Անկեղծ ասած, մինչև հիմա միայն մի բան է պարզ երևում, որ Դուք յուէսառմենիահարված եք
Փոքր ալիք ա, բոլորը բոլորին բարեկամ են, ոչինչ, պատահում է։
Սկսենք նրանից, որ որևէ JFK կամ HEB Nielsen ինտերնետում ինձ չհաջողվեց գտնել, եթե ցույց տաք հղումներ, ապա շատ շնորհակալ կլինեմ։
Տենց էլ անում, մենք տանը պուլտ ունենք։ Պուլտը սարքավորում ա, որով հեռուստացույցի ալիքներն ես փոխում։ Ի դեպ, երբ ես եմ նայում հեռուստացույց հայկական ալիքներն ընդհանրապես չեն միանում, իսկ վիդեոները գտել եմ ինտերնետում։
Ուրախ եմ, որ ուրախ եք։ Ի դեպ, ի զարմանք Ձեզ, ես էլ եմ ուրախ… բայց…
Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք, որ գովաբանեն իրենց շենքը կամ շենքի գտնվելու վայրը։
Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք որ գովաբանեն իրենց տեսախցիկը։
Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք, որ գովաբանեն իրենց հաղորդավարի աթոռն ու գրիչը։
Չեք տեսել ու չեք էլ տեսնի, քանի որ հեռուստադիտողը մեծ հաշվով թքած ունի, թե որտեղ է գտվնում ալիքը ֆիզիկապես։ Էականը հաղորդումն է, որը ցուցադրում է այդ ալիքը։ Ցավով պիտի նշեմ, որ Առմենիան փոքր վարկանիշ չունի։ Ցավով, քանի որ «ֆյուչր աֆթո» յի նման ցածրորակ գովազդով հագեցած և «Դժբախտ երջանկություն» թե՞ «Երջանիկ դժբախտություն» սերիալի նման ցածրորակ կոնտենտով հագեցած ալիքը բարձր վարկանիշ չպիտի ունենա, բայց սրա մասին խոսք չի եղել։
Կրկնում եմ, խոսքը աննորմալ պաթոսի ու պոմպեզության մասին է։ Ֆյուչր աֆթո…
Էջանիշներ