User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ****************
    *********************

    Այս ո՞վ բացեց ծանր դուռը,
    Ո՞վ բարձրացավ մեր կտուրը,
    Խորդանոցի ճռճռոցից
    Վնասվեց մեր ,,առևտուրը”:

    Ո՞վ հնարեց փուչ պատճառը
    Այդ ո՞վ կարդաց անպետք ճառը,
    Եվ ո՞վ բերեց մեզ այդ լուրը
    Թե կաթում է մեր կտուրը…

    Մեկը քամեց կարմիր նուռը,
    Անտեր թողեց մեր մատուռը,
    Նետելով այդ շառոդ զառը
    Գլխատեց նա ողջ անտառը…

    16.02.10


    **** **** ****

    Թացել է ու թացվել իմ հոգին,
    Եվ թաց է իմ ներսը կրկին,
    Մեգ է, մշուշ է ու խավար…
    Չեմ ուզում տեսնել ոչ մեկին:

    Սառն է և ցուրտ է իմ հոգին,
    Եղյամն է կապել այն կրկին,
    Լուռ է, տխուր է ու մթին…
    Չկա ոչ արև ոչ լուսին:

    16.02.10




    Նողկամ ումի՞ց

    Չկար վաղուց, Էս որտեղի՞ց…
    Նողկանքի պես
    Ինչ որ բան եմ զգում նորից:
    Չկար վաղուց…
    Ու տեղյակ էլ
    Չի պահել ինձ այս ետ գալուց:

    Նողկում եմ ես… թյու…
    Կասես. ,,Ինչի՞ց”,
    Կասես. ,,Ումի՞ց”…
    Տո հենց ինձնից, ապրած կյանքից,
    Նույնիսկ իրեն մաքուր կարծող`,
    Իրեն ,,նորի” տեղ մատուցող
    Առավոտից…
    Բարի ավարտ հանդիսացող`,
    Խաղաղության ու անդորրի
    Սերմեր ցանող մայրամուտից,
    Զարհուրանքի այս շուկայում
    Շուկան տիրող զարհուրանքից,
    Փոփոխական այս մեծ դաշտում`,
    Ոչ մի նշան չփոխելու
    Ու ոչ մի բան չխախտելու`
    Անզոր ու թույլ, անշուք գոյից…

    Նողկում եմ ես ինքս ինձնից…

    …Գոնե մեկը լիներ կողքիս
    Ու համոզեր հակառակում,
    Ինչ որ փոքրիկ իմաստ տեսներ
    Իմ անիմաստ, ամուլ կյանքում…

    Բայց մենակ եմ
    Ու դատարկ է ,,կող ու կուշտս”,
    Մեջքով շրջվեց
    Նույնիսկ իմ սուրբ պաշտամունքս,
    Հետս վիճեց, լավ հայհոյեց
    Ու ինձ լքեց`
    Այսքան տարվա ընկեր եղած
    Համոզմունքս…
    Թե կարճ ասեմ`,
    Ախ պարտվեց ու հանձնվեց
    Իմ բանակս,
    Ընկավ պարզած դրոշակս:
    Քամու դիմաց հար ծածանվող`,
    Քամու վրա միշտ ծիծաղող,
    Նրան ծաղրող, լեզու հանող
    Դրոշակս:
    Ու մնացի ես մեն մենակ,
    Անդրոշակ ու անհենակ,
    Լրիվ անգույն ու անփեշակ…

    Իսկ այն քամին`,
    Որի վրա ծիծաղում էր
    Դրոշակս,
    Որին ծաղրում,
    Ծանակում էր ողջ բանակս,
    Պնակալեզ իր բնույթով,
    Խոնարհվելու,
    Տրոհվելու իր դրույթով,
    Բռնեց ձորի ճանապարհը…
    Թաքնվելով անձավների օդանցքներում,
    Գումարվելով` մութ ու մռայլ միջանցքներում,
    Համբուրելով քարայրների նամ, թաց շեմքը,
    Լափլիզելով խոնավության բորբոս դեմքը,
    Հզորացավ ու զորացավ…
    Եվ ոչ շատ անց, ինչ խոսք դարձավ
    Եղանակը կանխորոշող ու որոշող.
    Ամպեր բերող, ամպեր տանող,
    Վարող, հերկող, ցանող, ջրող…
    Իսկ կարճ ասած`,
    (Թողնենք ձևերն պայմանական),
    Հաջողության գրավական:
    Եվ այդ քամին`, որի դիմաց
    Իրար եկող կամ ծածանվող բան չմնաց,
    Իրենից գոհ, ոչ մտախոհ,
    Խաղ է անում նույիսկ արդեն
    Ծիածանի գույների հետ,
    Այդ գույներից մգերի հետ…

    Ասեցի թե, նողկում եմ ես ինքս ինձնից:
    Ասեմ նաև, որ նողկում եմ ,,քամելիոնից”,
    Ոչ կենդանուց այլև մարդուց,
    Ոչ բնույթից՝, երևույթից…
    Միշտ ու անվերջ ,,մորթի” գույնի փոփոխումից…

    Այս պատճառով բարեկամս,
    Ես մնացի զրկված գույնից,
    Այնինչ շատերն գտան գույներ
    Եվ ինչ գուներ.
    Գույներ պես-պես, գույներ վառման,
    Խայտող, ցայտող ոնց շատրվան,
    Գույներ ծաղկող գարնան նման,
    Թերթող, թարթող, լույսեր վառող…
    Բայց դե նաև նրանց մատնող, ծածկագրող,
    Թե պետք լինի` էությունը բացահայտող…

    Եվ այս շատերն փնտրտելով
    Եղանակին հարմար գույներ,
    Ու ներկելով իրենց հագի
    Թե աստառը, թե պաստառը`,
    Քամու կողմից որպես պարգև`,
    Իրենց ,,պարզ”, ,,բաց”, լայն ճակատին`
    Դաջված տեսան
    ,,Պատը ծակող” գաղտնաբառը,
    Որն էլ նրանց ընդառաջեց
    Դեպի ,,կուշտ-կուռ” ճանապարհը,
    Օգնեց գտնել գոհ լինելու դեղն ու ճարը…

    Նողկում եմ ես ինքս ինձնից…
    Նաև հենց ինձ նմաններից,
    Որոնք տես-տես, իրենց քիթը վերև տնկած,
    Ամեն արև առավոտի,
    Նախընտրում են ելնել տեղից,
    Առանց գույնի, թափ-թափանցիկ,
    Այնքան անբիծ, այնքան դատարկ,
    Որ այդ քամին մեր ծոց ներսով հանգիստ անցնի
    Ու չկարծի, թե դիպել է ինչ որ բանի:
    Որ մեզ խաղի համար հարմար նա չգտնի,
    Եվ հետո էլ չնախատի`,
    Թե մեր գույնը իր ճաշակին հեչ հարմար չի:
    Եվ այս կերպով խույս ենք տալիս
    Կյանքում թեև և լինելու,
    Բայց դե ինչ որ մեկի ձեռքին
    Խաղ-խաղալիք չդառնալու անշուք դերից…

    Ոնց չնողկամ ինքս ինձնից,
    Իմ ապրածից, շրջապատից,
    Ծիածանի կոր կամարից,
    Որն իմ աչքին կարծես կեռ է թվում արդեն,
    Եվ հիշեցնում հարկադրված այն սապատը,
    Որն չի ուղղում անգամ մարդու վերջ-ավարտը:
    Իսկ գույները լինեն յոթը,
    Տասնյոթը թե ավելին,
    Դավաճան ու անհավատ են
    Թվում իմ խեղճ ու կույր աչքին…

    Եվ չնայած շատ եմ սիրում
    Այդ գույների անխառններին,
    Հարգել եմ ու ծնկի իջել
    Եվ նրանցից պատկառներին,
    Հիմա ճիշտ մի կույրի նման
    Ինձ հավաքել ու թաքնվել,
    Մի կողմ քաշվել պահ եմ մտել:
    Իսկ թե պետք է կարծիք հայտնել
    Կարելի է ձեռնափայտին այն վստահել,
    Որն աշխարհի
    Հետ ավելի շատ է շփվում,
    Քան կույրն ինքը:
    Ոնց չնողկամ ,,ինքս զինքը”…

    Գլուխ տարա.
    Հիմա հաստատ ոմանք կասեն.
    ,,Զահլա տարար քո պարզությամբ,
    Նստել ես դու մեր ականջին ողջ ծանրությամբ,
    Քեզ պատեպատ խփիր, ծեփիր,
    Նողկա, գարշիր, զզվիր, մաշվիր,
    Քո փորձանքն է ինքդ քաշիր…
    Ի?նչ ես սեղմել ,,նվիկ-շվիկ” քո սեղմակը,
    Վզիդ գցել կեղծ տագնապի զանգուլակը,
    Վերածական դաշտ ես մտել
    Հայտնի չէ թե ինչ ես գտել,
    Չենք հասկանում ի՞նչ ես ասում,
    Ծիածանից ի՞նչ ես ուզում,
    Խեղճ գույների ի՞նչն ես խուզում…”:

    Ինձ կներեք… Ց’ տեսություն…

    07.03.10


    Այսօրը...

    Այսօրը լքել եմ, փախել եմ,
    Իզուր մի փնտրիր, ես չկամ,
    Այսօրը թողել եմ, թաղել եմ,
    Ինձ այսօր չես տեսնի բարեկամ:

    Այսօրը իմը չէր, հերքել եմ,
    Չկա նա ու ինքս էլ չկամ,
    Թե ինձ նա ինքը ջնջել է,
    Ի՞նչ փույթ, թե գրկեմ ես նրան:

    …Այսօրը ,,Ձերն”է… Վայելեք…
    Ես վաղվա մարդ եմ ու կգամ,
    Երբ կնկնի ձեր սլաք վարկյանը
    Ես իրոք ձեզ համար կսգամ…

    27.03.10

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •