User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

  1. #46
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ,,ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ”

    Աստված նորից զարմանք է կտրել,
    Աստված չգիտի. ,,Հիմա ի?նչ անել”,
    Հազարամյակներ սովորեցրեց`
    Էլի սկսեցինք կուռքերին պաշտել:

    Հեթանոսության հետ չշփոթեք,
    Հին աստվածներին դուք հանգիստ թողեք,
    ,,Կռապաշտության” մասին է խոսքը,
    ,,Կռապաշտներից” մեր այս բողոքը…

    Մի ,,կոճղ” են գտնում կամ էլ մի ,,քոթուկ”
    Ու միայն նրան անում պաշտամունք,
    Ուշադիր միայն նրան են լսում,
    Որ կողմ գլորվեց, ետևից վազում:

    ,,Կռապաշտները” խիստ շատացել են,
    Չէ, ասենք նրանք միշտ էլ եղել են,
    Հիմա կուռքերն են հաճախ փոփոխվում,
    Կոճղը փթում է, շատ չի դիմանում:


    Այս փաստը նրանց շատ էլ չի հուզում,
    Հեշտությամբ են նոր քոթուկներ գտնում,
    Ճկույն են հիմա ,,կռապաշտները”
    Շատ հեշտ են փոխում իրենց կոճղերը:

    Հին աստվածներն էլ զարմանք են հիմա.
    ,,Ախ ի?նչ եք գտել կոճղերի վրա,
    Ինչո?ւ եք դրանց առաջ ծունկ ծալում,
    Ինչո?ւ եք դրանց այդպես մեծարում…”:

    Ուղեղը չկա, ուղեղն բացակա,
    Որկորն է խորհում ուժեղ ու ագահ,
    Մի պատառ ավել տանելու համար
    Պատրաստ է գործել մեղքեր անհամար:

    Աստված նորից զարմանք է կտրել,
    Ախար չգիտի. ,,Հիմա ի?նչ անել…”:

    18.02.09

    Ո?ՆՑ ԵՏ ԴԱՌՆԱՄ…

    Հաճախակի ինձ թվում է,
    Որ աշխարհում ես տեղ չունեմ,
    Մի համախոհ ընկեր չունեմ:
    Ու շատ հաճախ համոզվում եմ,
    Որ այս կյանքում ես դեր չունեմ:

    Իսկ երբեմն մտածում եմ,
    Որ այս կյանքին անծանոթ եմ,
    Որ ես այստեղ ավելորդ եմ:
    Նախատում եմ ինձ, փնովում,
    Որ ես անպետք մի կցորդ եմ:

    Երբեմն էլ մտածում եմ,
    Որ ես ուրիշ աշխարհ ունեմ.
    Որ այս կյանքում հայտնվել եմ
    Մի զուգահեռ, ուրիշ կյանքից.
    Ինչ որ մեկի
    Դաժան խաղով կամ կատակով,
    Կամ էլ հենց իմ դաժան մեղքի
    Դատակարգով ու պատճառով,
    Հրել են ինձ ու դուրս գցել…
    Ու այդ կերպ եմ
    Այս աշխարհում ես հայտնվել:
    Որովհետև իմ ունեցած
    Վարքագծից, առ ու տուրից,
    Իմ պահվածքից, մտքի ձևից
    Լրիվ ուրիշ հոտ է փչում…
    Ինձ պես ոչ մեկ չի մտածում,
    Որ ուզեն էլ` չեն հասկանում:
    Կարծես խոսեմ ուրիշ լեզվով
    Ու խոսեմ մարդկանց մասին:
    Մենակ եմ ես այս աշխարհում…
    Օտար եմ ես այս աշխարհին…
    Ու երևի
    Սա զգում են նաև մարդիք:
    Որովհետև`,
    Երբ խոսում եմ մրջյունի հե’տ
    Ծիծաղում են,
    Երբ ճաշում եմ շնիկի հե’տ
    Ինձ ծաղրում են,
    Թռչկոտում եմ թիթեռի հետ
    Զարմանում են…
    Ւսկ թե հանկարծ ես սգում եմ
    Այն վիրավոր խփված լորին,
    Կամ էլ նրա որբուկներին`,
    Գլուխները թափահարում
    Ու ասում են.
    ,,Կամ դու գիժ ես, կամ էլ հաստատ
    Մեր իմացած աշխարհից չես”:

    Վհատվում եմ ու տխրում եմ,
    Բայց դե ասել ես ուզում եմ.
    Որ ես գիժ չեմ,
    Ես ուղղակի
    ,,Ձեր ստեղծած” աշխարհից չեմ,
    Որ իմ վարքից ու արարքից
    ,,Ձեր աշխարհին” օտար ու խորթ,
    Լրիվ ուրիշ հոտ է փչում…

    Քիչ է լինում, որ կարծում եմ,
    Թե ես պիտի այս աշխարհում
    Մի բան անեմ…
    Շատ է լինում մտածում եմ,
    Որ ես պիտի
    Ետ դառնալու ճամփա փնտրեմ…

    17.03.09

    ԳԱՐՈՒՆ Է …

    Գարուն է գալու…

    Ձյունը առվակի անուշ խոխոջով
    Սարերի գլխից ցած է իջնելու,
    Հող է սնելու, ծառ է ջրելու,
    Խեղճ շինականին նոր հույս է տալու:

    Տեղ-տեղ ձյան շրթից կամ հողի աչքից
    Ձնծաղիկը մեզ աչքով է տալու,
    Հուշիկ ժպտալով, օրոր-շորորով
    Գարնան մոմերն է նորից վառելու:

    Երամով եկած թրչյունը նորից
    Հարմար անկյունում բույն է շինելու,
    Խոտ ու դայլայլը փոքրիկ կտուցին
    Ձագ է բերելու, սերունդ է տալու:

    Գարուն չտեսած հորթ ու մոզիներ
    Կանաչ արտերում ,,տռճիկ” են տալու…
    Էն ջահել ջիվան ու սիրուն տղեն
    Իր սիրած յարին համբյուր է տալու…

    Գարուն է գալու…
    Գարունը սրտիս ոչինչ չի տալու:

    24.02.09


    ,,ԱԳՌԱՎԻ ԴԱՍԸ”

    Աչքերս փակում ու մթության տեղ
    Մի հուշ աշխարհ է բացվում իմ առջև…

    Ծիրանի հովին, թավիշ կանաչում
    Ուրախ խաղում է իմ փոքրիկ կատուն,
    Իսկ մի քիչ այն կողմ, իրար են գզզում
    Երեք թմբլիկ, բրդոտ շան լակոտ:

    Փոքրիկ աթոռին, ծիրանի տակին,
    Ավլուկ է հյուսում մայրս տրտմագին,
    Լայն տերևները նրա ձեռքերում
    Դառնում են նրբին, հյուսված ու կոկուն:

    Արագ են, սահուն նրա մատները,
    Բանիմաց, շարժուն ճաքած ձեռքերը,
    Ինչո?ւ է տխուր գուցե և գիտեմ,
    Երևի ասել չհամարձակվեմ…

    Մեկն էլ կա այնտեղ, հին թախտի վրա,
    Անգործ ու անբան, թամբալ ավարա,
    Քաջ Նազարի պես մեկնվել թախտին
    Սպասում է իր ,,աստղային ժամին”:

    …Հենց ,,բնան” վրա, ծիրանի ծառին,
    Իր դասն է տալիս ագռավը ձագին.
    Ու ընդունակ է ձագուկը նրա,
    Կրկնում է խելոք ծնողի ,,կռան”…

    13.02.09

    ՀԱՎԱՔԱՐԱՐ ՆՈՒՆՈՒՇԸ

    Բարկացել է հավաքարար Նունուշը,
    ,,Գործն” է ուզում խլել լիրբ Գայուշը,
    Իր ,,տակն” է անընդհատ փորփրում,
    Պետին բողոքներ է միշտ գրում:

    Ասում է. ,,Աստիճանները կեղտոտ են,
    Ոտքի տակ փալասները միշտ չոր են,
    Փոշոտ են պատուհանի գոգերը,
    Լցված են միշտ աղբի դույլերը”:

    Չի կարողանում աշխատել Նունուշը,
    Ծերացել է իբր մեր ,,թութուշը”,
    Հարկավոր է նրան ,,ատել”,
    Դա կարող է լավ անել Գայուշը:

    Բարկացել է մեր խեղճ Նունուշը,
    Գլխի մեջ է ,,կաչաղակ” Գայուշը”.

    ,,Տո լիրբ անզգամ, դու ավլել գիտե?ս,
    Դու տուն-դուռ հավաքել գիտե?ս.
    Քեզ թողնեն միայն մազերդ բաց տաս,
    Հետևդ ժշխես, դոշերդ թափ տաս,
    Էրեսդ ներկես, աչքով կրակ տաս,
    Ամաղ-զամաղ բերանդ շաղ տաս:
    Որտեղի?ց ես եկել, որ ի?նչ հասկանաս…
    Հետո իմացիր, պետը լավ գիտի
    Թե ինչը ում պիտի վստահի:
    Ներքնաշորերդ լվացրու այ փնթի…”:

    …Չարացել է բարի Նունուշը,
    Մտքի մեջ է հանում ,,իր փուշը”,
    Ու չգիտի միամիտ Նունուշը,
    Որ ներքնաշորի տեղ`
    Իր ,,գլուխը լվաց” Գայուշը…

    12.02.09


    ԵՐԿՈՒ ԿԻՆ

    Դուռ-դռան վրա երկու հարևան
    Ու ամեն անգամ նույնն է թեման,
    Ամեն առավոտ տեսնում են իրար
    Ինչից էլ խոսեն հասնում են սրան.

    _ Բարի լույս ախչի….էս ի?նչ ես հագել…,
    Մարդդ երևի փող է ուղարկել,
    Ո?ւր էր ,իմին էլ մի հնար լիներ
    Գնար մի երկիր աշխատանք գտներ…

    _ Ես քեզ նախանձեմ, դու էլ ինձ նայես…
    Պինդ պահիր ախչի, մեկնել չթողնես,
    Հենց դուրս թողեցիր էլ ներս չես բերի,
    Կմնաս ինձ պես կարոտին գերի:

    _ Ձայնդ ,,տաքից” է գալիս հարևան,
    Խանութում չունես էդ անտեր ,,նիսյան”,
    Հագնում-կապում ես, ուտում-խմում ես,
    Ոչ մեկից ոչինչ խնդրելու չունես…

    _ Բա սեր-կարոտը… բա նրա հոտը…
    Բա մարմին տանջող էն խանձահոտը,
    Դրանց դիմանալ գիտես թե հե?շտ է,
    Ամեն իրիկուն քունս ,,ամոթ” է…

    Հոգնել եմ արդեն թող կողքիս լինի,
    Թեկուզև ոչ մի աշատանք չանի,
    Թող ապրենք պակաս, ապրենք անոդի,
    Միայն թե կողքիս տղամարդ լինի…

    23.03.09

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.03.2010), My World My Space (07.03.2010), Բիձա (03.01.2011)

  3. #47
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    **** **** ****
    *********** ***********

    Նորից վիրավոր գազանի նման
    Լեզուս դուրս գցել վերքս եմ լիզում,
    Իմ մութ անձավի ներսում թաքնվել
    Եվ նորից հիմար փորձեր եմ անում:

    Սպին խորն է…Մի լեզուս որն է…
    Արյունը կտրել չեմ կարողանում…
    Քամին հեռացավ, էլ չդիմացավ,
    Ասում է. ,,Արդեն իմ սիրտն է արնում…”:


    …Մահվան մի ձև է միայնությունը,
    Դաժան է նրա այցելությունը…

    Սիրտս կանգնել է, հոգիս սառել է,
    Ու ոչինչ հիմա չեմ զգում, տեսնում,
    Լեզուս հոգնել է, արդեն մաշվել է.
    Արյունը դեռ տաք ու տաք է հոսում…

    20.04.09

    ՁՅՈՒՆԸ ԿԱՊՈՒՅՏ ԷՐ…

    Ձյունը կապույտ է, երկինքը մութ է,
    Փոքրիկ սենյակի լույսը ձանձրույթ է,
    Ուզում եմ ելնեմ ինձ քիչ քամուն տամ,
    Բայց դրսում ավաղ օդը ճահճուտ է:

    Քամին կանգնել է, բերանին բոթ է,
    Հետի բերածը մի ճահճահոտ է,
    Ուզում է գլուխն ձյան տակը թաղել
    Իր ունեցածը ինչ խոսք ամոթ է:

    Թթվածին չկա, օդը անփույթ է,
    Ինձ նմանը միշտ օդի կարոտ է:
    Ձյունը կապույտ է, երկինքը մութ է,
    Իմ ճահճուտ հոգում էլի ձանձրույթ է…

    13.04.09




    ,,ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔԸ”

    Ինձ ասացին, իմ ցավերը էլ չլացեմ,
    Խորհուրդ տվին ձեր դարդերից էլ չխոսեմ,
    Մեր վշտերը, մեր վերքերը թղթին չառնեմ,
    Որովհետև` ես, բառն ու ցավն դեռ չգիտեմ:

    Ինձ ասացին. ,,Մի տեղ, տեսած ցավը չկա,
    Մի տեղ ապրած մարդը չկա,
    Այստեղ բառն է խիստ ձևական
    Այնտեղ` ոչինչ զգացական…”:


    Ասացին, որ դեռ չեմ ցավել ես իրական,
    Դրանից է, որ չեմ գտել ,,բառն” իսկական…

    Ինձ ասացին ,
    Որ իմ ներսում ինչ որ մեկը ինձ խաբել է,
    Հոյսով արել, խոստացել է ու դրժել է.
    Ինձ հիմարի տեղ է դրել, կատակել է,
    Երբ խոսելու ժամն է հասել նա փախել է…

    Ինձ ասացին,
    Որ ինքս ինձ պիտի կիսեմ,
    Ինձնից պոկվեմ ու անջատվեմ,
    Որ երկտակվեմ ու տապակվեմ…
    Այնժամ գուցե ,,ցավը” տեսնեմ,
    Նրան հարմար ,,բառը” գտնեմ:
    Ցավը խառնեմ անշունչ բառին
    Ստացվածը լավ տամ դաղին:
    Սա կպցնեմ ,,խոսքի” պոչին,
    Նրա վրա մի լավ ոռնամ,
    Արցունքներով լավ լվանամ
    Ու նոր հանձնեմ այն գրիչին…

    …Ւնձ են ասում, ախ ինձ պեսին,
    Որ ընկեր է Ցավի ծեսին,
    Նրա դիտորդն ու տուժողն է,
    Ճար ունենա` այն բուժողն է,
    Ճար չունենա`,
    Կարեկցանքի հզոր ուժն է…

    …Սա ,,Գրոշի” մեծ խորհուրդն էր.
    Ինքը հասկը կերած հորթն էր,
    Հասկի ցավի, հասկի լացի
    Միջով անցած տռուզ որդն էր…

    07.05.09

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.03.2010), Բիձա (03.01.2011)

  5. #48
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Ինձ մի փնովեք

    Խնդրում եմ ես ձեզ, ինձ մի փնովեք,
    Մի գամեք, դատեք,
    Մի դատափետեք...

    Մի հարցրեք, թե էս ի՞նչ արեցի,
    Ես իմ կյանքի հետ ինչպե՞ս վարվեցի,
    Ինչպե՞ս քանդեցի դեռ չշինվածը,
    Ո՞նց խաթարեցի չմտածվածը:
    Ինչո՞ւ գողացա իմ ունեցածը
    Եվ ի՞նչ արեցի էն մնացածը...
    Մի ասեք, որ ես ճիշտ չվարվեցի,
    Որ ես ահավոր սխալ գործեցի…

    ...Ինձ մի փնովեք... իրավունք ոնե՞ք,
    Հրեն, պատի տակ լուռ սատկացրեք...

    06.01.09

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  7. #49
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Ես ժամանակի մեջ

    Նորից երկմտանքն է ճանապարհս կտրել,
    Չար կասկածը նորից իր ուռկանն է ձգել,
    Հարցականը էլի կախ է ընկել օդում
    Պատասխանը վախից թաքնվել է մթում…

    Ո?ւր եմ շտապել արդյոք, ինչի? հավատացել,
    Ո?ւմ առաջ եմ թեքվել, ինչի? երկրպագել,
    Ի?նչն եմ արժեք կարծել, ի?նչն եմ բարձր դասել,
    Ի?նչն է, որ իմ կյանքում ինձ առաջ է մղել.

    …Ցանկացել եմ իրոք կազմելու ընտանիք,
    Շտապել եմ, ինչ խոսք ունենալ մի բալիկ,
    Հավատով, որ բարին կտանի հաղթանակ
    Ու պետք չէ դրա համար ոչ մեծ զորք ոչ բանակ:

    Գեղեցիկը ես միշտ համարել եմ արժեք,
    Խոնարհվել եմ, ծնկել միայն նրա առջև ,
    Հավատալով, որ այն աշխարհը կփրկի,
    Բյուր հազար քար սրտեր կարմիրով կներկի:

    Սա էր, որ կյանքում ինձ միշտ առաջ էր մղում,
    Եթե ոչ, չէի կարող մնալ ես իմ դիրքում…
    Թե բարին չարից էր իրավունք խնդրելու`
    Այդ կյանքում ես ոչինչ չունեի անելու:

    Իսկ հիմա, կներեք, ի?նչ ունեմ ես հիմա.

    Վիզը ծուռ, պարտված, ծաղրված Մարդություն,
    Շուկայում տեղ խնդրող, մի սնանկ բարություն,
    Արժեք, որն չարի կուրծքն է զարդարում
    Եվ տխմար, որն հաղթած իր տեղն է հարդարում:

    Ի?նչ ունեմ անելու այս տեսակ կյանքում ես,
    Ի?նչ անեմ ու ինչպե?ս համոզեմ հիմա ձեզ,
    Որ պիտի հեռանամ դեմքով ձեզ, ժպիտով,
    Եվ պիտի այն դիտվի ոնց ,,նահանջը երգով”:

    Դու կասես, որ մնամ, որ քիչ էլ պայքարեմ,
    Բայց չկա էլ հավատ, ես ինչպե?ս մաքառեմ,
    Իմ վերջին ճչոցից նույնիսկ հույսը սառեց,
    Ու գիտես, ամոթից աչքերիս չնայեց:

    Այդ հույսով շատ վաղուց խաբել էի ինքս ինձ,
    Թե շուտով կփոխվի, տեղն կնկնի ամեն ինչ,
    Որ սուտը կզիչի իր դիրքերը ամուր,
    Ու ճիշտը ոնց հաղթող կքայլի ամենուր:

    Այս ստով անցել են տարիներս ապրած…
    Ներկաս դատարկ է գալիքս շիվարած,
    Այն հարցը, որից միշտ ես փախուստ եմ տվել,
    Իր օղակն այսօր պինդ իմ վզին է գցել.

    ,,Պիտանի? ես արդյոք, ո?րն է քո տեղը,
    Կամ ինչո?ւ ես տանջվում, մեկ է չկա դեղը,
    Եվ զուրկ է իմաստից այս կյանքին կառչելդ,
    Ամեն սուտ կանչով` ետևից վազելդ…”:

    Հույսով եմ հասկացաք ու ինձ էլ չեք դատի,
    Իմ թողած անունը փետրահան չեք անի…
    Ո?վ էի արդյոք ես հավերժի թերթերում,
    Ու, ո?րն էր իմ դերը անիմաստ երթեթում…

    Մի փոքրիկ երևույթ, առեղծված աննշան,
    Ոչ գրքեր ոչ թերթեր… իմ մասին չիմացան…
    Շատ փոքրիկ մի դիպված, արարած մի չնչին,
    Ո?ւմ է պետք, կամ ինչպե?ս իմանան իմ մասին…

    Ապրեցի կյանքը իմ, խորհելով ձեր մասին,
    Զգացի ձեր ցավը , տարա իմ ուսերին…
    Փոշման չեմ, հավատա, բայց կա և ցավալին,
    Ինչո?ւ այն չտարանք մենք գոնե միասին:

    22.12.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 07.03.2010, 01:03:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.03.2010), Բիձա (03.01.2011)

  9. #50
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ,,Շանս" թե բախտ

    Գուցե ճիշտ ե այն շատերը,
    Որ պնդում են,
    Թե կյանքում ,,շանս" չեն ունեցել,
    Բայց հակված եմ մտածելու,
    Որ ,,շանս" կյնքում
    Բոլորին է բաժին հասել…
    Ինձ օրինակ,
    Ինչու ,,շանսեր" քի՞չ են եղել.
    Կրթություն կար, հարգանքն հետը,
    Ու ընկեր էր ,,թաղապետը"...

    Չէ, չէ ի՞նչ ,,շանս",
    Մարդը պիտի բախտ ունենա:
    ,,Շանսեր" կյնքում շատ են եղել,
    Գլխավորում
    Ախար բախտս հեչ չի բերել:
    Հենց իմ ներսում
    Ինչ որ մեկը ինձնից դժգոհ,
    Հակառակ է ասես ծնվել:
    Անհնազանդ, անբարիշտ է,
    Գուցե նաև անպարկեշտ է...
    Ամենից շատ նա անհաշտ է,
    Մարդու, կյանքի և հենց ինձ հետ.
    ,,Մարդկանց" թողած՝
    Խոնարհվում է ,,երկնի" կամքին,
    ,,Կյանքը" թողած
    Հետևում է թաղման կարգին:
    Աչք է գցում աղջիկների
    Քնքուշ լանջին, նրանց քայլքին,
    Ու խենթի պես առաջ գնում
    Թե փորձանքին, թե հմայքին...

    Իրար հետ հեչ հաշտ չենք ապրում,
    Մեկ կռվում ենք մեկ բարիշում...

    Թե թող աներ էդ ախմախը,
    Որ գլուխս ,,կախ գցեյի",
    Ուրիշների նման ես էլ,
    Ասենք, շատ բան չտեսնեյի,
    Չլսեյի, հանդուրժեյի,
    ,,Անտեր" լեզուս
    Բերանիս մեջ խոր թաղեյի,
    ,,Նոթերիս" տեղ՝ դեմքիս վրա
    Հիմար ժպիտ նկարեյի,
    Տափակ խոսքի համար պահված
    Քահ-քահ ծիծաղ ունենայի,
    Այսօր գուցե ես էլ արդեն
    Նրանց նման
    ,,Ինչ որ բանի տեր կլնեյի",
    ,,Տուն կլնեյի", ,,տեղ կլնեյի",
    Նաև հարգանք կունենայի...

    Բայց արի տես, որ այս մեկին
    Այդպիսի կյանք հարկավոր չի,
    Ինքն հավան չի:

    Ինքն հավան չի
    Ինձ էլ գցել իր ետևից
    Քարշ է տալիս:
    Ու հաճախ էլ բողոքում է,
    Որ ես իրեն հեչ հարմար չեմ,
    Որ ես խղճուկ մի անբան եմ...

    Չէ, չէ ինչ ,,շանս",
    Մարդը պիտի բախտ ունենա,
    Որ իր ներսում
    Այսպես մեկը հեչ չունենա...

    18.04.09

    Գլխիս ,,ներսինը"
    երանեկ հոգով աղքատներին...
    գիրքը տվիր բաղձանք առար,
    ուսման տեղը տանջանք առար...

    Գլուխս նորից
    Իմ լայն թաթերի կարիքն է զգում,
    Ցավի դեմ մենակ
    Պայքարել արդեն ուժը չի բավում:
    ...Ցավն է եռում
    Ու պայթյունով է հիմա սպառնում...
    Թաթերով նորից գլուխս բռնել,
    Ցավից կծկվել մի բուռ եմ դառել:

    Ու չկա մեկը, որ ասի. ,,Ինչո՞ւ,
    Ինչո՞ւ այս ազատ ու լայն աշխարհում
    Հանգիստ ապրել դու չես կարողանում":
    Ասեմ. ,,Չեմ կարող, ,,նա" ինձ տանջում է,
    Գլխիս ներսինը ինձ խանգարում է":
    Նա էլ զարմացած պիտի վրա տա.
    " Դու էլ թող արա թող կորչի գնա":
    Մեղավորի պես կպատասխանեմ.
    ,,Ինչպես թող անեմ,
    Ախ շատ երկար եմ դրանք հավաքել,
    Խնամքով դարսել":
    Ու նա էլ կասի.
    Ոնց հավաքել ես, այնպես էլ շաղ տուր,
    Թե խանգարում է մի պահիր իզուր":
    ,,Թերևս ճիշտ ես, բայց ինչպե՞ս շաղ տամ,
    Հո սերմացու չէ, որ գոգս լցնեմ,
    Ու վարած դաշտում սերմեմ ու ցփնեմ...
    Հետո չջրեմ,
    Հերն էլ անիծած, թողեմ չորանա:
    Թեչէ ո՞ւմ բախտին նորից քար գցեմ.
    Մեկն էլ չիմանա ու ծլած հասկից
    Հանկարծ լիանա...
    Այս մեծ աշխարհից ոչինչ չիմանա..."

    ...Չէ, շատ լավ է, որ հարցնող չկա,
    Եվ լավ է գոնե, դեռ թաթերս կա:

    21.04.09

    ,,Դալտոնիզմ"

    Թե ես ուզեմ քեզ համոզել,
    Որ քամին էլ գույներ ունի,
    Շատերի պես դու կկարծես,
    Որ ես գիժ եմ կամ ավելի...
    Բայց դրանից
    Քամու գույնը չի պակասի:
    Մեկ հոգով էլ կավելանա
    Նրանց թիվը,
    Ովքեր ունեն
    իրենց հատուկ ուղղվածություն,
    Կամ մի գուցե շեղվածություն...

    Թե ես ասեմ,
    Որ կարմիր է հիմա քամին,
    Կծիծաղես ու կկարծես,
    Որ ցնդել եմ բոլորովին:
    Բայց դրանից
    Մեր վերքերը չեն նվազի...
    Կաղաղակի արդեն հաղթած
    ,,Դալտոնիզմը",
    Որը երբեք
    Չի հասկացել ցավի հիմնը...

    Ես էլ արդեն
    Կողջունեմ դալտոնիզմը…
    Թե որքան ենք մենք կերցնում
    Որքան գտնում,
    Դա էլ կասի արդեն ինքը,
    Պարզ ցինիզմը:

    15.04.09

    Արի ինձ հետ

    Հեքիաթի աշխարհն բացվել է նորից
    Ու ձյուն է գալիս...
    Կյանքի ուրվագիծն ծածկել է նորից,
    Տեղի չի տալիս:
    Փաթիլներն այնքան խոշոռ են առատ,
    Այնքան հանգիստ են նրանք իջնում ցած,
    Որ եթե մի քիչ ճարպիկ գտնվես,
    Կարող ես արագ
    Նրանցից կառչել ու բռնվելով
    Երկինք մագլցել:
    Հեքիաթի աշխարհ...
    Մի յուրատեսակ անկման հրաշք է
    Փաթիլի խաղը,
    Ու մի յուրովի սպառման ,,մարշ" է
    Նրա այս պարը...
    Թող որ հեքիաթը մի քիչ երկարի,
    Դու արի ինձ հետ
    Երկինք մագլցենք ինչպես ասացի...

    16.04.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 09.03.2010, 04:01:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  11. #51
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Արի լռենք...

    Արի լռենք մի պահ...

    Թող ձայնը խլանա,
    Թեկուզ թող հեռանա
    Ու մութ անտառներում
    Նա մի ոռնոց դռնա:

    Թող ծառերին խփվի,
    Դաղվի թփուտներում,
    Բուի կռինչ դառնա
    Ու վախեցնի մարդուն:

    Թող մամուռը քորվի
    Նրա ասեղներում...
    Ճահճուտները լինեն
    Նրա վկան խոսուն…

    Իսկ մենք արի լռենք...

    Մենք մոռանանք լեզուն.
    Հիշենք միայն նրան,
    Երբ վերքերն են խոսում,
    Երբ արյունն է հոսում…

    ...Թե մեր բախտը բերի
    Ու պետք չգա լեզուն,
    Այնժամ ուրախ կասենք.
    ,,Չունենք ոչ մի հուզում...":

    13.04.09


    Ինձ թվում է...


    Ինձ թվում է,
    Որ մարդ մինչև մահանալը
    Շատ անգամ է մահը տեսնում,
    Կամ... մահանում...

    Մահանում է՝, երբ իր երազն,
    Հանկարծ ու տես չի կատարվում...

    Երբ մի կտոր հացի համար
    ,,Վիզ է ծռում",
    Երբ ստիպված անում է այն՝,
    Ինչ չի ուզում...

    Ու շարունակ, այսօրինակ
    Մահանալով,
    Մահվան դուռն է վերջում հասնում…

    Ինձ թվում է, որ մարդ Մահին՝
    ,,Մահացած" է պետքը լինում,
    Որ ցույց չտա
    Ըմբոստության ոչ մի նշույլ...

    Ինձ թվում է, որ ոմանք սա,
    Ցավոք սրտի չեն հասկանում...

    02.05.09

    Ընկերանա՞նք...

    Արի այսօր ընկերացիր,
    Արի այսօր ու մոռացիր,
    Թքած ,,ծառա"... թքած ,,տերեր",
    Արի այսօր լինենք ընկեր:

    Արի խմենք ու բաց խոսենք,
    Ասենք իրար ինչ մտածենք,
    Կամ լավ ասենք, կամ հայհոյենք,
    Մեր ներսինը երես հանենք…

    Հավատա ինձ, սա օգնում է,
    Սիրտ ու հոգիդ մաքրվում է...
    Արի այսօր մի լավ հարբենք
    Ու սրտինը մեր դատարկենք...

    ,,Դու՝, սրիկա շուն շան որդի,
    Կարծում ես քեզ ադամորդի,
    Ինչո՞ւ քեզ պես ադամորդուն
    Համարում ես թույլ տմարդի...

    Դու՝, քո նախնյաց երեսծեծանք,
    Կարծում ես քեզ նրանց պարծանք,
    Ինչո՞ւ նրանց ժառանգներին
    Ցույց չես տալիս արժան հարգանք...

    Դու՝ քո ազգի ,,թուք ու մրանք",
    Կարծում ես քեզ ազգի կրակ.
    Ինչո՞ւ նրան աղտեղեցիր,
    Ազգից ՝ ,,ցեղի" վերածեցիր...":

    Արի ինձնից մի նեղացիր,
    Խմած մարդ եմ ինձ հասկացիր...
    Քո եղածին բան չարեցի
    Սիրտս էլ բեռից ազատեցի...

    Հավատացեք, սա օգնում է,
    Սիրտ ու հոգիդ հանդարտվում է...

    02.05.09


    Կարո՞ղ ես տեսնել

    Լուսինը ,,չադրով" երեսն է ծածկել
    Արևելքի պերճ գեղեցկուհու պես,
    Ու ոլորում է աչքերը պոչուն
    Հրաշք վառվռուն ու ամենատես:

    Խավարն ծառայող ներքինու նման
    Լուռ հետևում է նրա աչքերին,
    Կարծես համ ծառա համ վերակացու
    Լինի նրա նուրբ արծաթ շողերին:

    Լուսինը ձորի առվակն է մտնում,
    Խայտում է նրա ալիքների մեջ,
    Խավարը նրան հայացքով սաստում
    Ու քաշ է տալիս նորից դեպի ետ:

    Լուսինը դժգոհ աչքերն է թացում
    Կամակոր փոքրիկ գեղեցկուհու պես,
    Ու արցունքի խիտ հոտն է սոսնձվում
    Գիշերվա խավար լույս ու մութի մեջ:

    Արցունքի հոտից ամպն է շտապում
    Հարեհաս հասնող մի փրկիչի պես,
    Օդը ցնցուղի ջրով է ցողում,
    Ցրում արցունքի ճիչը աղեկեզ:

    25.04.09

    Արև եմ ուզում

    Երկինքը շուտ-շուտ երեսն է փոխում
    Երկերեսանու, շողոքորթի պես,
    Արևի առաջ ժպիտն է լայնում,
    Բայց խոնարհվում է մութ ամպերի դեմ…

    Վազում է քամին իրար խառնված
    Գործը չիմացող գառնարածի պես,
    Սև մութ ամպերին հարայ է տալիս,
    Բայց չեն ենթարկվում չար հորթերի պես:

    Ոտնամանները մաշվել են արդեն,
    Նստել է հիմա, վազ-վազ չի անում,
    Սև մութ ամպերը ազատ են նորից
    Կրկին արևի ճամփեն են փակում...

    19.04.09


    Մեր Շավոն

    Գուցե հարցնես, թե ո՞վ է Շավոն,
    Կամ ինչո՞ւ պիտի չլիներ Վաղոն...

    Շավոն հիացմունք, Շավոն երազ էր,
    Ծնողից զավակ տալիք մուրազ էր...
    Բոլորն ուզում էին նրան նմանվել,
    Կամ, նրա նման զավակ մեծացնել:

    ,,Մարդամեջի" մեջ մարդ էր մեր Շավոն,
    Իր ,,տեսակի" մեջ այր էր մեր Շավոն,
    Մեծի հետ մեծ էր, փոքրից՝ փոքր,
    Իսկ թե սեղանին՝ զարդ էր մեր Շավոն:

    Նրա ,,հագ կապը", կոշիկի փայլը,
    Արդուկի ,,քթից թռած" շալվարը,
    ,,Անմազ" երեսը, հարդարված մազը,
    Աչքերի մեջ միշտ փայլ ու երազը...

    ...Կանգնած է Շավոն իր հին տան դիմաց,
    Հայցքը դատարկ, աչքերը շաղված,
    Բաճկոնը հին է, տաբատը մաշված...
    Ուրիշ Շավո է իմ դիմաց կանգնած...

    25.04.09


    Մտքիս պոչը

    Մտքիս պոչը կախ է ընկել
    Խանգարում է ինձ քայլել,
    Հիմա նույնիսկ ,,չոչ" անելով
    Դժվար է ինձ շարժվել…

    Հավաքում եմ, կծիկ անում,
    Փորձում եմ այն թաքցնել,
    Բայց դե չարած դեռ երկու քայլ
    Բաց է ընկնում անարգել:

    Ու միամիտ ոտքով հանկարծ
    Մտքիս պոչն եմ տրորում,
    Քեփլթալով վայր եմ ընկնում
    Նորից միտքս ժողովվում...

    30.05.09


    Ո՞ւր մնացի

    Արդյոք ես ինձ ո՞ւր թողեցի
    Ո՞ւր մոռացա,
    Ինձ ցփնեցի, մասնատվեցի
    Ու վերացա...

    Մեր այս կյանքի ծուռ ճամփեքին,
    Կածաններում,
    Տարբեր-տարբեր մութ ու խավար
    Անձավներում,
    Հողմերի մեջ, քամիներում,
    Հար ավիրված կամ էլ լքված
    Տուն-բներում,
    Ամեն պոկված տերևի հետ
    Ու տրորված ծաղիկներում...

    Ամեն նեղլիկ ,,անցակետում"
    Ոնց անցաթուղթ,
    Իմ երազից կամ էլ ինձնից՝
    Ինչ որ մասնիկ ես պոկեցի
    Ու տվեցի,
    Իմ երազով
    ,,Պահակներին" կաշառեցի:
    Եվ չառնելով կյանքից ոչինչ
    Ինձնից այսպես կամաց-կամաց
    Ազատվեցի...

    02.06.09


    Ունենա՞լ հոգի

    Հոգիս գռոշի արժեք էլ չունի.
    Մեր կյանքը վկա, հեչ պետքը չկա,
    Հին միդարի պես, կարկատված այդպես,
    Խունացած ու հին, պետք չէ ոչ մեկին:

    Շատ ու շատ անգամ փորձեր եմ արել
    Տեսքի եմ բերել, աճուրդի հանել.
    Օդի մեջ կախված նայել է հոգնած,
    Հիվանդ, կծկված, արցունքակալած...

    Մոտ եկող չկա, հարցնող չկա,
    Անպետք ապրանք է, հենց ես ձեզ վկա,
    Սատանային էլ արդեն պետք չի գա,
    Նրա մոտ ախար դեռ ավելցուկ կա:

    Հոդին գռոշի արժեք էլ չունի,
    Ինչպես ուզում ես ներկի ու գույնի,
    Անհոգի մարդը ավելին արժե
    Հոգի ունենալ իհարկե չարժե...

    27.09.06
    Վերջին խմբագրող՝ KiLa: 09.03.2010, 17:43:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  13. #52
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Թույլ եմ

    Նորից ծալվում է մեջքս
    Ու նորից թույլ եմ,
    Ծանր է բեռս
    Դանդաղ մեռնում եմ…
    Բայց թե մեռնում եմ,
    Ինչու? մտքերս չեն լռում մի քիչ:
    Գոնե լռեին, քիչ հանգստանամ,
    Թե չէ եռում է գլուխս արդեն
    Շոգեկաթսայի եռոցի նման:
    Հանգիստ եմ ուզում…
    Թեկուզ մահվան մեջ:
    Տեսնես դեռ չկա միտք սպանելու
    Մի այլ եղանակ:
    Շա~տ լավ կլիներ…
    Գուցեև արդեն չէի ուզի մեռնել:
    Երևի գլուխս չէր եռա այսքան:
    Գլուխս ոչինչ, մեջքս է ցավում:
    Ու նորից թույլ եմ…
    Մեռնում եմ նորից.:

    17.02.09


    Արդար չեղավ

    Երազ էր անու~շ…
    Բայց շատ շուտ անցավ:
    Անուշ երազը միշտ կարճ է լինում,
    Դեռ չես հասցնում մի քիչ գոհանալ
    Չքվում է իսկույն:
    Հետո շա~տ երկար մղձավանջի մեջ
    Փնտրում ես նրան,
    Սպասում ես նրան…
    …Ցնորքներն էին երկնքից թափվում
    Երկնաքարերի հեղեղի նման…
    Հետո չքացան:
    Չէ, շատ կարճ տևեց,
    Դա արդար չեղավ:

    17.02.09







    Ձմեռ է գալու

    Տերևները լուռ մի հանդիսությամբ
    Թողնում են ծառի չորուկ ճյուղերը,
    Արդեն սպառված երազների պես
    Լքում են իրենց ,,տաքուկ բները”:

    Ծառերը տխուր նրանց ետևից
    Հեծեծում են ու անարցունք լալիս,
    Ճիշտ որդեկորույս ծնողի նման
    Աչքներին արդեն ոչինչ չի գալիս:

    Քամին փողոցում դժկամ ծուլությամբ
    Իրեն քարշ տալով դես-դեն է անում,
    Մի թափառական ‘երուկի նման
    Իր շուրջ բոլորը քչփոր է անում:

    …Սև ու թափանցիկ մուրն է կապում
    Արդեն խունացած հոգիները մեր,
    Սուգը քողարկող սև քողի նման
    Շղարշում է նա մեր ներսը ավեր…

    Ձմեռ է գալու…
    Ցուրտ է լինելու…

    28.02.09


    Նորից

    Երկրաշարժը նորից
    Սասանեց իմ հոգին,
    Նորից ներսս ավեր
    Ու վերքեր են կրկին…

    Բզկտվել է հոգիս
    Ապրած տառապանքից,
    Ծվենները անտուն
    Ձայն են տալիս հեռվից:

    Ոտքերս ուժահատ են
    Զուր դոփում են տեղում,
    Ձեռքերս ճարահատ
    Կախ են ընկել օդում:

    Քրտինքի տեղ արյուն է
    Հիմա իմ ճակատին,
    Նրանով ես հաճախ
    Հարվածում եմ պատին:

    Չէ, ճակատս պինդ է,
    Շատ փխրուն է հոգիս,
    Փշուրները նրա
    Լաց են լինու հեռվից…

    15.04.09


    Հավատարմություն

    Հավատարմություն, որքան ես զորեղ,
    Գլուխդ բարձր, հպարտ ու վսեմ.
    Առանց քեզ ոչինչ չի ամբողջանում,
    Առանց քեզ ոչինչ չեմ պատկերացնում,,,

    Մարդուկին խորթ ես հերոսին հատուկ,
    Սիրողին պետք ես հիվանդին նեցուկ,
    Դու մեղավորին անգամ զարդարում
    Սխալի գլխին պսակ ես դնում:

    Առանց քեզ չկա սեր, ամուսնություն,
    Կամ ի?նչ բարեկամ, ի?նչ ընկերություն…
    Ծաղր ու ծանակ է, դարան է, խայծ է,
    Դատարկ է, խաբկանք ու չար նախանձ է:

    Երդումը նույնիսկ անպիտան բան է,
    Կոչումը իսկի բանի նման չէ,
    Ծագումը դատարկ, անիմաստ փուչ է,
    Զավակը սուտ է ծնողը բութ է:

    Ոչինչ, ոչ մի բան չի ամբողջանում,
    Առանց քեզ ոչինչ չի պատկերանում…

    Ապրելը քեզ հետ դժվար է լինում,
    Կյանքը ավելի ծանր է դառնում,
    Բայց փոխարենը ,,վերջն” է հեշտանում…
    Ակնածանքով է մահը քեզ նայում:

    13.12.08


    Զավեշտ

    Ամպի տակից հաճախ ելնում
    Ու աչքով է անում ինձ,
    Իմ նշանին չսպասելով
    Ետ է սուզվում նա նորից:

    ,,Ղուշ թռցնողի” նման ես էլ
    Քայլում եմ միշտ աչքս վեր,
    Ոնց էլ անեմ կորցնում եմ
    Չեմ հասցնում տամ ,,բարև”:

    Բարկանում եմ , էլ չեմ նայում.
    ,,Հեչ պետքս չես, կորի, վերջ”,
    Ծիծաղում է, լեզու հանում
    Ու ծաղրում է ինձ այդպես…

    19.04.09


    *******************
    ***********

    Դեմ եմ աչքին,
    Թե նա թողած արև երկինք
    Ջրափոսին պիտի չռվի:

    Դեմ եմ սրտին,
    Թե նա թողած սեր ու ծաղիկ
    Չար նախանձով պիտի վառվի:

    Դեմ եմ հոգուն,
    Թե նա թողած երազ անուրջ
    Ճայճուտի մեջ պիտի թաղվի…

    Մինչև անգամ սիրուն եմ դեմ,
    Թե սիրողը թողած աշխարհ,
    Պիտի սիրի հարևանի
    Ջահել հարսին…

    17.04.09


    Քնով անցան

    Քնով ընկան երազներս,
    Ձմեռն եկավ ելավ դեմս,
    Սառեց խոսքս լեզվիս վրա
    Ու ճաքեցին շրթունքներս:

    Չի թպրտում էլ տաք սիրտս,
    ,,Անհավես” է վառ ժպիտս,
    Չեմ թռվռում, խաղ չեմ ասում,
    Բայց չի տանում հիմա քունս…

    Քնով անցան երազներս,
    Ձմեռն եկավ ելավ դեմս,
    Տարին անցավ բան չիմացան
    Երազիս մեջ երազներս…

    21.04.09


    Ճամփա-փակուղի

    Մեկն ինձ ասում էր.

    ,,,,Ճամփեքը” նրա համար են միայն,
    Որ մարդկանց հիմար մտքերը ունայն
    Թափառ անելու ափեր ունենան…
    Ու թող թափառեն ինչքան կուզենան:

    Ոնց լաբիրինթում`, մոլորվածի պես,
    Պատեպատ խփվեն, ճիշտ ուղի փնտրեն,
    Առկայծի հույսը. ,,Շուտով կգտնեմ”,
    Բայց ցավոք սրտի, երբեք չգտնեն…”:

    Իմ մտքի բոլոր ճամփեքը հիմա
    Տանում են խեղճիս դեպի փակուղի,
    Եվ հույսը նույնիսկ չի զորում խաբել,
    Թե ես, երբևէ կելնեմ խճուղի…

    …Լաբիրինթը միշտ մնում է նույնը,
    Փոխվում է մարդկանց ճակատի գույնը…

    17.05.09

    ,,Պոչատ երազը"

    Ամպերից կառչած մի պոչատ երազ
    Փորձում է ելնել շալակն ամպերի,
    Իսկ քամու խաղը այստեղ է բռնել
    Քշում է ամպերն իր խաղին գերի:

    Երազը շուտ-շուտ ձեռքերն է փոխում,
    Բայց պոկ են գալիս ծվեններն ամպի,
    Որքան էլ փորձի, կոչված է մեռնել
    Երազը խուզված, պոչատ ու թերի…

    19.05.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 12.03.2010, 21:50:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  15. #53
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Նորից օրենքը

    Կանաչ սավանն էր լուռնկա վկան
    ,,Կուսության խախտման”,
    Ու խոնարհ ծառերն` ականատեսը
    Բռնաբարության…

    Անտեր են արդեն թրչնի բները,
    Չկան աչքն շոյող համեղ գույները,
    Ու թաց խաշամի հոտն էլ արդեն
    Խուտուտ չի տալիս մեր ,,ռունգները”:

    Քարերը ճաքող ցրտով են շնչում…
    Քամին քարերին ատամ է սրում
    Ու սրությունն այդ մերկացած ծառի
    Գոսացած ու հին ճյուղերին փորձում:

    Ամեն փորձի հետ գետնին են թափվում
    ,,Վկա” ճյուղերը,
    Խուլ ճարճատյունով կանաչն են ծածկում
    ,,Մեղավորները”:

    Չկա կանաչը, չկա թավիշը,
    Չկա տերևը, նրա վաշ-վիշ,
    Լուռ են ծառերը, մեռան ճյուղերը,
    Ապշել են արյան կարմիր հետքերը:

    Չկան վկաներ չի եղել դեպքը…
    Բռնաբարված է ինքը օրենքը:

    27.05.09



    ******************
    **********************

    Անրջով հղի ամպերը ճերմակ
    Սահում են դանդաղ ինձանից հեռու,
    Մնում են ինձ հետ երկինքը դատարկ
    Ու դառնաթախիծ տեսիլքը մարդու:

    Քամին հակառակ կողմից է փչում,
    Գլուխ են տալիս ամպերը նրան,
    Դատարկ երկինքը խոնարհվում հլու
    Երկտակ է լինում չար քամու դիմաց:

    …Երկինքը իզուր ցուցանք է փորձում
    Իբր, զարթված է քուլեքով ճերմակ,
    Անրջով անցած հիմարն էլ իմ պես
    Զուր երազում է ,,ամպի երամակ”…

    12.06.09


    ՈՒՐ էր թե

    Ո?ւր էր թե, ,,ճամփես” ելներ,
    Ձեռքս իր բուռը առներ,
    Համոզելով, քաշելով
    Իր ետևից ինձ տաներ:

    Լուռ ու համր գնայի,
    Իզուր հարցեր չտաի,
    Աչքերս բաց անեյի
    Իմ աշխարհը տեսնեյի…

    Որտեղ չկա լաց ու կոծ,
    Ուր չի եղել սիրտ հնոց,
    Որտեղ չկա որոտը,
    Գայլն է փնտրում արոտը:

    Այնտեղ որս չէ լորիկը,
    Չի վախենում եղնիկը,
    Նույնիսկմ օձը մեզ ծանոթ
    Անում է գոր` իրեն խորթ:

    Նապաստակը սրտոտ է,
    Աղվեսը ամաչկոտ է,
    Չի վախենում մկնիկը
    Ունի բաժին հատիկը:

    Այնտեղ չի ծակում վարդը,
    Սուտ չի խոսում էլ մարդը,
    Այնտեղ հոգին ,,գիրանում”
    Ինքն իրեն է տիրանում…

    Ուր էր թե ,,ճամփես” ելներ,
    Ետից գցած ինձ տաներ…

    13.06.09

    ,,ԵՍ”_Ը

    Կուզեյի ես ծանոթացնել
    Քեզ նրա հետ բարեկամ,
    Կուզեյի, որ դու ճանաչես
    Այդ ,,գազանին” չարակամ:

    Ապրում է ,,նա” իմ ու քո մեջ,
    Եվ բոլորի , իմացիր,
    Մեկինս զոր մեկինն անզոր
    Սա է փաստը գրանցիր:

    Թույլ թե ուժեղ, փիղ թե մժեխ
    Հաստատ է նա, լավ գիտցիր,
    Ով կժխտի դեմագոգ է,
    Մի հավատա, լուռ անցիր:

    ,,Նա” անողոք գոյակերպ է,
    Անունը ,,ԵՍ”, լավ հիշիր,
    Նստած է այն մարդուս ներսում
    Ոնց ահեղ դև, զգուշացիր:

    ,,Պատվիրանի” մեծ մեղքերի
    Հեղինակն է`, օղ արա,
    Սատանային լսեղն նա է,
    Թե կարող ես թող արա:

    Փառամոլ է ու շատ ագահ,
    Չունի սահման որոշող,
    Թե բաց ընկավ քեզ կուլ կտա
    Դեմը առնել չես կարող:

    Մարդս հաճախ զոհ է դառնում
    Իր այդ ,,ես”-ին, հավատա,
    Նրա ընտրած ճանապարհով
    Այդպես հաստատ մի գնա:

    Խորը դատիր, լավ մտածիր,
    Եվ քո մասին և նրա,
    Երբեք մի թող, որ ,,գազանն” այդ
    Իշխի հանկարծ քեզ վրա:

    Երբեմն տխուր նվնվում է,
    Լաց է լինում, ոնց լքված,
    Բողոքում է, թե քո կողմից
    Մնացել է անտեսված:

    Շատ ժամանակ համոզում է
    Ու հաղթելով մեզ պեսին,
    Կամաց-կամաց ընդլայնում է
    Ազդեցության իր գոտին:

    Զգուշացիր ոնց կարող ես,
    Նրան երբեք ձայն մի տա,
    Թե չես ուզում հենց քո ներսում
    Զորացնել մի սատանա:

    Հենց տեր զգաց, նվաճեց քեզ,
    Դու էլ չկաս զոհ ես դու,
    Գուցե շատ կուշտ, գուցե և տաք
    Բայւց դե մեկ է, ճորտ ես դու:

    20.07.09

    ***************
    ********************

    Մութ էր, ցուրտ էր ու խավար,
    Հեծկլտում էր լույսն անմար
    Ու շողերի տեղ ճերմակ
    Ցավ էր սփռում շարունակ…

    Մեկը գնաց ետ չեկավ,
    Մյուսն ընկավ նենգադավ,
    Մեկն կծկվեց խոր ցավից
    Մյուսն հոգնեց պայքարից:

    Էլ չհանգեց հույսն անմար,
    Նա անպայման պիտի գար,
    Պետք էր էլի համբերել
    Չարժեր աչքերը փակել…

    Ճառ էր ասում մութն ստվար,
    Խեղդվում էր լույսն անճար
    Եվ հորդելու փոխարեն
    Կաթկթում էր անդադար…

    23.07.09


    **********
    Երազ

    Սիրուն փոքրիկ պարտեզում
    Վառ ժպտում էր ծաղիկը,
    Ու գլուխը վեր տնկած
    Երգ էր ասում ծիտիկը:

    Կանաչ թավիշ խոտերին
    Շողշողում էր ցողիկը,
    Մաքուր անբիծ եթերում
    Պար էր բռնել շողիկը:

    Կծկվել էր մութը չար,
    Դատն էր եղել անաչառ,
    Մութն ու մշուշ, մեգ խավար,
    Ստացել էին հավասար…

    Ամեն ինչին իր տեղը,
    Ամեն ցավին իր դեղը,
    Որոշված էր արդ հաստատ
    Ամեն ինչի որտեղը:

    24.07.09

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  17. #54
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ՉԵՄ ԿԱՐՈՂ…

    Մեկն ինձ ասեր, թե ո?նց անեմ,
    ,,Խաչս” ինչպե?ս առաջ տանեմ,
    Էս փուշ ճամփեն ինչպե?ս մաշեմ,
    Ծանր բեռս ես ո?նց քաշեմ:

    Մեկն ինձ գթար, գեթ կարեկցեր,
    Անափ վիշտս մեղմել փորձեր,
    Լապտեր դառնար մութ ճամփեքին
    Ու ինձ իր հետ առաջ տաներ:

    Մեկը լիներ, մեկն ինձ հիշեր,
    Այրող վերքիս ,,սառը” փչեր,
    Մի թույլ հենակ, անթոց լիներ,
    Կեղտափոսից ինձ դուրս հաներ:

    Մեկն ցանկանար ու հասկանար,
    Որ իմ քաշածն շատ է դժվար,
    Որ հոգիս է հիվանդ, տկար…
    Բայց չեմ կարող լինել տխմար:

    01.08.09


    ԿԱՐ ԵՐԱԶԱՆՔ…

    Ես չեմ ուզում, որ իմ ցավով
    Ձեր ականջը ,,ցավեցնեմ”,
    Ինչպես ոմանք` անվերջ պատմեմ
    Ու ինձ դժբախտն համարեմ:

    Բայց և գիտեմ, որ երբեմն
    Ցավը շատ է անողոք,
    Ու որքան էլ թաքցնել փորձենք
    Պայթում ենք ոնց ճիչ բողոք:

    Ի?նչ ցավ է դա, չեմ զարմացնի,
    Բոլորն ունեն դրանից,
    Բայց ընկալման խորությամբ է,
    Որ տարբեր են իրարից:

    Այստեղ հիմքում ընկած է միշտ
    Մարդուս բնույթը գազան,
    Որից սիրո ծովը անգամ
    Դարձավ մեղքի ավազան:

    Որն դարձրեց կյանքը համայն
    Գործած մեղքի քավարան,
    Պատիժ դարձավ մարդուս գլխին,
    Տարավ դեպի կախաղան…

    Թույլ տվեք ինձ ,,պայթել” այսօր
    Հոգիս մաշող այդ ցավից,
    Դուք էլ փորձեք ինձ հասկանալ,
    Լինել ցավիս կարեկից:

    Ուզում եմ քիչ բողոք անել
    Պարարտ, տռուզ համբակից,
    Որը անվերջ տուն է քանդում,
    Բայց չի իջնում հարթակից:

    Որն ասում է սիրենք իրար,
    Բայց ոտնում է իր պեսին,
    Սուրբ ու ազնիվ կարգախոսը
    Ծառայեցնում իր ,,ես”-ին:

    Տրորում է իր նմանին,
    Նրա շալակն է ելնում,
    Առհամարում այն խելոքին
    Ով կյանքի բեռն է տանում:

    Թքում է նա այն ջրհորին,
    Որից ծարավն է առնում,
    Ու փչում է այն մոմերը,
    Որոնք երազ են ցանում…

    …Կար երազանք, երազ դարձած
    Իմ հոգու վառ ընդերքում,
    Եվ երազն այդ մարմին առած
    Ինձ` ետևիցն էր տանում:

    Կոկուն էր և զուգ-զարդարուն
    Չկար ոչինչ հավասար,
    Միակն էր այն, որ իմ հոգում
    Պահում էր հուրը անմար:

    Կյանք էր գոչում, կյամքի կոչում,
    Սպասումն էր նորոգում,
    Սիրով վառվում, սիրով բուրում
    Ու հավատն էր ոռոգում:

    Սիրտն իմ արբշիռ ու անկշիռ
    Հետևում էր միշտ նրան,
    Իսկ նա թեթև, վառվող կանթեղ,
    Թևում էր միշտ անվարան:

    Չէր վհատվում, չէր ընկճվում
    Քացի, ապտակ տեսնելիս,
    Դառնում տոկուն, ավել փայլում
    Ու ետ ինձ մոտ էր գալիս:

    Բայց կյանքը չար, ոչ անաչառ
    Ինձ շատ էր դա համարել,
    Եվ պիտի գար վերջը նրա,
    Չարժեր այդքան համառել:

    Ու գեղեցիկ մի առավոտ
    Աչքի չնկնող ու սովոր,
    Ցնդեց կամաց երազը իմ
    Ու մնացի ես մոլոր:

    Ցնդեց նրա ամեն մի շող,
    Լուռ հալվեցին գույները,
    Խամրեց նրա ամեն մի զոլ,
    Հանգան լուսե բույլերը:

    Ու երազն իմ հիմա հեռու
    Շատ հեռու է ինձանից,
    Երկու կյանք է ինձ հարկավոր,
    Որ ես հասնեմ ետևից:

    Ինձ հետ մնաց գորշու մթին
    Մեր այսօրը, մեր ներկան,
    Ու թևաթափ, հուսալքված,
    Դառնաժպիտ ապագան:

    Եվ ի?նչ անեմ, որ չճչամ
    Մրմռացնող այս ցավից,
    Սին երազն էլ շատ համարվեց
    Ու խլվեց այն իմ ձեռքից …

    03.08.09


    ԳՈՒՑԵ ՄԻ ՕՐ

    Ինչ որ մի օր անտեր մի շուն
    Իմ աշխարհում կհաչի,
    Պոչն ոլորած, ականջը ցից
    Զիլ ու աշխույժ կկանչի:

    Դունչը վերև կհոտոտի,
    Հետքս գտնել կփորձի,
    Ու զգալով մոտ լինելս
    Խենթ պտույտներ կգործի:

    Եվ երբ հեռվից նա նշմարի
    Սիլուետը իմ հիվանդ,
    Վազ-վազ կանի նա դեպի ինձ
    Անտեսելով ցավ վտանգ:

    Ես էլ այդժամ կգիտենամ,
    Որ մենակ չեմ աշխարհում,
    Որ կա մեկը, որի համար
    Արժեր լինել այս կյանքում:

    28.08.09


    *****************
    *********************

    Գաղտնիքներն են ճանկռոտում
    Մութ էջերը իմ կյանքի,
    Ու փորձում են դուրս պրծնել
    Կնճիռներից իմ մտքի…

    Հեռանում եմ լուռ ու անխոս,
    Պատճառը ձեզ չեմ ասի,
    Ինչ որ մեկը գուցե մի օր
    Առեղծվածն իմ կբացի:

    Ինչ որ մեկը մի օր հաստատ
    Ոտք կդնի իմ աշխարհ,
    Գողտրիկ ու հուշ ներս մտնելով
    Կփնտրի նա ճանապարհ:

    Երբ կգտնի փշոտ ուղին,
    Որն ինձ առաջ է տարել,
    Նա զարմանքից քար կկտրի
    Ու կսկսի հապաղել:

    Իսկ երբ բացի գաղտնիքը իմ,
    Որն միշտ ինձ հետ եմ տարել,
    Խոր ցավ կզգա ու միտք կանի,
    Թե ո?նց եմ ես դա արել…

    09.08.09

    ************************
    ***************

    Արևը նորից ելել,
    Ինքն իրեն կրակով զինել,
    Ծույլ ու ալար սահելով
    Իր ծիրն է երկնքում բռնել…

    Օրը նրա հետ բացվել,
    Շփոթ իր շուրջը նայել,
    Ու անվստահ քայլերով
    Կրկին մեր բակ է մտել:

    Զարթնել է քնից մեր բակը
    Ու հույսով նորից խաբվել,
    Իսկ հույսը ծիածան դարձած
    Գույներ է բակում ցփնել:

    Ոմանք կյանքով են լցվել,
    Ոմանց հոգին է ծաղկել,
    Ոմանք էլ հիվանդ ու դեղնած
    Մահվան քայլերգն են զարկել…

    …Արևը նորից ծնվել
    Ու հոգնած ծոցս է ընկել,
    Օրը ուռած աչքերով
    Քաղցած մեր բակ է մտել…

    12.09.09

    ***********
    ***************

    Օրն իր բանին է անցել
    Պարապը գործ չի,
    Միտքը բույնն է իր լքել
    Կանգնելը փորձ չի…

    Արևը ճամփա է ելել
    Շողեր է շարունակ ցփնում,
    Քամին հյուսիսն է գտել
    Ու այն կողմ հյուր է գնում:

    Կապույտն է երկնքում բազմել
    Սպիտակն է անվերջ հարվում,
    Քուլաներն փափուկ ու ճերմակ
    Կապույտին են անխոս փարվում:

    Օրն իր բանին է անցել
    Պարապ է գործդ,
    Միտքը իր բույնն է լքել
    Ձախողված է փորձդ…

    27.09.09

    ******************
    ********************

    Կանգնած եմ նորից շփոթ ձախողված
    Ու նույն դարանն է իմ առջև լարված.
    Ժպիտո?վ նայել Բթության դեմքին,
    Թե?, մեջքով շրջվել զորեղ Համբակին:

    Դառնալ խամաճիկ նրա ձեռքերում
    Եվ լուռ կատարե?լ քմայքը նրա,
    Թե?, կոկորդ պատռել ի լուր ամենքի,
    Որ բթությունն է իշխում մեզ վրա…

    Ընտրում եմ լինել աղբի մեջ թաղված,
    Որտեղ համբակը գործ չունի արված.
    Նրանն է այն զեխ շքեղությունը
    Ուր ոչինչ չկա մեզ համար դրված:

    Ինչ խոսք, կուզեյի լինել էլ մի քիչ,
    Տեսնել արևը, հոտ առնել ծաղկից,
    Խաղալ քամու հետ, հեծնել ամպերին,
    Լիզել համբյուրը պարարտ շուրթերից:

    Կուզեյի կրկին ծնունդը տեսնել
    Ու ծննդկանի ժպիտը հպարտ,
    Կուզեյի լինել նորից սիրելի
    Ու տեսնել հոգիս ուժեղ ու անպարտ…

    01.10.09



    ԱՆՈՒՆՍ ՁԵԶ…

    Անունս հետս չեմ տանի,
    Կթողնեմ քամու խնամքին,
    Այնտեղ ուր ես եմ մեկնելու
    Անունը էլ իմաստ չունի…

    Անունս քամու շուրթերին
    Կշրջի աշխարհից աշխարհ,
    Քամին բոլորին կպատմի,
    Թե մարդս ինչքա?ն է տկար:

    Անունս կապրի դեռ երկար,
    Կշրջի քաղաքներ ու գյուղեր,
    Մոմի պես իրեն այրելով
    Կսփռի փափուկ շողեր:

    Կմտնի ամեն տուն, ամեն բակ,
    Կխոսի անգամ շան հետ,
    Անունս թույլ չի տա երբեք,
    Որ ապրածս կորի անհետ:

    Անունս շաղ կտա ինձ այլուր,
    Կցանի, կհերկի սերմեր,
    Ու ինչպես աշուղ մի կույր
    Կստեղծի անուշ երգեր:

    Անունս հետս չեմ տանի,
    Կթողնեմ այն ձեզ հետ ես սիրով,
    Ով կուզի ինձ մոտ գալ, ինձ տեսնել
    Թող անցնի անունիս վրայով…

    10.10.09


    ԵՏ ԿԴԱՌՆԱՄ…

    Ետ կդառնամ ես այնտեղից,
    Որտեղից ետ չեն դառնում,
    Կհամառեմ, կմաքառեմ
    Ու կլինեմ անկոտրուն:

    Խնդրել է պետք ես կխնդրեմ,
    Աղիողորմ կաղերսեմ,
    Որ թող անեն ես ետ դառնամ
    Ու տեսածս ձեզ պատմեմ:

    Ինձ ձայն կտան դաշտ ու ծաղիկ,
    Ամպերը ձեռքով կանեն,
    Քամիները զիլ սուլոցով
    Իմ ճանապարհը կավլեն:

    Ետ դառնալով ես կպատմեմ
    Կիրազեկեմ բոլորին,
    Թե մեր ճամփեն ո?ւր է տանում
    Ու ո?նց խափս տանք դժոխքին:

    Ես չեմ թողնի, որ դուք այսպես
    Ապրեք կյանքը ձեր տարտամ,
    Ու չիմանաք ինչի? համար
    Այցելեցիք այս աշխարհ…

    Բայց կա մի հարց, որը որ ինձ
    Հալածում է անդադար,
    Կհավատա?ք արդյոք դուք ինձ,
    Թե? , կդիտեք ոնց դիվահար…

    12.10.09


    …ԿՈՏՐԱՏՎՈՒՄ Է

    Նվաստության հոտն է փչում ամեն ինչից
    Ու խեղճության ,,մեղեդին” է գլուխ տանում,
    Կեղծարարի գարշահոտն է ամենուրեք
    Ու թուլության նվնվոցն է հոգի հանում:

    Անճարությունն տարածվել է ու տեր դարձել,
    Հույս ու հնար բարակել են ու թուլացել,
    Իսկ թրչյունը ոսկեփայլիկ ու հուրհրան
    Վաղուց ինձնից խույս է տվել ու չքացել…

    ,,Սև դռների” բաց լինելու ժամանակն է,
    Ինձ կլելու ու մարսելու հարմար պահն է,
    Որովհետև պաշտպանվելու ուժ չմնաց,
    Ամբողջն պարպվեց, զուր մսխվեց ու կուտ գնաց:

    Բայց արի տես այդ գարշելին հապաղում է,
    Պարզ չէ ինչո?ւ, բայց սրիկան դանդաղում է,
    Ես ինքս ինձ, ինչպես մի զոհ մատուցում եմ
    Իսկ զոհ փնտրող այդ բանսարկուն կոտրատվում է:

    …Ամեն ինչի գինը պետք է լավ իմանաս,
    Թանկ ապրանքը էժանի տեղ հանկարծ չտաս,
    Խայտաբղետ ու գունաշատ էս շուկայում
    Քո արածը չեն հասկանա, լավ իմանաս…

    13.10.09




    ԲԱՑԵՆՔ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ

    Եկեք բացենք վարագույրը
    Ու բեմ ելնենք թաքստոցից,
    Եկեք խաղանք մենք մեր դերը
    Չվախենանք բութ հաղթողից:

    Կյանքը հարթ չէ և դեռ բարդ է
    Մի երկնչեք ,,հարթակից”,
    Մեր ապրածը մեծամբ ցավ է
    Չվախենաք ,,խանդակից”:

    Լավ պահերը էպիզոդ են ,
    Բայց խաղացեք այն հոգով,
    Մնացածը ցավ է միայն
    Կտանեք այն ոռնոցով:

    Հուշարարին հույս մի դրեք
    Ու լավ սերտեք ձեր դերը,
    Ցավի լեզուն միշտ էլ նույնն է
    Թողեք խոսեն հոդերը:

    Եկեք պատռենք վարագույրը
    Ու բեմ ելնենք քաջաբար,
    Բաց ճակատով խփվենք պատին
    Թեկուզ կոչվենք խելագար…

    20.07.09


    ՄԱՀԱՊԱՏԻԺ

    Անհաղորդ ու սուտ, անտարբեր ու բութ,
    Սառույց հայացքի ,,հովանու” ներքո,
    Լուռ գլխատվում է երազն անմարմին
    Ու չիք է դառնում հույսն ամենագո:

    Օդը շնչում է արցունքը աղի
    Թոքերի հիվանդ, խոր խզխզոցով,
    Ու հյուծված, անճար հիվանդի նման
    Արյուն է թքում անվերջ հոգոցով:

    Թուք ու արյունը իրար խառնված
    Հասցեատիրոջ երեսն են փնտրում,
    Բայց սարսռալով բոսոր աչքերից
    Օդի մեջ ձգվում ու կախ են ընկնում:

    Ծանր ամպերը սահում են դանդաղ
    Արցունքի հոտ ու կաթով բեռնված,
    Եվ մեղքն գիտակցող հանցագործի պես
    Խոնարհվում են լուրթ երկնքի դիմաց:

    Մի խոր-խոցոտված ժպիտ է թևում
    Կաղացող քամու ընկերակցությամբ,
    Ուղվելով դեպի մունջ վերջալույսը
    Խոնարհվում է ծուռ-ծամածռությամբ:

    Վերջալույսի բորբ կարմրին խառնված
    Ջղաձգվում է երազն անմարմին,
    Քամին քեփլթում, հույսը մխկտում
    Ու կործանվում է անկործանելին:

    20.07.09


    ԳՈՐԾՈՒՂՈՒՄ…

    Գիշերը նորից ահ ու վախ բերեց
    Անհանգիստ շրջվեց հիվանդն անկողնում,
    Լիալուսինը իր տեղը բռնեց
    Ու արծաթ դարձավ երկնակամարում…

    Գունատ սենյակում վառվեցին մոմերն
    Ու ստվերները արթնացան նորից,
    Կռվել վիճելով մոմի լույսի հետ
    Պոկվեցին, իջան անգույն պատերից:

    Սենյակի դատարկ, մութ անկյուններում
    Չար ու գիշատիչ աչքերն են փայլում,
    Ու վայրենահոտ շշուկների հետ
    Անտես երախի ,,ջրերն են վազում”:

    Մոմերի դալուկ, աղոտ լույսի մեջ
    Անցած օրերի հուշերն են հառնում,
    Ու դառնաժպիտ հայացքի ներքո
    Շարք-շարաններով անդարձ հեռանում:

    Անկյունի չոր ու հին թախտի վրա
    Կծկվել է թույլ հիվանդը մեռնող,
    Ու պայքարելու մտքից հիասթափ
    Փնտրում է ուղին դեպի մահ տանող:

    Կյանքի հետ նա իր հաշիվը ունի,
    Հաշտության գեթ մեկ եզր էլ չունի,
    Ուստի մնում է թեկուզ ահ դողով
    Մահվան աչքերին նայել երկյուղով:

    …Կամ գուցե երկյուղ պետք էլ չի իսկի,
    Գուցե մահն այն է ինչ մենք ենք փնտրում,
    Գուցե տառապած ու հիվանդ հոգին
    Նրա գրկում է հանգիստը գտնում…

    …Երազ ու տեսիլք մերվեցին իրար,
    Ճայթող լույսն ստվեր ձգեց աստղերին,
    Մենք գործուղեցինք մեկին դեպի մահ
    Ու սպասում ենք հանգիստ մեր հերթին:

    Հանում է գիշերն հագի շորերը,
    Լիալուսինը ցնդում է կամաց,
    Ծույլ հորանջում է առավոտն լուսե
    Ու կանգնում ծագող արևի դիմաց:

    04.12.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 16.03.2010, 22:06:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  19. #55
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ՈՒ?Մ ՀԵՏ ԽՈՍԵՄ

    Կխոսեմ սիրով ծաղիկների հետ,
    Կբացեմ սիրտս նրանց առաջին,
    Ինչ գաղտնիք ունեմ կպատմեմ նրանց,
    Որ ծանոթ լինեն մարդուս հառաչին:

    Կասեմ, որ կյանքը ոչ միշտ է սիրուն,
    Եվ միշտ չէ, որ մարդ սիրով է ապրում,
    Որ երբեմն այն վզիդ փաթաթված
    Ի վերուստ տրված պատիժ է թվում:

    Կասեմ, որ մարդը նանրամիտ ու չար
    Ոտքի տակ առած խեղելով նրան,
    Դարձնում է հրաշքն ի վերուստ տրված
    Մեղք ու ոճիրի մի դաժան շարան…

    Սուտն`, ինքն անատամ ու առանց բերան,
    Ծամում, թքում է սրտեր բյուրավոր,
    Ու իր գունավառ սյուների վրա
    Խաչում է անվերջ զոհեր մեղավոր:

    Շահը`, առաջին հայցքից բարի,
    Բայց քիչ անց մի չար վիշապ է դառնում,
    Ու սնվելով այն մարդուս բնույթից
    Զորանում է ու մարդուն տիրանում:

    Եվ կայնքի բազում ճամփեքի վրա,
    Նեղ կածան լինի թե լայն արահետ,
    Շահն ու սուտն մի օր դեմ-դեմ են ելնում
    Ու ծնող դառնում կեղծիքն չարամետ:

    Սա`, ինքը անձև, դոնդող ու երեր,
    Կարող է խուզել և միտք և թևեր,
    Կարող է խարխլել նաև կործանել
    Թե ,,տանիք” լինի .թե լի շեն տներ:

    Սուտը, կեղծիքը, շահ ու եկամուտ,
    Շուկա են հանում իրենց զոհերին,
    Ու անվերջ ձգվող այս տուրուառում
    Դանդաղ մեռնում է մարդուս սուրբ հոգին…

    Սիրով կխոսեմ ծաղիկների հետ,
    Կողբամ վիշտս նրանց առաջին,
    Քանզի ուրիշ մեկն չկա ինձ լսող
    Ու ականջ դնող ներսիս շառաչին:

    08.12.09

    ********************
    **************

    Մթնել է արդեն վաղուց
    Գիշերը գործի է ելել,
    Լույս ու լամպերի շողերը
    Փշի պես քաղաքին են խրվել:

    Լուսինը կարծես զարմացած
    Վերից քաղաքին է նայում,
    Ինչ որ բան չհասկացողի պես
    Վիզը ծուռ առաջ է գնում:

    Աստղերն քչփչում են կամաց,
    Իրար ականջի խոսում,
    Բայց հենց նայում ես նրանց
    Սուս հեռու են փախչում:

    Մթնել է արդեն վաղուց,
    Մայթերին ձայներն են լռել,
    Անտուն ու անտեր մի շնիկ
    Փողոցում մենակ է մնացել:

    Հոգիս շնիկի հետ է,
    Նրա պես դողում է, մրսում,
    Նրա պես անտեր ու անտուն
    Մի տաք անկյուն է փնտրում…

    09.12.09



    ՄԵՂՔԸ

    Զարթնում է նորից կույս օրը գեղուն.
    Ձգվում է ինչպես մանուկն օրոցքում,
    Ու նրա թափանց գիշերանոցից
    Բուրգերի նման կրծքերն են շողում :

    Անտառը պլշած նրան է նայում
    Զառամ, վավաշոտ ծերուկի նման,
    Իսկ օրն հանում է գիշերանոցը
    Ու փարվում նրան տարփուհու նման:

    Ճարպոտ ժպիտն է փայլում երեսին,
    Փարթամ աչքերում` տիրելու տենչանք,
    Դողում է նրա շրթունքը ներքին
    Ու մոռանում է ամեն մի զրկանք…

    Հոգոց է լսվում անտառի խորքից
    Ու ճարճատում է ծառը չորացած,
    Անտառի հոգին հեշտանքն է ապրում
    Կարծես թե նորից ետ ջահելացած…

    16.05.09







    ԵՍ ԻՄ ՕՐԵՐԻ…

    Ես իմ օրերի վզից կախ ընկած
    Զանգ եմ անլեզվակ, ճիչ մի խլացած,
    Ես մի ընչազուրկ ու խեղճ արարած,
    Իմ թուլությունից իմ դեմ չարացած…

    Ես իմ օրերի լուռ բացառումն եմ
    Ու նաև նրանց գոյության վկան,
    Նրանց զինվորն ու ջատագովն եմ,
    Բայց և սպառնացող դաժան մի ական:

    Երեսի գույնն եմ ես իմ օրերի
    Ահից ու վախից ընդմիշտ սփրթնած,
    Եվ իմ օրերի աչք ծակող փուշն եմ
    Նրանց անամոթ ճակատին խրված:

    Իմ սև օրերի նախատինքն եմ ես
    Եվ մուրացկանն եմ ես իմ օրերի,
    Մորթված մատաղն եմ, մատուցված զոհը
    Եվ մեռած խիղճն եմ ես իմ օրերի:

    Ես մարող հույսն եմ, խեղված հավատը,
    Ցասում, վրեժն եմ իմ չար օրերի,
    Բայց և ներումն եմ, խոր քավությունն եմ
    Ու նոր սկիզբն եմ ես իմ օրերի…

    14.12.09
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  21. #56
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Հոգնել եմ

    Հոգնել եմ նույնիսկ արևից դեղին,
    Թվում է նա ինձ այն դեղին լեղին,
    Ծռվում է դեմքս նրան նայելուց…
    Զգում եմ ես ինձ ինչպես փսխելուց:

    Հոգնել եմ նույնիսկ ես ինքս ինձնից,
    Թվում եմ ես ինձ պոռնիկն ամենից,
    Ամենից ծախուն, ամենից պիղծը,
    Թույնի է նման անգամ իմ իղձը:

    Հոգնել եմ այսպես անկեղծ բացվելուց,
    Մամռակալել եմ անվերջ թացվելուց,
    Տեղի անտեղի խոնավ ու թացից
    Բորբոսն է շողում իմ սև աստառից:

    Ախար ո՞նց ասեմ, որ ինձ հասկանաս,
    Որ էլ չթողնես ինձ ու հեռանաս,
    Առանց քեզ ոչինչ չկա ինձ համար…
    Բայց դու էլ ոնց միշտ ախ շատ ես համառ:

    …Մի թող ավերվի տաճարը ներսիս,
    Եղածն ինձ համար լրիվ հերիք է,
    Մի թող, որ բորբոսն անի իր գործը,
    Այնտեղ նամշողը միայն բարիք է…

    24.12.09



    Տեր լինելը...

    Երկրին ,,տիրել” շատ կարևոր,
    Պատասխանատու մի գործ է,
    Պիտի պահես ու պաշտպանես,
    Թե մտածես` այն քոնն է.
    Քոնն է ամբողջ այդ երկիրը,
    Նրա մանուկ, ծերերը,
    Քոնն են նրա վարդ ու ծաղիկ
    Նրա հայր ու մայրերը:

    Քոնն է օդը, քոնն է ջուրը,
    Հատիկ ծառը`, մութ անտառը`,
    Քոնն է նաև նրա ցավը,
    Նրա խոսքը նրա բառը,
    Քոնն է բարին, քոնն է չարը,
    Եվ հանցանքը և զանցանքը,
    Նրա երազն ու պատրանքը…
    Մինջև անգամ` թշնամանքը:

    Այս ամենը պիտի հարգես,
    Պիտի պահես, բարգավաճես,
    Ամեն մեկի դարդով ապրես,
    Ցավը զգաս, նրանով շնչես…
    Բայց… անտեր է իմ երկիրը,
    Չկա վերը նշված տերը,
    ,,Տեր” կարգվածն է մեզ թալանում
    Վկա լինի նրա ,,դերը”…

    ,,Եզն երդիկից դուրս են հանել”,
    Եվ չքվել են ,,մեծ ոտքերը”,
    Թոզ են փչում մեր աչքերին,
    Թե, չենք գտել մենք հետքերը:
    Որքան կուզես դու գոռգոռա,
    Որ գողն ախար հենց տանից է,
    Զուր կոկորդ ես դու մաշելու,
    ,,Տերը” սրան հանցակից է:

    ,,Տեր” լինելու իմաստը դեռ
    Ոնց հարկն է չենք հասկանում,
    ,,Տիրոջ ձեռքը բռնող չկա”,
    Բոլորն սա են մտածում…
    Ժողովուրդն էլ չի ըմբռնում,
    Թե ,,տերն” իրոք, ո?ր կողմում է,
    Ո?ւմ անի նա իր բողոքը,
    Թե ,,տերն” հենց գողն է…


    Նայենք դրված միջոցներին
    Հետո միայն դատենք,
    Գործածում են ամեն միջոց,
    Որ հաղթանակեն…
    Զարմանում ես ակամայից,
    Մտքի մեջ ընկնում.
    ,,Այս տեսակ տեր կարգվողից
    Էլ ի?նչ ենք ուզում”:

    ,,Տեր” եկողը ժողովրդի
    Ցավից պիտի հասկանա,
    Նրա ցավը թեթևացնի,
    Ոչ թե վիճակն ծանրանա,
    Մեկի ձեռքից մի փուշ հանի
    Վերքին փաթաթան դառնա,
    Եվ իր օրոք երկրից գոնե
    Փոքրիկ մի ցավ վերանա:

    Ի?նչ է տեսել քսան տարի
    ժողովուրդը մեր անմեղ,
    Կարեկցում է ամբողջ աշխարհն,
    Բայց ոչ երբեք ,,Տերը” մեր…
    ,,Պատերազմն ենք հաղթել մարդիք…”,
    Սա է միակ ձեռքբերումն,
    Բայց զոհվածի ընտանիքը
    Այսօր իր հացն է մուրում…

    Փնտրում են ու գտնում մեկին.
    Համ տխմար է համ սիրուն,
    Գովազդում են առաջ հրում
    Ու նրան են հարստացնում…
    ,,Տեսեք ինչ լավ գործարար է,
    Բարեգործ է նա նաև,
    Ուրախացիր այ ժողովուրդ,
    Նա կբերի քեզ ,,բարև”…”:

    Ի?նչ կարող է անել մարդուն
    Տխմարն ագահ, ընչաքաղց,
    Ում մի պալատն միշտ էլ քիչ է,
    Քիչ է հացը մի ,,ջաղաց”…
    ,,Խնձորն իմն է, տանձը նույնպես,
    Այն դեղձին էլ ձեռք չտաք,
    Հանկարծ սրանց թարս նայեցիք
    Դուք ձեր գլխին վայ կտաք…”:

    Մի փշուր են գցում մարդկանց
    Գովազդում են, աղմկում,
    Տեսեք, տեսեք այ ժողովուրդ
    Բարի գործ ենք կատարում…
    Համ գործն է մենաշնորհ
    Համ ,,գործերը” այդ ,,բարի”,
    Փորձի մեկը առանց ,,Նրանց”
    Ու… բարի գործ կատարի:

    Չէ, շատ ես խեղճ իմ ժողովուրդ,
    Ոչ ճանկ ունես ոչ ատամ,
    Շատ դեպքերում թվում է ինձ`,
    Ուղեղդ էլ է ,,անատամ”:
    Օրենք չկա, օրենքն խեղճ է,
    Հույսդ նրան մի գցիր,
    Թե ուզում ես մի բան փորձել
    Ատամներդ ցուցադրիր…

    Սա է հիմա դարձրել օրենք
    ,,Մերձավորն” մեր վայրենի,
    Կորչի լեզուն, դու գռմռա
    Ու ճանկերը քո ցույցիր:
    Հզորները ահ վախ չունեն
    Քո ճանկից ու ատամից,
    Ուրեմն փորձիր թույլի վրա,
    Խլիր հացդ նրանից…

    …Տեր լինելը ամենից դժվար
    Ու կարևոր գործն է,
    Պահել է պետք ժողովրդին
    Տերը նրա հույսն է…
    Մեր հույսն ,,նրա” վրա է միշտ
    ,,Նրա” հույսն էլ սուտն է,
    Իր երդումից ու խոստումից
    Վարպետորեն խույսն է…

    29.12.09



    Մեր թաքուն փրկիչ

    …Անձիդ նկատմամբ ես ոչինչ չունեմ,
    Բայց գործդ փոխիր, խնդրում եմ ես քեզ,
    Գուցե և լավն ես վերմակի տակին,
    Բայց փոխիր գործդ, մի հայհոյիր մեզ…

    Երբեմն մի բան կոկորդդ սեղմում
    Ու շնչահեղձ է անում կարծես քեզ,
    Կամ ամբողջ ներսդ խռով է անում
    Սրտիցդ կախված ծանր բեռի պես:

    Ուզում ես գոռալ, ոռնալ ես ուզում,
    Ուզում ես բռունցքով հարվածել ժայռին,
    Պատռել ես ուզում անմեղ կոկորդդ
    Ու խեղճ ճակատդ դեմ անել պատին:

    Հիշողությունդ ուզում ես կորցնել,
    Ուզում ես խմել մինջև ընկնելդ,
    Հիշել չես ուզում անունդ անգամ
    Հարբել ես ուզում մինջև մեռնելդ…

    Հենց այս դեպքերում հաճախ է լինում,
    Որ այցելում ենք, գալիս դեպի քեզ…
    Ընդունում ես դու, փայում, գուրգուրում
    Ու ամեն անգամ այդպես փրկում մեզ:

    …Գուցե և խմած մարդուն նույնն է,
    Բայց գործդ փոխիր, ես եմ ասում քեզ,
    Անելիքդ դու գուցե լավ գիտես,
    Բայց գործդ փոխիր ու մի ծաղրիր մեզ…

    05.01.10




    Հանուն փրկության

    Գեղեցիկ ոչինչ չկա դրա մեջ
    Հավատա դու ինձ ընկեր, բարեկամ,
    Մահ տալ-առնելը մարդու համար չի
    Ու չկա այնտեղ ոչինչ շահեկան…

    Հերոսություն չէ իմ քաջ բարեկամ,
    Թե նույնիսկ պիտի սպանես չարին,
    Եվ պոեզիա էլ մի փնտրիր այնտեղ,
    Երբ` սպանելով պիտ փրկես բարին:

    Թե նույնիսկ անգամ մահ տաս դեսպոտին
    Կամ էլ սպանես հանուն հումանիզմ,
    Շահածդ նունն է, մարդասպան ես դու
    Ու չի փրկի քեզ ոչ մի ռոմանտիզմ:

    Գալու է ,,նա” միշտ շողքիդ ետևից,
    Ուր էլ որ լինես, գտնելու է քեզ,
    Տանելու է կյանքն աչքիդ առաջից
    Ու մահը ցույց տա ոնց վաստակված ծես:

    Գեղեցիկ ոչինչ չկա դրա մեջ
    Ոչ մարդություն կա, ոչ էլ քաջություն,
    Երգերի մեջ է միայն գովերգվում
    Ու ներկայացվում ոնց հերոսություն:


    Կյանք պարգևելն է վեհ ու գեղեցիկ,
    Իսկ մնացածը դատարկ է ունայն,
    Ու ,,ով կփրկի մեկ հատիկ կյանքը,
    Նա կփրկի մեր աշխարհը համայն”…

    08.01.10
    Վերջին խմբագրող՝ KiLa: 25.03.2010, 17:05:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  23. #57
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ,,ԵՐԿՈՒՆՔ”

    Ցավ է մութ անտառը այսօր,
    Ոռնում է անտառի ոգին,
    Ճանկռվում ճյուղերին փուշ ու չոր
    Տառապում, գոռում է կրկին:

    Ոռնոցը մեխվել է անտառում,
    Վախից քարացել է կաղնին,
    Մի փոքրիկ տերևը անգամ
    Չի շարժում շատախոս քամին:

    Երկնել է նաև երկինքը,
    Կախվել է անտառի գլխին,
    Երկինքը պահող ամպերը
    Փռվել են ծառերի դեմքին:

    Կքվում են ամպերը ցավից,
    Իրար են անխոս սեղմվում,
    Սպասումի արցունքով վճիտ
    Անտառի ոտքերն են ցողում:

    …Ո՞վ է ծնելու առաջինը,
    Ո՞վ կգա իր ճիշտ ժամին,
    Ո՞վ չի թողնի ,,սառեն աչքերը"
    Նայելով իր գալու ճամփին…

    Մասրենին ցավից շիկնել է,
    Փշերը խրվել են մսին,
    Պահելով ճիչը խորշերում
    Ցավերն է փռել փեշին:

    Տանձենին կաթելուց հոգնել է,
    Տարվել է դժպատեհ քնով,
    Տերևները կարմիր ու դեղին
    Փարվել են նրա ոտքերով:

    Անտառը վախ է, սարսափ է,
    Ահից դեղնել է ոգին`,
    Ծառ ու թփերին քերվելով
    Պատռել է ինչ ուներ հագին:

    Երկինքը երկնել է, փքվել է,
    Ուռել է անտառի գլխին,
    Ուր որ է հիմա կպայթի
    Եվ Լույսը կտանի քամին…

    25.03.10


    ՀԱՆՃԱ?Ր են ԱՐԴՅՈՔ, ԹԵ?,
    ՄԵՆՔ ԵՆՔ ԱՆՃԱՐ


    Շուրջ բոլորը մեր
    Այս հոգի հանող ,,հանճարներն” են,
    Այս սիրտ կեղեքող, միտք բռնաբարող
    ,,Հանճարները” մերը:
    Որտե՞ղ թաքնվենք, կամ ո՞ր կողմ փախչենք,
    Ջայլամի նման մեր գլուխները
    Որտե՞ղ մտցնենք,
    Որ հանդիպելիս`
    Նրանց փոխարեն հանկարծ չամաչենք,
    Նրանց փոխարեն մենք չկարմրենք:
    Եվ այլուր նրանք…
    Ու թաքնվել էլ չեն փորձում բնավ.
    Դե որովհետև, գիտեն, թե իրավ
    Ունեն երկրում անուն ու համբավ,
    Ու, որ բոլորը իրենց են սպասում:
    Նրանք էլ ամեն տեղ իրենց է ցույցում,
    Կարդում են, գրում ու տալիս ցուցում,
    Մատն են տնկում ու ճառեր ասում:
    Եվ անում են սա մի մեծ գոհությամբ,
    Մեծ հպարտությամբ,
    Լրիվ անտեղյակ, որ տեսնողներից`
    Եթե ոչ բոլորն`, ապա ոչ էլ քիչ,
    Պատկառ մի քանակ խեղաթյուրվում է,
    Խելագարվում է,
    Եվ շատ կներեք`, գուցե և նաև,
    Ամորձահատվում,
    Կամ առանց դրա մանրամասների
    Կորցնում է իր արու լինելու
    Բն. Հատկությունը…

    Ախ մեզ խոշտանգող,
    Անդամախեղող ,,հանճարությունը”,
    Եվ ոչ քիչ պակաս`
    Մեր այս ունեցած անճարությունը…

    Խաբել են ,,խեղճին” ու մայմունի պես
    Մեխել են բեմին:
    Ասել են. ,,Սա քո կոչումն է միակ…”:
    Ասել են, որ մենք կունենանք կորուստ,
    Թե չբարձրանաս դու բեմահարթակ:
    Ու այս ,,խելոքն” էլ
    Տարվելով հիմար եսասիրությամբ,
    Իբր զարմացել, չեմ ու չում արել,
    Մի քիչ կոտրատվել…
    Համաձայնել է,
    Ինքն իրեն խաբել հավատացել է:

    Ո՞նց անենք ճիշտը քեզ հասանելի
    Մեր խեղճ բարեկամ,
    Ո՞նց ասենք, որ քեզ օգտագործում են
    Մարդիք չարակամ:
    Ավելորդ է քո բեմ դուրս ելնելը,
    Դեր ունենալը,
    Ավելորդ է քո
    Բեմահարթակին գտնվելն անգամ:
    Թող այն, հեռացիր:
    Խղճա դու նրանց, ովքեր շատ շուտով`,
    Եթե առայժմ դեռ կենդանի են`
    Չեն լինի արդեն:
    Թող այն, հեռացիր,
    Հերիք ,,ունենաս”
    Մեր ուղեղներն ու զգացմունքները խեղճ,
    Հերիք դու ,,քնես” մեր երազի հետ
    Անվանարկելով, թե երազն, թե, մեզ:
    Մի բռնաբարիր անուրջները մեր
    Կույս ու անապակ:
    Աստված չարասցե.
    Եթե դրանից
    Տեղի ունենա մանկահղացում,
    Ապա գիտեցիր, որ ծնվելու է,
    ,,Հանճար-անճարից” մեկ քառորդ պակաս,
    Կամ էլ մեկ քառորդ նրանից ավել
    Կիսատ մի լուսին,
    Որի գլուխը պիտի սուրանկյուն
    Մի եռանկյունի հիշեցնի մեզ,
    Ու բոլոր նրանց`
    Ովքեր պատկերի խորքը նայելիս
    Տեսնում են պատկերն քաշողին անգամ:
    Մի բռնաբարիր ու մի ,,ունենա”,
    Մի ,,քնիր” նաև, մի էլ ,,շնանա”,
    Թող ,,քոք ու բուսդ” չորանա ընկեր…
    Սա իմ օգտին չէ միայն հավատա:
    Դու էլ ես շահում ու չես կորցնում,
    Քեզ կմնա այն ինչ քոնն է միայն,
    Ոչ մեկին չես տա ու չես նվիրի:
    Ոչ մեկ չի սպասի կտակիդ նաև…
    Լսիր, խնդրում եմ,
    Մի ,,ունենա” և օրը այս անմեղ,
    Որը ամեն լույս ու արեգակի
    Իր կուսությունն է նվիրաբերում,
    Հույս ունենալով, որ մի օր գուցե
    Դատարկ չի տեսնի իր ծոցը ճերմակ,
    Եվ անմնացորդ իր նվիրումից
    Մի օր կծնվի երկար սպասված
    Ոսկե մանուկը զարմանահրաշ…
    Եվ երբ նա ծնվի,
    Իսկույն կհալվի
    Եռանկյուն գլխով լուսինը կիսատ,
    Ու երկինքն շտապ կը-ազդարարի
    Հաղթանակը մեր լույսի ու հույսի,
    Մեր բռնաբարված աչք ու ականջի,
    Մեր միտք ու խղճի, մեր ամեն ինչի…
    Ինչը որ երկար տարիներ արդեն
    Տարել է բազում ոտնձգություն
    Թե ,,հանճարներից”, թե անճարներից:
    Կամ սրանք իրենց ներսում փայփայող
    Մեր խեղճ ու խաբված
    Թույլ ընկերներից,
    Որոնց ուղղակի խաբել են, գիտե?ք…
    Բոլորս գիտենք,
    Այնինչ պետք է, որ իրենք գիտենան…

    09.01.10

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  25. #58
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Խելքն ինչների՞ս է...

    Կյանքը միշտ խելքից պակասինն է,
    Խելոք մի եղիր իմ խեղճ բարեկամ,
    Ամեն մեղքի մեջ պատճառը խելքն է,
    Խելոք մի եղիր ազնիվ բարեկամ:

    Խելքդ հավաքիր շաղ տուր ճամփեքին
    Պետք չի գալու քեզ անբախտ բարեկամ,
    Մի փշուր անգամ դու քեզ մի պահիր
    ,,Քոռ ու փուչ” արա անխելք բարեկամ:

    ,,Սա որ խելք չունի մեղք չի ունենա”,
    Այսպես են դատում անմեղ բարեկամ,
    ,,Անխելքի տերը ինքն աստված է”,
    Խելքը ինչի՞դ է, անտեր բարեկամ:

    …Ամեն մեղքի էլ պատճառը ,,խելքն” է,
    Խելքն ինչերի՞ս է, բախտ պիտի փնտրենք,
    Ամեն բախտավոր մի քիչ անխելք է,
    Պետք է, որ բախտը ,,թաթի տակ” գտնենք…

    08.01.10


    Բարի սեղանիս բարի
    աթոռին...


    Նստել եմ նորից
    Բարի սեղանիս բարի աթոռին…
    Գիշերը նորից վատ ուսուցչի պես
    Նոր դասն է պատմում,
    Բայց ես չեմ լսում,
    Ու չեմ մտածում քնելու մասին:
    Ես մտածում եմ գոնե մտածել
    Թեթև ու ուրախ բաների մասին,
    Որ չբարկանամ…

    Ծխում եմ նաև,
    Թե կարելի է դա այդպես կոչել:
    Մտքով եմ ընկնում ու մեկ էլ տեսնեմ,
    Որ սիգարետս սպառեց իրեն,
    Լրիվ անօգուտ, անիմաստ ասեմ…
    Ու կրկին անգամ մեկն էլ եմ վառում,
    Հույս ունենալով,
    Որ այս մեկն գոնե նորմալ կծխեմ:

    Ի՞նչ եմ մտածում, ես էլ չգիտեմ
    Ու կենտրոնանալ չեմ կարողանում:
    …Մի խորը ծուխ էլ հիմա քաշեցի
    Ու կենտրոնացա…
    Մտածում եմ ես, կամ էլ կուզեյի
    Մտածել խելոք բաների մասին.
    Օրինակ թմբլիկ հարևանուհուս`,
    Որը շատ հեշտ է ապրում իր կյանքը`
    Մտածելով, որ,
    Կարևորն կյանքում նորմալ սնվելն է:

    Եվ եթե մարդը նորմալ է սնվում
    Նրան չպիտի ու չի էլ կարող
    Անհանգստացնել ոչ մի բան կյանքում:
    Թե մարդը կուշտ է, նրա ներսում գործող
    Ստամոքսահյութը ազդում է նույնիսկ
    Ուղեղ կոչվածի շիճուկի վրա,
    Եվ հավատացեք,
    Իշխում է վրան:

    Ասում եմ. ,,Գուցե ճիշտ ես սիրելիս,
    Բայց մենք ո՞նց անենք, որ մի կուշտ ուտենք”…
    Իմ ներսում գործող շիճուկն ուղեղի
    Թող չի անում ինձ, որ մի կուշտ ուտեմ,
    Եվ նա է իշխում
    Ստամոքսահյութ կոչվածի վրա:
    Երևի գիտի, որ հենց կուշտ ուտեմ
    Ինքը կդառնա նրան ենթակա…
    Տեսնու՞մ ես չէ դու, հենց մեր ներսում էլ
    Առաջնայնության
    Ու իշխանության կռիվ է գնում,
    Մի տես է դրանց…
    Վերցնեմ ու լրիվ անջատեմ նրան:

    Դե, իհարկե սա ասում եմ միայն,
    Որովհետև դա անել չեմ ակրող,
    Ու ինձ մոտ միշտ էլ
    Ուղեղն է իշխում ստամոքսի վրա:
    Հետաքրքիր է…
    Հետո ասում են, թե մենք նույն նյութից
    Ու ավիշից ենք պատրաստված եղել;

    Եվ հենց այստեղ էլ պարզ է դառնում ինձ
    Որ ինչ որ մի բան սխալ է հիմքից,
    Եվ բոլորովին նույնը չի եղել
    Թե մեր քարայրը, թե նախահայրը:

    …Եվ սիգարետս մի կրկին անգամ
    Սպառեց իրեն: Մեկն էլ եմ վառում…
    Նորն եմ վառում… Նույն ջուրն եմ ծեծում…
    Նույն բանն մտածում…

    Որքան շատ բան կա, որ մենք անում ենք
    Նորից ու կրկին,
    Ու այս կյանք կոչվող բեմահարթակին
    Անվերջ անիմաստ պտույտ ենք գործում…

    Չէ, լավ է հիմա մտածեմ արդեն
    Հարևանուհուս ամուսնու մասին,
    Որը սիրում է խելացի մարդու
    Դիմակ միշտ կրել
    Ու խոսել բաներ,
    Որից որ ոչ մեկ գլուխ չի հանում.
    Աստծուց, երկնքից, մեր հոգիներից…
    Ու խոսում է շատ, խոսում է երկար:
    Ախ այդքան շատ բան որտեղի?ց գիտի…
    Գիտեմ, որ նրան մինջև վերջ լսող
    Դեռ չի գրանցվել:
    Իսկ մեկն էլ մի օր ասել է նրան,
    Թե խոր ու ծանր այդ թեմաներից
    Խոսում են նրանք`,
    Ովքեր չգիտեն այդ մասին ոչինչ,
    Գիտեցողները լռում են միայն:
    Ու պատկերացրեք, համաձայնել է,
    Բայց կանգ չի առել և ոչ մի վարկյան:

    Դե լավ, չլինենք չուզող ու նախանձ,
    Թե մարդ ուզում է իր գիտեցածը
    Կիսել մարդկանց հետ, ի՞նչ կա այստեղ վատ:

    Թող կիսի եղբայր, սակայն ոչ ինձ հետ,
    Իմ ,,կիսելիքի” ձեռքն եմ ,,կեղտն” ընկել
    Ու…
    Չեմ կարողանում այնտեղից դուրս գալ…

    Թյու… Մի՞ թե չկան հեշտ,
    Ավելի թեթև ու պարզ թեմաներ,
    Որ մտածելիս`,
    Եթե իհարկե պարտադիր է այն,
    Մարդ չբարկանա:
    Փորձեմ մտածել իմ հարևանի
    Ավելի խելոք բալիկի մասին.
    Դպրոց է գնում, կարդալ է սիրում,
    Սիրուն բալիկ է, մոր պես թմբլիկ,
    Ու ժպտում է ճիշտ մայրիկի նման:
    Իսկ բարևելիս քիչ կարմրում է
    Ու թուշիկները դառնում են դեղձի
    Թշերի նման:
    Կուզեյի բոլոր աղջնակները մեր
    Լինեյին թմբլիկ ու բարևելիս
    Կարմրեյին նրանք ճիշտ դեղձի նման:

    Շա՞տ բան եմ ուզում…
    Չէ, երևի չէ:
    Բայց ո՞ր ուզածս է, որ կյանքի կոչվել
    Ու առօրյա է դարձել մեզ համար:
    Միմյայն մեկը.
    Որ արևն ամեն առավոտ ծագի
    Ու այնպես ծագի,
    Կարծես ծագում է առաջին անգամ:
    Կուզեյի նաև, որ այնպես թվար,
    Թե նա ծագում է և վերջին անգամ:

    Որ կյանքին նայենք թիթեռնիկի պես,
    Որ ապրենք նաև ճիշտ նրա նման,
    Կարծես առաջին ու վերջին անգամ…
    Եվ նույնիսկ սիրենք այդպես մենք իրար
    Կարծես առաջին ու վերջին անգամ:

    Որ ամեն ինչի գինը իմանանք,
    Որ անկարևոր բաների վրա
    Վարկյան չվատնենք…
    Եվ եթե լինի իմ ուզածի պես,
    Ես էլ չեմ նստի`,
    Իմ այս, թեկուզև,
    Բարի սեղանի բարի աթոռին,
    Ու առանց իմաստ`,
    Կրակի չեմ տա սիգարետները
    Իրար ետևից…

    Եվ գուցե ես էլ թիթեռի նման
    Կթրչեմ արդեն ծաղիկից ծաղիկ,
    Ու կշաղախվեմ նեկտարով միայն,
    Լավ հոտոտելով բուրմունքը նրա
    Կարծես առաջին ու վերջին անգամ…
    Ու թե դժբախտիս բախտն մի քիչ բերի
    Դա կլինի հենց ճիշտ այն ժամանակ,
    Երբ ծաղիկները ,,սիրում են իրար”
    Փոշոտման ազնիվ, սուրբ ճանապարհով:

    Ու կփռշտամ, երբ քիթս կնկնի
    Սիրով ու կրքով արդեն հագեցած
    Մեկ փոշեհատիկ:
    Այ սա կըլնի բան…
    Եվ երանության թեթև թիկնոցը
    Կծածկի իմ ողջ մարմինը հոգնած:
    Այ սա կըլնի գործ…

    Եվ այդ ժամանակ ինձ էլ չի հուզի
    Ոչ հարևանի թեորեմն անիմաստ,
    Ոչ կյանքի աքսիոմն` բարդ ու բազմիմաստ:
    Սա իրոք կլինի գործ երանավետ,
    Եվ գուցե կուզեմ փռշտալ նորից,
    Փռշտալ կրկին, էլի, շատ անգամ,
    Որ իմ մարմնի ամեն մի հատված`,
    Որոնք վերքով են եղել միշտ պատված,
    Մի լավ թաթախվեն
    Այդ երանության փոշեհատիկով:

    Թող լինի բարով, լինի հաճությամբ…

    Իսկ ես մինչև այդ կնստեմ իմ հին,
    Բարի սեղանի բարի աթոռին,
    Ու… Չխառնվելով իմ շուրջը տիրող
    Այս հիմար, անմիտ թուք ու թքոցուն,
    Կմտածեմ հեշտ բաների մասին,
    Իրար ետևից
    Վառելով անմեղ սիգարետները…

    11.01.10


    *** **** ***
    Երբեմն ասելը անիմաստ է
    Ու պետք չէ շարունակ հոսել,
    Թե փակ են լսող ականջները
    Ուրեմն պետք չէ խոսել…

    Նվնվալն միշտ էլ ավելորդ է,
    Բայց պետք է երբեմն լացել,
    Արցունքով լվանալ մայթերը
    Անցողաց ոտքերը թացել…

    Նայելն էլ երբեմն անիմաստ է,
    Եվ հարկ չէ նաելով վառվել,
    Թե չկա ոչ ահ ոչ ամոթ,
    Անիմաստ է նույնիսկ չռվել…

    Լինում է`, անիմաստ է ապրելը,
    Եվ լավ է առանց խոսք մեռնել,
    Իսկ հետո, երբ ժամը արթնանա
    Այն կողմից կրակով հառնել…

    15.02.10

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  27. #59
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ****************
    *********************

    Այս ո՞վ բացեց ծանր դուռը,
    Ո՞վ բարձրացավ մեր կտուրը,
    Խորդանոցի ճռճռոցից
    Վնասվեց մեր ,,առևտուրը”:

    Ո՞վ հնարեց փուչ պատճառը
    Այդ ո՞վ կարդաց անպետք ճառը,
    Եվ ո՞վ բերեց մեզ այդ լուրը
    Թե կաթում է մեր կտուրը…

    Մեկը քամեց կարմիր նուռը,
    Անտեր թողեց մեր մատուռը,
    Նետելով այդ շառոդ զառը
    Գլխատեց նա ողջ անտառը…

    16.02.10


    **** **** ****

    Թացել է ու թացվել իմ հոգին,
    Եվ թաց է իմ ներսը կրկին,
    Մեգ է, մշուշ է ու խավար…
    Չեմ ուզում տեսնել ոչ մեկին:

    Սառն է և ցուրտ է իմ հոգին,
    Եղյամն է կապել այն կրկին,
    Լուռ է, տխուր է ու մթին…
    Չկա ոչ արև ոչ լուսին:

    16.02.10




    Նողկամ ումի՞ց

    Չկար վաղուց, Էս որտեղի՞ց…
    Նողկանքի պես
    Ինչ որ բան եմ զգում նորից:
    Չկար վաղուց…
    Ու տեղյակ էլ
    Չի պահել ինձ այս ետ գալուց:

    Նողկում եմ ես… թյու…
    Կասես. ,,Ինչի՞ց”,
    Կասես. ,,Ումի՞ց”…
    Տո հենց ինձնից, ապրած կյանքից,
    Նույնիսկ իրեն մաքուր կարծող`,
    Իրեն ,,նորի” տեղ մատուցող
    Առավոտից…
    Բարի ավարտ հանդիսացող`,
    Խաղաղության ու անդորրի
    Սերմեր ցանող մայրամուտից,
    Զարհուրանքի այս շուկայում
    Շուկան տիրող զարհուրանքից,
    Փոփոխական այս մեծ դաշտում`,
    Ոչ մի նշան չփոխելու
    Ու ոչ մի բան չխախտելու`
    Անզոր ու թույլ, անշուք գոյից…

    Նողկում եմ ես ինքս ինձնից…

    …Գոնե մեկը լիներ կողքիս
    Ու համոզեր հակառակում,
    Ինչ որ փոքրիկ իմաստ տեսներ
    Իմ անիմաստ, ամուլ կյանքում…

    Բայց մենակ եմ
    Ու դատարկ է ,,կող ու կուշտս”,
    Մեջքով շրջվեց
    Նույնիսկ իմ սուրբ պաշտամունքս,
    Հետս վիճեց, լավ հայհոյեց
    Ու ինձ լքեց`
    Այսքան տարվա ընկեր եղած
    Համոզմունքս…
    Թե կարճ ասեմ`,
    Ախ պարտվեց ու հանձնվեց
    Իմ բանակս,
    Ընկավ պարզած դրոշակս:
    Քամու դիմաց հար ծածանվող`,
    Քամու վրա միշտ ծիծաղող,
    Նրան ծաղրող, լեզու հանող
    Դրոշակս:
    Ու մնացի ես մեն մենակ,
    Անդրոշակ ու անհենակ,
    Լրիվ անգույն ու անփեշակ…

    Իսկ այն քամին`,
    Որի վրա ծիծաղում էր
    Դրոշակս,
    Որին ծաղրում,
    Ծանակում էր ողջ բանակս,
    Պնակալեզ իր բնույթով,
    Խոնարհվելու,
    Տրոհվելու իր դրույթով,
    Բռնեց ձորի ճանապարհը…
    Թաքնվելով անձավների օդանցքներում,
    Գումարվելով` մութ ու մռայլ միջանցքներում,
    Համբուրելով քարայրների նամ, թաց շեմքը,
    Լափլիզելով խոնավության բորբոս դեմքը,
    Հզորացավ ու զորացավ…
    Եվ ոչ շատ անց, ինչ խոսք դարձավ
    Եղանակը կանխորոշող ու որոշող.
    Ամպեր բերող, ամպեր տանող,
    Վարող, հերկող, ցանող, ջրող…
    Իսկ կարճ ասած`,
    (Թողնենք ձևերն պայմանական),
    Հաջողության գրավական:
    Եվ այդ քամին`, որի դիմաց
    Իրար եկող կամ ծածանվող բան չմնաց,
    Իրենից գոհ, ոչ մտախոհ,
    Խաղ է անում նույիսկ արդեն
    Ծիածանի գույների հետ,
    Այդ գույներից մգերի հետ…

    Ասեցի թե, նողկում եմ ես ինքս ինձնից:
    Ասեմ նաև, որ նողկում եմ ,,քամելիոնից”,
    Ոչ կենդանուց այլև մարդուց,
    Ոչ բնույթից՝, երևույթից…
    Միշտ ու անվերջ ,,մորթի” գույնի փոփոխումից…

    Այս պատճառով բարեկամս,
    Ես մնացի զրկված գույնից,
    Այնինչ շատերն գտան գույներ
    Եվ ինչ գուներ.
    Գույներ պես-պես, գույներ վառման,
    Խայտող, ցայտող ոնց շատրվան,
    Գույներ ծաղկող գարնան նման,
    Թերթող, թարթող, լույսեր վառող…
    Բայց դե նաև նրանց մատնող, ծածկագրող,
    Թե պետք լինի` էությունը բացահայտող…

    Եվ այս շատերն փնտրտելով
    Եղանակին հարմար գույներ,
    Ու ներկելով իրենց հագի
    Թե աստառը, թե պաստառը`,
    Քամու կողմից որպես պարգև`,
    Իրենց ,,պարզ”, ,,բաց”, լայն ճակատին`
    Դաջված տեսան
    ,,Պատը ծակող” գաղտնաբառը,
    Որն էլ նրանց ընդառաջեց
    Դեպի ,,կուշտ-կուռ” ճանապարհը,
    Օգնեց գտնել գոհ լինելու դեղն ու ճարը…

    Նողկում եմ ես ինքս ինձնից…
    Նաև հենց ինձ նմաններից,
    Որոնք տես-տես, իրենց քիթը վերև տնկած,
    Ամեն արև առավոտի,
    Նախընտրում են ելնել տեղից,
    Առանց գույնի, թափ-թափանցիկ,
    Այնքան անբիծ, այնքան դատարկ,
    Որ այդ քամին մեր ծոց ներսով հանգիստ անցնի
    Ու չկարծի, թե դիպել է ինչ որ բանի:
    Որ մեզ խաղի համար հարմար նա չգտնի,
    Եվ հետո էլ չնախատի`,
    Թե մեր գույնը իր ճաշակին հեչ հարմար չի:
    Եվ այս կերպով խույս ենք տալիս
    Կյանքում թեև և լինելու,
    Բայց դե ինչ որ մեկի ձեռքին
    Խաղ-խաղալիք չդառնալու անշուք դերից…

    Ոնց չնողկամ ինքս ինձնից,
    Իմ ապրածից, շրջապատից,
    Ծիածանի կոր կամարից,
    Որն իմ աչքին կարծես կեռ է թվում արդեն,
    Եվ հիշեցնում հարկադրված այն սապատը,
    Որն չի ուղղում անգամ մարդու վերջ-ավարտը:
    Իսկ գույները լինեն յոթը,
    Տասնյոթը թե ավելին,
    Դավաճան ու անհավատ են
    Թվում իմ խեղճ ու կույր աչքին…

    Եվ չնայած շատ եմ սիրում
    Այդ գույների անխառններին,
    Հարգել եմ ու ծնկի իջել
    Եվ նրանցից պատկառներին,
    Հիմա ճիշտ մի կույրի նման
    Ինձ հավաքել ու թաքնվել,
    Մի կողմ քաշվել պահ եմ մտել:
    Իսկ թե պետք է կարծիք հայտնել
    Կարելի է ձեռնափայտին այն վստահել,
    Որն աշխարհի
    Հետ ավելի շատ է շփվում,
    Քան կույրն ինքը:
    Ոնց չնողկամ ,,ինքս զինքը”…

    Գլուխ տարա.
    Հիմա հաստատ ոմանք կասեն.
    ,,Զահլա տարար քո պարզությամբ,
    Նստել ես դու մեր ականջին ողջ ծանրությամբ,
    Քեզ պատեպատ խփիր, ծեփիր,
    Նողկա, գարշիր, զզվիր, մաշվիր,
    Քո փորձանքն է ինքդ քաշիր…
    Ի?նչ ես սեղմել ,,նվիկ-շվիկ” քո սեղմակը,
    Վզիդ գցել կեղծ տագնապի զանգուլակը,
    Վերածական դաշտ ես մտել
    Հայտնի չէ թե ինչ ես գտել,
    Չենք հասկանում ի՞նչ ես ասում,
    Ծիածանից ի՞նչ ես ուզում,
    Խեղճ գույների ի՞նչն ես խուզում…”:

    Ինձ կներեք… Ց’ տեսություն…

    07.03.10


    Այսօրը...

    Այսօրը լքել եմ, փախել եմ,
    Իզուր մի փնտրիր, ես չկամ,
    Այսօրը թողել եմ, թաղել եմ,
    Ինձ այսօր չես տեսնի բարեկամ:

    Այսօրը իմը չէր, հերքել եմ,
    Չկա նա ու ինքս էլ չկամ,
    Թե ինձ նա ինքը ջնջել է,
    Ի՞նչ փույթ, թե գրկեմ ես նրան:

    …Այսօրը ,,Ձերն”է… Վայելեք…
    Ես վաղվա մարդ եմ ու կգամ,
    Երբ կնկնի ձեր սլաք վարկյանը
    Ես իրոք ձեզ համար կսգամ…

    27.03.10

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  29. #60
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Կիսատ շողն ու կիսատ
    առուն


    Լուսնից պոկված արծաթ մի շող`,
    Տեսքով շփոթ, սիրտն վիրավոր,
    Քեփլթալով, ցավագլոր
    Մութ ձորն ընկավ ցավ ու մոլոր:

    Անհաղորդ ու սառն էր քարը,
    Հրաժարվեց նաև ժայռը,
    Ծառ ու ծաղիկ ծիծաղեցին,
    Մեզ`. ,, արևի փայլն է” , ասին:

    Ինչի կպավ մեղավոր էր,
    Ում որ տեսավ, հարկավոր չէր,
    Որ կողմ թեքվեց չկար կարիք,
    Իր պես կիսատն ո?ւմ էր բարիք…

    Ձորով իջնող կիսատ առվակ,
    Ջուրը պակաս, չկան այլաք,
    Քարերի տակ միայն զրկանք.
    Գլորվում էր կիսացամաք:

    Առավ շողը փայլեր մանեց,
    Հազար ու մի ցոլքեր հանեց,
    Հույսը մերեց, հավատ բերեց
    Մութ ձորի մեջ լույս հնարեց:

    …Ձորի զարթոնք չքնաղ առվակ,
    Մարգարտաչիկ բազմացոլակ,
    Փրփրապաչիկ ծաղկաբերան,
    Լույս ու հույսի վառ շտեմարան…

    31.03.10


    ,,Ծեծված երջանկությունը"

    Անզորացած բարօրություն,
    Բարօրության հավկուրություն,
    Հավկուրության երջանկություն,
    Երջանկության…

    Ի՞նչը ասեմ երջանկության,
    Որն ապրում է կարճ տեսնելու
    Կամ էլ ոչինչ չտեսնելու
    Առաջնային ,,պայմանությամբ”,
    Ի՞նչն հայհոյեմ երջանկության,
    Որն գալիս է ինչ որ մեկի
    Չհասկացած զոհողությամբ,
    Եվ լցվում է դատարկից էլ
    Ավել դատարկ ունայնությամբ…

    Ի՞նչին խփեմ,
    Թե խփելու համար հարմար
    Դատարկ մի տեղ այս խեղճն չունի.
    Եվ պատված է ամեն կողմից
    Մուգ գունավոր ուռուցքներով,
    Բութ գործիքի հասցրած վերքի
    Անջնջելի այտուցքներով…

    Լավ է պահենք փաստը հեռու,
    Թաքցնենք այն հանրությունից,
    Թող որ նրանք չդժգոհեն
    Բաժին հասած պարտությունից,
    Եվ գոհ լինեն`
    Արդեն ծեծված, արդեն խեղված,
    Վիրավորված
    Ու բազմիցս վիրահատված
    Երջանկության զգացումից…

    01.04.10

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •