User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես ժամանակի մեջ

    ԼՍԻՐ ԻՆՁ

    Ես չեմ ուզել և չեմ ուզում
    Մսխել քո թանկ ժամանակը,
    Բայց հավատա,
    Երբեմն նաև կարևոր է
    Ծակ թվացող պահպանակը...

    Թե չէ, անսուրբ բոզերի մոտ՝,
    Ուր հարգի է մերկությունը,
    Ժամանակ առ ժամանակ էլ
    Պարտադիր է լրբությունը,
    Ինձ հավատա, չնդունելի,
    Տհաճ բան է սրբությունը...

    Թե չես ուզում գլխիդ իջնի
    Տմարդության մեծ մահակը,
    Բայց չես ուզում լինել նաև
    Նրա կռդած հպատակը,
    Պիտի ցույց տաս,
    Որ դու ես այն
    Արդեն ծակված պահպանակը…

    22.05.09

    ԿՈՐՉԻ ,,ՋՈԿԵՌԸ"

    Ես կուզեի լինել հեռվում,
    Չխաղալ էս ծանոթ խաղում,
    Ես չէի ուզի առանց ջոկեռ
    Խաղալ ժուլիկ տմարդի հետ:

    Նա միշտ ձեռքին ջոկեռ ունի,
    Ու ապահով մի քայլ ունի,
    Թե քեզ պիտի բախտը ժպտա
    Նրան արդեն էդ ,,բախտը" կա:

    Ես չէի ուզի, որ տանուլ տամ,
    Բայց ստիպված պետք է խաղամ,
    Որովհետև ես հեռու չեմ,
    Ես էս ծանոթ խաղի մեջ եմ:

    Խուսափում եմ, խույս եմ տալիս,
    Առճակատման դուրս չեմ գալիս,
    Լավ եմ զգում նրա շունչը,
    Հասկանում եմ նաև մունջը:

    Հետևում է, դավ է նյութում,
    Պարզ ու անպետք հնարք անում,
    Չի հասկանում էս տխմարը,
    Որ լավ գիտեմ ես էս խաղը:

    Ի՞նչ անենք, որ ջոկեռ չունեմ,
    Բայց դե խաղից հասկանում եմ...
    Հենց իմանամ ջոկեռ չկա
    Նրա հախից ես լավ կգամ:

    26.02.09

    ՀՐԱԺԵՇՏԻ ՆՄԱՆ

    Իմ քաղաքը ,,թազացել" է
    Ոչինչ ծանոթ չեմ տեսնում,
    Նույնիսկ ծառ ու ծաղիկները
    Օտար աչքով են ժպտում:

    Իմ ապրածը ,,հնացել" է,
    Տխուր աչքերն է թարթում,
    Փայտը ձեռքին ծերուկի պես
    Երկյուղելով է քայլում:

    Կյանքիս ,,մասնիկ-մասունքները"
    Հեռվից ձեռքով են անում,
    Առավոտվա երազի պես
    Լող են տալիս հեռանում...

    14.03.09

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (22.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •