User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Թույլ եմ

    Նորից ծալվում է մեջքս
    Ու նորից թույլ եմ,
    Ծանր է բեռս
    Դանդաղ մեռնում եմ…
    Բայց թե մեռնում եմ,
    Ինչու? մտքերս չեն լռում մի քիչ:
    Գոնե լռեին, քիչ հանգստանամ,
    Թե չէ եռում է գլուխս արդեն
    Շոգեկաթսայի եռոցի նման:
    Հանգիստ եմ ուզում…
    Թեկուզ մահվան մեջ:
    Տեսնես դեռ չկա միտք սպանելու
    Մի այլ եղանակ:
    Շա~տ լավ կլիներ…
    Գուցեև արդեն չէի ուզի մեռնել:
    Երևի գլուխս չէր եռա այսքան:
    Գլուխս ոչինչ, մեջքս է ցավում:
    Ու նորից թույլ եմ…
    Մեռնում եմ նորից.:

    17.02.09


    Արդար չեղավ

    Երազ էր անու~շ…
    Բայց շատ շուտ անցավ:
    Անուշ երազը միշտ կարճ է լինում,
    Դեռ չես հասցնում մի քիչ գոհանալ
    Չքվում է իսկույն:
    Հետո շա~տ երկար մղձավանջի մեջ
    Փնտրում ես նրան,
    Սպասում ես նրան…
    …Ցնորքներն էին երկնքից թափվում
    Երկնաքարերի հեղեղի նման…
    Հետո չքացան:
    Չէ, շատ կարճ տևեց,
    Դա արդար չեղավ:

    17.02.09







    Ձմեռ է գալու

    Տերևները լուռ մի հանդիսությամբ
    Թողնում են ծառի չորուկ ճյուղերը,
    Արդեն սպառված երազների պես
    Լքում են իրենց ,,տաքուկ բները”:

    Ծառերը տխուր նրանց ետևից
    Հեծեծում են ու անարցունք լալիս,
    Ճիշտ որդեկորույս ծնողի նման
    Աչքներին արդեն ոչինչ չի գալիս:

    Քամին փողոցում դժկամ ծուլությամբ
    Իրեն քարշ տալով դես-դեն է անում,
    Մի թափառական ‘երուկի նման
    Իր շուրջ բոլորը քչփոր է անում:

    …Սև ու թափանցիկ մուրն է կապում
    Արդեն խունացած հոգիները մեր,
    Սուգը քողարկող սև քողի նման
    Շղարշում է նա մեր ներսը ավեր…

    Ձմեռ է գալու…
    Ցուրտ է լինելու…

    28.02.09


    Նորից

    Երկրաշարժը նորից
    Սասանեց իմ հոգին,
    Նորից ներսս ավեր
    Ու վերքեր են կրկին…

    Բզկտվել է հոգիս
    Ապրած տառապանքից,
    Ծվենները անտուն
    Ձայն են տալիս հեռվից:

    Ոտքերս ուժահատ են
    Զուր դոփում են տեղում,
    Ձեռքերս ճարահատ
    Կախ են ընկել օդում:

    Քրտինքի տեղ արյուն է
    Հիմա իմ ճակատին,
    Նրանով ես հաճախ
    Հարվածում եմ պատին:

    Չէ, ճակատս պինդ է,
    Շատ փխրուն է հոգիս,
    Փշուրները նրա
    Լաց են լինու հեռվից…

    15.04.09


    Հավատարմություն

    Հավատարմություն, որքան ես զորեղ,
    Գլուխդ բարձր, հպարտ ու վսեմ.
    Առանց քեզ ոչինչ չի ամբողջանում,
    Առանց քեզ ոչինչ չեմ պատկերացնում,,,

    Մարդուկին խորթ ես հերոսին հատուկ,
    Սիրողին պետք ես հիվանդին նեցուկ,
    Դու մեղավորին անգամ զարդարում
    Սխալի գլխին պսակ ես դնում:

    Առանց քեզ չկա սեր, ամուսնություն,
    Կամ ի?նչ բարեկամ, ի?նչ ընկերություն…
    Ծաղր ու ծանակ է, դարան է, խայծ է,
    Դատարկ է, խաբկանք ու չար նախանձ է:

    Երդումը նույնիսկ անպիտան բան է,
    Կոչումը իսկի բանի նման չէ,
    Ծագումը դատարկ, անիմաստ փուչ է,
    Զավակը սուտ է ծնողը բութ է:

    Ոչինչ, ոչ մի բան չի ամբողջանում,
    Առանց քեզ ոչինչ չի պատկերանում…

    Ապրելը քեզ հետ դժվար է լինում,
    Կյանքը ավելի ծանր է դառնում,
    Բայց փոխարենը ,,վերջն” է հեշտանում…
    Ակնածանքով է մահը քեզ նայում:

    13.12.08


    Զավեշտ

    Ամպի տակից հաճախ ելնում
    Ու աչքով է անում ինձ,
    Իմ նշանին չսպասելով
    Ետ է սուզվում նա նորից:

    ,,Ղուշ թռցնողի” նման ես էլ
    Քայլում եմ միշտ աչքս վեր,
    Ոնց էլ անեմ կորցնում եմ
    Չեմ հասցնում տամ ,,բարև”:

    Բարկանում եմ , էլ չեմ նայում.
    ,,Հեչ պետքս չես, կորի, վերջ”,
    Ծիծաղում է, լեզու հանում
    Ու ծաղրում է ինձ այդպես…

    19.04.09


    *******************
    ***********

    Դեմ եմ աչքին,
    Թե նա թողած արև երկինք
    Ջրափոսին պիտի չռվի:

    Դեմ եմ սրտին,
    Թե նա թողած սեր ու ծաղիկ
    Չար նախանձով պիտի վառվի:

    Դեմ եմ հոգուն,
    Թե նա թողած երազ անուրջ
    Ճայճուտի մեջ պիտի թաղվի…

    Մինչև անգամ սիրուն եմ դեմ,
    Թե սիրողը թողած աշխարհ,
    Պիտի սիրի հարևանի
    Ջահել հարսին…

    17.04.09


    Քնով անցան

    Քնով ընկան երազներս,
    Ձմեռն եկավ ելավ դեմս,
    Սառեց խոսքս լեզվիս վրա
    Ու ճաքեցին շրթունքներս:

    Չի թպրտում էլ տաք սիրտս,
    ,,Անհավես” է վառ ժպիտս,
    Չեմ թռվռում, խաղ չեմ ասում,
    Բայց չի տանում հիմա քունս…

    Քնով անցան երազներս,
    Ձմեռն եկավ ելավ դեմս,
    Տարին անցավ բան չիմացան
    Երազիս մեջ երազներս…

    21.04.09


    Ճամփա-փակուղի

    Մեկն ինձ ասում էր.

    ,,,,Ճամփեքը” նրա համար են միայն,
    Որ մարդկանց հիմար մտքերը ունայն
    Թափառ անելու ափեր ունենան…
    Ու թող թափառեն ինչքան կուզենան:

    Ոնց լաբիրինթում`, մոլորվածի պես,
    Պատեպատ խփվեն, ճիշտ ուղի փնտրեն,
    Առկայծի հույսը. ,,Շուտով կգտնեմ”,
    Բայց ցավոք սրտի, երբեք չգտնեն…”:

    Իմ մտքի բոլոր ճամփեքը հիմա
    Տանում են խեղճիս դեպի փակուղի,
    Եվ հույսը նույնիսկ չի զորում խաբել,
    Թե ես, երբևէ կելնեմ խճուղի…

    …Լաբիրինթը միշտ մնում է նույնը,
    Փոխվում է մարդկանց ճակատի գույնը…

    17.05.09

    ,,Պոչատ երազը"

    Ամպերից կառչած մի պոչատ երազ
    Փորձում է ելնել շալակն ամպերի,
    Իսկ քամու խաղը այստեղ է բռնել
    Քշում է ամպերն իր խաղին գերի:

    Երազը շուտ-շուտ ձեռքերն է փոխում,
    Բայց պոկ են գալիս ծվեններն ամպի,
    Որքան էլ փորձի, կոչված է մեռնել
    Երազը խուզված, պոչատ ու թերի…

    19.05.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 12.03.2010, 21:50:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •