Ճամփի կեսին
Փայլն իր շրշյունն ունի,
Ունի իր շշուկը նրբին...
Բայց լուռ է լուսինը կարծես
Չի տալիս այսօր լեզվին:
Կախվել է երկնքի մեջտեղում,
Հսկում է կարծես իր չորս դին.
Չլինի թե հանկարծ մի աստղ
Շողա հակառակ իր կամքին:
Կամ, չլինի հանկարծ մի աստղ
Երևա երկրին ավել մեծ...
Չթվա հանկարծ երկրին
Իր լույսը ապառիկ ու կեղծ:
Վախով է լուսինը կարծես,
Չի տալիս այսօր լեզվին,
Ահից ծռմռվել է ասես
Մնացել ճամփի կեսին...
02.04.10
Էջանիշներ