User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Զահրատ

  1. #31
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախատօնակ

    -Մինչդեռ հոգիս կվերածնի իւրաքանչիւր սիրոկ հետ-
    Որքան տխուր է գիտնալ
    թէ սերերն ալ
    թէ սերերն ալ կը մոխրանան ակամայ

    Որքան դժուար է գիտնալ
    ու-չսիրել, չսիրել-

    -Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ-
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.03.2011), E-la Via (08.11.2011), Sambitbaba (10.09.2013)

  3. #32
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ապերախտ են սա մարդիկը -
    ըսաւ կատուն -
    Այսքան տարի է իրենց մուկերը կ'որսամ
    Նորէն ալ
    Ջերմուկ կ'ըսեն
    Ջերկատու չեն ըսեր
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.03.2011), ars83 (23.03.2011), CactuSoul (23.03.2011), Chilly (23.03.2011), davidus (23.03.2011), E-la Via (08.11.2011), Sambitbaba (10.09.2013), Հայկօ (23.03.2011), Նաիրուհի (24.03.2011)

  5. #33
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին Դրացիներ

    Այլեւս հոս չեն բնակիր
    - սիրուած անձեր չէին թաղին մէջ -
    Չենք գիտեր ուր գացին

    Չըլլալիք բան - կարօտցանք զիրենք
    Երանի նորէն հոս ըլլային
    Ու մենք նորէն զիրենք չսիրէինք


    Պարախաղ

    Պար կը խաղանք
    Բառերուն հետ բառ
    քարերուն հետ քար կը խաղանք
    ու ծառերուն հետ ծառէ ծառ կը խաղանք

    չարերուն հետ
    չենք խաղար
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.03.2011), E-la Via (08.11.2011), Sambitbaba (10.09.2013), Հայկօ (23.03.2011), Նաիրուհի (24.03.2011)

  7. #34
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ ցավակցիր Ոչ մի կերպ ուղեղումս սրանք որպես գեղարվեստական ստեղծագործություններ չեն տեղավորվում: Միայն լեզուն է՝ արևմտահայերենը, որ սրանցում ինձ հրապուրմ է: Այդ էլ ավելի նախընտրում եմ Մեծարենց կարդալ
    Ժողովուրդ ջան էս նախորդ գրառումիս ավել-պակասը կներեք: Լավն ա Զահրատը, էս մի ժամ ա կարդում եմ ու ժպտում, կարդում եմ ու ժպտում, ուրեմն սիրում եմ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.11.2011), Sambitbaba (10.09.2013), Նաիրուհի (20.12.2011)

  9. #35
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի տարի

    Բարի տարի ըսի քեզի

    Բարի տարի ըսիր ինծի
    -Հողը լսեց
    ու եղեւին մը բուսաւ

    Ու մեզի հետ
    Բարի տարի ըսին շատեր իրարու
    Երկնակամարը լսեց
    հարիւրաւոր աստղ ինկաւ

    Եկան աստղերը թառեցան
    եղեւինի ճիւղերուն
    Բարի տարի բարի տարի
    ըսին մեզի-իրարու

    -Տարին լսեց
    -այսքան բարի ըսուելէ վերջ
    բարի չըլլալ
    չէր կրնար-
    Բարի տարի ըսաւ մեզի
    Թերահաւատ-բայց նորէն
    Բարի տարի ըսինք մենք
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.08.2012), Sambitbaba (10.09.2013), Արէա (31.12.2011)

  11. #36
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Զահրատի մասին թեման բացելու համար: Ես անընդհատ ուզում էի բացել, անընդհատ ինչ-որ բան խանգարում էր : Ավեացնեմ նրա՝ իմ ամենասիրելի գործերից մեկը.


    Ոսպ ստկող կինը

    Ոսպ մը - ոսպ մը - ոսպեր - ոսպ մը - քար մը - ոսպ մը - ոսպ մը - քար մը
    Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - քար մը - կանաչ ոսպ մը
    Ոսպ ոսպի քով - քար ոսպի քով - հանկարծ բառ մը - բառ ոսպի քով
    Հետո բառեր - ոսպ մը - բառ մը - բառ բառի քով - հետո խոսք մը
    Ու բառ առ բառ խոլ բարբառ մը - հինցած երգ մը - հին երազ մը
    Հետո կյանք մը - ուրիշ կյանք մը - կյանք կյանքի քով - ոսպ մը - կյանք մը
    Դյուրին կյանք մը - դժվար կյանք մը - ինչու դյուրին - ինչու դժվար
    Բայց քով քովի կյանքեր - կյանք մը - հետո բառ մը - հետո ոսպ մը
    Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - ցավ մը - կանաչ երգ մը
    Կանաչ ոսպ մը - սև մը - քար մը - ոսպ մը - քար մը - քար մը - ոսպ մը:

    Ուղղակի հրաշք բանաստեղծություն է: Կյանք կա մեջը՝ բառիս բուն իմաստով: Հայ կնոջ կյանք:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.08.2013), Sambitbaba (10.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Ռուֆուս (01.09.2013)

  13. #37
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լույսին մոտ մուսաս եկավ: Կիկոյի համառոտ կենսագրությունը դնեմ էստեղ: Մի-երկուսը կկրկնվեն, ժամանակին Հայկօն դրել է, բայց ոչինչ:

    ***

    Համառօտ կենսագրութիւն Կիկոյի

    Ա.
    ԿԻԿՕ ԿԱՄՈՒՐՋԻՆ ՎՐԱՅ Է

    Կիկօ կամուրջին վրայ է
    Շոգենաւը տիւթ կ՚ընէ կ՚երթայ
    Կիկօ բազրիքին յենած կը նայի

    Ամէն շոգենաւ գալուն Կիկօ կ՚ուրախանայ
    Կամուրջին վրայ է Կիկօ
    Քիթը վեր վեր կը քաշէ
    Մարդիկ կու գան – մարդիկ կ՚երթան
    Կիկօ կամուրջին վրայ է

    Շոգենաւը տիւթ կ՚ընէ կ՚երթայ


    Բ. ՕՏԱՐ

    Քաղաքին այդ կողմերը օտար էին Կիկոյին
    Բարձր բարձր շէնքերը օտար
    Մարդիկը – գեղեցիկ կիները օտար

    Գոգնոց հագած աղջիկ մը եկաւ
    Հինգ ղրուշ դրաւ ափին –
    Օտար էին մարդիկը – օտար –
    Կիկօ մուրալու չէր ելած

    Գ.
    ԹԱՂԸ

    Բոլոր տուները իրարու կը նմանին
    Բոլոր տնեցիներն իրարու
    Խորթ աչքով մի նայիք Կիկոյին
    Ան իր թաղին մէջ ՄԻՒՍԻՒ ԿԻԿՕ է

    Թաղն ըսես թաղի չի նմանիր
    Տունն ըսես տունի չի նմանիր
    Կիկոն ըսես Միւսիւի չի նմանիր
    Ասիկա տարօրինակ աշխարհ մըն է

    Ունի չունի թաղը փերեզակ մ՚ունի
    Ունի չունի հինգ վեց ճախարակ ունի
    Թաղեցիներն ըսես տուն ունին տեղ չունին
    Ունին չունին գէշ աղէկ գործ մը ունին

    Սակայն խորթ աչքով մի նայիք Կիկոյին
    Ունի չունի «Միւսիւ»ութիւն մը ունի

    Դ.
    ՍԵՐԵՆԱՏԻ ՊԷՍ

    Բարի սիրուհիի մը նման
    մառախուղը թեւերուն մէջ է առեր Կիկոն
    Երբ ամենուրեք խոնաւ է գիշերանց
    խոնաւ – կայմերը կամ Կիկոյի յիշատակները -
    պէտք է բոլոր լամբարները մտերմաբար բարեւել
    պէտք է փայփայել Կամուրջին բազրիքները
    յետոյ կծկուիլ մառախուղին ծոցին

    Մառախուղը – բարի մառախուղը որ թեւերուն մէջն է առեր ամէն ինչ
    ամէն ինչ – կայմերը Կղզիները կամ Կիկոն
    բարի սիրուհիի մը նման կ՚ըսէ
    Ի՞նչ բան կայ աւելի հաւատարիմ
    քան մեծ վիշտ մը – առանձնութեան մէջ –

    – Կիկօ կ՚երազէ –
    Բարի սիրուհիի մը նման
    մառախուղը թեւերուն մէջ է առեր Կիկոն

    Ե.
    ԱՀՄԷՏ ԷՖԷՆՏԻ ՓՈՂՈՑԸ

    Կիկօ կը վախնայ Ահմէտ էֆէնտի փողոցէն անցնելու
    Ահմէտ էֆենտի փողոցը մութ է
    Մութին համբուրուող զոյգեր կան

    Կիկօ կը վախնայ Ահմէտ էֆէնտի փողոցէն անցնելու
    Իր առանձնութիւնը միտքը կ՚իյնայ

    Զ.
    ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

    Երկինքէն մուչինաներ կ՚իյնան
    Ծառերէն մուչինաներ կ՚իյնան
    Բարձր բարձր շէնքերէն
    Կիկոյի մանկութեան օրերէն
    Սալայատակի քարերէն մուչինաներ կը ցատկեն

    Մուչինա մուչինա
    Մուչինաները բոլորը մէկ Կիկոն կը ծափահարեն
    – Գոյն գոյն կարկտան
    Երկու մատ մօրուք
    Կիկոն մուչինա են կարծեր –

    Է.
    ԴԻՄԱԿԱՒՈՐ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ
    ԿԻԿՈՅԻ ԵՒ ՄԱՐԴՈՑ ՀԱՄԱՐ


    Խնդացող մարդու դիմակ մ՚է առեր
    Զրկանքով բանուած դէմքին անցուցեր
    Եւ ինքնավստահ
    Աղուոր օրերուն գալուն սպասեր

    Խլեր այնպիսի անհուն կարօտով
    Դիմակն – ուժգնօրէն երեսն անցուցեր
    Դիմակին ծիծաղն երեսն է ելեր

    Ու Կիկօ հիմա
    Ծիծղուն կեցեր իր օրերուն առջեւ
    Համարձակօրէն
    եւ ուրախացեր եւ ուրախացեր

    Ը.
    ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

    Դուռը բացի որ Կիկոն էր – հրամմէ ըսի – նստեցանք
    Կիկօ ըսաւ թէ շատ կարօտցեր էր զիս
    Ես ըսի թէ շատ կարօտցեր էի զինք
    Յետոյ խորհեցայ թէ զինք որքան շուտ մոռցեր էի
    Յետոյ խորհեցաւ թէ զիս որքան շուտ մոռցեր էր ինք

    Ըսի որ աւելի յաճախ կ՚ուզեմ տեսնել զինք
    Ըսաւ որ աւելի յաճախ կ՚ուզէ տեսնել զիս
    Որոշեցինք աւելի յաճախ տեսնել զիրար
    Գնաց – դրան մէկ կողմն ես – դրան միւս կողմն ինք –
    Արդէն իսկ զիրար մոռցեր էինք

    Թ. ՈԽ

    Միտքը դրեր է Կիկօ
    Պիտի չմեռնի

    Դուք բոլորդ պիտի մեռնիք
    Աշխարհ Կիկոյի պիտի մնայ

    Ու Կիկօ աշխարհի վրայ միսմինակ
    Բոլոր հայելիները պիտի կոտրէ

    Ժ.
    ՍԴՐԻՓ – ԴԻԶ

    ՆԱԽ հագուիլ պէտք է
    ՅԵՏՈՅ արուեստով հանուելու համար

    Կիկօ արուեստը սորվեր է ՇԱՏՈՆՑ
    ՀԻՄԱ հագուստին կը սպասէ

    ԺԱ.
    ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ

    Կիկօ աչքերուն ակնոց է առեր
    Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
    Երկինքը կապոյտ – ծովերը կապոյտ
    Սիրած աղջկան աչքերը կապոյտ
    Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ

    Ակնոցը քթին չորս դին կը նայի –
    Կ՚ըսես ծովերը կապոյտ էին միշտ
    Կ՚ըսես երկինքը կապոյտ էր արդէն
    Չի հաւատար որ – նոր տեսայ կ՚ըսէ
    – Ակնոցը քթին չորս դին կը նայի

    Կիկօ աչքերուն ակնոց է առեր
    ՀԻՄԱ կապոյտը կապոյտ կը տեսնէ

    ԺԲ.
    ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹԻՒՆ

    Կիկոյի միտքը ման կու գայ քաղաքէ քաղաք
    – Կիկօ աշխարհի մասին կը խորհի –

    Կիկոյի միտքը կը սաւառնի մոլորակէ մոլորակ
    – Կիկօ կը մտածէ արեգակնային դրութեան վրայ –

    Կիկոյի միտքը կը ճախրէ աստղէ աստղ
    – Կիկօ տիեզերք մը կ՚երեւակայէ

    Լոյսէն ալ արագ
    – Կիկոյի միտքը կ՚ուզէ սլանալ աւելի անդին

    – Կը մոլորի – չի կրնար

    Ձրի ճամփորդելն այսքան

    ԺԳ. ԿԻԿՕ ՄԵՌԱՒ

    Բացօթեայ շատ պառկեցաւ
    Թող քիչ մըն ալ հողին տակ քնանայ

    Հանգիստ իր կօշիկներուն

    ԺԴ. ՀՈՂԻ ՄԱՍԻՆ

    Հողը շատ կը սիրէր –
    Երկինքէն ինկած աստղի մը պէս էր Կիկօ
    կ՚ուզէր գիրկ գիրկի պառկիլ հողին հետ
    կ՚ուզէր հողը գրկել – գրկել հիանալ
    մեռաւ – հասաւ մուրատին

    Սակայն – չեմ գիտեր ինչու – աստղերը կու լան
    Կամուրջը կուլայ
    – Ողջութեանը Կիկօ ուրիշ մտերիմ չունեցաւ –


    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (01.09.2013)

  15. #38
    Սկսնակ անդամ Milen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2013
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Դդումի համ» ժողովածու
    «Փապուղիի մէջեն» բանաստեղծությունից հատված
    Կը սպասենք-
    կը դիտենք անոնք որ
    Խումբ խումբ դուրս կ' ելլեն-
    Ըսել է
    Նոյն թափով կ'աշխատի փապուղին
    Տարօրինակ փապուղի մըն է -մէջեն
    Մարդ մարդ կը մտնէ - աւանակ կ'ելլէ
    Աւանակը կը մտնէ- մարդ կը դառնայ
    Կը յիշենք մենք ալ անցանք հոնկէ
    Կը յիշենք - կամ չենք յիշեր
    Կը յիշենք եթե աւանակ էինք -մարդ դարձանք
    Չենք յիշեր եթե մարդ էինք -աւանակ դարձանք:
    Կերպարափոխություն և էափոխություն է տեղ գտել այստեղ: Զահրատին բնորոշ է ամենսովորականի մեջ անսովորը տեսնելը և ցույց տալը:
    Վերջերս կարդում էի Զահրատի «Դդումի համ» ժողովածուի մեկ այլ՝ «Ես երջանկության դեղահատ մըն եմ» ստեղծագործության վերաբերյալ բ.գ.թ.դոցենտ Վ. Փիլոյանի հոդվածը, որը ինձ հնարավորություն տվեց նորովի ընկալել այս ստեղծագործողին: Ես հասկացա, որ քիչ հետաքրքրություն ենք ցուցաբերում վերջին շրջանի մեր գրողներին, բանաստեղծներին , մտածելով, որ ում անունը ավելի շատ և վաղուց է հնչում ավելի արժանի են մեր ուսումնասիրությանը, բայց գրականությունը ժամանակ և սահմաններ չունի:Բոլոր ժամանակներում,ինչքան էլ ,որ մտածենք, որ ամեն ինչ ասվել է, նորութուն գտնելը անհնար է, այնումենայնիվ, քանի գոյություն ունի մարդը կլինի գրականություն և գրականության մեջ նորություն:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.09.2013), Sambitbaba (10.09.2013), Նաիրուհի (09.09.2013)

  17. #39
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամուէլին երկրորդ սէրը

    1
    - Օրը այսպէս կ՛անցնի –

    Վերելակը վեր
    Վերելակը վար
    Վեր - վար
    Վերելակը վեր – Սամուէլ վեր
    Վերելակը վար – Սամուէլ վար
    Վեր վար վեր վար Սամուէլ վեր
    Վեր վար վեր վար Սամուէլ վար
    Նատիան կու գայ – վերելակը վեր
    Նատիան կ՛երթայ – վերելակը վար
    Սամուէլ Սամուէլ Սամուէլ վեր
    Սամուէլ Սամուէլ Սամուէլ վար
    Սամուէլ վեր
    Սամուէլ վար
    Վեր – վար

    2
    - Երբ Սամուէլ առանձին է –

    Նան – Նատիա – Նատիա – տի
    Նան – Նատիա – Նատիա – նա
    Սամուէլ վեր
    Նան – Նատիա – Նատիա – տի
    Սամուէլ վար
    Նան – Նատիա – նան – նատի

    3
    - Երբ Սամուէլ եւ Նատիա վերելակին մէջ են –

    Անոր նայիլ – ոչ – Սամուէլին աչքերը վար
    Թէ չնայիլ – ոչ - Սամուէլին աչքերը վէր
    Սամուէլին աչքերը վար
    Զինքը սիրել – ոչ - Սամուէլին սիրտը վար
    Թէ չսիրել – ոչ - Սամուէլին սիրտը վեր
    Սամուէլին սիրտը վեր

    4
    - Երբ Սամուէլ վերելակին մէջ առանձին կ՛իջնէ վար –

    Վար Սամուէլ վար
    Սիրուեր է – չէ սիրուեր – Սամուէլ – վերելակը վար
    Կը սիրեմ ըսեր է – չէ ըսէր - Սամուէլ – վերելակը վար
    Վար Սամուէլ վար

    5
    - Օրը այսպէս կ՛անցնի –

    Վեր - վար
    Վերելակը վեր – Սամուէլ վեր
    Վերելակը վար – Սամուէլ վար
    Վեր վար վեր վար Սամուէլ վեր
    Վեր վար վեր վար Սամուէլ վար
    Նատիան կու գայ – Սամուէլին սիրտը վեր
    Նատիան կ՛երթայ – Սամուէլին սիրտը վար
    Սամուէլ վեր
    Սամուէլ վար

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.02.2014), My World My Space (11.02.2014), Արէա (10.02.2014), Նաիրուհի (10.02.2014)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •