուԷսԱռմենիան ստեղծվել է 90-ականներին Հայաստանից գնացած պատահաբար հարստացած խորհրդային նեխած մտածելակերպով մարդկանց կողմից, որոնց ձեռքում «վդռուգ» հայտնվել է որոշակի տեխնիկա, ըստ նրանց անկրկնելի և միակն աշխարհում և դրանով ուզում են զարմացնել «մութ ու ցուրտ Հայաստանին» և Հայաստանը այդպիսին հիշող ԱՄՆ-ում ապրող հայերին։ Աղվոր է
    Հայկական դրոշը այսօր էլ ծածանվում է Լոս Անջելեսում, Բրբանկում, USArmenia-ի շենքի վրա, ու ծածանվել է, որքանով տեղյակ եմ՝, Արմենիա հեռուստաընկերության կողմից ձեռք բերման օրվանից:

    Ու առհասարակ՝ ձեր պոստը ինձ մոտ այնպիսի տպավորություն է թողնում, ասես այն գրել է բամբասկոտ, լաչառ, կռվարար մի տնային տնտեսուհի: Ինչ ինսունականներին գնացած մարդիկ, ինչ վդռուգ հայտնված տեխնիկա, ինչի՞ մասին եք դուք խոսում....Մի պահ ինձ թվաց՝ ես եմ գիշերով արդեն հոգնած, բան չեմ հասկանում, բայց հետո տեսնեմ՝ չէ, սա հասկանալու բան չի, մարազմ ա, Դիանա Գրիգորյանը ավելի լավ տեքստեր ա գրում, մի խոսքով՝ Ուզում ե՞ք՝ մի քիչ էլ ներվայնացնեմ՝ ավելի հետաքրքիր դետալներ ի հայտ գան: Ու ընդհանրապես՝ եկեք մի քիչ էլ օրինակ Երևան Թիվիից խոսանք, ինչ պակաս Թիվի ա, ինչ եք սաղդ կպել՝ Արմենիա հա Արմենիա, իրա համար տելե ա, էլի, ԱԼՄ-ից լավը չլինի:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 04.03.2010, 12:05:

  2. #62
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը

    Հստակ, կոնկրետ հարցեր էի տվել և կրկին ի պատասխան վիրավորանք… Ցանկացած ալիքի վերաբերյալ կարող եք թեմա բացել ու խոսոլ ինչքան ուզեք, որևէ մեկը չի խանգարում։ Ակումբի կանոնադրության շրջանակներում իհարկե։ Իսկ նույն կանոնադրության շրջանակներում ես կմտածեմ արգելափակելու վերաբերյալ։ Ակումբի անդամների մի մասին, այդ թվում և ինձ, այսինքն բոլոր նրանց, ով Առմենիա ԹԻՎԻ-իի նկատմաբ քննադատական մոտեցում է ցուցաբերում, դեռ անվանեցիք «մարազմատիկ, մազոխիստ», հետո «հաչացող», հիմա էլ «լաչառ, բամբասկոտ»... Ու դրա համար ոչ մի նկատողություն չեք ստացել, իսկ հիմա արդեն լուրջ մտածում եմ արգելափակելու վերաբերյալ։

    Ժող, օբյեկտիվության համար, խորհուրդ եմ հարցնում։ Ի՞նչ անեմ։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե (04.03.2010)

  4. #63
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2010
    Գրառումներ
    40
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Ներղություն, երեկ հոգնած էի, քունս էլ տանում էր ՝ մոռացա ձեր ամենակարևոր հարցին պատասխանեմ՝ որտեղ եմ տեսել, որ հեռուստատեսությունները գովաբանեն իրենց շենքն ու շենքի զուգարանի կաֆելը. Չգիտեմ ՝ որտեղ եմ տեսել, ու չգիտեմ արդյոք՝ տեսե՞լ եմ, թե՞ չէ, անկեղծ ասած՝ Արմենիայում էլ չեմ տեսել, այսինքն՝ էդ ռոլիկները իհարկե նայել եմ, բայց ես ուշադրություն չեմ դարձրել էն բանի վրա՝ գովաբանում են, ատչոտ են տալիս, թե՞ ուղղակի ներկայացնում են, ուղղակի նայել եմ ու ուրախացել եմ, որ մենք տենց թիվի ունենք: Լոս-ում, երբ որ անցնում եմ Ալամեդայով՝ էլի ուրախանում եմ, երբ որ NBC-ի կողքին մեր՝ հայկական թիվին ու դրոշն եմ տեսնում, ալիքներն էլ որ փոխում եմ ու տեսնում եմ, որ պատկերով ոչնչով չի զիջում՝ էլի ուրախանում եմ, դե հիմա՝ ես էլ տենց մարդ եմ, ես ուրախանում եմ՝ ուրիշները վառվում են, ես հպարտանում եմ, ուրիշները թույն են թափում: Չէ, անկեղծ.... ու ինձ չի հետաքրքրում, թե տենաս որտեղից դրանց էդքան փողը, որ տենց շենք են առել, ինձ չի հետաքրքրում, թե որտեղից Քրքին էնքան փողը, որ Բելաջիոն ա առել, Արմենիան «գեղցիություն» ա մատուցում, Քիմ Քարդաշյանը մարմնի հինգերորդ կետով ա փող աշխատում, Քրքն էլ, օ, ամոթ, կազինո ա բացել: Երբ որ Վեգասում ինչ-որ մի պակիստանցի տաքսիստ ինձ հարցնում ա՝ ինչ ազգից եմ ու տեղը չի բերում, թե հայը ինչ բանա, ես հարցնում եմ՝ որն ա Վեգասի ամենա-կազինոն, անխուսափելի պատասխանում ա՝ Բելաջիոն, ես ասում եմ՝ այ Բելաջիոն հայի ա պատկանում, ինքը էլ հարցեր չի տալիս, եղածը եսիմինչ չի, բայց ես հպարտանում եմ:Ու ուրախանում եմ, երբ որ հպարտանալու նոր ու նոր պատճառներ են ծագում: կարողա՞ փոքր ազգի ներկայացուցչի կոմպլեքսով եմ տառապում՝ ներող կլինեք, բայց c`est la vie, կայացած ազգերը Եվրատեսիլի մասին սկի չգիտեն ել՝ մեր մոտ համահայկական պատվի խնդիր ա դառել, շատ մի վատ զգացեք՝ Ռուսաստանի նման երկիրը մեզնից շատ չի տարբերվում՝ իրանք էլ կայանալու խնդիր ունեն... ասելս ինչ ա՝ սիրելի հայ ժողովուրդ, եկեք ինքներս մեզ չուտենք, մեկա՝ ուրիշներն են ուտելու: Ասելս ինչ ա՝ նա պասլեդոկ՝ նայում Արմենիա թիվի՝ նայեք, չեք նայում՝ մի նայեք, բայց ինչի եք Արմենիայի ունեցած ավտոբուսը անձնական վիրավորանք համարում ձեր արժանապատվությանը՝ հասկանալ ա պետք....էդքան բան:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (04.03.2010)

  6. #64
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդկային հոգեբանությունից առհասարակ որևէ բան հասկանում եմ՝ դուք էլ իմ ասածն եք շատ լավ հասկանում:
    Փաստորեն մարդկային հոգեբանությունից բան չեք հասկանում
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  7. #65
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Թեման ընդհանուր չեմ կարդացել, բայց կասեմ, որ արմենիա ալիքը չեմ սիրում ու համարյա չեմ նայում: Իրենց հաղորդումների մակարդակը շատ ցածր ա:
    Մի բան էլ, լեզվի տեսչությունը մի տարի առաջ մոնիտորինգ էր արել բոլոր հեռուստաալիքներով ու պարզել, որ հայոց լեզուն ամենաշատը աղավաղում ա Արմենիա ՏՎ ալիքը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armuk (04.03.2010)

  9. #66
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ որ Վեգասում ինչ-որ մի պակիստանցի տաքսիստ ինձ հարցնում ա՝ ինչ ազգից եմ ու տեղը չի բերում, թե հայը ինչ բանա, ես հարցնում եմ՝ որն ա Վեգասի ամենա-կազինոն, անխուսափելի պատասխանում ա՝ Բելաջիոն, ես ասում եմ՝ այ Բելաջիոն հայի ա պատկանում, ինքը էլ հարցեր չի տալիս, եղածը եսիմինչ չի, բայց ես հպարտանում եմ:Ու ուրախանում եմ, երբ որ հպարտանալու նոր ու նոր պատճառներ են ծագում:
    Ինչ լավ ա, որ պակիստանցի տաքսիստները հպարտանալու առիթ են տալիս: Եղբայր, իսկ տաքսիստներից բացի էլ ի՞նչ մասնագիտության մարդկանց մոտ ես վեգասի բելաջիո-ով հպարտանում:

  10. #67
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    ալիքներն էլ որ փոխում եմ ու տեսնում եմ, որ պատկերով ոչնչով չի զիջում՝ էլի ուրախանում եմ,
    Ուրախ եմ, որ Դուք ուրախ եք Լոսում ապրելուց և «որակյալ» հայկական ալիք նայելուց։ Իսկ օրինակ ես ու էլի շատ հայրենակիցներ «սխալվել» ու վերադարձել են Հայաստան ապրելու կամ ապրում են Եվրոպայում, Արմենիան դիտում են արբանյակով՝ Hotbird-ով, որտեղ էդ սուպեր--պուպեր որակից մնում է մնում է միայն «կաֆելը», նույնքան կուբիկոտ ու անորակ: Համեցեք մեզ մոտ, դիտեք այդ «հիասքանչ պատկերը», որը ոչ մի բանով չի տարբերվում քրդական փախած ալիքներից ու հետո նույնպես շարունակեք ուրախանալ «հիասքանչ պատկերով»:
    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ որ Վեգասում ինչ-որ մի պակիստանցի տաքսիստ ինձ հարցնում ա՝ ինչ ազգից եմ ու տեղը չի բերում, թե հայը ինչ բանա, ես հարցնում եմ՝ որն ա Վեգասի ամենա-կազինոն, անխուսափելի պատասխանում ա՝ Բելաջիոն, ես ասում եմ՝ այ Բելաջիոն հայի ա պատկանում,
    Դե... Տաքսիստները ամենուրեք նույնն են, նույնիսկ Հայաստանում… Մարդ կա հպարտանում ա, որ մենք Արամ Խաչատուրյան, Կոմիտաս, թեկուզ SOAD, Տիգրան Պետրոսյան, Վիլիամ Սարոյան, Անդրե Ագասի, Ատոմ Էգոյան, Ջիվան Գասպարյան, Սերգո Փարաջանով ունենք, ցուցակը կարելի է շարունակել, ի դեպ, մարդ էլ կա հպարտանում ա, որ ինչ-որ մեկը կազինո ունի։ Մարդիկ տարբեր են։
    Օրինակ Դուք շարունակում եք վիրավորել խոսակցին գրառումներով։

    Հ.Գ. Մոռացա ասեմ, չտխրեք, եթե այս անուն-ազգանունները բան չասեն Ձեզ, նրանք ո՛չ կազինո ունեն, ո՛չ էլ Առմենիայում են աշխատում։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 04.03.2010, 13:20:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (05.03.2010)

  12. #68
    Ձյունաճերմակ բու Minerva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Չեմ սիրում էդ ալիքը: Ոնց որ ԱԼՄ-ի հարուստ տեսակը լինի: Ու ինձ սխալ չհասկանաք. ինձ ընդհանարապես չի հետաքրքրում, թե իրանց փող որտեղից, ով ա իրանց հովանավորում ու ինչի համար: Էդ կարևոր չի: Կարևորն էն ա, որ իրանք էդ միջոցները հաճախ ծախսում են անտաղանդ ու անիմաստ հաղորդումների վրա, իսկ հետո էլ իրանց երևակայում են: Մենակ չասեք, թե իրանց փողերն ա, ինչի վրա ուզեն, կծախսեն: Հեռուստաեթերը վերջիվերջո հասարակության համար ա, ու արժեր, որ մի քիչ էլ մտածեին, թե ինչ են մատուցում մեր` դեռ ամբողջովին չձևավորված հասարակությանը:
    What is mind? No matter. What is matter? Never mind!

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (04.03.2010), Ներսես_AM (06.03.2010)

  14. #69
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներղություն, երեկ հոգնած էի, քունս էլ տանում էր ՝ մոռացա ձեր ամենակարևոր հարցին պատասխանեմ՝ որտեղ եմ տեսել, որ հեռուստատեսությունները գովաբանեն իրենց շենքն ու շենքի զուգարանի կաֆելը. Չգիտեմ ՝ որտեղ եմ տեսել, ու չգիտեմ արդյոք՝ տեսե՞լ եմ, թե՞ չէ, անկեղծ ասած՝ Արմենիայում էլ չեմ տեսել, այսինքն՝ էդ ռոլիկները իհարկե նայել եմ, բայց ես ուշադրություն չեմ դարձրել էն բանի վրա՝ գովաբանում են, ատչոտ են տալիս, թե՞ ուղղակի ներկայացնում են, ուղղակի նայել եմ ու ուրախացել եմ, որ մենք տենց թիվի ունենք: Լոս-ում, երբ որ անցնում եմ Ալամեդայով՝ էլի ուրախանում եմ, երբ որ NBC-ի կողքին մեր՝ հայկական թիվին ու դրոշն եմ տեսնում, ալիքներն էլ որ փոխում եմ ու տեսնում եմ, որ պատկերով ոչնչով չի զիջում՝ էլի ուրախանում եմ, դե հիմա՝ ես էլ տենց մարդ եմ, ես ուրախանում եմ՝ ուրիշները վառվում են, ես հպարտանում եմ, ուրիշները թույն են թափում: Չէ, անկեղծ.... ու ինձ չի հետաքրքրում, թե տենաս որտեղից դրանց էդքան փողը, որ տենց շենք են առել, ինձ չի հետաքրքրում, թե որտեղից Քրքին էնքան փողը, որ Բելաջիոն ա առել, Արմենիան «գեղցիություն» ա մատուցում, Քիմ Քարդաշյանը մարմնի հինգերորդ կետով ա փող աշխատում, Քրքն էլ, օ, ամոթ, կազինո ա բացել: Երբ որ Վեգասում ինչ-որ մի պակիստանցի տաքսիստ ինձ հարցնում ա՝ ինչ ազգից եմ ու տեղը չի բերում, թե հայը ինչ բանա, ես հարցնում եմ՝ որն ա Վեգասի ամենա-կազինոն, անխուսափելի պատասխանում ա՝ Բելաջիոն, ես ասում եմ՝ այ Բելաջիոն հայի ա պատկանում, ինքը էլ հարցեր չի տալիս, եղածը եսիմինչ չի, բայց ես հպարտանում եմ:Ու ուրախանում եմ, երբ որ հպարտանալու նոր ու նոր պատճառներ են ծագում: կարողա՞ փոքր ազգի ներկայացուցչի կոմպլեքսով եմ տառապում՝ ներող կլինեք, բայց c`est la vie, կայացած ազգերը Եվրատեսիլի մասին սկի չգիտեն ել՝ մեր մոտ համահայկական պատվի խնդիր ա դառել, շատ մի վատ զգացեք՝ Ռուսաստանի նման երկիրը մեզնից շատ չի տարբերվում՝ իրանք էլ կայանալու խնդիր ունեն... ասելս ինչ ա՝ սիրելի հայ ժողովուրդ, եկեք ինքներս մեզ չուտենք, մեկա՝ ուրիշներն են ուտելու: Ասելս ինչ ա՝ նա պասլեդոկ՝ նայում Արմենիա թիվի՝ նայեք, չեք նայում՝ մի նայեք, բայց ինչի եք Արմենիայի ունեցած ավտոբուսը անձնական վիրավորանք համարում ձեր արժանապատվությանը՝ հասկանալ ա պետք....էդքան բան:
    Կյանքումս չեմ ընդունել «ես հպարտ եմ որ հայ եմ» ոգով արտահայտությունները:

  15. #70
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2010
    Գրառումներ
    40
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Եկեք շարունակենք ցուցակը՝ ինչի չէ՝ Ազնավուր, Այվազովսկի, System of a down, Արտավազդ Փելեշյան, Սեմ Հարությունյան, Արշիլ Գորկի..պետքա՞՝ կարամ շարունակեմ, ի մեծ զարմանս ձեզ՝ ես սրանց էլ գիտեմ, նրանց էլ գիտեմ, ափսոս՝ պակիստանցի տաքսիստը չգիտի, մենակ Քրքին գիտի, ու ես էդ մասին գիտեմ, Ինչի էդ օրինակը բերեցի՞՝ չնայած շատ ավելի արժանավորները կան...նույն պատճառով, ինչի որ բերեցի Քարդաշյանի օրինակը....դե մենք քաղքենի ենք, Ֆի, կազինո, մարմնի հինգերորդ կետ, Արմենիայի շենք...շատ կասկածելի ձեռքբերումներ են, ինչի մասին ենք խոսում.....Վստահ եմ, որ այստեղ հնարավոր չի մի բան մեկընդմիշտ պարզաբանել, բայց ես դեռ հույսս չեմ կորցնում… Ինչի չեմ խուսափում տաքսիստների հետ խոսակցության բռնվելու՞ց...պատ.՝ ոչ ռասսայական խտրականությունն եմ ընդունում, ոչ դասակարգայինը, բացի էդ՝ սեփական փորձից գիտեմ՝ տաքսիստների հետ անմիջական խոսակցությունից երբեմն էնքան բան կարելի ա իմանալ ու բացահայտել....լավ, շեղվեցինք:
    Իմիջիայլոց՝ ԼՈՍ-ում չեմ ապրում, չեմ էլ ապրել, ոչ էլ ուզում եմ ապրել, ուղղակի շատ հաճախ ճամփորդում եմ՝ գործով, ու ոչ միայն Լոս, տարբեր տեղեր եմ լինում...ու մի բան եմ պարզել՝ աշխարհի որ կետում էլ լինի՝ հայ լինելը լավ բան ա, բայց չար, նախանձ, քաղքենի հայից վատ մեկ էլ թուրքն ա: Իսկ Արմենիան լավ ալիքա, բարի ալիքա, բարի ա, որովհետև իրա ուժերին վստահ ա, ինչի են տարբեր տեղերից բոլորը Արմենիա վազու՞մ...բա ով կմնա խորտակվող կամ արդեն խորտակված նավի վրա, Արմենիան հեղինակություն ունի, պլյուս՝ լավ են վճարում, պլյուս՝ բոլորն են նայում, նույնիսկ նրանք, ովքեր հետո քննադատում են: Իմիջիայլոց՝ տարբեր տեղերից բոլորը մենակ Արմմենիա չի, որ վազում են, տարբեր տեղերից տարբեր տեղեր էլ են վազում, երևի՝ պատճառներ ունեն....Մի խոսքով՝ սիրտս վկայում ա, արգելափակմանս ժամը հասել ա, ինչ արած՝ թող վատ օրս սա լինի..

  16. #71
    ամեն ինչ արդար է ??? armuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2010
    Գրառումներ
    349
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Շանթի դերասանները ոչ թէ ԱՐՄԵՆԻԱի սիրուցեն լցված գնում ԱՐՄԵՆԻԱ այլ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՍԻՐՈՒՑ այնպես որ ոչմի հպարտանալու կարիք չկա հարգելի Marco

  17. #72
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2010
    Գրառումներ
    40
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում armuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շանթի դերասանները ոչ թէ ԱՐՄԵՆԻԱի սիրուցեն լցված գնում ԱՐՄԵՆԻԱ այլ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՍԻՐՈՒՑ այնպես որ ոչմի հպարտանալու կարիք չկա հարգելի Marco
    Իսկ ո՞վ ասաց, որ ես հպարտանում եմ, ու ո՞վ ասաց, որ հակառակն եմ պնդում: Իհարկե՝ մարդիկ ուզում են իրենց արածի դիմաց լավ վարձատրվել, դրա համար էլ գնում են այնտեղ, որտեղ հեռանկար ու ապահովություն են տեսնում իրենց համար: Ընդ որում՝ ասեցի արդեն՝ միայն Արմենիա չէ, որ գնում են, տարբեր տեղեր են գնում:

  18. #73
    ամեն ինչ արդար է ??? armuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2010
    Գրառումներ
    349
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    գնում են այնտեղ, որտեղ հեռանկար ու ապահովություն են տեսնում իրենց համար
    զարմանումեմ
    Վերջին խմբագրող՝ armuk: 05.03.2010, 18:30:

  19. #74
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Չեմ սիրում արմենիա ալիքը ու աշխատում եմ ընդհանրապես չնայել: Ոչ թե նրա համար, որ ինձ համարում եմ Շանթահարված, ալյ որովհետև գիտեմ, որ նորմալ հաղորդում չունեն:
    Միակ լավ ծրագիրը դա Կարգին հաղորդումն է, էն էլ միայն Հայկոյի ու Մկոյի (+ մնացած խմբի) տաղանդի շնորհիվ: Իրանք իրանց աշխատանքով են ռեյտինգ պահում, իսկ արմենիան ընդամենը եթերային ժամանակ է տրամադրում:
    Ուրիշ ոչ մի հետաքրքիր հաղորդում չունի, բոլոր ծրագրերում կարելի է տեսնել նույն անտաղանդ դեմքերը:

    Ես ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է արմենիայի գովազդյին բաժնի աշխատողը մի նոր բացվող ընկերության ներկայացնում ալիքը, հիմնականում մյուս բոլոր ալիքները "քցելու" շնորհիվ: Ու այն հարցին, թե քանի ռեյտինգային ծրագիր ունեք, ինքը պատասխանեց, որ մի հատ` Կյանքի գինը հեռուստասերիալը:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  20. #75
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2008
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Եթե չլիներ Կարգին հաղորդումը, էտ ալիքը ընդհանրապես չէի նայի, շատ չտես ու գեղացի ալիքա:

Էջ 5 13-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոդիսական UPS Armenia-ի հետ...
    Հեղինակ՝ armatura, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.03.2015, 18:11
  2. Grand Theft Auto:Armenia(GTA:Armenia)
    Հեղինակ՝ Fashist, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 19.11.2010, 23:59
  3. Grand Theft Auto:Armenia(GTA:Armenia)
    Հեղինակ՝ Fashist, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 94
    Վերջինը: 24.07.2010, 23:27
  4. TV ARM RU, TV Armenia RU
    Հեղինակ՝ terev, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2010, 21:07
  5. wap.armenia.wen.su
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •