User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնացած-մնացածը

    Ծածանվում է...
    Իմ կյանքի անցած գնացածն է ծածանվում,
    Մի լաթի վրա, որն իրեն դրոշ է կարծում...
    Գորշ, անփայլ, ճմրթված ու կեղտոտ…
    Ու էդ գորշ լաթի կարկատաններից՝
    Կարմիր, կապույտ... գունավոր,
    Ինձ են նայում ափսոսանքի չռված աչքերը:
    (աստված իմ, չեմ ուզում մեղք գործել)
    Պահանջը նույնն է... չտեսնել գույնը:
    Պոկել կարկատանը,
    Գլխատել թե օրը, թե հերոսներին... ու վերջ…
    Բայց... բայց ես ընդամենը
    Մի անլվա փալաս ունեմ,
    Որն առայժմ ծածանվում է,
    Ու մի երկու կարկատան ,
    Որ անկախ գույներից արտասվում են...
    Աստված իմ, թող ինձ իմ մեղքերը...

    ---------- Ավելացվել է՝ 21:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:59 ----------

    Պատից այն կողմ

    Անուշ էր օրը և լույսն էր բարի,
    Արևով լուծված երկինքն էր փայլում,
    Կանաչ էր այստեղ ողջ կլոր տարի
    Ու փոքրիկ դեղձանն այս էր գովերգում:

    Ծաղիկը այստեղ շողում էր անվերջ,
    Աչքերդ կարծես խուտուտ էր անում,
    Իսկ թիթեռնիկը պոկված շողի պես
    Ճառագայթներ էր եթերում մանում:

    Գույնը եթերի փեշերն էր լիզում
    Մոր կուրծքը փնտրող շնիկի նման,
    Ու հետո հանկարծ գգվելով նրան
    Վառում էր մի նոր չքնաղ տեսարան:

    Եվ դրախտային անուշ մեղեդին
    Ելևեջելով գալիս էր կամաց,
    Փարելով հրաշք տեսարանը այդ՝
    Դարձնում էր մաքուր ու եդեմացած...

    ...Սա տեսարանն էր դռներից այն կողմ...
    Եվ հոգիս մի պահ լողաց երկնքում,
    Բայց մեծ դարպասը փակվեց երեսիս
    Ու ես մնացի կրակի գրկում…

    Չէ, ինձ համար չի դրախտ ու եդեմ,
    Ես այնտեղ հանգիստ ապրել չեմ կարող,
    Քանի կան վառվող հոգիներ անմեղ
    Ես պիտի լինեմ նրանց սփոփող:

    Ու հոգիս հիմա հիվանդ, տանջահար,
    Դժոխքի սև-սուր պատերն է քերում,
    Եվ արյունոտված ձայնում է նրանց
    Ով պատից այն կողմ պատիժ է կրում...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.07.2010), E-la Via (19.07.2010), Meme (20.07.2010), Բիձա (03.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •