User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Սպարտակ Բակունց - Հայացքների Պայքար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպարտակ Բակունց - Հայացքների Պայքար

    Հարգելի ընկերներ, Ձեզ եմ ներկայացնում Գորիսեցի բանաստեղծ Սպարտակ Բակունցի տարբեր ստեղծագործություններ:

    Սպարտակ Բակունցը ծնվել է 1955թ. Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսություն ինստիտուտը: Աշխատում էր գյուղվարչությունում որպես գլխավոր տնտեսագետ: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Ստեղծագործել սկսել է պատանեկան տարիներից, սակայն իր կենդանության օրոք չի թակել թերթերի, ամսագրերի, հրատարակչությունների դռները և չի տեսել իր բանաստեղծություններից գոնե մեկը տպագրված:
    Ժողովածուն ի մի է բերում զոհված բանաստեղծի ստեղծագործության հիմնական կողմերը և գեղեցիկ հուշարձան է նրա հիշատակին:
    Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները շարունակելու են իրենց երկրային կյանքը, որի համար կոչված էին, և դրանով շարունակելու է մեզ ապրել և նրանց հեղինակը:

    Երկու խոսք

    Սեղանիս վրա Սպարտակ Բակունցի 20-ամյա ստեղծագործությունների անտիպ ժողովածուն է... Անհունորեն ցավալի և հաճելի անակնկալ: Ցավալի է, որ հեղինակն արդեն չկա և չի տեսնելու իր գիրքը: Եվ հաճելի է, որ նոր բանաստեղծի նոր ձայն ես լսում, մտնում ես բանաստեղծական մի նոր աշխարհ... Եվ այդ աշխարհում գտնում ես քո ապրած կյանքի, քո մտքերի և զգացմունքների փնտրված բանաձևումները:
    Սպարտակ Բակունցի անունը առաջին անգամ լսել եմ ռադիոյով` ամիսներ առաջ: Կարդում էին նրա ռուսերեն բանաստեղծությունները: Այդ հաղորդումից հետո իմացա, որ հեղինակը զոհվել է Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում, թշնամու արկի բեկորից: Երբ ստացա այս ժողովածուն, պարզվեց, որ նա հիմնականում ստեղծագործել է հայերեն... Եվ զարմանում ես, որ նա իր կենդանության օրոք ոչ մի տող չի տպագրել: Մինչդեռ տպագրության արժանի շատ գործեր ուներ, որ կարող էին պատիվ բերել ոչ միայն հեղինակին, այլև գրական 60-ականներից հետո հրապարակ եկած բանաստեղծական ամբողջ սերնդին: Երևի ինքն իր նկատմամբ շատ պահանջկոտ է եղել և եղել է երիտասարդական փառասիրություններից հեռու:
    Կամ էլ, ի՞նչ իմանաս, կյանում եղել է տաղանդավոր մարդ, կարողացել է իրեն այնպես դրսևորել, որ օգնել է մարդկանց, թեթևացրել նրանց կյանքը և ստեղծագործությունը համարել է հավելյալ մի բան: Այս է հաստատում նրա կենսագրությունը: Կարևորը նրա համար եղել է լինելը, քան երևալը:

    Նա՞ է շունչը ժամանակի,
    Ով, ընկնելով մարտի դաշտում,
    Պատմությունն է կերտում ազգի,
    Պատմության մեջ հիշվելով լոկ որպես զինվոր,
    Թե՞ նա, որ իր տաքուկ բնում`
    Ազգի շահը դրոշ արած,
    Կործանման է տանում ազգին`
    Հանուն շահի:

    Այսպես է կյանքում: Մեկը ծնվում է շահի ու վայելքի համար, մյուսը` պարտքի և տառապանքի: Վայելողի ախորժակը բացվում է ներ վայելքների համար: Տառապողը մարկության հանդեպ կատարում է իր պարտքը, և այդ կատարումը դառնում է նոր պարտքի հրամայական: Եվ աշխարհն ապրում է երկրորդի հաշվին: Պատմությունը կերտում են երկրորդները:
    Եթե խաղաղության ժամանակ սա մենք դժվար ենք նկատում, ապա կրիտիկական պահերին ամեն ինչ ցնցվում, սրվում և նկատելի է դառնում:
    Սպարտակ Բակունցը վերջին պարտքը Հայրենիքին վճարեց իր հերոսական մահով: «Իսկ իր տաք բնում ազգի շահը դրոշ արածը» շարունակում է հանուն անձնական շահի` կործանման տանել ազգը:
    Սպարտակ Բակունցի ստեղծագործությունը մի ամբողջ սերնդի հոգու կենսագրություն է... Ես չեմ ուզում խոսել հեղինակի ստեղծագործական առավելությունների և որոշ պակասավոր կողմերի մասին, որովհետև հավատում եմ ընթերցողի ճաշակին, ազնվությանը և զոհերի նկատմամբ նրա մեծ հարգանքին:
    Կարդա՛ այս գիրքը, սիրելի՛ ընթերցող, այնտեղ կգտնես մեր օրերի ողբերգության, դժվարությունների, հիասթափությունների և այդ բոլորը հաղթահարելու մեր ժողովրդի պատրաստակամության բանաստեղծական պատկերը...
    16.04.1993թ:
    Համո Սահյան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.02.2010), E-la Via (25.10.2010), Yeghoyan (25.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 110
    Վերջինը: 05.04.2010, 11:04
  2. Պայքար կաշառակերության դեմ, թե...
    Հեղինակ՝ ClassicDancer, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.05.2008, 20:57
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 01.07.2007, 19:04
  4. Պայքար
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.03.2007, 16:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •