Ակումբում ավելացել է մի նորություն, բաժին, որի անունը, դեռևս պայմանական, «Լրատու» է: Այստեղ կարող եք մտնել կայքի վերևում եղած Լրատու հղումով:

Ակումբի այսպես կոչված գլխարկին կտտացնելով դուք կտեղափոխվեք այդ օրվա իրադարձությանը նվիրված հոդվածին: Մտադիր ենք, այս բաժինը հաճախակի թարմացնել, իսկ թե ինչ նյութեր կլինեն, դեռևս վերջնական որոշված չէ: Այնպես որ խնդրում ենք գրել ձեր առաջարկությունները, որպեսզի իմանանք մեր անելիքը:

Ես շատ ուրախ եմ, որ այդ բաժնի առաջին նյութը եղավ Հայոց Բանակի կազմավորման 15 ամյակին նվիրված փոքրիկ հոդվածը: Կանխավ բոլորիդ շնորհավորում եմ այդ հիասքանչ տոնի առթիվ: