User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ,,ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ”

    Աստված նորից զարմանք է կտրել,
    Աստված չգիտի. ,,Հիմա ի?նչ անել”,
    Հազարամյակներ սովորեցրեց`
    Էլի սկսեցինք կուռքերին պաշտել:

    Հեթանոսության հետ չշփոթեք,
    Հին աստվածներին դուք հանգիստ թողեք,
    ,,Կռապաշտության” մասին է խոսքը,
    ,,Կռապաշտներից” մեր այս բողոքը…

    Մի ,,կոճղ” են գտնում կամ էլ մի ,,քոթուկ”
    Ու միայն նրան անում պաշտամունք,
    Ուշադիր միայն նրան են լսում,
    Որ կողմ գլորվեց, ետևից վազում:

    ,,Կռապաշտները” խիստ շատացել են,
    Չէ, ասենք նրանք միշտ էլ եղել են,
    Հիմա կուռքերն են հաճախ փոփոխվում,
    Կոճղը փթում է, շատ չի դիմանում:


    Այս փաստը նրանց շատ էլ չի հուզում,
    Հեշտությամբ են նոր քոթուկներ գտնում,
    Ճկույն են հիմա ,,կռապաշտները”
    Շատ հեշտ են փոխում իրենց կոճղերը:

    Հին աստվածներն էլ զարմանք են հիմա.
    ,,Ախ ի?նչ եք գտել կոճղերի վրա,
    Ինչո?ւ եք դրանց առաջ ծունկ ծալում,
    Ինչո?ւ եք դրանց այդպես մեծարում…”:

    Ուղեղը չկա, ուղեղն բացակա,
    Որկորն է խորհում ուժեղ ու ագահ,
    Մի պատառ ավել տանելու համար
    Պատրաստ է գործել մեղքեր անհամար:

    Աստված նորից զարմանք է կտրել,
    Ախար չգիտի. ,,Հիմա ի?նչ անել…”:

    18.02.09

    Ո?ՆՑ ԵՏ ԴԱՌՆԱՄ…

    Հաճախակի ինձ թվում է,
    Որ աշխարհում ես տեղ չունեմ,
    Մի համախոհ ընկեր չունեմ:
    Ու շատ հաճախ համոզվում եմ,
    Որ այս կյանքում ես դեր չունեմ:

    Իսկ երբեմն մտածում եմ,
    Որ այս կյանքին անծանոթ եմ,
    Որ ես այստեղ ավելորդ եմ:
    Նախատում եմ ինձ, փնովում,
    Որ ես անպետք մի կցորդ եմ:

    Երբեմն էլ մտածում եմ,
    Որ ես ուրիշ աշխարհ ունեմ.
    Որ այս կյանքում հայտնվել եմ
    Մի զուգահեռ, ուրիշ կյանքից.
    Ինչ որ մեկի
    Դաժան խաղով կամ կատակով,
    Կամ էլ հենց իմ դաժան մեղքի
    Դատակարգով ու պատճառով,
    Հրել են ինձ ու դուրս գցել…
    Ու այդ կերպ եմ
    Այս աշխարհում ես հայտնվել:
    Որովհետև իմ ունեցած
    Վարքագծից, առ ու տուրից,
    Իմ պահվածքից, մտքի ձևից
    Լրիվ ուրիշ հոտ է փչում…
    Ինձ պես ոչ մեկ չի մտածում,
    Որ ուզեն էլ` չեն հասկանում:
    Կարծես խոսեմ ուրիշ լեզվով
    Ու խոսեմ մարդկանց մասին:
    Մենակ եմ ես այս աշխարհում…
    Օտար եմ ես այս աշխարհին…
    Ու երևի
    Սա զգում են նաև մարդիք:
    Որովհետև`,
    Երբ խոսում եմ մրջյունի հե’տ
    Ծիծաղում են,
    Երբ ճաշում եմ շնիկի հե’տ
    Ինձ ծաղրում են,
    Թռչկոտում եմ թիթեռի հետ
    Զարմանում են…
    Ւսկ թե հանկարծ ես սգում եմ
    Այն վիրավոր խփված լորին,
    Կամ էլ նրա որբուկներին`,
    Գլուխները թափահարում
    Ու ասում են.
    ,,Կամ դու գիժ ես, կամ էլ հաստատ
    Մեր իմացած աշխարհից չես”:

    Վհատվում եմ ու տխրում եմ,
    Բայց դե ասել ես ուզում եմ.
    Որ ես գիժ չեմ,
    Ես ուղղակի
    ,,Ձեր ստեղծած” աշխարհից չեմ,
    Որ իմ վարքից ու արարքից
    ,,Ձեր աշխարհին” օտար ու խորթ,
    Լրիվ ուրիշ հոտ է փչում…

    Քիչ է լինում, որ կարծում եմ,
    Թե ես պիտի այս աշխարհում
    Մի բան անեմ…
    Շատ է լինում մտածում եմ,
    Որ ես պիտի
    Ետ դառնալու ճամփա փնտրեմ…

    17.03.09

    ԳԱՐՈՒՆ Է …

    Գարուն է գալու…

    Ձյունը առվակի անուշ խոխոջով
    Սարերի գլխից ցած է իջնելու,
    Հող է սնելու, ծառ է ջրելու,
    Խեղճ շինականին նոր հույս է տալու:

    Տեղ-տեղ ձյան շրթից կամ հողի աչքից
    Ձնծաղիկը մեզ աչքով է տալու,
    Հուշիկ ժպտալով, օրոր-շորորով
    Գարնան մոմերն է նորից վառելու:

    Երամով եկած թրչյունը նորից
    Հարմար անկյունում բույն է շինելու,
    Խոտ ու դայլայլը փոքրիկ կտուցին
    Ձագ է բերելու, սերունդ է տալու:

    Գարուն չտեսած հորթ ու մոզիներ
    Կանաչ արտերում ,,տռճիկ” են տալու…
    Էն ջահել ջիվան ու սիրուն տղեն
    Իր սիրած յարին համբյուր է տալու…

    Գարուն է գալու…
    Գարունը սրտիս ոչինչ չի տալու:

    24.02.09


    ,,ԱԳՌԱՎԻ ԴԱՍԸ”

    Աչքերս փակում ու մթության տեղ
    Մի հուշ աշխարհ է բացվում իմ առջև…

    Ծիրանի հովին, թավիշ կանաչում
    Ուրախ խաղում է իմ փոքրիկ կատուն,
    Իսկ մի քիչ այն կողմ, իրար են գզզում
    Երեք թմբլիկ, բրդոտ շան լակոտ:

    Փոքրիկ աթոռին, ծիրանի տակին,
    Ավլուկ է հյուսում մայրս տրտմագին,
    Լայն տերևները նրա ձեռքերում
    Դառնում են նրբին, հյուսված ու կոկուն:

    Արագ են, սահուն նրա մատները,
    Բանիմաց, շարժուն ճաքած ձեռքերը,
    Ինչո?ւ է տխուր գուցե և գիտեմ,
    Երևի ասել չհամարձակվեմ…

    Մեկն էլ կա այնտեղ, հին թախտի վրա,
    Անգործ ու անբան, թամբալ ավարա,
    Քաջ Նազարի պես մեկնվել թախտին
    Սպասում է իր ,,աստղային ժամին”:

    …Հենց ,,բնան” վրա, ծիրանի ծառին,
    Իր դասն է տալիս ագռավը ձագին.
    Ու ընդունակ է ձագուկը նրա,
    Կրկնում է խելոք ծնողի ,,կռան”…

    13.02.09

    ՀԱՎԱՔԱՐԱՐ ՆՈՒՆՈՒՇԸ

    Բարկացել է հավաքարար Նունուշը,
    ,,Գործն” է ուզում խլել լիրբ Գայուշը,
    Իր ,,տակն” է անընդհատ փորփրում,
    Պետին բողոքներ է միշտ գրում:

    Ասում է. ,,Աստիճանները կեղտոտ են,
    Ոտքի տակ փալասները միշտ չոր են,
    Փոշոտ են պատուհանի գոգերը,
    Լցված են միշտ աղբի դույլերը”:

    Չի կարողանում աշխատել Նունուշը,
    Ծերացել է իբր մեր ,,թութուշը”,
    Հարկավոր է նրան ,,ատել”,
    Դա կարող է լավ անել Գայուշը:

    Բարկացել է մեր խեղճ Նունուշը,
    Գլխի մեջ է ,,կաչաղակ” Գայուշը”.

    ,,Տո լիրբ անզգամ, դու ավլել գիտե?ս,
    Դու տուն-դուռ հավաքել գիտե?ս.
    Քեզ թողնեն միայն մազերդ բաց տաս,
    Հետևդ ժշխես, դոշերդ թափ տաս,
    Էրեսդ ներկես, աչքով կրակ տաս,
    Ամաղ-զամաղ բերանդ շաղ տաս:
    Որտեղի?ց ես եկել, որ ի?նչ հասկանաս…
    Հետո իմացիր, պետը լավ գիտի
    Թե ինչը ում պիտի վստահի:
    Ներքնաշորերդ լվացրու այ փնթի…”:

    …Չարացել է բարի Նունուշը,
    Մտքի մեջ է հանում ,,իր փուշը”,
    Ու չգիտի միամիտ Նունուշը,
    Որ ներքնաշորի տեղ`
    Իր ,,գլուխը լվաց” Գայուշը…

    12.02.09


    ԵՐԿՈՒ ԿԻՆ

    Դուռ-դռան վրա երկու հարևան
    Ու ամեն անգամ նույնն է թեման,
    Ամեն առավոտ տեսնում են իրար
    Ինչից էլ խոսեն հասնում են սրան.

    _ Բարի լույս ախչի….էս ի?նչ ես հագել…,
    Մարդդ երևի փող է ուղարկել,
    Ո?ւր էր ,իմին էլ մի հնար լիներ
    Գնար մի երկիր աշխատանք գտներ…

    _ Ես քեզ նախանձեմ, դու էլ ինձ նայես…
    Պինդ պահիր ախչի, մեկնել չթողնես,
    Հենց դուրս թողեցիր էլ ներս չես բերի,
    Կմնաս ինձ պես կարոտին գերի:

    _ Ձայնդ ,,տաքից” է գալիս հարևան,
    Խանութում չունես էդ անտեր ,,նիսյան”,
    Հագնում-կապում ես, ուտում-խմում ես,
    Ոչ մեկից ոչինչ խնդրելու չունես…

    _ Բա սեր-կարոտը… բա նրա հոտը…
    Բա մարմին տանջող էն խանձահոտը,
    Դրանց դիմանալ գիտես թե հե?շտ է,
    Ամեն իրիկուն քունս ,,ամոթ” է…

    Հոգնել եմ արդեն թող կողքիս լինի,
    Թեկուզև ոչ մի աշատանք չանի,
    Թող ապրենք պակաս, ապրենք անոդի,
    Միայն թե կողքիս տղամարդ լինի…

    23.03.09

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.03.2010), My World My Space (07.03.2010), Բիձա (03.01.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    **** **** ****
    *********** ***********

    Նորից վիրավոր գազանի նման
    Լեզուս դուրս գցել վերքս եմ լիզում,
    Իմ մութ անձավի ներսում թաքնվել
    Եվ նորից հիմար փորձեր եմ անում:

    Սպին խորն է…Մի լեզուս որն է…
    Արյունը կտրել չեմ կարողանում…
    Քամին հեռացավ, էլ չդիմացավ,
    Ասում է. ,,Արդեն իմ սիրտն է արնում…”:


    …Մահվան մի ձև է միայնությունը,
    Դաժան է նրա այցելությունը…

    Սիրտս կանգնել է, հոգիս սառել է,
    Ու ոչինչ հիմա չեմ զգում, տեսնում,
    Լեզուս հոգնել է, արդեն մաշվել է.
    Արյունը դեռ տաք ու տաք է հոսում…

    20.04.09

    ՁՅՈՒՆԸ ԿԱՊՈՒՅՏ ԷՐ…

    Ձյունը կապույտ է, երկինքը մութ է,
    Փոքրիկ սենյակի լույսը ձանձրույթ է,
    Ուզում եմ ելնեմ ինձ քիչ քամուն տամ,
    Բայց դրսում ավաղ օդը ճահճուտ է:

    Քամին կանգնել է, բերանին բոթ է,
    Հետի բերածը մի ճահճահոտ է,
    Ուզում է գլուխն ձյան տակը թաղել
    Իր ունեցածը ինչ խոսք ամոթ է:

    Թթվածին չկա, օդը անփույթ է,
    Ինձ նմանը միշտ օդի կարոտ է:
    Ձյունը կապույտ է, երկինքը մութ է,
    Իմ ճահճուտ հոգում էլի ձանձրույթ է…

    13.04.09




    ,,ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔԸ”

    Ինձ ասացին, իմ ցավերը էլ չլացեմ,
    Խորհուրդ տվին ձեր դարդերից էլ չխոսեմ,
    Մեր վշտերը, մեր վերքերը թղթին չառնեմ,
    Որովհետև` ես, բառն ու ցավն դեռ չգիտեմ:

    Ինձ ասացին. ,,Մի տեղ, տեսած ցավը չկա,
    Մի տեղ ապրած մարդը չկա,
    Այստեղ բառն է խիստ ձևական
    Այնտեղ` ոչինչ զգացական…”:


    Ասացին, որ դեռ չեմ ցավել ես իրական,
    Դրանից է, որ չեմ գտել ,,բառն” իսկական…

    Ինձ ասացին ,
    Որ իմ ներսում ինչ որ մեկը ինձ խաբել է,
    Հոյսով արել, խոստացել է ու դրժել է.
    Ինձ հիմարի տեղ է դրել, կատակել է,
    Երբ խոսելու ժամն է հասել նա փախել է…

    Ինձ ասացին,
    Որ ինքս ինձ պիտի կիսեմ,
    Ինձնից պոկվեմ ու անջատվեմ,
    Որ երկտակվեմ ու տապակվեմ…
    Այնժամ գուցե ,,ցավը” տեսնեմ,
    Նրան հարմար ,,բառը” գտնեմ:
    Ցավը խառնեմ անշունչ բառին
    Ստացվածը լավ տամ դաղին:
    Սա կպցնեմ ,,խոսքի” պոչին,
    Նրա վրա մի լավ ոռնամ,
    Արցունքներով լավ լվանամ
    Ու նոր հանձնեմ այն գրիչին…

    …Ւնձ են ասում, ախ ինձ պեսին,
    Որ ընկեր է Ցավի ծեսին,
    Նրա դիտորդն ու տուժողն է,
    Ճար ունենա` այն բուժողն է,
    Ճար չունենա`,
    Կարեկցանքի հզոր ուժն է…

    …Սա ,,Գրոշի” մեծ խորհուրդն էր.
    Ինքը հասկը կերած հորթն էր,
    Հասկի ցավի, հասկի լացի
    Միջով անցած տռուզ որդն էր…

    07.05.09

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.03.2010), Բիձա (03.01.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Ինձ մի փնովեք

    Խնդրում եմ ես ձեզ, ինձ մի փնովեք,
    Մի գամեք, դատեք,
    Մի դատափետեք...

    Մի հարցրեք, թե էս ի՞նչ արեցի,
    Ես իմ կյանքի հետ ինչպե՞ս վարվեցի,
    Ինչպե՞ս քանդեցի դեռ չշինվածը,
    Ո՞նց խաթարեցի չմտածվածը:
    Ինչո՞ւ գողացա իմ ունեցածը
    Եվ ի՞նչ արեցի էն մնացածը...
    Մի ասեք, որ ես ճիշտ չվարվեցի,
    Որ ես ահավոր սխալ գործեցի…

    ...Ինձ մի փնովեք... իրավունք ոնե՞ք,
    Հրեն, պատի տակ լուռ սատկացրեք...

    06.01.09

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Ես ժամանակի մեջ

    Նորից երկմտանքն է ճանապարհս կտրել,
    Չար կասկածը նորից իր ուռկանն է ձգել,
    Հարցականը էլի կախ է ընկել օդում
    Պատասխանը վախից թաքնվել է մթում…

    Ո?ւր եմ շտապել արդյոք, ինչի? հավատացել,
    Ո?ւմ առաջ եմ թեքվել, ինչի? երկրպագել,
    Ի?նչն եմ արժեք կարծել, ի?նչն եմ բարձր դասել,
    Ի?նչն է, որ իմ կյանքում ինձ առաջ է մղել.

    …Ցանկացել եմ իրոք կազմելու ընտանիք,
    Շտապել եմ, ինչ խոսք ունենալ մի բալիկ,
    Հավատով, որ բարին կտանի հաղթանակ
    Ու պետք չէ դրա համար ոչ մեծ զորք ոչ բանակ:

    Գեղեցիկը ես միշտ համարել եմ արժեք,
    Խոնարհվել եմ, ծնկել միայն նրա առջև ,
    Հավատալով, որ այն աշխարհը կփրկի,
    Բյուր հազար քար սրտեր կարմիրով կներկի:

    Սա էր, որ կյանքում ինձ միշտ առաջ էր մղում,
    Եթե ոչ, չէի կարող մնալ ես իմ դիրքում…
    Թե բարին չարից էր իրավունք խնդրելու`
    Այդ կյանքում ես ոչինչ չունեի անելու:

    Իսկ հիմա, կներեք, ի?նչ ունեմ ես հիմա.

    Վիզը ծուռ, պարտված, ծաղրված Մարդություն,
    Շուկայում տեղ խնդրող, մի սնանկ բարություն,
    Արժեք, որն չարի կուրծքն է զարդարում
    Եվ տխմար, որն հաղթած իր տեղն է հարդարում:

    Ի?նչ ունեմ անելու այս տեսակ կյանքում ես,
    Ի?նչ անեմ ու ինչպե?ս համոզեմ հիմա ձեզ,
    Որ պիտի հեռանամ դեմքով ձեզ, ժպիտով,
    Եվ պիտի այն դիտվի ոնց ,,նահանջը երգով”:

    Դու կասես, որ մնամ, որ քիչ էլ պայքարեմ,
    Բայց չկա էլ հավատ, ես ինչպե?ս մաքառեմ,
    Իմ վերջին ճչոցից նույնիսկ հույսը սառեց,
    Ու գիտես, ամոթից աչքերիս չնայեց:

    Այդ հույսով շատ վաղուց խաբել էի ինքս ինձ,
    Թե շուտով կփոխվի, տեղն կնկնի ամեն ինչ,
    Որ սուտը կզիչի իր դիրքերը ամուր,
    Ու ճիշտը ոնց հաղթող կքայլի ամենուր:

    Այս ստով անցել են տարիներս ապրած…
    Ներկաս դատարկ է գալիքս շիվարած,
    Այն հարցը, որից միշտ ես փախուստ եմ տվել,
    Իր օղակն այսօր պինդ իմ վզին է գցել.

    ,,Պիտանի? ես արդյոք, ո?րն է քո տեղը,
    Կամ ինչո?ւ ես տանջվում, մեկ է չկա դեղը,
    Եվ զուրկ է իմաստից այս կյանքին կառչելդ,
    Ամեն սուտ կանչով` ետևից վազելդ…”:

    Հույսով եմ հասկացաք ու ինձ էլ չեք դատի,
    Իմ թողած անունը փետրահան չեք անի…
    Ո?վ էի արդյոք ես հավերժի թերթերում,
    Ու, ո?րն էր իմ դերը անիմաստ երթեթում…

    Մի փոքրիկ երևույթ, առեղծված աննշան,
    Ոչ գրքեր ոչ թերթեր… իմ մասին չիմացան…
    Շատ փոքրիկ մի դիպված, արարած մի չնչին,
    Ո?ւմ է պետք, կամ ինչպե?ս իմանան իմ մասին…

    Ապրեցի կյանքը իմ, խորհելով ձեր մասին,
    Զգացի ձեր ցավը , տարա իմ ուսերին…
    Փոշման չեմ, հավատա, բայց կա և ցավալին,
    Ինչո?ւ այն չտարանք մենք գոնե միասին:

    22.12.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 07.03.2010, 01:03:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.03.2010), Բիձա (03.01.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ,,Շանս" թե բախտ

    Գուցե ճիշտ ե այն շատերը,
    Որ պնդում են,
    Թե կյանքում ,,շանս" չեն ունեցել,
    Բայց հակված եմ մտածելու,
    Որ ,,շանս" կյնքում
    Բոլորին է բաժին հասել…
    Ինձ օրինակ,
    Ինչու ,,շանսեր" քի՞չ են եղել.
    Կրթություն կար, հարգանքն հետը,
    Ու ընկեր էր ,,թաղապետը"...

    Չէ, չէ ի՞նչ ,,շանս",
    Մարդը պիտի բախտ ունենա:
    ,,Շանսեր" կյնքում շատ են եղել,
    Գլխավորում
    Ախար բախտս հեչ չի բերել:
    Հենց իմ ներսում
    Ինչ որ մեկը ինձնից դժգոհ,
    Հակառակ է ասես ծնվել:
    Անհնազանդ, անբարիշտ է,
    Գուցե նաև անպարկեշտ է...
    Ամենից շատ նա անհաշտ է,
    Մարդու, կյանքի և հենց ինձ հետ.
    ,,Մարդկանց" թողած՝
    Խոնարհվում է ,,երկնի" կամքին,
    ,,Կյանքը" թողած
    Հետևում է թաղման կարգին:
    Աչք է գցում աղջիկների
    Քնքուշ լանջին, նրանց քայլքին,
    Ու խենթի պես առաջ գնում
    Թե փորձանքին, թե հմայքին...

    Իրար հետ հեչ հաշտ չենք ապրում,
    Մեկ կռվում ենք մեկ բարիշում...

    Թե թող աներ էդ ախմախը,
    Որ գլուխս ,,կախ գցեյի",
    Ուրիշների նման ես էլ,
    Ասենք, շատ բան չտեսնեյի,
    Չլսեյի, հանդուրժեյի,
    ,,Անտեր" լեզուս
    Բերանիս մեջ խոր թաղեյի,
    ,,Նոթերիս" տեղ՝ դեմքիս վրա
    Հիմար ժպիտ նկարեյի,
    Տափակ խոսքի համար պահված
    Քահ-քահ ծիծաղ ունենայի,
    Այսօր գուցե ես էլ արդեն
    Նրանց նման
    ,,Ինչ որ բանի տեր կլնեյի",
    ,,Տուն կլնեյի", ,,տեղ կլնեյի",
    Նաև հարգանք կունենայի...

    Բայց արի տես, որ այս մեկին
    Այդպիսի կյանք հարկավոր չի,
    Ինքն հավան չի:

    Ինքն հավան չի
    Ինձ էլ գցել իր ետևից
    Քարշ է տալիս:
    Ու հաճախ էլ բողոքում է,
    Որ ես իրեն հեչ հարմար չեմ,
    Որ ես խղճուկ մի անբան եմ...

    Չէ, չէ ինչ ,,շանս",
    Մարդը պիտի բախտ ունենա,
    Որ իր ներսում
    Այսպես մեկը հեչ չունենա...

    18.04.09

    Գլխիս ,,ներսինը"
    երանեկ հոգով աղքատներին...
    գիրքը տվիր բաղձանք առար,
    ուսման տեղը տանջանք առար...

    Գլուխս նորից
    Իմ լայն թաթերի կարիքն է զգում,
    Ցավի դեմ մենակ
    Պայքարել արդեն ուժը չի բավում:
    ...Ցավն է եռում
    Ու պայթյունով է հիմա սպառնում...
    Թաթերով նորից գլուխս բռնել,
    Ցավից կծկվել մի բուռ եմ դառել:

    Ու չկա մեկը, որ ասի. ,,Ինչո՞ւ,
    Ինչո՞ւ այս ազատ ու լայն աշխարհում
    Հանգիստ ապրել դու չես կարողանում":
    Ասեմ. ,,Չեմ կարող, ,,նա" ինձ տանջում է,
    Գլխիս ներսինը ինձ խանգարում է":
    Նա էլ զարմացած պիտի վրա տա.
    " Դու էլ թող արա թող կորչի գնա":
    Մեղավորի պես կպատասխանեմ.
    ,,Ինչպես թող անեմ,
    Ախ շատ երկար եմ դրանք հավաքել,
    Խնամքով դարսել":
    Ու նա էլ կասի.
    Ոնց հավաքել ես, այնպես էլ շաղ տուր,
    Թե խանգարում է մի պահիր իզուր":
    ,,Թերևս ճիշտ ես, բայց ինչպե՞ս շաղ տամ,
    Հո սերմացու չէ, որ գոգս լցնեմ,
    Ու վարած դաշտում սերմեմ ու ցփնեմ...
    Հետո չջրեմ,
    Հերն էլ անիծած, թողեմ չորանա:
    Թեչէ ո՞ւմ բախտին նորից քար գցեմ.
    Մեկն էլ չիմանա ու ծլած հասկից
    Հանկարծ լիանա...
    Այս մեծ աշխարհից ոչինչ չիմանա..."

    ...Չէ, շատ լավ է, որ հարցնող չկա,
    Եվ լավ է գոնե, դեռ թաթերս կա:

    21.04.09

    ,,Դալտոնիզմ"

    Թե ես ուզեմ քեզ համոզել,
    Որ քամին էլ գույներ ունի,
    Շատերի պես դու կկարծես,
    Որ ես գիժ եմ կամ ավելի...
    Բայց դրանից
    Քամու գույնը չի պակասի:
    Մեկ հոգով էլ կավելանա
    Նրանց թիվը,
    Ովքեր ունեն
    իրենց հատուկ ուղղվածություն,
    Կամ մի գուցե շեղվածություն...

    Թե ես ասեմ,
    Որ կարմիր է հիմա քամին,
    Կծիծաղես ու կկարծես,
    Որ ցնդել եմ բոլորովին:
    Բայց դրանից
    Մեր վերքերը չեն նվազի...
    Կաղաղակի արդեն հաղթած
    ,,Դալտոնիզմը",
    Որը երբեք
    Չի հասկացել ցավի հիմնը...

    Ես էլ արդեն
    Կողջունեմ դալտոնիզմը…
    Թե որքան ենք մենք կերցնում
    Որքան գտնում,
    Դա էլ կասի արդեն ինքը,
    Պարզ ցինիզմը:

    15.04.09

    Արի ինձ հետ

    Հեքիաթի աշխարհն բացվել է նորից
    Ու ձյուն է գալիս...
    Կյանքի ուրվագիծն ծածկել է նորից,
    Տեղի չի տալիս:
    Փաթիլներն այնքան խոշոռ են առատ,
    Այնքան հանգիստ են նրանք իջնում ցած,
    Որ եթե մի քիչ ճարպիկ գտնվես,
    Կարող ես արագ
    Նրանցից կառչել ու բռնվելով
    Երկինք մագլցել:
    Հեքիաթի աշխարհ...
    Մի յուրատեսակ անկման հրաշք է
    Փաթիլի խաղը,
    Ու մի յուրովի սպառման ,,մարշ" է
    Նրա այս պարը...
    Թող որ հեքիաթը մի քիչ երկարի,
    Դու արի ինձ հետ
    Երկինք մագլցենք ինչպես ասացի...

    16.04.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 09.03.2010, 04:01:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Արի լռենք...

    Արի լռենք մի պահ...

    Թող ձայնը խլանա,
    Թեկուզ թող հեռանա
    Ու մութ անտառներում
    Նա մի ոռնոց դռնա:

    Թող ծառերին խփվի,
    Դաղվի թփուտներում,
    Բուի կռինչ դառնա
    Ու վախեցնի մարդուն:

    Թող մամուռը քորվի
    Նրա ասեղներում...
    Ճահճուտները լինեն
    Նրա վկան խոսուն…

    Իսկ մենք արի լռենք...

    Մենք մոռանանք լեզուն.
    Հիշենք միայն նրան,
    Երբ վերքերն են խոսում,
    Երբ արյունն է հոսում…

    ...Թե մեր բախտը բերի
    Ու պետք չգա լեզուն,
    Այնժամ ուրախ կասենք.
    ,,Չունենք ոչ մի հուզում...":

    13.04.09


    Ինձ թվում է...


    Ինձ թվում է,
    Որ մարդ մինչև մահանալը
    Շատ անգամ է մահը տեսնում,
    Կամ... մահանում...

    Մահանում է՝, երբ իր երազն,
    Հանկարծ ու տես չի կատարվում...

    Երբ մի կտոր հացի համար
    ,,Վիզ է ծռում",
    Երբ ստիպված անում է այն՝,
    Ինչ չի ուզում...

    Ու շարունակ, այսօրինակ
    Մահանալով,
    Մահվան դուռն է վերջում հասնում…

    Ինձ թվում է, որ մարդ Մահին՝
    ,,Մահացած" է պետքը լինում,
    Որ ցույց չտա
    Ըմբոստության ոչ մի նշույլ...

    Ինձ թվում է, որ ոմանք սա,
    Ցավոք սրտի չեն հասկանում...

    02.05.09

    Ընկերանա՞նք...

    Արի այսօր ընկերացիր,
    Արի այսօր ու մոռացիր,
    Թքած ,,ծառա"... թքած ,,տերեր",
    Արի այսօր լինենք ընկեր:

    Արի խմենք ու բաց խոսենք,
    Ասենք իրար ինչ մտածենք,
    Կամ լավ ասենք, կամ հայհոյենք,
    Մեր ներսինը երես հանենք…

    Հավատա ինձ, սա օգնում է,
    Սիրտ ու հոգիդ մաքրվում է...
    Արի այսօր մի լավ հարբենք
    Ու սրտինը մեր դատարկենք...

    ,,Դու՝, սրիկա շուն շան որդի,
    Կարծում ես քեզ ադամորդի,
    Ինչո՞ւ քեզ պես ադամորդուն
    Համարում ես թույլ տմարդի...

    Դու՝, քո նախնյաց երեսծեծանք,
    Կարծում ես քեզ նրանց պարծանք,
    Ինչո՞ւ նրանց ժառանգներին
    Ցույց չես տալիս արժան հարգանք...

    Դու՝ քո ազգի ,,թուք ու մրանք",
    Կարծում ես քեզ ազգի կրակ.
    Ինչո՞ւ նրան աղտեղեցիր,
    Ազգից ՝ ,,ցեղի" վերածեցիր...":

    Արի ինձնից մի նեղացիր,
    Խմած մարդ եմ ինձ հասկացիր...
    Քո եղածին բան չարեցի
    Սիրտս էլ բեռից ազատեցի...

    Հավատացեք, սա օգնում է,
    Սիրտ ու հոգիդ հանդարտվում է...

    02.05.09


    Կարո՞ղ ես տեսնել

    Լուսինը ,,չադրով" երեսն է ծածկել
    Արևելքի պերճ գեղեցկուհու պես,
    Ու ոլորում է աչքերը պոչուն
    Հրաշք վառվռուն ու ամենատես:

    Խավարն ծառայող ներքինու նման
    Լուռ հետևում է նրա աչքերին,
    Կարծես համ ծառա համ վերակացու
    Լինի նրա նուրբ արծաթ շողերին:

    Լուսինը ձորի առվակն է մտնում,
    Խայտում է նրա ալիքների մեջ,
    Խավարը նրան հայացքով սաստում
    Ու քաշ է տալիս նորից դեպի ետ:

    Լուսինը դժգոհ աչքերն է թացում
    Կամակոր փոքրիկ գեղեցկուհու պես,
    Ու արցունքի խիտ հոտն է սոսնձվում
    Գիշերվա խավար լույս ու մութի մեջ:

    Արցունքի հոտից ամպն է շտապում
    Հարեհաս հասնող մի փրկիչի պես,
    Օդը ցնցուղի ջրով է ցողում,
    Ցրում արցունքի ճիչը աղեկեզ:

    25.04.09

    Արև եմ ուզում

    Երկինքը շուտ-շուտ երեսն է փոխում
    Երկերեսանու, շողոքորթի պես,
    Արևի առաջ ժպիտն է լայնում,
    Բայց խոնարհվում է մութ ամպերի դեմ…

    Վազում է քամին իրար խառնված
    Գործը չիմացող գառնարածի պես,
    Սև մութ ամպերին հարայ է տալիս,
    Բայց չեն ենթարկվում չար հորթերի պես:

    Ոտնամանները մաշվել են արդեն,
    Նստել է հիմա, վազ-վազ չի անում,
    Սև մութ ամպերը ազատ են նորից
    Կրկին արևի ճամփեն են փակում...

    19.04.09


    Մեր Շավոն

    Գուցե հարցնես, թե ո՞վ է Շավոն,
    Կամ ինչո՞ւ պիտի չլիներ Վաղոն...

    Շավոն հիացմունք, Շավոն երազ էր,
    Ծնողից զավակ տալիք մուրազ էր...
    Բոլորն ուզում էին նրան նմանվել,
    Կամ, նրա նման զավակ մեծացնել:

    ,,Մարդամեջի" մեջ մարդ էր մեր Շավոն,
    Իր ,,տեսակի" մեջ այր էր մեր Շավոն,
    Մեծի հետ մեծ էր, փոքրից՝ փոքր,
    Իսկ թե սեղանին՝ զարդ էր մեր Շավոն:

    Նրա ,,հագ կապը", կոշիկի փայլը,
    Արդուկի ,,քթից թռած" շալվարը,
    ,,Անմազ" երեսը, հարդարված մազը,
    Աչքերի մեջ միշտ փայլ ու երազը...

    ...Կանգնած է Շավոն իր հին տան դիմաց,
    Հայցքը դատարկ, աչքերը շաղված,
    Բաճկոնը հին է, տաբատը մաշված...
    Ուրիշ Շավո է իմ դիմաց կանգնած...

    25.04.09


    Մտքիս պոչը

    Մտքիս պոչը կախ է ընկել
    Խանգարում է ինձ քայլել,
    Հիմա նույնիսկ ,,չոչ" անելով
    Դժվար է ինձ շարժվել…

    Հավաքում եմ, կծիկ անում,
    Փորձում եմ այն թաքցնել,
    Բայց դե չարած դեռ երկու քայլ
    Բաց է ընկնում անարգել:

    Ու միամիտ ոտքով հանկարծ
    Մտքիս պոչն եմ տրորում,
    Քեփլթալով վայր եմ ընկնում
    Նորից միտքս ժողովվում...

    30.05.09


    Ո՞ւր մնացի

    Արդյոք ես ինձ ո՞ւր թողեցի
    Ո՞ւր մոռացա,
    Ինձ ցփնեցի, մասնատվեցի
    Ու վերացա...

    Մեր այս կյանքի ծուռ ճամփեքին,
    Կածաններում,
    Տարբեր-տարբեր մութ ու խավար
    Անձավներում,
    Հողմերի մեջ, քամիներում,
    Հար ավիրված կամ էլ լքված
    Տուն-բներում,
    Ամեն պոկված տերևի հետ
    Ու տրորված ծաղիկներում...

    Ամեն նեղլիկ ,,անցակետում"
    Ոնց անցաթուղթ,
    Իմ երազից կամ էլ ինձնից՝
    Ինչ որ մասնիկ ես պոկեցի
    Ու տվեցի,
    Իմ երազով
    ,,Պահակներին" կաշառեցի:
    Եվ չառնելով կյանքից ոչինչ
    Ինձնից այսպես կամաց-կամաց
    Ազատվեցի...

    02.06.09


    Ունենա՞լ հոգի

    Հոգիս գռոշի արժեք էլ չունի.
    Մեր կյանքը վկա, հեչ պետքը չկա,
    Հին միդարի պես, կարկատված այդպես,
    Խունացած ու հին, պետք չէ ոչ մեկին:

    Շատ ու շատ անգամ փորձեր եմ արել
    Տեսքի եմ բերել, աճուրդի հանել.
    Օդի մեջ կախված նայել է հոգնած,
    Հիվանդ, կծկված, արցունքակալած...

    Մոտ եկող չկա, հարցնող չկա,
    Անպետք ապրանք է, հենց ես ձեզ վկա,
    Սատանային էլ արդեն պետք չի գա,
    Նրա մոտ ախար դեռ ավելցուկ կա:

    Հոդին գռոշի արժեք էլ չունի,
    Ինչպես ուզում ես ներկի ու գույնի,
    Անհոգի մարդը ավելին արժե
    Հոգի ունենալ իհարկե չարժե...

    27.09.06
    Վերջին խմբագրող՝ KiLa: 09.03.2010, 17:43:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Թույլ եմ

    Նորից ծալվում է մեջքս
    Ու նորից թույլ եմ,
    Ծանր է բեռս
    Դանդաղ մեռնում եմ…
    Բայց թե մեռնում եմ,
    Ինչու? մտքերս չեն լռում մի քիչ:
    Գոնե լռեին, քիչ հանգստանամ,
    Թե չէ եռում է գլուխս արդեն
    Շոգեկաթսայի եռոցի նման:
    Հանգիստ եմ ուզում…
    Թեկուզ մահվան մեջ:
    Տեսնես դեռ չկա միտք սպանելու
    Մի այլ եղանակ:
    Շա~տ լավ կլիներ…
    Գուցեև արդեն չէի ուզի մեռնել:
    Երևի գլուխս չէր եռա այսքան:
    Գլուխս ոչինչ, մեջքս է ցավում:
    Ու նորից թույլ եմ…
    Մեռնում եմ նորից.:

    17.02.09


    Արդար չեղավ

    Երազ էր անու~շ…
    Բայց շատ շուտ անցավ:
    Անուշ երազը միշտ կարճ է լինում,
    Դեռ չես հասցնում մի քիչ գոհանալ
    Չքվում է իսկույն:
    Հետո շա~տ երկար մղձավանջի մեջ
    Փնտրում ես նրան,
    Սպասում ես նրան…
    …Ցնորքներն էին երկնքից թափվում
    Երկնաքարերի հեղեղի նման…
    Հետո չքացան:
    Չէ, շատ կարճ տևեց,
    Դա արդար չեղավ:

    17.02.09







    Ձմեռ է գալու

    Տերևները լուռ մի հանդիսությամբ
    Թողնում են ծառի չորուկ ճյուղերը,
    Արդեն սպառված երազների պես
    Լքում են իրենց ,,տաքուկ բները”:

    Ծառերը տխուր նրանց ետևից
    Հեծեծում են ու անարցունք լալիս,
    Ճիշտ որդեկորույս ծնողի նման
    Աչքներին արդեն ոչինչ չի գալիս:

    Քամին փողոցում դժկամ ծուլությամբ
    Իրեն քարշ տալով դես-դեն է անում,
    Մի թափառական ‘երուկի նման
    Իր շուրջ բոլորը քչփոր է անում:

    …Սև ու թափանցիկ մուրն է կապում
    Արդեն խունացած հոգիները մեր,
    Սուգը քողարկող սև քողի նման
    Շղարշում է նա մեր ներսը ավեր…

    Ձմեռ է գալու…
    Ցուրտ է լինելու…

    28.02.09


    Նորից

    Երկրաշարժը նորից
    Սասանեց իմ հոգին,
    Նորից ներսս ավեր
    Ու վերքեր են կրկին…

    Բզկտվել է հոգիս
    Ապրած տառապանքից,
    Ծվենները անտուն
    Ձայն են տալիս հեռվից:

    Ոտքերս ուժահատ են
    Զուր դոփում են տեղում,
    Ձեռքերս ճարահատ
    Կախ են ընկել օդում:

    Քրտինքի տեղ արյուն է
    Հիմա իմ ճակատին,
    Նրանով ես հաճախ
    Հարվածում եմ պատին:

    Չէ, ճակատս պինդ է,
    Շատ փխրուն է հոգիս,
    Փշուրները նրա
    Լաց են լինու հեռվից…

    15.04.09


    Հավատարմություն

    Հավատարմություն, որքան ես զորեղ,
    Գլուխդ բարձր, հպարտ ու վսեմ.
    Առանց քեզ ոչինչ չի ամբողջանում,
    Առանց քեզ ոչինչ չեմ պատկերացնում,,,

    Մարդուկին խորթ ես հերոսին հատուկ,
    Սիրողին պետք ես հիվանդին նեցուկ,
    Դու մեղավորին անգամ զարդարում
    Սխալի գլխին պսակ ես դնում:

    Առանց քեզ չկա սեր, ամուսնություն,
    Կամ ի?նչ բարեկամ, ի?նչ ընկերություն…
    Ծաղր ու ծանակ է, դարան է, խայծ է,
    Դատարկ է, խաբկանք ու չար նախանձ է:

    Երդումը նույնիսկ անպիտան բան է,
    Կոչումը իսկի բանի նման չէ,
    Ծագումը դատարկ, անիմաստ փուչ է,
    Զավակը սուտ է ծնողը բութ է:

    Ոչինչ, ոչ մի բան չի ամբողջանում,
    Առանց քեզ ոչինչ չի պատկերանում…

    Ապրելը քեզ հետ դժվար է լինում,
    Կյանքը ավելի ծանր է դառնում,
    Բայց փոխարենը ,,վերջն” է հեշտանում…
    Ակնածանքով է մահը քեզ նայում:

    13.12.08


    Զավեշտ

    Ամպի տակից հաճախ ելնում
    Ու աչքով է անում ինձ,
    Իմ նշանին չսպասելով
    Ետ է սուզվում նա նորից:

    ,,Ղուշ թռցնողի” նման ես էլ
    Քայլում եմ միշտ աչքս վեր,
    Ոնց էլ անեմ կորցնում եմ
    Չեմ հասցնում տամ ,,բարև”:

    Բարկանում եմ , էլ չեմ նայում.
    ,,Հեչ պետքս չես, կորի, վերջ”,
    Ծիծաղում է, լեզու հանում
    Ու ծաղրում է ինձ այդպես…

    19.04.09


    *******************
    ***********

    Դեմ եմ աչքին,
    Թե նա թողած արև երկինք
    Ջրափոսին պիտի չռվի:

    Դեմ եմ սրտին,
    Թե նա թողած սեր ու ծաղիկ
    Չար նախանձով պիտի վառվի:

    Դեմ եմ հոգուն,
    Թե նա թողած երազ անուրջ
    Ճայճուտի մեջ պիտի թաղվի…

    Մինչև անգամ սիրուն եմ դեմ,
    Թե սիրողը թողած աշխարհ,
    Պիտի սիրի հարևանի
    Ջահել հարսին…

    17.04.09


    Քնով անցան

    Քնով ընկան երազներս,
    Ձմեռն եկավ ելավ դեմս,
    Սառեց խոսքս լեզվիս վրա
    Ու ճաքեցին շրթունքներս:

    Չի թպրտում էլ տաք սիրտս,
    ,,Անհավես” է վառ ժպիտս,
    Չեմ թռվռում, խաղ չեմ ասում,
    Բայց չի տանում հիմա քունս…

    Քնով անցան երազներս,
    Ձմեռն եկավ ելավ դեմս,
    Տարին անցավ բան չիմացան
    Երազիս մեջ երազներս…

    21.04.09


    Ճամփա-փակուղի

    Մեկն ինձ ասում էր.

    ,,,,Ճամփեքը” նրա համար են միայն,
    Որ մարդկանց հիմար մտքերը ունայն
    Թափառ անելու ափեր ունենան…
    Ու թող թափառեն ինչքան կուզենան:

    Ոնց լաբիրինթում`, մոլորվածի պես,
    Պատեպատ խփվեն, ճիշտ ուղի փնտրեն,
    Առկայծի հույսը. ,,Շուտով կգտնեմ”,
    Բայց ցավոք սրտի, երբեք չգտնեն…”:

    Իմ մտքի բոլոր ճամփեքը հիմա
    Տանում են խեղճիս դեպի փակուղի,
    Եվ հույսը նույնիսկ չի զորում խաբել,
    Թե ես, երբևէ կելնեմ խճուղի…

    …Լաբիրինթը միշտ մնում է նույնը,
    Փոխվում է մարդկանց ճակատի գույնը…

    17.05.09

    ,,Պոչատ երազը"

    Ամպերից կառչած մի պոչատ երազ
    Փորձում է ելնել շալակն ամպերի,
    Իսկ քամու խաղը այստեղ է բռնել
    Քշում է ամպերն իր խաղին գերի:

    Երազը շուտ-շուտ ձեռքերն է փոխում,
    Բայց պոկ են գալիս ծվեններն ամպի,
    Որքան էլ փորձի, կոչված է մեռնել
    Երազը խուզված, պոչատ ու թերի…

    19.05.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 12.03.2010, 21:50:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •