User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Գրիգոր Զոհրապ

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրիգոր Զոհրապ

    Գրիգոր Զոհրապ: Ո՞ր ստեղծագործություններն եք կարդացել: Ի՞նչ կարծիքի եք նրա մասին: Ինչ է՞ր գիտեք նրա կյանքից: Ո՞վ է հեշտությամբ հասկանում նրա բարբառը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրիգոր Զոհրապ

    Չէի կարծում, որ գրական արևմտահայերենն արդեն բարբառ է համարվում...
    Կարդացել եմ արձակ գործերի երևի 85-90%-ը, չափածոյից՝ շատ ավելի քիչ։ Զոհրապ կարդում եմ 9-10 տարեկանից, երբևէ արևմտահայերենը խնդիր չի եղել, հատկապես որ արևելահայերենից շատ եմ սիրում։
    Կարծում եմ՝ ավելորդ է նույնիսկ ասելը, որ շատ եմ սիրում...
    Ի դեպ՝ «Արմենիսա» նորավեպն ո՞վ է կարդացել։ Միշտ ինձ հետաքրքրել է Զոհրապի այն միտքը, որ կանանց պետք է թողնել սեփական համոզմունքներին, եթե անգամ դրանք սխալ են։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  3. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրիգոր Զոհրապ

    «Արմենիսա»-ն կարդացել եմ: Վատը չէր, ոչինչ այնպես :
    Դուք կարդացել ե՞ք «Ռեհան»ը, սիրում եմ այդպիսի ստեղծագործություններ, որոնք ունենում են անակնկալ վերջաբան: Որոշակի հումոր էլ կա դրանց մեջ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռեհան

    Ա

    Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային:
    Ինչե~ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ:
    Հեռվեն՝ նայվածքս կհետեւեր անոնց շնորհալի շրջագծին, կամակ ելեւէջներուն, ըմբոստ պզտիկ թելերուն,- ըմբոստ՝ որպես են ամեն պզտիկները,-որոնք սանտրեն փախչելով կդառնային կ'իյնային վար, զսպանակի գալարումներով:
    Քիչ-քիչ, մտերմություն կհաստատեի անոնց հետ. կճանչնայի զանոնք, գրեթե կխոսեի հետերնին:
    Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:
    Անո՞ր համար երկար ատեն սեւեռած մնաց վրաս. չեմ գիտեր. բայց ինծի այնպես թվաց, որ այդ նայվածքը մանրամասն հետախուզեց զիս. չափեց, ձեւեց, տեսավ մանավանդ զմայլած ու քիչ մը ապշած արտահայտությունը աչքերուս: Գոհ երեւեցավ անշուշտ այս քննութենեն, վասն զի ժպիտ մը գծագրվիլը ու աներեւութանալը մեկ եղավ երեսին սաստիկ կարմրությանը մեջ, այն վերջալույսի տարտամ շառավիղներուն նման որոնք արեւմուտքին մեջ կհալին՝ համասփյուռ շեկություն մը ձգելով հորիզոնին վրա:

    Բ

    Որչափ որ կեցանք այնտեղ՝ անխոս մտերմության մը կապերով միացած զգացինք սրտերնիս: Տարեց մարիկ կային իր շուրջը, հայրը, հորեղբայրները թերեւս, ու անոնց առջեւ, մանավանդ այն չարահայաց բազմության մեջ, որ այս Մյոհյուրտարի պարտեզը կլեցներ հիմա, զգուշավոր դիրք մը պահելու ստիպված՝ չէր կրնար ուզածին չափ ստեպ ինծի դառնալ. բայց զիքը տոչորող հայտնի անհամբերությունը կկարդայի դեմքին վրա, ամեն անգամ, որ առիթը գտներ իմ կողմս նայելու:
    Պատանության անուրջներուն մեջ երազված, ըղձված էակն էր դեմս, խորհրդանշանը իմ բոլոր փափագներուս, որ հոդ նստած էր, իր անվերլուծելի ձգողությանը մեջ:
    Ազատ էր ան երեսս չնայելու ու չխնդալու ինծի. ի~նչ փույթ. նորեն պիտի սիրեի զինքը, պիտի հետեւեի իրեն ու կապվեի իր հիշատակին. իր Կուռքի անտարբերությունը՝ մազի չափով չպիտի խախտեր իմ հավատքս:
    Իսկ հիմա ավելի բախտավոր էի. կզգայի ստույգ կերպով որ անուշադիր չէր ինծի, ու զիս վրդովող խորհրդածությունները՝ իր մտքեն ալ կ'անցնեին:
    Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ'ըլլայինք ժամերով:

    Գ

    Կեսգիշերին մոտ էր երբոր բազմությունը ցրվիլ սկսավ. լուսինը անհետացեր էր. անոնք ալ ոտքի ելան. գլխու աննշմարելի շարժում մը՝ որ երկուքիս միայն հասկնալի ըլլալուն համար այնքան ավելի քաղցր բարեւ մը ձեւացուց:
    Հեռվեն ուղեկից եղա իրենց, ու ճամփուն վրա, մութին մեջ տեսա իր նազելի գլուխը՝ որ ետին կդառնար մեկը փնտրելու համար կարծես:
    Համր ու դանդաղ քալվածքով մը կ'երթային ու հորը ձայնը կ'իմանայի մեզ շրջապատող անդորր լռության մեջ, խիստ ու հրամայող ձայն մը որ հնազանդություն կպատվիրեր:
    Արդեն կմեղքնայի զինքը.ի~նչ կքաշեր արդյոք խստասիրտ հոր մը ճնշումին տակ. մեծ ծառի մը անքույթ հովանիին ներքեւ փթթած ծաղիկ՝ որ քամիի հարվածներուն դեմ պաշտպանված է անշուշտ, բայց ուզածին չափ արեւին երեսը չի տեսներ. անդին, ուրիշներ կան, բաց օդին, ձյունին ու բուքին ձգվածներ, որոնց՝ վտանգները ու վայելքները հավասարապես շռայլված են. ո՞րն է բախտավորը ասոնցմե:
    Կզգամ որ իմս վանդակներու ետին պահվըտող աղջիկ մըն է. իր վեհերոտ ձեւը այս համոզումը կուտա ինծի: Ո՞վ էինքը. ո՞ւր կբնակի. այս հարցումները այնքան ավելի կհուզեն միտքս որքան ահա քիչ-քիչ կմոտենան հարկավ իրենց տունին:
    Կանգ առին վերջապես ֆրերներու դպրոցին կողմը, նոր շինված տան մը առջեւ. պզտիկ սպասուհի մը՝ կանթեղ մը բռնած ձեռքը, դուռը բացավ. ես քայլ մըն ալ առի մոտենալու ու վերջին անգամ մը տեսնելու համար զինքը. հայրը մտավ նախ, վերջը մյուսները, տարիքի կարգով. էն վերջը մտավ անիկա ու ես մինակ մնացի տասը քայլ հեռուն, փողոցին մթությանը մեջ:
    Ան ատեն ուզածիս պես դիտեցի տունը. դեպի Քուշ-Տիլի իջնող զառիվայրին ու հոն վազող վտակին կնայեր երեսը. գեղջուկ ու սիրուն բան մը ուներ. աջ կողմը՝ անկյունի սենյակը, էն աղվոր դիրքով, լույս մը երեւցավ հանկարծ ու փողոցեն կրցա տեսնել զայն, մազերը թափած հիմա, որ բաց պատուհանին առջեւ եկավ կանգ առնելու վայրկյան մը ու դիտելու Մոտայի ծոցը՝ իր սեղմված հողե լանջքերուն մեջ:
    Հետո լույսը մարավ ու ամեն բան խավարի մեջը ինկավ հանկարծ:

    Դ

    Ի՞նչ կխորհիս դուն, ձեռքդ գլխուդ այդպես, պատուհանիդ առջեւ նստած. թեթեւ քամին մեղմիվ կշոյե մազերդ ու ես կնշմարիմ հոսկե անոնց վրա վազող սարսուռը:
    Այս իրիկվան դեմդ ելլող տղո՞ւ ն կմտածես դուն ալ. սպասված, օր մը չէ նե օր մը գտնված անծանոթին՝ որ հին բարեամի մը պես առջի ժամեն մտերիմ կ'երեւա քեզի, ինչպես որ ես ահա, փողոցին մեջ պատի մը տակ կեցած, քեզի կմտածեմ:
    Հետո ձանձրացած այս միակերպ անշարժութենեն, փողոցին մեջ կքալեմ, աչքս վեր այդ պատուհանին սեւեռած. ի՞նչ կ'ակնկալեմ քեզմե, բառ մը , անուշ խոսք մը, որ շոշափելի ապացույցը ըլլա մեզ միացնող համակրության:
    Մութին մեջ չեմ կրնար որոշել դեմքը, զոր ծնոտին դրված ձեռքը կգոցե, բայց սեւ մազերուն ժողվվածքը կտեսնեմ հստակ. մունջ կեցած է հոն, չհամարձակելով առջի բառը ինքը արտասանել:
    Եվ ես, իրմե ոչ նվազ վեհերոտ, չեմ խոսիր, վախնալով որ չխռովեմ այս գեղեցիկ երազը ու ձեռքե չհանեմ զայն:
    Հիմա, զովությունը կ'ավելնա. աջ ու ձախ երկարող փողոցներուն մեջ կլսեմ գիշերապահին ճոկանը որ կհնչե ու կ'իմացնե թե ժամը յոթն է:
    Վերը անշարժ կսպասե ան իր արձանի դիրքին մեջ, ու ես վարեն, զինքը դիտելով միայն երջանիկ եմ ահա: Հորիզոնին վրա պլպլացող լույսերը կտժգունին քիչ-քիչ. գիշերը ավելի հստակ, վճիտ ու թափանցիկ կ'ըլլա, ու հեռուն՝ ծովին մութ կապույտը, իր առջի փայլը կորսնցուցած՝ սեւ ծածկոցի մը պես կտարածվի իբրեւ թե անհուն դագաղի մը վրա:
    Շուրջս տիրող վեհւթյան ու խաղաղության մեջ ինքզինքս ուրիշ աշխարհ մը փոխադրված կզգամ. մաքուր ու խաղաղ երկիր մը, որ իզմե ու իրմե զատ բնակիչ չունի. ամբողջ տիեզերքը մեր երկուքիս ձգված:
    Աքաղաղները կխոսին, արեւելքեն լույսի հոսում մը կսկսի. գեղեցիկ մազերը վերն են միշտ, պատուհանին առջեւ, իրենց առջի դիրքին մեջ. հովը կգգվե զանոնք, անոնց պզտիկ թելերը կդողացնե. դեմեն՝ լույսը կ'ավելանա, կզեղու, կշռայլվի. արշալույսն է:
    Վաստակաբեկ,ժամերով հոս անքուն անցընելուս համար չեմ գանգատիր, դեմս է անիկա, իր պատուհանին աջեւ ինծի պես անքուն, ինծի պես երազող:
    Քիչ մըն ալ կկենամ այսպես. հանկարծ սեւ մազերու կոհակը կճշտվի աչքիս առջեւ. ռեհանի պզտիկ թումբ մը, իր մութ կարմիր թաղարին վրա կեցած, առտվան զեփյուռեն կսարսռա:
    Ա՞ն էր բաց պատուհանին առջեւ ինծի սպասողը մինչեւ լույս. կզարմանամ. ի~նչպես չտեսա. ծաղրելի կգտնեմ ինքզինքս. կբարկանամ պզտիկ իյնալուս համար:

    Ե

    Հիմա, որ տարիներ անցան անկե ի վեր, հիմա կ'օրհնեմ քեզի, ո'վ ռեհանի պզտիկ փունջ, որ ամեն սրտի մոտ բարեկամե ավելի երջանիկ ըրիր զիս գիշեր մը ողջույն:
    Աղջկան մը դեմք առիր պարտելու համար զիս. աղեկ ըրիր, այն բոլոր խանդակաթ գորովին համար՝ զոր թափեցի պզտիկ թերթերուդ վրա, չեմ զղջար:
    Առավոտը թող գա ուզածին չափ իր հոսած լույսին անողոք ստուգությունը թոթափելու չորս դիս:
    Դուն իմ աչքիս՝ առատ գեղեցիկ մազերն ես միշտ անոր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #5
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքը

    Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
    Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ։
    1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։ 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։ 1881-ին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով։ 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։ Իրավաբանական գիտելիքները գրողին օգնում են իր նորավեպերը գրելիս:
    1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին Գրիգոր Զոհրապը դաժանորեն սպանվում է։

    Ստեղծագործությունները

    1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունտ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։
    Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։
    Սահայն գրողը առավել հայտնի է իր նորավեպերով: Նորավեպերը փոքրածավալ արձակ ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում անսպասելի ավարտով: Գրել է գրեթե 40 նորավեպ: Այդ նորավեպերը ամփոփված են 3 ժողովածուներում՝ խորհրդանշական խորագրերով ՝ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կյանքը ինչպես որ է» (1911), «Լուռ ցավեր» (1911):
    Վերջին խմբագրող՝ Հայուհի: 27.11.2010, 20:49:
    Нет без правил игры, есть игра по неволе!

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2016
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեվ ձեզ խնդրում եմ կարող եք ինձ շտապ օգնել,ինձ << Գրիգոր Զոհրապը Նորավեպի վարպետ>> -նա պետք

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրիգոր Նարեկացի
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 19.04.2014, 13:19
  2. Պոեզիա. Սուրեն Գրիգոր
    Հեղինակ՝ Անի Ներկարար, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.07.2011, 17:12
  3. Գրիգոր Գուրզադյան - Էսսեներ
    Հեղինակ՝ aniko, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.12.2009, 01:42
  4. Գրիգոր Սարգսյանի ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Grigor, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.03.2007, 23:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •