Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալ եմ հարգելիներս...

Արևը չկա...


Անձրևն դադարեց,
Բայց երկինքն էլի դեմքը չի բացում...
Լալիս է լույսը
Աչքը ցամաքած պառավի նման,
Իսկ ստվերները՝
Ծամածռվում են կոկետուհու պես:

Չկա արևը...


Չէ, պետք չէ լացել,
Ես չեմ ընդունում ոչ լաց ոչ քծնանք,
Ու չունեմ նաև վաղուց երազանք:
Ինչ խոսք, կուզեյի
,,Նրանց" ստեղծած աշխարհը լքել,
Հետո, հայելու հակառակ կողմից
,,Նրանց" ինքնագոհ երեսին թքել...

Արևը չկա...
Բայց մի օր թե գա, պարանի վրա
Կուզեյի փռել իմ գիշերները,
Արևին հանել արդեն ծանրացած՝,
Խոնավ ու աղի նրանց փեշերը:
Կուզեյի նաև՝
Արևացնելով մի քիչ զորացնել
Քնատ ու հիվանդ առավոտները,
Նաև կուզեյի...
Չկա արևը...

Ամպերը գոռոզ տիրակալի պես
Գահին լայն փռված ներքև են նայում,
Իսկ այնտեղ վաղուց մատաղի անմեղ
Գառնուկի նման լույսն է մայում..

03.07.2010
Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
Պարտությու՞ն, թե՞...

Գրեթե հաղթանակ էր իմ վերջին պարտությունը...
Լսում էի պարզ. ,,բռավո", ,,բիս", ,,ուռա",
Թեպետ մահացու էր իմ արած հայտնությունը,
Բայց հպարտորեն հարվածը տարա:

Անծանոթ մի սկիզբ էր քո բերած ավարտը,
Խավար էր շուրջս, չկար ճանապարհ,
Կոկորդս սեղմում էր վիրավոր հավատը
Եվ հույսն էր հեկեկում հիվանդ ու անճար:

Գուցե և դրախտ է քո տված դժոխքը
Ես պի՛տի այցելեմ հպարտ ու հաստատ,
Չե՛ս տեսնի իմ դեմքին դու ցավի բողոքը՝
Եվ մա՛հն էլ չի թվում ուժեղ ու անպարտ:

Իրոք մահացու էր իմ արած հայտնությունը...
Բայց հաղթանակ է նաև պարտությունը...

02.07.2010


Էս երկուսը շատ հավանեցի,բայց միևնույն ժամանակ ուզում եմ հասկանալ ինչու՞ եք տխուր մեղեդու ներքո գրում,էդքան դառնությունն ու թախիծը որտեղից են հավաքվել,երևի տանջում են,որ դուրս եք հանում,հանգստանալու համար,ճիշտ ե՞մ.......հետաքրքիրա ուրախ բանաստեղծություններ ունեք,թե չեք գրում...