Ինչքանով որ ես եմ ականատեսը լինում՝ էտքան էլ անմխիթար վիճակում չենք: Իհարկե կատարելիությունից հեռու ենք, բայց էն օրերը չեն, որ աղբը ամիսներով չէին տանում: Մեր թաղամասում՝ մասնավորապես իմ շենքում, նման խնդիր չկա: Ժամանակին գալիս են և տանում: Բայց կան շենքեր, որոնք չունեն աղբատար խողովակներ ու բնակիչները աղբ թափում են մի քանի շենքի համար նախատեսված աղբարկղներում ու որոնք այ կարելի է ասել անմխիթար վիճակում են: Բայց այստեղ մեղավորը մեծամասամբ բնակիչներն են: Ոչ մեկիս համար էլ նորություն չեմ ասի, որ աղբը կարող են շպրտել աղբամանի կողքին՝ իրենց նեղություն չտալով մի փոքր առաջ գնալ ու գցել հատկացված տեղում:
Աղբահանման գումարները՝ ինչքանով որ ես եմ տեղեկացված, տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների մեջ է մտնում:
Այ չգիտեմ, թե աղբը հետո ինչ ճակատագիր է ունենում, բայց ինչքան գիտեմ քաղաքից դուրս մի տեղ կա, որտեղ հավաքված աղբը վառում են ու այ սա է խնդիր, քանի որ այրումից առաջացած թունավոր նյութերը կարող են վնասել և՛ շրջակա միջավայրի վրա, և՛ ազդել մարդկանց առողջության վրա:
Էջանիշներ