User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Հայաստան - Եթովպիա՝ Հաբեշստան, կապեր...

  1. #16
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստան - Եթովպիա՝ Հաբեշստան, կապեր...

    Հետաքրքիր է ավելացնել, որ հայերը մասնակցել են Եթովպիայի ոչ միայն հոգևոր-մշակութային, այլ նաև ռազմական կյանքին: 1935 թ-ի հոկտեմբերի 3-ից մինչև 1941 թ-ի մայիս Եթովպիայում ընթացավ Եթովպա-Իտալական II պատերազմը, որին Եթովպական կայսրության բանակի կազմում իրենց մասնակցությունը բերեցին Հայ ռազմիկները: Վերջիններիս թվում մասնավորապես կարելի է մատնանշել Բաբկեն Սաֆարյանին, Ստեփան Փափազյանին և Գեհերյանին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (23.09.2010), Tig (25.02.2010), Արիացի (25.02.2010)

  3. #17
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ-եթովպական առնչություններն ու հայերի ծավալած գործունեությունը Եթովպիայում

    Հայ ժողովուրդը դարեր շարունակ ճակատագրի բերումով ապրել ու ստեղծագործել է ոչ միայն հայրենի հողում, այլև նրա սահմաններից դուրս: Աշխարհի որ ծագում էլ որ եղել է հայը, մշտապես թողել է իր հանճարեղ մտքի արգասիքները՝ նշանակալից ներդրում ունենալով տեղի հասարակական-քաղաքական ու հոգևոր-մշակութային զարգացման մեջ: Հայերի ներկայությունն անհերքելի փաստ է անգամ հեռավոր Եթովպիայում…
    Եթովպիան (հունարեն՝ «արևաթուխ») գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` սահմանակցելով Սուդանին, Քենիային ու Սոմալիին: Հնում Եթովպիան կոչվել է նաև Հաբեշստան, իսկ ժողովուրդը` հաբեշներ (նման ձևով են Եթովպիան անվանում հին հայկական հեքիաթներում), բացի այդ՝ մի շարք հայ մատենագիրներ եթովպացիներին հիշատակում են՝ որպես «խափշիկ»՝ սևամորթ: Եթովպացիների մասին առաջին վկայությունը հաղորդում է Պատմահայր Խորենացին. «Մի հնագույն ավանդություն պատմում է` ասորեստանցիների կողմից Պրիամոսին ուղարկված օգնական զորքի մեջ է եղել նաև հայազգի Զարմայր զորավարը` եթովպական զորքով»:
    Եթովպիայի հնագույն հայկական գաղթօջախը կազմավորվել է 7-րդ դարում (այն իր գոյությունը պահպանել է մինչև 15-րդ դարը), երբ արաբական խալիֆայությունը գրավում է Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը և բազմաթիվ քրիստոնյաներ` այդ թվում հայեր, գաղթում են Եթովպիա: Նրանք հաստատվում են Դեսսինե քաղաքի մոտ, որտեղ կառուցում են Ս. Ստեփանոս եկեղեցին: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նշված բնակավայրը հաբեշական մատենագիրները հիշատակել են՝ որպես «Հայկական կղզի»: Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո հայերի նոր հոսք է ծավալվում դեպի Եթովպիա:
    Տեղի մատենագիրները վկայում են, որ հաբեշական արքունիքը մեծ վստահություն էր ցուցաբերում իր մոտ ծառայող հայերի նկատմամբ՝ հաճախ բարձր պաշտոններ տալով նրանց: Այդպիսի հայերից մեկն էր Մատթևոս անունով հոգևորականը, որը 1513 թվականին եթովպական Հեղինե թագուհու կողմից բանակցությունների է ուղարկվում պորտուգալական թագավորի մոտ, ևս երկու հայ` Մուրադ անունով, 17-րդ դարում նշանակվում են Հաբեշստանի դեսպաններ Հնդկաստանում և Ֆրանսիայում: Այնուհանդերձ, հայերի հանդեպ արտոնյալ վերաբերմունքն առավել ակներև էր այն ժամանակ, երբ 17-րդ դարում պորտուգալացիների կողմից Եթովպիան գաղութացնելու անհաջող փորձից հետո եթովպացիները խստիվ արգելեցին սպիտակամորթների մուտքն իրենց երկիր՝ բացառությամբ հայերի:
    Ինչ վերաբերում է հայ-եթովպական դավանաբանական փոխառնչություններին,ապա դրանք սերտացել են 5-րդ դարից, երբ եթովպացիները, ասորիները, ղպտիներն ու հայերը դեմ են դուրս եկել Քաղկեդոնի ժողովի պահանջներին՝ պահպանելով իրենց կրոնական ինքնությունը: Եթովպական ուղղափառ եկեղեցում Հայ եկեղեցու հեղինակության բարձրացումը կապված է եթովպական ամենանշանավոր սրբերից մեկի` Մակաբա Էկզիեի (ս. Եվստաթեոս, 14-րդ դար) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է հայկական Ս. Ստեփանոս վանքում: Նա Հայաստան է այցելել երեք անգամ. վերջին այցելության ժամանակ 14 տարի ապրել է Կիլիկիայում և այստեղ էլ մահացել 1358-ին՝ թաղվելով հայկական եկեղեցու բակում: Եվստաթեոսի վարդապետության հիման վրա Զարա Հակոբ թագավորը վերակառուցել է Եթովպական ուղղափառ եկեղեցին, ինչն էլ հնարավորություն է ընձեռել եթովպական քրիստոնեությունը ձերբազատել մահմեդական և հեթանոսական բարքերից: Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված այդ բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչեցին Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան եկեղեցիների մեջ: Այս ճանաչման հետևանքով Հայ եկեղեցու մի շարք սրբեր (ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Հռիփսիմե, ս. Գայանե) և ավանդույթներ տեղ են գտել եթովպական կրոնական գրքերում ու մատենագրության մեջ:
    Երկար կարելի է խոսել ու թվարկել այն բոլոր հայերին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել եթովպական պետության ու եկեղեցու կայացման գործում: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել կարևոր մի քանի անուն ևս. 1882 թվականին Եթովպիայում հաստատվեց հայազգի Սարգիս Թերզյանը, որը գլխավորել է զինվորական ու վարչական բարձր պաշտոններ, Եվրոպա մեկնած մի շարք պատվիրակություններ, նրան Եթովպիայում ընկալում են՝ որպես ազգային հերոսի: Ազգությամբ հայ է նաև եթովպական հիմնի հեղինակը՝ Գևորգ Նալբանդյանը: Համաձայն մի շարք գիտնականների ուսումնասիրությունների՝ չի բացառվում, որ եթովպական այբուբենի հեղինակը եղել է հենց Մեսրոպ Մաշտոցը:

    Անի Մարգարյան

    Աղբյուր՝ interpress.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-Բավարական պատմական կապեր
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 196
    Վերջինը: 05.07.2013, 01:00
  2. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09
  3. Հայ-ղրղզական պատմական կապեր
    Հեղինակ՝ Norton, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 119
    Վերջինը: 21.09.2009, 05:18
  4. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •