ՀՀ-ում համայնքներում (ներառյալ Երըանը) աղբայանության պատասխանատուն համարվում է համայնքի ղեկավարը` քաղաքապետը, գյուղապետը: Հետևաբար, կառավարությունը ոչ մի կապ չունի տեղերում աղբահանության իրականացման հետ: ԲԱԱԱՅՑ..... մի խնդիր է կազմակերպել աղբահանությունը, մեկ այլ խնդիր է իրականացնել վերահսկողություն` աղբահանության պատշաճ իրականացման նկատմամբ: Այ հենց այստեղ էլ հասնում ենք այնտեղ, ուր թաղված է "շան գլուխը": Բանն այն է, որ ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ տիպական "Աղբահանության կազմակերպման կարգ"-ի ձև, որով կազմակերպվի աղբահանությունը, չկան հստակ սահմանված նորմեր ու չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր լիներ հսկել և վերահսկել աղբահանության իրականացումը...... Հիմա մեզ մոտ պետությունը վերահսկողություն իրականցնելու ժամանակ գալիս համայնքի ղեկավարի կոկորդից բռնում է, ասում լավ չես կազմակերպում աղբահանությունը, սա էլ ամեն պատճառ բերում է արդարանալու համար (միջոցների սղություն, տեղնիկայի բացակայություն և այլն), բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ ասի` ".....ընկեր ջան, իսկ ինչի հիման վրա ես ասում, որ ես լավ չեմ կազմակերպում, կարաս մի հատ կարգ կամ նորմատիվ ցույց տաս, որով ես առաջնորդվեմ": Իսկ այդ կարգը սահմանելը պետք է սահմանի Կառավարությունը, և ոչ թե համայնքի ավագանին, և դրան տա համապետական պարտադիր բյույթ: Ներկա պահին ունենք-չունենք մի հատ "Թափոնների մասին" օրենք (որը, բառիս բուն իմաստով, այլ երոպական երկրի համանուն օրենքն է "կոնսպեկտած" վիճակում), մեկ էլ "Բազմաբնակարան շենքի կառավարման մասին" օրենք, որոնցում ինչ-որ հեռավոր պատկերացումեր են պարունակվում աղբահանության իրականացման կարգերի և չափորոշիչների վերաբերյալ
Ինչ վերաբերում է աղբահանության կազմակերպման պատվիրակումը մասնավոր սեկտորին, ապա ասեմ, որ դա միջազգային լուրջ փորձ ունի և արդարացնում է իրեն: Բանը հասել է նրան, որ թափոնների տարբեր տարատեսակների տեղափոխման համար գործում են տարբեր ընկերություններ, օր. մեկը կոշտ թափոնների տեղափոխման, մյուսը կենցաղային աղբի տեղափոխման համար:
Այնպես որ ժողովուրդ ջան, մեր օրենսդրությունը ոչ թե բացեր ունի այս ասպարեզում, այլ նույնիսկ եզրեր չունի, որ դրանք հավաքես մի տեղ, ու փորձես կարել-կարկատել....
չնայած այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանում ենք, ու եթե այս տարի չէ, հաջորդ տարի կառավարությանը փաթեթ կներկայացնենք, որ մտցնեն ԱԺ:![]()
Էջանիշներ