User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

  1. #61
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Ճամփի կեսին

    Փայլն իր շրշյունն ունի,
    Ունի իր շշուկը նրբին...
    Բայց լուռ է լուսինը կարծես
    Չի տալիս այսօր լեզվին:

    Կախվել է երկնքի մեջտեղում,
    Հսկում է կարծես իր չորս դին.
    Չլինի թե հանկարծ մի աստղ
    Շողա հակառակ իր կամքին:

    Կամ, չլինի հանկարծ մի աստղ
    Երևա երկրին ավել մեծ...
    Չթվա հանկարծ երկրին
    Իր լույսը ապառիկ ու կեղծ:

    Վախով է լուսինը կարծես,
    Չի տալիս այսօր լեզվին,
    Ահից ծռմռվել է ասես
    Մնացել ճամփի կեսին...

    02.04.10

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.04.2010), E-la Via (18.06.2010)

  3. #62
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ քամի

    Նայում է անտառը արթուն
    Սառել են աչքերը ճամփին,
    Մի նշան անգամ չի փոխվում
    Հորիզոնի երկգույն դեմքին...

    Ճահճահոտը աչք է ճանկռում
    Կպել է հոգնած օդին,
    Խրախճում է ճահիճն անտառում
    Ու լռել է անտառի ոգին:

    Մժեխը աչքեր է բանտում
    Չի թողնում ոչինչ տեսնելի,
    Ծառերի շունչն է կտրում,
    Բայց չկա քամին ցանկալի:

    Տերևը խեժով արտասվում,
    Հայտնում է բողոքն ամենքին,
    Բայց չկա ոչ մի կարեկից
    Չռվել է աչքը երկնքին:

    Լուռ է ամեն ինչ արտաքուստ,
    Թվում է ամեն ինչ կարգին.
    Բայց բոլորը ելել են շքերթի
    Բողոքի շորերը հագին:

    ...Նայում է անտառը թաքուն,
    Սպասում է ականջը ձայնին,
    Մի փոքրիկ տերևի հետ անգամ
    Չի խոսում բամբասկոտ քամին...

    03.04.10




    Օրերս...

    Փնտրեցի էլի, չգտա նորից…

    Գիշեր է արդեն, ոչինչ չարեցի,
    Գտնելու հույսով ես ինձ խաբեցի,
    Նորից ճակատս պատին զարկելով
    Թանկարժեք օրս այդպես վատնեցի…


    Երազս նորից ավարտին չհասած
    Մորթվողի պես քնից վեր կացավ,
    Ու տրորելով աչքերը քնատ
    Ցնդող խավարին լուծվեց, վերացավ:

    Արևի շողը ժպիտ հայցողի
    Խեղճ կերպարանքով ինձ ներկայացավ,
    Ու վառ պատկերդ լույսից վախեցած
    Նույն այդ լույսի մեջ հալվեց, չքացավ:

    Պատերից հանդարտ ներքև սահեցին
    Գիշերվա չքնաղ պատառիկները,
    Ու մի քիչ էլ անց, ոչինչ չմնաց
    Հիշեցնող նրա անուշ երգերը:

    Լուսամուտից դուրս ծանոթ պեյզաժը
    Աչքերը նորից ինձ վրա չռեց,
    Եվ վարագույրը քաղցած շան նման
    Դունչը դեպի ինձ պոչն իրար տվեց:

    Ու օրը նորից ածան հավի պես
    Ել ու մուտ արեց իմ նեղ սենյակում,
    Ներկելով հավատ, որ ինքը այսօր
    Կլինի բարի, առատ ու բեղուն:

    Ու ես էլ կրկին, ո՞րերրորդ անգամ,
    Լսելով նրան ու հավատալով,
    Թող արի երազն չքնաղ ու անուշ
    Եվ կույր քայլեցի օրվա հետքերով…


    Գիշեր է արդեն, ոչինչ չարեցի,
    Գտնելու հույսով նորից խաբվեցի:

    Փնտրեցի էլի, չգտա կրկին…

    08.04.10

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.06.2010), Բիձա (03.01.2011)

  5. #63
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փնտրեցի էլի, չգտա նորից…

    Գիշեր է արդեն, ոչինչ չարեցի,
    Գտնելու հույսով ես ինձ խաբեցի,
    Նորից ճակատս պատին զարկելով

    Էսքանը շատ հավանեցի:

  6. #64
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսքանը շատ հավանեցի:
    Намек понял... Այսինքն մնացածը բանի պետք չէր: Շնորհակալություն Դեկադա ջան, որ կարդում ես ու նույնիսկ գրում էլ ես:

  7. #65
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչը կափսոսամ...

    Երբ հնչի ժամը իմ ճամփորդության
    Ինչի՞ ետևից արդյոք կսգամ,
    Ի՞նչը կափսոսամ,
    Ի՞նչն է, որ կուզեմ տանել ես ինձ հետ
    Հուր ու հավիտյան…

    Գուցե երկինքն այս, գուցե արեգա՞կ,
    Ամպե՞րը գուցե փրփուր անապակ,
    Վաճառքի դրված ,,սուրբ ու մաքու՞րը”,
    Թե՞, թուք ու մուրը,
    Նախանձի հուրը,
    Կորած ամոթը, պղծված օդը,
    Ականջներ այրող բողոքն ու բոթը…

    Ոչինչ, ոչ մի բան, թող կոչվեմ անբան,
    Շատ է ցավալի, բայց ոչ ձևական…

    Ի՞նչ, հուշում ես ինձ սերն ու ծաղի՞կը.
    Կուզեի, սակայն, որտե՞ղ թաքցնեմ
    Դրանց հոշոտող դաժան կարիքը:
    Խորհուրդ ես տալիս երազած կյա՞նքը.
    Ես վախենում եմ, որ նրա հետ գա
    Իմ անճարացած ու հիվանդ կամքը:
    Հիմա էլ կասես իղձ նպատակը.
    Ապրես, բայց ինչպե՞ս չհիշեմ այդժամ
    Այդտեղ անհրաժեշտ կեղծիք քծնանքը…

    Բայց կուզեի, որ հետս միշտ լիներ
    Սուրբ ու անխառն մորս գորովը,
    Քրտինք ու ծխի
    Հոգնությամբ բուրող հորս կորովը…
    Կուզեի՝ առաջին համբյուրի համը,
    Նրա շչակը, անմեղ ազդակը,
    Պահը սրբացնող խոնավ շիկնանքը…

    Ուրիշ ոչ մի բան…
    Թող կոչվեմ անբան...

    12.04.10


    ***** ****** *****
    ************************


    Կերած խմած տռուզ որդեր, մեծ ապագա,
    Փչացած միրգ մեջին հրաշք, դու հավատա,
    Թթված միջանցք, ննջասենյակ, կա միջավայր
    Դու մլակի ու ճանճերի մահը սգա…

    Լույսի համար վանդակաճաղ, արանք-արանք,
    Մթի համար կնունքի ծես, թղթե մեծ վանք,
    Սեղանի տակ փլված քամի, բախտագուշակ,
    Դռան կողքին` պատին հենված մի ծակ տաշտակ:

    Դուռն կրնկի, կաթի հոտով չոչող բալիկ,
    Լույսի հաշվիչ, ջրի չափիչ, գազի տալիք…
    Տան մեջ շրջող մի հին խալաթ կոճակը բաց,
    Մեջին եփող ջահել մարմին դեռ տաք ու թաց…

    12.04.10

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.04.2010), E-la Via (18.06.2010), My World My Space (20.04.2010), Բիձա (03.01.2011)

  9. #66
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ,,Կոլորիդյան բզեզ"


    Կարծես թե ես եմ այնտեղ խաբվածը,
    Կարծես թե ես եմ բռնաբարվածը,
    Հոգի ու մարմին ցավում են կրկին
    Բզեզն է ուտում մեր գցած այգին…

    Հաջող միջավայր, հաջող պայմաններ,
    Ծիծաղի ժամ է, թուլացեք ջղեր,
    Առաջ է քաշված թրթուրավորը,
    Նրան նախընտրեց անկոչ եկվորը:

    Ցողուն է կրծում տերև է կծկում,
    Թրակիրները զոհերն են կոծկում…
    Կարծես ես լինեմ ցանցապատվածը,
    Կուլ չի գնում այս մի պատառ հացը:

    Կոլորիդյան ժուկ, գույնը խաժ ու մուգ,
    Ճանկերը պստիկ հասցրածը սուգ…
    Ետևդ մաքրիր, առջևդ փակիր,
    Կատարվածը մի հրապարակիր…

    13.04.10


    ***** ******* *******

    Սպիտակ պատեր, սպիտակ խալաթ,
    Նզով մի կյանք ու պարզ ճակատ,
    Սպիտակ անուրջ, սպիտակ երազ
    Եվ երազն էլ ունի տարազ…

    Զուր բարբաջանք, զուր հառաչանք,
    Եկեք ազնիվ, մաքուր դառնանք,
    Սիրող լինենք բարի մնանք,
    Մարդու նման անցնենք գնանք:

    Գույներ պես-պես, գույներ վառման,
    Ել ու մուտի անխախտ պայման,
    Պատը դեղին, երկինքն կանաչ
    Ու շարժվում են քեզ ընդառաջ:

    Բաց է ծոցը, բաց է գիրկը,
    Կա հաճույքի անսանձ ձիրքը,
    Տռփանքի մեջ բաց է գիրքը
    Դասն է առնում մոլի կիրքը…

    Պատերը գորշ ու գորշ խալաթ,
    Արյան բծեր, հիվանդ ճակատ,
    Տառապ մի կյանք ու սև տարազ,
    Չկա անուրջ, չկա երազ…

    15.04.10



    ,,Ես"-ս ու հոգիս

    …Ապրում է ես-ս մեռած հոգուս հետ,
    Տանում է իր հետ հուշերը նրա,
    Եվ քենոտ հիշում ամբոխը խելառ,
    Որ բութ քրքջաց իր հոգու վրա…


    Ո’վ, խոցեց նրա մտքերը լուսե,
    Մե’կը, թքեց հենց զգացմունքի վրա,
    Ով փակեց հույսի ճանապարհն վերջին
    Ու թաղեց անուշ երազը նրա:

    Ո’վ, ծաղրեց լկտի, առհամարական,
    Մե’կն, լրիվ նրան քարակոծ արեց,
    Ով հայտարարեց նրան անպիտան
    Ու խարույկի մեջ` թևերը այրեց:

    Թուք ու ամոթի սյունին գամեցին,
    Նախանձին այրող նա չդիմացավ,
    Փխրուն էր անչափ, անմեղ, միամիտ,
    Չար հարվածներից էլ վեր չկացավ…


    …Ապրում է ես-ս, քենոտ, ոխակալ,
    Չի կարողանում ամբոխին ներել,
    Այնինչ իմ հոգին, մինչև հանգչելը
    Բոլորի համար աղոթք է արել…

    22.04.10

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.06.2010), Բիձա (03.01.2011)

  11. #67
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսինը լույսով

    Լուսինը լույսով է եկել
    Լուսինը ասելիք ունի,
    Լուսինը լույսով չի գալիս
    Լուսինը լացելիք ունի:

    Նա երբեք լույսով չի փայլում
    Արցունքն է շողում աչքերին,
    Իր ցավը լուսինը չի պատմում
    Ուրիշ ցավ է սառել երեսին…

    Բաժան են սրտերը սիրող
    Գիշերը էլ սեր չի ծածկում,
    Գիշերը կարոտած սրտերի
    Բողոք ու ցավն է կոծկում:

    Քշել է քամին ամպերը
    Լուսինը պահվելու տեղ չունի,
    Աչք ու երեսը սրբելու
    Անգամ մի փոքրիկ ամպ չունի…

    …Իր ցավը լուսինը չի պատմում
    Լուսինը սառն է իր ցավին,
    Ուրիշ մի ցավ է դաջվել
    Ճերմակ ու կլոր երեսին…

    27.04.10



    ...Դա է ուզածդ

    Վիրավորվել ես աշխարհից եղբայր, վիրավորվել ես,
    Բոլորից հեռու, բոլորից թաքուն միայնացել ես,
    Եղունգներդ քո սեփական մսիդ մեջ մոռանալով
    Աննահանջ ցավից շրթունքդ կրծել, արյունոտել ես…

    Խռով ես հիմա սիրուց ու կյանքից, հիասթափվել ես,
    Ախ նրանց համար շարունակ տքնել ու քեզ տանջել ես,
    Օդը ճահիճ էր, ճամփեն կարիճ էր, բայց դու անցել ես,
    Ահռելի ցավի ծանրության տակ էլ էլի կանչել ես…

    Վիրավորվել ես աշխարհից եղբայր… ու հեռացել ես…

    Մի բանտիր հոգիդ ու մի բռնանա, թող ճախրի հույսդ,
    Դու կրկին դու ես, նրանք են փոխվել, թող արա խույսդ,
    Փնտրիր հավատով ու ձայն տուր նրան, կգա երազդ,
    Կսարքես դու քո փոքրիկ աշխարհը, շատ չէ ուզածդ…

    23.04.10


    Գուցե ջրհեղե՞ղ

    Մայթը փութալով ոտքերս գրկել
    Ու քարշ է տալիս,
    Մոռացած արև ու առանց բարև
    Ես քաշ եմ գալիս…
    Հետքերը մայթին իրենց խորիմաստ
    Դասերն են տալիս,
    Մի կոշիկի հետք աչքերը չռած
    Վրա է գալիս…

    Խորն է, ընդգծված, հագած ու կապած,
    Մի քիչ էլ լոթի,
    Չաղ է երևում, նաև բախտավոր,
    Ու ոչ անոթի,
    Ինքն իրենից գոհ այնպես է փռվել
    Մայթի երկյանքով,
    Որ մի քանի խեղճ ու պստլիկ հետքեր
    Ընկել են տակով:

    Ի՞նչն ասեմ սրա…

    Մայթը քաշում է փեշիցս կախված,
    Ասում է. ,,Պտք չի…”,
    Սակայն այդ ,,պետք չի”-ն այն տակն ընկածի
    Հեչ սրտովը չի…
    Բայց ինձնից դժգոհ կծում եմ լեզուս
    Ու քաշ եմ գալիս,
    Մանկլավիկ, ճիզվիտ հետքերը իրենց
    Լեզվին են տալիս…

    Եվ ահա մեկն էլ, թույլ ուրվագծված,
    Կիսաթաքնված,
    Նվազ ու նիհար, անինքնավստահ,
    Գուցե և սոված…
    Կարծես ուզել է մայթից դուրս ելնել,
    Իր տեղը զիչել,
    Լավ է ավելի քան ինչ որ մեկի
    Տակին ճզմվել…

    Կանգնում եմ մի պահ, ո՞նց օգնեմ նրան,
    Ի՞նչ անեմ հիմա,
    Ախար էս ցավը իմ սրտի խորքում
    Երկար կմնա,
    Մեկը ետևից հրում է կամաց,
    Ասում է. ,,գնա…”,
    Մայթը կախվում է նորից իմ փեշից.
    ,,Չէ,չէ մի մնա…”:


    Ուր է, մի կարգին անձրև տեղար…
    Բախտավոր անբախտ,
    Չաղ նաև նիհար …
    Ամենն լվանար…

    25.04.10

  12. #68
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարբել եմ նորից

    Ցավերս նորից ,,զնդանից" ելել,
    Կոկորդս բռնել ու ...սեղմում էին...
    Ես էլ ի՞նչ անեմ,
    Հարբել եմ նորից:
    Էլ ընկեր չունեմ, մենակ եմ խմում:
    Բայց, երբ հարբում եմ
    Ընկերներս ինձ երբեք չեն լքում,
    Գալիս են շտապ կողքերս նստում:
    Ու այդ ժամանակ
    Ոչ մի ցավ չունեմ.
    Ցավն արդեն այդ ժամ
    Վախկոտ շան նման,
    Պոչը ետ տանում
    ,,Զնդանն" է մտնում:
    Լավ է շատ, երբ ես
    Հարբած եմ լինում...

    10.02.09

    ...Բարի լինենք

    Արի խմենք մի լավ,
    Արի այսօր հարբենք,
    Գոռանք այսօր, ոռնանք,
    Խենթանանք ու գժվենք:

    Խոսենք մեր անցյալից,
    Բոլ-բոլ ստեր պատմենք,
    Տրվենք երազներին
    Գլուխներս գովենք:

    Հիշենք ցավ ու մերժում
    Աչքներս թաց անենք,
    Պատմենք սեր ու ներում
    Մի քիչ մեզ մարդ կարծենք:

    Արի հարբենք այսօր
    Խենթություններ անենք,
    Գոռանք այսօր, ոռնանք...
    Մի քիչ բարի լինենք:

    10.02.09

  13. #69
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խմում ենք երեքով...

    __ Գիտե՞ք, ես անցյալում
    Տնօրեն եմ եղել,
    Ու ոչ մի աշխատող
    Ինձնից չի դժգոհել:

    Լսել եմ բոլորին,
    Նրանց ցավով ապրել,
    Տվել եմ ինչ ուզել են,
    Երբեք ,,չէ" չեմ ասել:

    Ինձ մի նայեք այդպես,
    Հարգի մարդ եմ եղել,
    Հետո ինչ, որ ձեզ հետ
    Հարբեցող եմ դարձել...

    __ Հավատում եմ եղբայր,
    Ինչ կա չհավատալու,
    Ստից մարդկանց հետ
    Չունեմ ես խմելու.

    Ինքս էլ անցյալում
    Դատավոր եմ եղել,
    Ու ոչ մի հանցագործ
    Ինձնից չի դժգոհել:

    Կաշառք չեմ վերցրել
    Միշտ արդար եմ եղել,
    Եվ ոչ մեկի, գիտեք,
    Բանտ չեմ նստեցրել...

    __Ես ուրախ եմ, որ դուք
    Հարգի մարդ եք եղել,
    Բայց կարծում եմ նաև
    Այսօր շա~տ եք խմել...

    Երկու բռունցք է իջնում սեղանին
    Ու երկու զույգ աչք նայում երրորդին.
    __ Տո ո՞վ ես եղել ախար քո կյանքում...
    __ Տո Ի՞նչ ես տեսել դու այս աշխարհքում...

    __ ..... բահոոոոո՜...

    10.02.09
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  15. #70
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տառապանքիս ծառի տակ

    Թողել եմ ես անցյալում
    Հուշերի թավ մի անտառ,
    Մութ խոհերի թփուտներ
    Մտքի բացատներ պայծառ...

    Թանկ է այնտեղ ինձ համար
    Ամեն մի թուփ, ամեն ծառ,
    Թափառում է իմ հոգին
    Այդ անտառում անդադար:

    Մոլորվում է թփուտում
    Մացառուտում քերքրվում,
    Եվ արյունած ոտք, գլուխ
    Նորից բացատ է ելնում:

    Այդ անտառի մեջտեղում
    Հպարտ նայում երկնքին,
    Ու ինձ ձեռքով է անում
    Տառապանքիս ծառը իմ:

    Հուշերիս թավ անտառում,
    Տառապանքիս ծառի տակ,
    Ես ինձ զգում եմ ուժեղ
    Ու դառնում եմ համարձակ...

    16.05.10

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.05.2010), My World My Space (16.05.2010), Բիձա (03.01.2011)

  17. #71
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ,,Դավաճանը"

    Անտառը շնչում է ծանր
    Քամին արյուն է թքում,
    Բացատում մենակ մի եղնիկ
    Դունչը քամուն է ուղղում...

    Մերկանում է շորից ծառը,
    Քամին մարմինն է դաղում,
    Մերկ կրծքերն արյունած ծառը
    Դեպի բացատն է թեքվում:

    Բացատ է խուժում քամին
    Կարմիրը կանաչին խառնած,
    Դողում է եղնիկը գունատ
    Հետույքը քամուն ուղղած...

    24.05.09


    Իմ հիվանդ հոգին

    Ես մեղավոր չեմ, ախար բարի եմ...

    Հիվանդ երեխի ծնողի նման
    Չեմ կարողանում ,,ոչ" ասել նրան,
    Ինչ կամենում է՝ փորձում եմ գտնել,
    Անառողջ ճիչը մի կերպ լռեցնել:

    Կարծես ծննդի առաջին օրից
    Հիվանդ է եղել նա տառապալից,
    Շատ է թափառել, քարեր է տաշել,
    Անտաշ ապառաժ ժայռեր է մաշել:

    Վերքեր անընդհատ, անլուսին գիշեր,
    Մարմնին խրված բյուր հազար փշեր,
    Դողդոջ ու մրմուռ, հար աղեկտուր
    Վզից կախ ընկած ու խեղդող հուշեր...

    Չէ, հիվանդ է նա, շատ է տառապել,
    Ինչպե՞ս կարող եմ նրան ,,չէ" ասել...
    Հիվանդի սիրտը ես չեմ նեղացնի,
    Թեկուզ շատերը բարի չեն ասի:

    23.02.09

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  19. #72
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ,,Դիահերձում"


    __ Ափսոս ասեմ, հազար ափսոս,
    Ջահել էր դեռ, ո՞նց պատահեց,
    Պարոն բժիշկ, ասեք խնդրեմ
    Այս մարդն ինչի՞ց ախ վախճանվեց:

    Զարմացած է մեր բժիշկը
    Ու չգիտի ո՞նց հասկացնի,
    Երևույթը անծանոթ է,
    Գիտությամբ այն չես անցկացնի...

    __Հանգուցյալի մեծ գլուխը
    Սոխի պե՛ս, միջուկից է փտել,
    Վա՛րագը, հետո, շերտ առ շերտ
    Արդեն ուղեղին է հասել:

    Գարշահոտ է փչում ուղեղից...
    Աչքերը աղբանոց են կարծես...
    Շատ վաղուց արդեն ուղեղը
    Սկսել է քթից դուրս հորդել:

    Արյունը ժանգով է վարագված,
    Սիրտն էլ է դրանից տուժել,
    Խեղճը արյան տեղ շարունակ
    Անընդհատ արճիճ է մղել:

    Բայց ապրել է այսպես հիվանդը,
    Մահվան պատճառը չէ դա,
    Նայեք ինքներդ կտեսնեք
    Թե ինչի՞ց վախճանվեց նա.

    Բերանի խոռոչում հետքեր կան,
    Ինչ զիբիլ ասես չի կերել,
    Բայց խորը նայե՛ք, կտեսնեք,
    Ոսկոր է կոկորդին մնացել...

    01.02.09

    Ո՞ւմ դարդն է սա...

    Ես մեղավոր չեմ...
    Դու՞... Դե իհարկե,
    Նրանք էլ մեր պես:

    Մենք բոլորս ենք խառնվել իրար
    Այս անտանելի ,,քռչի" շուկայում...
    Ու չենք տարբերում՝
    Էժանը թանկից,
    Արժեքը զարդից,
    Մարդը արարքից,
    Ու ինչպես նաև՝
    Պատճառն առիթից...

    Էժանը միշտ կա, դիֆիցիտ չկա,
    Մոլախոտի պես դիմացկուն է նա,
    Իր թունոտ գրկում Թանկն է խեղդում
    Հետո, թանկի տեղ իրեն վաճառում:

    Զարդը մեծ պատիվ պիտի համարեր,
    Ասենք, արժեքի վիզը զարդարեր,
    Բայց ավաղ զարդը արժեքը ծածկել,
    Իր սուտ փայլով է բոլորին խաբել:

    Արարքը Մարդուց պիտի վախենար,
    Երբ Մարդը չկար, վեր ընկներ մնար,
    Բայց ափսոս այսօր, այս խաժամուժում
    Արարքը Մարդուց առաջ է անցնում:

    Առիթն էլ այսօր հպարտ է քայլում,
    Ուրախությունից կարմիր է փքուն,
    Նա էլ իր հերթին ետ չի մնացել
    Դատարան մտել, պատճառ է դարձել:

    Ես ի՞նչ անեմ... Դու ի՞նչ անես...
    Մենք ի՞նչ անենք, մենք ո՞նց անենք,
    Ո՞ւմ դարդն է սա, ու՞մ ցավակցենք...

    09.01.09

    ,,Կարոտախտ"

    Փոխվել են հիմա ժամանակները
    Նրանց հետ չարն էլ է փոխվել,
    Փոխվել են հիմա կանոնները
    Ու խաղն էլ իրենց հետ փոխել:

    Երեկվա մեր լավը այսօր
    Ոչինչ է, փուչ, անիմաստ,
    Նոր եկած լավը մեզ համար
    Օտար է, ուրիշ ու նվաստ:

    Իսկ երեկվա վատը այսօր
    Նոր կերպ ու ձև է առել,
    Նորից մեզ էշի տեղ դրած
    Ուրիշ մի ստով է խաբել:

    Բաշխեցին մեզ մեր ուզածը.
    ,,Խոսեք ազատ, անկաշկանդ,
    Ո՞վ է արդյոք ձեզ լսողը
    Կյանքը ընթանում է առաջ":

    Մարդը ուղեղը կորցրել է,
    Ախար փորն է նրա դատարկ...
    ,,Ուզում ես, որ քեզ ենթարկվեն
    Ցույց տուր նպարի մի տոպրակ":

    Կարոտ եմ երեկվա վատին
    Ու ուզում եմ հիմա գոռալ.
    Ետ տվեք բերանիս կապը,
    Ետ տվեք իմ ձեռքի շղթան...

    23.09.08

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  21. #73
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհույս հույսս

    Երկնակամարը փուլ եկավ գլխիս,
    Ում սիրում էի էլ չկան կողքիս.
    Ինչի հավատում--խարխլեց կյանքը,
    Լքեց անգամ ինձ իմ դավանանքը:

    Կյանքը գույներից ասես զրկվեց,
    Երազս սև ու սպիտակով ներկեց...

    Հիմա գույներ եմ անիմաստ փնտրում
    Օղու շշի մեջ կամ գինու գավում...
    Կամ գիշերներում ,,հաշիշով օծուն"
    Փորձում եմ գտնել ,,ոսկեփայլ թռչյունն":

    Փուլ եկավ գլխիս երկնակամարը,
    Դադարեց հոգուս թե երգ թե պարը...

    14.03.09

    Կյանքի գինը

    Եկել է ավարտը իմ ,,լցված" կյանքի,
    Եկել է երազված վախճանը մեղքի,
    Ես իմ պատիժը կրել եմ պատվով
    Փակել պարտքերս ընդունված կարգով:

    Մեղքի հետ ես իմ հաշիվը ունեմ,
    Գլուխը պիտի կարմիրով գույնեմ,
    Թող դրոշի պես օդում փողփողա,
    Իր մասին անվերջ պատմի ու ոռնա...

    ...Մեղք ու պատիժը, կամ մեղքածինը
    Էժանացնում են մեր կյանքի գինը,
    Իսկ ես ուզում եմ խաղաղ հեռանալ,
    Թե կարելի է, անգամ մոռանալ...

    28.03.09

    Նրանք

    Մնացել են նրանք հեռու,
    Մնացել են սարից այն կողմ,
    Բայց մտքերս մշուշ, ցնոր
    Տանջում են հուշերը ,,տկլոր":

    Ապրել եմ նրանց հետ ես էլ,
    Եղել եմ նրանց կողքին,
    Համարվել նրանցից մեկը,
    Եղել՝ մի գուցե ավելին:

    Ամեն մեկն իր երազն ուներ,
    Ապրում էր դրա համար,
    Չէր անցնում մտքներով անգամ,
    Որ կնկնեն երբևէ գլխիվայր…

    Պատճառը որտե՞ղ է արդյոք,
    Որտե՞ղ է ,,շան գլուխը թաղված",
    Եվ ինչու՞ հաճախ շատերը
    Չեն տեսնում ,,քթներից առաջ":

    ...Ցավում է հիմա սիրտս,
    Նվում է նրանց համար,
    Կուզեյի նրանց հետ մեկտեղ
    Տանջվել, պայքարել, հուսալ...

    10.02.09

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  23. #74
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիլա, արձակը քո մոտ ավելի լավ է ստացվում ԻՄՀՕ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (18.06.2010)

  25. #75
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրան...

    Բոլորս գիտենք, որ մահը միշտ կա ու մի օր կգա,
    Բայց ինչպե՞ս ապրել՝, որ մեր անունի՛ վերջը նա չտա...

    ...Ապրեց իր կյանքը մաքուր, անձնվեր, հպարտ ու անկախ,
    ,,Գործիք" չդարձավ ոչ մեկի ձեռքին, եղավ միշտ արդար,
    Չծախեց խիղճը, չուրացավ հոգին, չառավ նոր հավատ,
    Թեպետ հասկացավ՝, թե ինչքան հեշտ է, երբ լինես ,,կավատ":

    Քայլեց ու անցավ մեղքերով լեցուն մեր ճանապարհը,
    Բայց գտավ ,,մեղքը չտրորելու" ճարն ու հնարը,
    Երկա՜ր մտածեց, եղավ՝ երկմտեց, որն է հարմարը...
    Ու տեսավ հեռվում իր համար փայլող ոսկե կամարը:

    Չէ՛, սուրբ չէր ինչ խոսք, մարդ էր մեզ նման, միս և արյուն էր,
    Եվ հաճույքներից՝ օգտվել իհարկե նա ցանկանում էր,
    Բայց ոչ մի հաճույք՝, որքան էլ անուշ, չստիպեց նրան,
    Որ հանուն իրեն աներ նա գոնե մի անառակ բան...

    ...Ի՞նչ է սա արդյոք՝, թե ոչ գիտեցած ,,փառքի գագաթը",
    Թե ոչ երազած, մեր սրտի ուզած բարի ավարտը...
    Բոլորս գիտենք, որ մահը միշտ կա ու մի օր կգա,
    Բայց ինչպե՞ս ապրել, որ ապրած կյանքդ մահից ահ չզգա...

    29.05.10

    ***** ***** *****

    Ամեն մի ծնունդ արև է մի նոր,
    Լույս է այն, հույս է, կրակ է բոսոր,
    Համայն աշխարհին հղում է բարի,
    Որ հույսը երբե՛ք, երբե՛ք չմարի:

    Ամեն մի ծնունդ տոն է յուրովի,
    Այն զորավիգն է ջանք ու կորովի,
    Տոնվող հաղթանակն ընդդեմ խավարի,
    Քանց կյանքին պիտի նայենք նորովի...

    03.06.10


    ,,Խաչը"...

    ...Խաչը ուղեկից, խաչը միշտ մեզ կից,
    Ողջ ճանապարհին ընկեր ու դրկից,
    Խաչը հուշարար, խաչը մեզ պատմիչ,
    Խաչը ափսոսանք և մեզ ուսուցիչ...

    Ի՞նչ ասել կուզի մտածողը մեզ.
    Ո՞րն է խաչի խորհուրդը այդ մեծ,
    Եվ ի՞նչ է արդյոք խաչը մեզ համար,
    Լոկ անցյալն է այն, թե՞, գալիքն համայն...

    Խա՛չը նվիրում, ուսում, դպրություն,
    Խաչը մեզ պաշտպան և մեծ զորություն,
    Ընկերն է խաչը, խաչը դաշնություն,
    Ծնունդն է, մահն է և ճանաչություն...

    Խաչը ուսանո՛ղ, խաչը մեզ քերթո՛ղ,
    Մեր ,,փեշը քաշող", մեր ,,ականջին օղ",
    Համ բեռ մեր մեջքին, համ թևեր տվող,
    Մեզ այս դժոխքից դրախտ ուղեկցող...

    06.06.10

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •