User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ,,ԵՐԿՈՒՆՔ”

    Ցավ է մութ անտառը այսօր,
    Ոռնում է անտառի ոգին,
    Ճանկռվում ճյուղերին փուշ ու չոր
    Տառապում, գոռում է կրկին:

    Ոռնոցը մեխվել է անտառում,
    Վախից քարացել է կաղնին,
    Մի փոքրիկ տերևը անգամ
    Չի շարժում շատախոս քամին:

    Երկնել է նաև երկինքը,
    Կախվել է անտառի գլխին,
    Երկինքը պահող ամպերը
    Փռվել են ծառերի դեմքին:

    Կքվում են ամպերը ցավից,
    Իրար են անխոս սեղմվում,
    Սպասումի արցունքով վճիտ
    Անտառի ոտքերն են ցողում:

    …Ո՞վ է ծնելու առաջինը,
    Ո՞վ կգա իր ճիշտ ժամին,
    Ո՞վ չի թողնի ,,սառեն աչքերը"
    Նայելով իր գալու ճամփին…

    Մասրենին ցավից շիկնել է,
    Փշերը խրվել են մսին,
    Պահելով ճիչը խորշերում
    Ցավերն է փռել փեշին:

    Տանձենին կաթելուց հոգնել է,
    Տարվել է դժպատեհ քնով,
    Տերևները կարմիր ու դեղին
    Փարվել են նրա ոտքերով:

    Անտառը վախ է, սարսափ է,
    Ահից դեղնել է ոգին`,
    Ծառ ու թփերին քերվելով
    Պատռել է ինչ ուներ հագին:

    Երկինքը երկնել է, փքվել է,
    Ուռել է անտառի գլխին,
    Ուր որ է հիմա կպայթի
    Եվ Լույսը կտանի քամին…

    25.03.10


    ՀԱՆՃԱ?Ր են ԱՐԴՅՈՔ, ԹԵ?,
    ՄԵՆՔ ԵՆՔ ԱՆՃԱՐ


    Շուրջ բոլորը մեր
    Այս հոգի հանող ,,հանճարներն” են,
    Այս սիրտ կեղեքող, միտք բռնաբարող
    ,,Հանճարները” մերը:
    Որտե՞ղ թաքնվենք, կամ ո՞ր կողմ փախչենք,
    Ջայլամի նման մեր գլուխները
    Որտե՞ղ մտցնենք,
    Որ հանդիպելիս`
    Նրանց փոխարեն հանկարծ չամաչենք,
    Նրանց փոխարեն մենք չկարմրենք:
    Եվ այլուր նրանք…
    Ու թաքնվել էլ չեն փորձում բնավ.
    Դե որովհետև, գիտեն, թե իրավ
    Ունեն երկրում անուն ու համբավ,
    Ու, որ բոլորը իրենց են սպասում:
    Նրանք էլ ամեն տեղ իրենց է ցույցում,
    Կարդում են, գրում ու տալիս ցուցում,
    Մատն են տնկում ու ճառեր ասում:
    Եվ անում են սա մի մեծ գոհությամբ,
    Մեծ հպարտությամբ,
    Լրիվ անտեղյակ, որ տեսնողներից`
    Եթե ոչ բոլորն`, ապա ոչ էլ քիչ,
    Պատկառ մի քանակ խեղաթյուրվում է,
    Խելագարվում է,
    Եվ շատ կներեք`, գուցե և նաև,
    Ամորձահատվում,
    Կամ առանց դրա մանրամասների
    Կորցնում է իր արու լինելու
    Բն. Հատկությունը…

    Ախ մեզ խոշտանգող,
    Անդամախեղող ,,հանճարությունը”,
    Եվ ոչ քիչ պակաս`
    Մեր այս ունեցած անճարությունը…

    Խաբել են ,,խեղճին” ու մայմունի պես
    Մեխել են բեմին:
    Ասել են. ,,Սա քո կոչումն է միակ…”:
    Ասել են, որ մենք կունենանք կորուստ,
    Թե չբարձրանաս դու բեմահարթակ:
    Ու այս ,,խելոքն” էլ
    Տարվելով հիմար եսասիրությամբ,
    Իբր զարմացել, չեմ ու չում արել,
    Մի քիչ կոտրատվել…
    Համաձայնել է,
    Ինքն իրեն խաբել հավատացել է:

    Ո՞նց անենք ճիշտը քեզ հասանելի
    Մեր խեղճ բարեկամ,
    Ո՞նց ասենք, որ քեզ օգտագործում են
    Մարդիք չարակամ:
    Ավելորդ է քո բեմ դուրս ելնելը,
    Դեր ունենալը,
    Ավելորդ է քո
    Բեմահարթակին գտնվելն անգամ:
    Թող այն, հեռացիր:
    Խղճա դու նրանց, ովքեր շատ շուտով`,
    Եթե առայժմ դեռ կենդանի են`
    Չեն լինի արդեն:
    Թող այն, հեռացիր,
    Հերիք ,,ունենաս”
    Մեր ուղեղներն ու զգացմունքները խեղճ,
    Հերիք դու ,,քնես” մեր երազի հետ
    Անվանարկելով, թե երազն, թե, մեզ:
    Մի բռնաբարիր անուրջները մեր
    Կույս ու անապակ:
    Աստված չարասցե.
    Եթե դրանից
    Տեղի ունենա մանկահղացում,
    Ապա գիտեցիր, որ ծնվելու է,
    ,,Հանճար-անճարից” մեկ քառորդ պակաս,
    Կամ էլ մեկ քառորդ նրանից ավել
    Կիսատ մի լուսին,
    Որի գլուխը պիտի սուրանկյուն
    Մի եռանկյունի հիշեցնի մեզ,
    Ու բոլոր նրանց`
    Ովքեր պատկերի խորքը նայելիս
    Տեսնում են պատկերն քաշողին անգամ:
    Մի բռնաբարիր ու մի ,,ունենա”,
    Մի ,,քնիր” նաև, մի էլ ,,շնանա”,
    Թող ,,քոք ու բուսդ” չորանա ընկեր…
    Սա իմ օգտին չէ միայն հավատա:
    Դու էլ ես շահում ու չես կորցնում,
    Քեզ կմնա այն ինչ քոնն է միայն,
    Ոչ մեկին չես տա ու չես նվիրի:
    Ոչ մեկ չի սպասի կտակիդ նաև…
    Լսիր, խնդրում եմ,
    Մի ,,ունենա” և օրը այս անմեղ,
    Որը ամեն լույս ու արեգակի
    Իր կուսությունն է նվիրաբերում,
    Հույս ունենալով, որ մի օր գուցե
    Դատարկ չի տեսնի իր ծոցը ճերմակ,
    Եվ անմնացորդ իր նվիրումից
    Մի օր կծնվի երկար սպասված
    Ոսկե մանուկը զարմանահրաշ…
    Եվ երբ նա ծնվի,
    Իսկույն կհալվի
    Եռանկյուն գլխով լուսինը կիսատ,
    Ու երկինքն շտապ կը-ազդարարի
    Հաղթանակը մեր լույսի ու հույսի,
    Մեր բռնաբարված աչք ու ականջի,
    Մեր միտք ու խղճի, մեր ամեն ինչի…
    Ինչը որ երկար տարիներ արդեն
    Տարել է բազում ոտնձգություն
    Թե ,,հանճարներից”, թե անճարներից:
    Կամ սրանք իրենց ներսում փայփայող
    Մեր խեղճ ու խաբված
    Թույլ ընկերներից,
    Որոնց ուղղակի խաբել են, գիտե?ք…
    Բոլորս գիտենք,
    Այնինչ պետք է, որ իրենք գիտենան…

    09.01.10

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •