Մի օր «Աշխարհի շուրջ» հաղորդաշարով Եթովփիայի մասին հաղորդում էր: Մեկ էլ լսեմ, որ Եթովփիայի եկեղեցին մեր Հայկական եկեղեցու հետ ինչոր հին կապեր ունի: Համարյա նույն արարողակարգերը, նույն տոները, հետո հագուստն էր շատ նման ու եկեղեցական իրերը, խաչերը, ձեռնափայտերը և այլն: Նենց տպավորություն էր, ոնցոր հայկական եկեղեցու արարողակարգ լիներ, ուղղակի տերտերները սևամորդ էին
Հետո մի տեղ էլ կարդացի, որ մեր Մեսրոպյան տառերը օգտագործվում են Եթովփիայի եկեղեցական գրերում...
Ու վարկած էր առաջ քաշվում, որ Գրիգոր լուսավորչի հալածանքներից ինչոր խումբ հայեր փախել են Հաբեշստան` Եթովփիա, և իրենց հետ գիրն ու մշակույթն են տարել ու տարածել Հաբեշստանում... Բայց փաստորեն նրանք արդեն իսկ քրիստոնիաներ էին և ինչու՞ պիտի Գրիգորը հալածեր քրիստոնյաներին... Գուցե ուղղակի ինչոր ահնամաձայնություններ են եղել Գրիգորի և այդ խմբի մարդկանց միջև... Հետո Մեսրոպյան գրերի գյուտի ժամանակ Գրիգորը արդեն չկար... Գուցե այդ մարդիկ իրենց հետ տարել են Դանիելյան նշանագրերը, որոնց հիման վրա էլ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել մեր գրերը... /բայց սա արդեն առանձին թեմա է.../
Եթե ինչոր մեկը ավելի կոնկրետ ինֆորմացիա ունի այս թեմաների մասին խնդրում եմ գրեք...
հ.գ. դեռ ինչքան մութ անկյուններ կան մեր պատմության մեջ...![]()
Էջանիշներ