Անհույս հույսս
Երկնակամարը փուլ եկավ գլխիս,
Ում սիրում էի էլ չկան կողքիս.
Ինչի հավատում--խարխլեց կյանքը,
Լքեց անգամ ինձ իմ դավանանքը:
Կյանքը գույներից ասես զրկվեց,
Երազս սև ու սպիտակով ներկեց...
Հիմա գույներ եմ անիմաստ փնտրում
Օղու շշի մեջ կամ գինու գավում...
Կամ գիշերներում ,,հաշիշով օծուն"
Փորձում եմ գտնել ,,ոսկեփայլ թռչյունն":
Փուլ եկավ գլխիս երկնակամարը,
Դադարեց հոգուս թե երգ թե պարը...
14.03.09
Կյանքի գինը
Եկել է ավարտը իմ ,,լցված" կյանքի,
Եկել է երազված վախճանը մեղքի,
Ես իմ պատիժը կրել եմ պատվով
Փակել պարտքերս ընդունված կարգով:
Մեղքի հետ ես իմ հաշիվը ունեմ,
Գլուխը պիտի կարմիրով գույնեմ,
Թող դրոշի պես օդում փողփողա,
Իր մասին անվերջ պատմի ու ոռնա...
...Մեղք ու պատիժը, կամ մեղքածինը
Էժանացնում են մեր կյանքի գինը,
Իսկ ես ուզում եմ խաղաղ հեռանալ,
Թե կարելի է, անգամ մոռանալ...
28.03.09
Նրանք
Մնացել են նրանք հեռու,
Մնացել են սարից այն կողմ,
Բայց մտքերս մշուշ, ցնոր
Տանջում են հուշերը ,,տկլոր":
Ապրել եմ նրանց հետ ես էլ,
Եղել եմ նրանց կողքին,
Համարվել նրանցից մեկը,
Եղել՝ մի գուցե ավելին:
Ամեն մեկն իր երազն ուներ,
Ապրում էր դրա համար,
Չէր անցնում մտքներով անգամ,
Որ կնկնեն երբևէ գլխիվայր…
Պատճառը որտե՞ղ է արդյոք,
Որտե՞ղ է ,,շան գլուխը թաղված",
Եվ ինչու՞ հաճախ շատերը
Չեն տեսնում ,,քթներից առաջ":
...Ցավում է հիմա սիրտս,
Նվում է նրանց համար,
Կուզեյի նրանց հետ մեկտեղ
Տանջվել, պայքարել, հուսալ...
10.02.09
Էջանիշներ