Ֆինգալի քարանձավը – Շոտլանդիա
Շոտլանդիայի Ներքին Հեբրիդյան կղզինում է գտնվում Ստաֆֆա անունը կրող փոքրիկ անմարդաբնակ կղզին: Այժմ կղզին պահպանվում է բրիտանական կառավարության կողմից, քանի որ այս փոքրիկ կղզում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ բնական հրաշալիքներից մեկը:
Ստաֆֆան ունի հրաբխային ծագում, նրա անվանումը հին սկանդինավերենից թարգմանած նշանակում է սյուն: Այս կղզում են գտնվում վեցանկյուն գեղեցիկ բազալտե սյուներ, որոնք կարծես թե բարձրանում են օվկիանոսի հատակից: Այստեղ են կա նաև ծովային թռչունների մեծ գաղութ, ինչպես նաև Ստաֆֆայի ամենայուրօրինակ կոթողը՝ Ֆինգալի քարանձավը:
Եթե հավատանք ավանդույթին, Բեննանդոններ Ֆինգալը շոտլանդացի հսկա էր, ով պատերազմում էր իռլանդացի հսկա Ֆիոննի հետ: Այդ պատճառով նրանք կառուցեցին ճանապարհ, որը կապում էր Շոտլանդիան և Իռլանդիան իսկ կռվից հետո այն ոչնչացվեց՝ թողնելով միայն արահետի երկու ծայրերը՝ Հսկաների Արահետը Հյուսիսային Իռլանդիայում և Ֆինգալի քարանձավը Ստաֆֆայում:
Ֆինգալի քարանձավի շոտլանդերեն անվանումը Ուամհ Բինն է, որը նշանակում է երաժշտական քարանձավ: Նրա երկարությունը մոտ 50 մետր է, լայնությունը՝ 15 մետր իսկ բարձրությունը՝ 20 մետր: Քարանձավի չափսերը և կամարակապ առաստաղը նման է տաճարի, իսկ ալիքների արձագանքները ստեղծում են վախենալու երաժշտական ձայներ, որոնք ասես երկրի խորքից գան:
Երբ կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը այցելեց Ֆինգալի քարանձավ 1829թ-ին, նա այնքան հիացած էր քարանձավի գեղեցկությամբ, որ գրեց Հեբրիդյան Օվերտյուրա 26-ը, որն ավելի հայտնի է Ֆինգալի քարանձավի Օվերտյուրա անվանումով:
Էջանիշներ