Աղբահանության հիմնախնդիրները ցանկացած երկրում կարևոր նշանակություն ունեն ինչպես շրջակա միջավայրի պահպանման, այնպես էլ մարդու առողջության համար: Աղբահանությունը նաև տնտեսական խնդիրներ է լուծում: Նախ աշխատանք ապահովելով մարդկանց, ինչպես նաև թափոններից կարելի է ստանալ էներգիա:
Սակայն Հայաստանում, իմ կարծիքով աղբահանությունը գտնվում է ծանր վիճակում: Պարզ մի բան աղբ տանող մեքենաները շատ ուշ-ուշ են գալիս, դե եթե հատուկ տեղեր կա , ասենք հարուստի տուն կամ նման տեղեր մեքենաները նույնիսկ կարողա օրը երեք անգամ գան: Դեռ բավական չէ ուշ են գալիս նույնիսկ գումար են ուզում թափելու համար, մունաթով են կատարում իրենց աշխատանքը: Մի խոսքով այնքան ուշ են գալիս, որ զիբիլը հավաքվում է և սկսում վնասել բոլորին: Որն է այս ամենի պատճառը?

Եթե հաշվի առենենք, որ կառավարությունը հատկացումներ չի անում, ապա ես կառաջարկեյի սա դարձնել բիզնեսի նման մի բան, եթե այժմ հավաքում են 400 դրամ ասենք զիբիլը 20 օրը մեկ թափելու համար թող ուզեն ասենք 2000 դրամ սակայն թափելը, շաբաթվա մեջ գոնե երկու անգամ գալը կատարեն ավելի ճշգրիտ: Օրինակ արտասահմանյան երկրենում զիբիլ թափելու գործը ոչ թե ընկած է պետության ուսերին այլ հատուկ կազմակերպություններ զբաղվում են այդ գործով, տնտեսության այս ոլորտում շրջանառվում են մեծ փողեր: Սա թույլ կտա նաև լուծելու զիբիլ թափող մեքենաների պարկի ապահովածության խնդիրը: Պետությունը կարող է և պետք է վերահսկի այս ոլորտը, տալով այսպես կոչված լիցենզիաներ տարբեր թաղամասերում աշխատելու համար: Եթե համապատասխան կազմակերպությունը իր ավտոմեքենաներով է իրականացնելու դա, ապա կարելի է մեկ- երկու տարով տալ հարկային արտոնություններ:
Իսկ օրինակ ինձ հետաքրքիր է ինչ եղավ էն թափոնները գազի վերածելու ճապոնացիների էկոծրագիրը?
Եթե դա էլ աշխատի, ապա գազից ստացված լրացուցիչ եկամուտները կարելի նույնպես օգտագործել աղբահանման իրավիճակը բարելավելու համար: Դրանից ստացված եկամուտները կարելի է ուղղել զիբիլի նոր ամանների տեղադրմանը, տարբեր ծախսեր զիբիլհավաքության հետ կապված կարելի է փակել: Ինչպես եք կարծում արդյոք սա ճիշտ գաղափար չէ?Ու դուք ինչ տարբերակներ ունեք, այս ոլորտը ՀՀ-ում լուրջ զարգացնելու համար?