Ինչպես գիտեք արդեն մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է "Համակարգիչ բոլորի համար" ծրագիրը՝
http://www.computerforall.am/products/
Ի՞նչ կարծիք ունեք առաջարկվող պայմանների մասին, եղե՞լ են արդյոք օգտվողներ և արդարացե՞լ են արդյոք ակնկալիքները։
Մտադիր եմ օգտվել ծրագրից և գնել համակարգիչ
Արդեն օգտվել եմ։ Գոհ եմ
Արդեն օգտվել եմ։ Դժգոհ եմ
Չեմ պատրաստվում օգտվել՝ պայմանները լավը չեն
Ներկա պահին համակարգիչ գնելու կարիք չունեմ
Ինչպես գիտեք արդեն մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է "Համակարգիչ բոլորի համար" ծրագիրը՝
http://www.computerforall.am/products/
Ի՞նչ կարծիք ունեք առաջարկվող պայմանների մասին, եղե՞լ են արդյոք օգտվողներ և արդարացե՞լ են արդյոք ակնկալիքները։
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Ես Digitech -ում իմացա իրենց մասին, ու ասեմ ավելին, ինչպես հարկն է գնացի ընտրեցի 4710s, հետո բանկ, հետո սպասեցի 3 օր պատասխանը եկավ դրական ու վերցրեցի համակարգիչը, եկա տուն, միացրեցի 30 րոպե հետո էկրանը սևացավ, նույն րոպեին տարա իրենց մոտ, եկան ահագին մարդիկ` բա մեկը շլեֆնա, էն մեկը` քցել ես ձեռքիցտ, հետո ես
, վերջապես փոխեցին` բնականաբար տվեցին նորը, ու հիմա թու.. թու.. թու.. նորմալա, մի 3 ամիսա արդեն օգտագործում եմ:
![]()
Helios (20.02.2010)
Gayl (20.02.2010)
Ծրագիրը մի քանի կազմակերպության մասնակցությամբա կատարվում։
2 խոսքով որ ասեմ տրամադրվումա կոմպ կամ նոթբուք 2 տարով ապառիկ առանց կանխավճարի ու տոկոսների։
Այսինքն կոմպի խանութի արժեքը բաժանվումա 24 մասի ու վճարվում 2 տարվա ընթացքում։
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Մի փոքր ուշացումով ավելացրել եմ հարցում
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Իմ իմանալով մայքրոսոֆթնա դա կազմակերպել, բայց եթե ինքնա, խիա՞ վրաները Լինուքս![]()
Ծրագրի մասին
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հյուլեթ Պակարդ, Յունիքոմփ և Մայքրոսոֆթ ընկերությունների և ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից:
Ծրագրի գլխավոր նպատակներն են`
* ընդլայնել համակարգիչների տարածումը Հայաստանում` ծրագրային փաթեթներով համալրված մատչելի, սակայն ժամանակակից և հուսալի համակարգիչներ գնելու հնարավորություն ստեղծելով Երևանի, ինչպես նաև մարզերի բնակիչների համար,
* նպաստել Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը` խթանելով համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման մշակման շուկաների զարգացումը,
* նախապատրաստել համակարգչային գրագետ կադրեր` նպաստելով նաև Հայաստանում կրթական ընդհանուր խնդիրների լուծմանը,
* խթանել ինտերնետի տարածմանը` բարձրացնելով էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը և հիմք ստեղծելով այդ ծառայությունների ներդրմանը կառավարության, գործարար հատվածի, կրթական հաստատությունների շրջանակում, այսպիսով նպաստելով Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորմանը,
* խրախուսել արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործումը:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով` պիլոտային և հիմնական: Պիլոտային փուլի ընթացքում կփորձարկվեն համակարգիչների տարածման, վաճառքի, սպասարկման, ինչպես նաև ապառիկով ձեռք բերման մեխանիզմները: Համակարգիչներ հնարավոր է ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Հիմնվելով պիլոտային փուլի արդյունքների վրա` հիմնական փուլի ընթացքում ծրագրի գործունեությունը կտարածվի Հայաստանի բոլոր մարզերով:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի արդյունքում նախատեսվում է լուծել հասարակության պահանջարկի խնդիրները համակարգիչների օգտագործման և ինտերնետային կապի հասանելիության ուղղությամբ` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը և տեղեկատվական հասարակության ձևավորմանը:
http://www.computerforall.am/about/
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Ծրագրի ներկա պատկերը հակիրճ՝
* 2009թ. սեպտեմբերի 22-ին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակում համակարգիչներ կարելի է ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Հիմնական փուլում ծրագիրը հասանելի կդառնա հանրապետության ամբողջ տարածքում:
* Վճարելով ամսական 10,000 – 20,000 Դրամ` դուք հնարավորություն ունեք ձեռք բերել ժամանակակից և որակյալ համակարգիչներ ամերիկյան Հյուլեթ Պակարդ ընկերությունից, աշխարհի խոշորագույն և ճանաչված համակարգիչ արտադրողից:
* Համակարգիչների տեսականին ընդգրկում է Հյուլեթ Պակարդ ընկերության համակարգիչների մի շարք մոդելներ, որոնց ընտրանին պարբերաբար կթարմացվի և կներկայացվի մեր կայքում:
* ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից կիրառվում է հատուկ ապառիկի սխեմա՝ առանց կանխավճարի և 24 ամիս տևողությամբ:
http://www.computerforall.am/
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Helios (21.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ