User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

  1. #1
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ ներսը

    Մաքուր, թափանց է ներսը իմ,
    Կարող ես ամեն ինչ տեսնել,
    Նույնիսկ թույլ և անզեն աչքերով
    Կարող ես ամեն ինչ զննել…

    Կարող ես տեսնել ինքդ քեզ,
    Կարող ես հետդ խոսել,
    Կարող ես գտնել քո կեսին
    Եվ նույնիսկ հետը կիսվել:

    Կարող ես գտնել քո վիշտը
    Կարող ես քո ցավը տեսնել,
    Կարող ես լսել հառաչդ
    Ու կողքին հանգիստ նստել:

    Կարող ես կշտամբել Կարոյին,
    Մարոյի հորը’ ցավակցել,
    Կարող ես կարեկցել Սարոյին
    Կամ էլ’ մոր ողբը լսել:

    Կարող ես տեսնել Անուշին
    Հերարձակ, խելագար ու անէ,
    Կարող ես խոսել Մարոյին`
    Լացակում, վախեցած ու լուսե:

    Կտեսնես նաև Սաքոյին
    Չարքերից հոգնած, հալածված,
    Ձայն կտա նա իր շներին,
    Բայց չարքերն կգան ընդառաջ:

    Կտեսնես նաև Գիքորին
    Կլսես զառանցը նրա,
    Մոտ կզգաս վերքը աշխարհի
    Ու կնկնես քիթ- բերնի վրա…

    Մաքուր է ու բաց ներսը իմ
    Կարող ես հանգիստ ներս մտնել…
    Բայց թող տուր, ուշքի եկ մերձավոր,
    Դժվար է այնտեղից դուրս ելնել:

    07.11.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 19.02.2010, 02:29:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (19.02.2010), Nadine (19.02.2010), Yellow Raven (26.02.2010), Արևածագ (19.02.2010), Բիձա (03.01.2011), Կաթիլ (20.02.2010), Մարկիզ (27.02.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես ժամանակի մեջ

    ԼՍԻՐ ԻՆՁ

    Ես չեմ ուզել և չեմ ուզում
    Մսխել քո թանկ ժամանակը,
    Բայց հավատա,
    Երբեմն նաև կարևոր է
    Ծակ թվացող պահպանակը...

    Թե չէ, անսուրբ բոզերի մոտ՝,
    Ուր հարգի է մերկությունը,
    Ժամանակ առ ժամանակ էլ
    Պարտադիր է լրբությունը,
    Ինձ հավատա, չնդունելի,
    Տհաճ բան է սրբությունը...

    Թե չես ուզում գլխիդ իջնի
    Տմարդության մեծ մահակը,
    Բայց չես ուզում լինել նաև
    Նրա կռդած հպատակը,
    Պիտի ցույց տաս,
    Որ դու ես այն
    Արդեն ծակված պահպանակը…

    22.05.09

    ԿՈՐՉԻ ,,ՋՈԿԵՌԸ"

    Ես կուզեի լինել հեռվում,
    Չխաղալ էս ծանոթ խաղում,
    Ես չէի ուզի առանց ջոկեռ
    Խաղալ ժուլիկ տմարդի հետ:

    Նա միշտ ձեռքին ջոկեռ ունի,
    Ու ապահով մի քայլ ունի,
    Թե քեզ պիտի բախտը ժպտա
    Նրան արդեն էդ ,,բախտը" կա:

    Ես չէի ուզի, որ տանուլ տամ,
    Բայց ստիպված պետք է խաղամ,
    Որովհետև ես հեռու չեմ,
    Ես էս ծանոթ խաղի մեջ եմ:

    Խուսափում եմ, խույս եմ տալիս,
    Առճակատման դուրս չեմ գալիս,
    Լավ եմ զգում նրա շունչը,
    Հասկանում եմ նաև մունջը:

    Հետևում է, դավ է նյութում,
    Պարզ ու անպետք հնարք անում,
    Չի հասկանում էս տխմարը,
    Որ լավ գիտեմ ես էս խաղը:

    Ի՞նչ անենք, որ ջոկեռ չունեմ,
    Բայց դե խաղից հասկանում եմ...
    Հենց իմանամ ջոկեռ չկա
    Նրա հախից ես լավ կգամ:

    26.02.09

    ՀՐԱԺԵՇՏԻ ՆՄԱՆ

    Իմ քաղաքը ,,թազացել" է
    Ոչինչ ծանոթ չեմ տեսնում,
    Նույնիսկ ծառ ու ծաղիկները
    Օտար աչքով են ժպտում:

    Իմ ապրածը ,,հնացել" է,
    Տխուր աչքերն է թարթում,
    Փայտը ձեռքին ծերուկի պես
    Երկյուղելով է քայլում:

    Կյանքիս ,,մասնիկ-մասունքները"
    Հեռվից ձեռքով են անում,
    Առավոտվա երազի պես
    Լող են տալիս հեռանում...

    14.03.09

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (22.02.2010)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    ե չէ, անսուրբ բոզերի մոտ՝,
    Ուր հարգի է մերկությունը
    Պատմականորեն, Հին Հունաստանում (նամանավանդ Կրետո-Միկենյան մշակույթի մոտ) մերկությունը եղել է աստվածների, արքաների ու խելագարների առանձնաշնորհ, ու դա հանդիպվում է բոլոր մշակույթներում, որտեղ կա գեղեցիկ մարմնի կուլտ: Իսկ բոզերին (չխառնել հետերաների, գեյսյաների, Աստարսեի ու Կիբելեի քրմուհիների հետ) միշտ էլ հատուկ է եղել խիստ ճչան, գռեհիկ և ուշադրություն գրավող հագուկապը: Ինչևէ, եթե նույնիսկ թվում է, թե նման մանրուքներն էական չեն բանաստեղծության իմաստի համար, դրանք շատ բան են ասում.
    ա) նրա մասին, թե ստեղծագործողն ինչ լրջությամբ է վերաբերվում իր աշխատանքին
    բ) նրա մասին, թե սեռական բնույթի ինչ բարդույթներով ու նևրոզներով է տառապում ստեղծագործողը
    Ծակ պահպանակի ալեգորիան լրիվ չէր բացահայտված, այնպես որ, ենթադրում եմ, որ ստեղծագործողի համար այն խորհրդանշում է ամենացածր ու ամենաստոր բանը, որ կարող է լինել կյանքում: Փաստորեն, եթե «տմարդի» ու «բոզ» հասարակությունը փորձում է քեզ իր «մահակով» զրկել քո սրբություններից, դարձնել իր նման, հակառակ տարբերակը «ծակ պահպանակի» ստերեոտիպի տակ գցելով, ապա «անսուրբ», «սրբությունը տհաճ համարող» հասարակության կողմից որպես «ծակ պահպանակ» որակվելը չպետք է վախեցնի մարդուն: Մի քանի այլաբանական տարբերակներ էլ անցան մտքովս, բայց մնացած աշխատանքներն ինձ հուշեցին, որ հեղինակը հեռու է այդ կարգի այլաբանություններից (բացի դրանից՝ հերոսը ոչ թե պահպանակի մեջ է, այլ հենց պահպանակն է): Թեմայի մնացած աշխատանքներում քննարկելու բան չտեսա:
    Ընդհանուր գնահատական՝ մեջն ինչ-որ բան կա, բայց այն ինձ դուր չի գալիս ու դժվար թե երբևէ գա: Եթե նման որակի ու պարունակության բանաստեղծություններն այդքան շատ չլինեին, միգուցե ասեի, թե համապատասխան ընթերցողի հասնելու դեպքում կարող է իր նպատակին ծառայել: Բայց, ցավոք, օրիգինալության գրեթե ոչ մի նշույլ այս բանաստեղծություններում չկան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ ներսը

    Իսկ Կռնատ Աղջկա՞ն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #5
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես ժամանակի մեջ

    ,,Վամպիրի" Խայթը

    Դու էլ մսիդ մեջ խրեցիր խայթը,
    Զգաց արյունդ խաբող հրայրքը,
    Հիմա դժվար է լինելու բանդ,
    Դաժան է չարքի այս հնարանքը...

    Հա, մենակ էիր, տխուր ու լքված,
    Չունեիր մեկը ցավդ հասկացած,
    Ու ոչ մի միջոց էլ քեզ չէր փրկում,
    Հոգիդ նվում էր սիրտդ կծկվում:

    Ու որոշեցիր դու նրան դիմել,
    Քեզ պետք անդորրը նրանից խնդրել,
    Անուշ երազդ վաղուց էր խեղվել
    Ու թույլ տվեցիր նրան քեզ ,,խայթել"...

    Խեղճ ու անճար ես, դմբո հիմար ես,
    Չարքը այդ ե?րբ է իր տված ցավին
    Դեղ դարման արել, սպեղանի տվել,
    Ե?րբ է նա բուժել, ե?րբ է նա փրկել...

    Հիմա դժվար է բանդ լինելու,
    Էժան քեզ վրա դա չի նստելու,
    ,,Վամպիրի խայթը" դա շան կծել չի
    Նա երբեք այստեղ տանուլ չի տալու:

    Հենց առաջին իսկ ,,թույն" ներարկումից
    Դու ներս թողեցիր ահեղ գազանին...
    Նա կզորանա, կհզորանա,
    Քո էությանը նա կտիրանա:
    ********************

    Գնում է կյանքը, գլորվում առաջ,
    Ու մի օր նորից թույլ ես ու հիվանդ,
    Միտք ու ուղեղդ ասում են, որ ,,Ոչ",
    Ցավ սիրտդ անգամ քեզ ասում է. ,,Ոչ"...

    Իսկ քեզ մեջ նստած փոքրիկ գազանը,
    Քմծիծաղում է անում իր գործը.
    Լուռ համոզում է, աննկատ մնում,
    Դու էլ կարծում ես ինքդ ես որոշում:

    ...Ու այսպես ամեն անգամ համոզում
    Նորից այդ չարքի բերանն է տանում...

    Մի օր էլ հանկարծ թմբիրիրց զարթնում
    Ու այս հարցն է քո գլխում մեխվում.
    ,,Այդ ո?վ է արդյոք իմ ներսում նստած
    Որոշում անում ինձ առհամարած":

    Նա է ում ինքդ քո ներս թողեցիր,
    Առաջին խայթի հետ ներարկեցիր,
    Իշխանավոր է արդեն նա հիմա
    ,,Վամպիրի խայթը" անհետ չի մնա...

    Հիշեմ Թուլատին, բայց չնեղանաս.
    ,,Ինքդ քո ձեռքով քո վերջը կտաս..":

    24.02.09

    Թմրամոլը

    Աշխարհը սաստիկ սառն է ու մութ է,
    Կյանքն արդեն վաղուց անիմաստ, բութ է,
    Ընտանիք չկա, տեղը աբսուրդ է...
    Ճակատագիրը ինչ խոսք անգութ է:

    Հարազատները երես են թեքել,
    Բարեկամները հեռու են փախել,
    Որ մեկ չի ուզում երեսին նաել,
    Դժվար դեպք է շատ ուրեմն ի?նչ անել...

    Վիրավորված է ու ընկճված է,
    բոլորից հեռու, միայնացած է.
    ,,Թե խաչն այս է իմ, ինքս կտանեմ,
    Ես ձեր օգնության կարիքը չունեմ...":

    Գիշերն է իջնում մութ, անցանկալի,
    Աղոթք է անում ու գլխին տալի.
    ,,Տեր աստված փրկիր քո ստեղծածին,
    Միայն քեզ է պարզ թուլությունը իմ:

    Միայն դու գիտես պատճառը ,,խաչիս",
    Փրկիր, ազատիր այս մղձավանջից,
    Ջնջիր ,,խզբզած" գիրը ճակատիս
    Հերիք ավերվեմ, վերջ դիր տանջանքիս...":

    Գիշերը անխիղճ, երկար է տևում,
    Գիշերը շատ հին հուշեր է բերում,
    Գիշերն ափսոսանք, գիշերը մերժում,
    Գիշերը դաժան ցավեր է բերում...

    13.12.08

    Փոքրիկ Պչրուհին

    Քո փոքրիկ սիրտը խաբելու համար
    Շատ բան պետք էլ չէր.
    Ծաղիկներ դաշտի, հայցք մի ժպտուն,
    Երկու ,,կոմպլիմենտ" ու սիրո խոստում:

    Սիրեցիր նրան դու փոքրիկ աղջիկ,
    ,,Ձիով ասպետի" հետ շփոթեցիր,
    Ու մոռանալով կյանքում ամեն բան
    Քնքուշ, երկյուղած նրան տրվեցիր...

    Իսկ նա քեզ խաբեց միամիտ աղջիկ,
    Ու վարվեց քեզ հետ ինչպե մի տիկնիկ.
    Շոյեց, գուրգուրեց ու քեզ հետ խաղաց,
    Հետո, երբ հոգնեց`, ,,շպրտեց" գնաց:

    Մնացիր մենակ քաղաքում օտար,
    Սիրտդ վիրավոր ու հոգիդ տկար,
    Պատմեցիր ցավդ չհավատացին,
    Ախ քեզ պոռնիկի հետ շփոթեցին:

    Իմ գիշերային փոքրիկ պչրուհի,
    Սիրտդ մի ծով է ասես արցունքի,
    Հոգնել ես արդեն, էլ չես բողոքում,
    Հիմա հենց այնպես սեր ես վաճառում:

    27.01.09

    Զառային

    Ամպամած է...
    Ձմեռ է, ցուրտ է...
    Էն լայն փողոցը մութ-մթի մեջ է:

    Լուսամփոփերն են տեղ-տեղ մլմլում
    Ու մոմի նման փոքր լույս սփռում,
    Կամ էլ ուշացած մի ավտո անցնի
    Թողոցը մի պահ լույսով ողողի:

    Էն լայն փողոցի մութ-մթի մեջին,
    Էն ցուրտ ձմեռվա գիշերի կեսին,
    Մի քիչ կողք քաշված, մայթի եզրին,
    Կանգնած է լուսնից ճերմակ պչրուհին:

    Զառան է քնքուշ, տեսքով սիրունիկ,
    ,,Բախտը" չի բերում, ցուրտ օր է սաստիկ,
    Կանգնել է այրող մրմուռը սրտին
    Ու անմասն է ձմեռվա ցրտին:

    ...Զառային փող է սաստիկ հարկավոր.
    Ձմեռ է, ցուրտ է... երեխեն տկլոր...

    Ներսը հնոց է, հուրհրան բոց է,
    Համակ զայրույթ է, վառվող բարութ է.
    Հիշել է նա իր նախկին Զառային
    Ու նրա սիրած սիրուն տղային.

    ,,Վայ Վադիկ Վադիկ, էս ի?նչ արեցիր,
    Իմ ջահել կյանքը դու ո?նց ձաղկեցիր,
    Փուշը խրեցիր սիրտս արնեցիր,
    Տատսկ արեցիր հոգիս դաղեցիր:

    Վայ Վադիկ տղա ո?նց կարողացար,
    Ո?նց ինձ թողեցիր թաքուն հեռացար,
    Ես որբ ու անտեր էս երեխու հետ...
    Չմտածեցիր, կկորչենք անհետ...":

    Ձմեռ է, ցուրտ է...
    Զառայի սրտում դժոխքի բոց է,
    Գլուխն այրոց է, հոգին ջեռոց է...

    27.02.09

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  9. #6
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես ժամանակի մեջ

    ,,Գուսարսկայա Ռուլետկա"

    Պտտվում է հզոր բախտի անիվը չար,
    Կանգնած ենք հերթով, կազմած կլոր շրջան,
    Սպասում ամենքս մեր հերթին հանդարտ,
    Որ փորձ անենք նորից` լինե?լ, թե? հեռանալ:

    Ոմանց համար պարգև, մեզ համար պատիժ,
    Այս կյանքը էլ չունի ոչ մի նախշուն երիզ,
    Հայացքներս հառած փրկիչ այդ ,,սլաքին"
    Սպասում ենք մենք լուռ ահեղ պատժի վերջին:

    Կանգ է առնում ահա, հերթն է ինչ որ մեկի.
    ,,Աստված քեզ հետ եղբայր, չվախենաս իսկի,
    Ինչ էլ, որ կլինի, գիտցիր դու անկասկած`,
    Որ էլ ավելի վատ, չես ստանա հաստատ":

    Լսվեց որոտ, ամպրոպ, լսվեց ահեղ մի ձայն,
    Ճարճատեց կայծակը երկնի կուրծքը ճեղքած.
    ,,Կանչում են, շտապիր, ետ չմնաս հանկարծ,
    Կհիշենք մենք քեզ դեռ շրջանի մեջ կանգնած":

    Ճամփու դրինք մեկին, գոհ եմ նրա համար,
    Տեսել էր իր կյանքում պատիժը մոլագար,
    Հանդարտվեց վերջապես հոգին ցավագալար,
    Ճախրեց, գուցե գտավ ,,թռչյունն իր ոսկեփայլ":

    Կանգ է առնում նորից... սլաքն ինձ է ուղղված,
    Օ, աստված ընդունիր հոգին իմ տառապած...
    Պետք է փորձել նորից, պետք է ինչ խոսք հուսալ,
    Որ այս անգամ գոնե կբոցկլտա կայծակ...

    Օ դաժան երկինք, անիծվեր պահը այս,
    Պտտվում է նորից անիվը ժանտ ու չար,
    Կանգնած եմ ես էլի հուսախաբ ու հոգնած,
    Տառապում է նորից հոգիս վշտահալած...

    30.01.09


    Փողոցայինը

    Աշունն անձրևոտ եկել է հեռվից,
    Մութը քամու հետ իջել է նորից,
    Թաց փողոցներում լռել են քայլերն,
    Տաքուկ տների լույսերն են հանգել:

    Անտուն հոգիս է, որ քուն չի մտնում,
    Էս ցուրտ քամու հետ թափառ է անում,
    Նամ փողոցների մթին մայթերին
    Իր պես, իր խելքին մեկին է փնտրում:

    Մի շուն է գալիս դիմացի մայթից,
    Գզզված է, մրսած, բայց ազնիվ ցեղից,
    Որբի է նման, տխուր, անհանգիստ,
    Երկյուղով դողդոջ մոտենում է ինձ:

    ,,Դե եկ իմ ընկեր, եկ ծանոթանանք,
    Չենք կորչի եթե մենք ընկերանանք,
    Ամբողջ քաղաքով շրջենք ու պտտենք,
    Գոնե մեր ,,բոմժի" ստատուսը փրկենք:

    Քիթդ մի կախիր, պոչդ ցից արա,
    Գլուխդ բարձր, հաչդ զիլ արա,
    Քաղաքը մերն է, վազիր ու խաղա,
    Դու ընկեր ունես, դողդոջ մի արա...":

    04.02.09


    Անտեր Թաղում

    Թաղման այս փոքրիկ թափորում
    Ոչ մեկ չի լալիս կամ սգում,
    Դագաղում էժան ու անշուք
    Պարկած է հանգուցյալը դալուկ:

    ...Ոտքերը չարքաշ են, մաշված,
    Ձեռքերը` հոգնած, քրքրված,
    Աչքերը փոս են, դեմք չկա,
    Դեմքին ընդամենը մի քիթ կա...

    Շարժվում է թափորը արագ,
    Շտապում է հասնել փոսին,
    Ու էս մեռելի անտեր դին
    Պահ առաջ հանձնել հողին:

    30.01.09

    Հարբեցողը

    Դժժում, մռնչում է առավոտը,
    Արևը իր լուտանքն է թափում,
    Ելնում է քնից այն հարբածը
    Աղմուկից ականջներն իր փակում:

    Եռում է կիսահարբ ուղեղը
    Գլուխը պայթյունից վախենում,
    Աչքերում գինեբույր մշուշն է,
    Իսկ սրտում` խմելու ցանկություն:

    Նայում է աղքատ սենյակին.
    Ի?նչ կարող է արդյոք վաճառել,
    Խանութում էլ ,,նիսյա" չեն տալիս
    Ժամանակն է պարտքերը մարել...

    ...Էլ բարձր է գոռում առավոտը,
    Արևը հայհոյանք է կարծես,
    Փողոցից ամեն մի շշուկ
    Գլխի մեջ մի պայթյուն է ասես...

    01.02.09

    Մեկն էլ...

    Նորից անհույս մի առավոտ է բացվում,
    ,,Անլույս" արևն է էլի լողում վերում,
    Գինարբուքի հոտից փոքրիկ այդ սենյակում
    Թթվածինը նորից ,,գործադուլ" է անում...

    Գիշերը երևի շատ երկար է եղել,
    Գիշերվա մեջ ահեղ բախումներ են եղել.
    Սեղանին կոտրված ափսե ու բաժակներ,
    Հատակին սփռված ջարդած օղու շշեր:

    Սփռոցին ,,փսխածի" զզվելի բծեր են,
    Պատերին ,,քայլածի"վայրենր հետքեր են,
    Դռան վրա կա բռունցքի խոր հարված
    Ներքևում` ապակու կտորտանք արյունած:

    ,,Վեր են ընկել" սենյակում հոգնած ոտքերը,
    Անուժ կախվել են վիրավոր ձեռքերը,
    ,,Պայթող" գլուխը գլորվել է հեռու
    Կիսամեռ հոգին պատրաստ չվելու...

    Գիշերը բողոքի մի ցույց էր
    Կյանքի դեմ մղվող մի պայքար,
    Գիշերում դաժան առօրյան էր
    Բախվել ,,թռչյունին ոսկեփայլ":

    ...Նորից առավոտ է բացվել,
    Էլի արևն է լողում.
    Մեկ կյանք է, կանցնի, կգնա,
    Մեկ հոգին ի?նչ է որ կյանքում...

    01.02.09

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  11. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Երբեք չէր անցնի մտքովս, որ կգտնվի մեկը, որը այստեղ օգտագործված ,,մերկությունը” կշփոթի հրեշտակների կամ Դավդի մերկության հետ: Բայց գտնվեց…
    Ինչ արած, կրկին անգամ պետք է ընդունել, որ կյանքը լի է անակնկալներով:
    Մի անգամ Անմեղությունը մի անմեղ հարց է տվել.
    _ Իսկ հրեշտակները հետույք ունե?ն…
    _ Իհարկե, բա ինչպե?ս են արտաքնոց գնում,_ պատասխանել է ,,Դմբոությունը”
    _ Իհարկե, բա մեջքով շրջվելիս ի?նչն են ցուցադրում,_ պատասխանել է Ցինիկությունը:
    _ Իհարկե, բա ինչի? վրա են նստում,_ պատասխանել է Միամտությունը:
    Եվ էլի շատ պատասխաններ որոնց չեմ ուզում հիմա անդրադառնալ:
    Այդ ,,մերկությունը”, սիրելիդ իմ, / որը երևի պետք է ներառվեր չակերտներում, որպեսզի հասկանալի լիներ նաև ոմանց/ հատկանշում է ընդհանուր առմամբ էթիկայի կանոններից դուրս, ոչ թույլատրելի, տգեղ և անընդունելի արարքները, վարվելակերպը, պահելաձևը, և սա այս կերպ պետք է հասկանա իմ կարծիքով մեր հասարակության ամբողջ միջին խավը, եթե ոչ նրանից ցածրն ու բարձրն էլ ներառյալ;
    Որովհետև ,,հետույքը բաց” արտահայտությունը, կամ ինչպես ընդունված է ավելի լայն խավերի մոտ`, ,,ոռն ու ետևը բացը”, շատերին է ծանոթ և հասկանալի:
    Իսկ ես փորձում եմ հասկանալի լինել ինչքան հնարավոր է հասարակության ավելի լայն զանգվածների: Եվ բոլորովին չեմ կիսում այս կարծիքը. ,,Արվեստը`, միայն արվեստագետի համար”: Այնպես որ ,,մերկությունը” դա մեր շուրջը տեղի ունեցող բոլոր վատ երևույթներն են`, առանց կարմրելու սուտը, ճարպկություն համարվող կեղծիքը, շնորհք ու ձեռներեցություն համարվող ,,առանց կանոնների մենամարտը”,
    Երդմնազանցությունը, խոստումի անկարևորությունը և այլն:
    Իսկ ,,լրբությունը”, այս ամենի գագաթնակետը հանդիսացող երևույթն է; Այս ամենը հաստատող ու ամբողջացնող: Ըստ ինձ` դավաճանությունը: Լինի այն կրոնի ու հավատի դավաճանություն, ազգի ու պետության, ընկերության, սկզբունքի, ընտանիքի և այլն, միևնունն է: Ըստ ինձ դա ամենաստորն է:
    Եվ այսպիսի արժեքային համակարգում ապրող ու այն ընդունող ,,մարդկանց” բոլորովին էլ դուր չի գալու մի մարդ, որը ապրում է, կամ ուզում է ապրել ավելի առաքինի, ավելի մաքուր, անդավաճան կյանքով: Սոդոմում ապրող Ղովտի կերպարը ինչ խոսք, որ դուր չէր գալիս իր համաքաղաքացիներին: Նրանցից շատերը չէին ուզի խոստովանել, որ Ղովտին իրոք հաջողվել է մնալ մաքուր ու հավատարիմ իր աստծուն, իր հավատին: Եվ ինչպես նա էր ապրում իր քաղաքում,` գրեթե թաքնված, իրեն չհայտնելով, այնպես էլ այստեղ է հերոսը կամ հեղինակը խորհուրդ տալիս հետևել իր օրինակին, մնալ չհայտնված: Կամ լինել մի այնպիսի բան, որը չի հրավիրի իր վրա մնացածի ուշադրությունը:
    ,,Տմարդության մահակի” գլխիդ իջնելը բոլորովին էլ չի ենթադրում, որ դու կդառնաս նրանցից մեկը: Սա չի ասվում բանաստեղծության մեջ և չգիտեմ, թե որտեղից ես վերցրել: Դու կստանաս գլխիդ ուղղակի մի ոչ ցանկալի հարված: Ինչպե?ս:
    Մեկը կարող է չհավատալ քեզ, մյուսը կարող է համարել քեզ սխալ, երրորդը կարող է ուղղակի հայհոյել քո հավատը, սկզբունքը, աստվածը ևայլն: Ուրեմն այս թե այն կերպ մեծ է այդ ,,մահակի” գլխիդ իջնելու հավանականությունը: Իսկ եթե այն արդեն իջավ քո գլխին, դու ստիպված ես տալ պատասխան հարվածը, եթե ոչ`, ապա ըստ ինձ. դու դարձար արդեն նրանց ,,կռդած հպատակը”, ու պիտի ապրես ստորացած:
    Եվ այս ամենից խույս տալու համար, հերոսը որպես լուծում տեսնում է իրեն չհայտնելու, թաքուն ապրելու տարբերակը: Այսինքն լինել ուշադրության ոչ արժան:
    Եվ ,,ծակ պահպանակի” ընտրությունը այստեղ արված է միմյայն այն բանի համար, որ հնարավորինս լավ հատկանշի այն բանը , որը ոչ մեկին պետք լինել չի կարող:
    Այսինքն դու կմնաս ,,անձեռնմխելի”:
    Իսկ ,,ծակ պահպանակը” որպես հերոս տեսնելու Ձեր ,,դիպուկ նկատողությունը”
    Ստիպեց ինձ երկար մտածել այն պատճառի մասին, որը խանգարել էր Ձեզ հասկանալ այս ոչ բարդ մի քանի տողը:
    Պատճառը ,,ծակ պահպանակ”, բոզ, լիրբ, մերկություն, տմարդություն`, ես կասեի`, անմեղ բառերն են: Պետք եղածից էլ ավելի ակնհայտ է, որ պատճառը հենց այս բառերն են: Սեռական բնույթի ինչ որ բարդույթներով կամ նույն այդ բնույթի նևրոզներով տառապող մարդիք, ինչպես նաև անչափահասները, հանդիպելով այս կամ այսպիսի բնույթ ունեցող այլ բառերի, արգելափակվում են և կորցնում առողջ դատելու ունակությունը…
    Լինել կոռեկտ, չի նշանակում չհայհոյել, կամ ինչպես ընդունված է ասել. Չօգտագործել ցենզուրայից դուրս արտահայտություններ: Կարծում եմ Դուք ինձ հասկացաք: Քննադատությունը միշտ եղել է և կլինի: Ես ընդունում ու նաև հասկանում եմ նրա կարևորությունը: Բայց այն երբեք չպետք է ենթադրություններ անի ստեղծագործողի ֆիզիկական կամ հոգեկան այս կամ այն արատի, թերության մասին: Առավելևս, երբ դրանք զուրկ են որևէ լուրջ հիմքից և հանդիսանում են Ձեր հիվանդ երևակայության արդյունքը, կամ արտահայտում են Ձեր առանձին կարծիքը:
    Այնպես որ սիրելիդ իմ, եթե ես հիմա չուզենամ դառնալ քո ,,կռդած հպատակը”, պետք ասեմ. ,,Գնա գրողի ծոցը, անկատար թերուս, և մի զարմացրու մեզ քո հունա-հռոմեական, նամանավանդ Կրետո-միկենյան անտիկ դարաշրջանի պատմության իմացությամբ… ”, և էլի մի քանի արտահայտություններ, որոնց ծանրն ու թեթևը ցենզուրի նժարներին չէ, որ պետք է դրվի…
    Խնդրեմ, պարզ օրինակ, շատ շատերից մեկը.
    Չեմ հասցրել հայտնել իմ մասին ու արդեն բանեցրեցիր քո ոնեցած ,,մահակը”…
    Իհարկե, եթե ես չգրեի դուք էլ չէիք ,,հարվածի…”: Սա է ճշմարտությունը:
    Եվ սա դեռ այստեղ: Իսկ ի?նչ կլինի ավելի ցածր հարթություններում:
    Ինչ վերաբերում է քառյակներին, ապա ասեմ, որ կգրեմ ոչ միայն հազարներով, այլ եթե ստացվի, նույնիսկ տաս հազարներով; Եվ ինչպե?ս կարելի է, դեռ չկարդացած, հույս հայտնել հեղինակին, որ դրանք հազարներով չլինեն: ՍԱ գուցե և մանրուք է, բայց բավականին պարզ հատկանշում է մարդուն: Այսինքն նրա ունեցած վերաբերմունքը դեպի`, թե իր աշխատանքը, թե իր նմանը: Երկուսի դեպքում էլ բացակայում է հարգանքը;
    Եվ կներես ինձ, որտեղի?ց ես վերցրել, որ ամեն ինչ պետք է առաջինը քո աչքը շոյի, և միայն այդ դեպքում է, որ կարդարեցվի նրանց շատ լինելը: Նախանձելի ինքնավստահություն…
    ,,Կռնատ աղջկա” դիտողությունն էլ իր մեջ ուներ հաստատագրված նպատակաուղղվածություն դեպի պարզ ցինիզմ, բայց դու կարող էիր այդքան չջանալ,
    Քեզ հետ ամեն ինչ այն գլխից էլ պարզ էր…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (03.01.2011)

  13. #8
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես ժամանակի մեջ

    ,,Խրթվիլակը"

    Լայն ու կանաչ դաշտի մեջին
    Խրթվիլակն են մեխել ցցին.

    Մի քրքրված ու հին պիջակ,
    Մեծ ,,ցլինդր", բայց ճղճղված,
    Լայն փողկերով մի հին տաբատ,
    Ուսին ավել, վեր տնկված:

    Չէ, դեմք չունի, բայց շատ հաճախ
    Ինձ թվում է արտասվում է,
    Թվում է, թե շատ տխուր է,
    Վիրավոր է ու անզոր է...

    ...Նա կոչված է ծառաելու,
    Թռչյուններին
    Ահ ու դողի մեջ պահելու,
    Բերք ու բարիք, կարգ ու կանոն
    Պաշտպանելու նպատակով...

    Ճնճուղները ու նրանց պես
    Փոքր մոքր ծիտիկները
    Վախենում են, չեն մոտենում,
    Երբ հատկապեսթ թեթև քամուց
    Կախ թևերը լայն փողկերը
    Շարժվում են...
    Չէ, հարգում են,
    Ծիտիկները
    Խրտվիլակից վախենում են:

    Բայց բանսարկու չար ագռավը
    Ու բանբասկոտ կաչաղակը,
    Առհամարում, չեն վախենում.
    Կարծես նրա ,,ինադուի"
    Գալիս են ու կողքին իջնում,
    Ավար անում, ուսին թառում,
    Գլխին ծռտում ու հեռանում...

    Ինձ թվում է, երբ որ նրան
    Ցցի վրա նստեցրին,
    Կամ էլ
    Ցիցը նրա ետևն մտցրեցին,
    Հենց այդ պահից սիրտը հուր է...
    Վիրավոր է ու անզոր է...

    01.03.09

    Դառը ժպիտը

    Ուզում եմ նորից առևտուր անել,
    Հո չի կարելի միշտ աղքատ ապրել,
    Ճիշտ է մեր շուկան քիչ ուռճացած է,
    Բայց պետք ապրանքի ճամփեն միշտ բաց է:

    Ժպիտ եմ հիմա հանելու շուկա,
    Սրա պակասը ինչ խոսք այսօր կա,
    Սրա կարգինը խիստ դիֆիցիտ է,
    Երկուս երեքն էլ մարդումն միշտ քիչ է:

    ...Եվ հիմա արդեն շուկայում կանգնել,
    Բյուր ժպիտները կողքերս կախել,
    Ձայնս գլուխս գցել գոռում եմ,
    Իմ լավ ապրանքը անվերջ գովում եմ.

    ,,Ժպիտ եմ ծախում էժան որակով,
    Էկոլոգիապես մաքուր, ապահով,
    Նոր տեխնոլոգիա, նոր հոսքագիծ է,
    Ցրտին ու շոգին անկարեկից է:

    Չի ծամածռվում լաց ու արցունքից,
    ,,Գրող" չի կպնում թուք հայհոյանքից,
    Թրի հարվածից անգամ չի խոցվում,
    Գլուխ եմ տալիս, դատարկ չեմ խոսում...":

    Իզու չէի կարծում, որ պետք ապրանք է,
    Շուկան գիտենալն հեչ վատ ,,փեշակ" չէ,
    Իրար են խառնվել կին թե տղամարդ,
    Հերթ է գոյացել կրպակիս դիմաց:

    Երկուսն են ուզում, երեքը... ութը,
    Հաստատ է արդեն իմ մեծ շահույթը.
    ,,Մեկը ինձ տվեք համերգի համար,
    Մեկն էլ ասենք հանդեսին հարմար:

    Թող մեկը լինի ծորուն ու խոսուն,
    Մյուսը անկեղծ, պարզ ու երազուն,
    Թե կարելի է, մեկն էլ կեղծող,
    Մեր վերադասին շոյող ու քծնող:

    Մեկ բարեգործի, մեկ բարեկամի,
    Մի քանիսն էլ խոսք ու ժողովի,
    Թե կարելի է մեկն էլ այնպիսի,
    Որ դնեմ հողում ծլի ուծաղկի...":

    Տալիս առնում եմ, ուրախանում եմ,
    ,,Հալած յուղի" պես գործս գնում է,
    Իսկ վերջում նստում հաշիվ եմ անում,
    Բայց դե ինձ նման դժգոհ եմ մնում:

    Վատ առևտուր չէր, վատ չէր շահույթը,
    Բայց ինձ դուր չեկավ գործի բնույթը,
    Միայն մի տեսակ կար չվաճառված.
    Դառն ժպիտը ինձ ,,վրա մնաց"...

    Չէ, մյուս անգամ ծիծաղ վերցնեմ,
    Բախտս սրանով մի անգամ փորձեմ,
    Արդեն լավ գիտեմ շուկան ու մարդկանց
    Դառը քմծիծաղ չեմ վերցնի հաստատ:

    23.03.09

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բիձա (03.01.2011), Կաթիլ (20.02.2010)

  15. #9
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը

    Դառը ժպիտը

    Ուզում եմ նորից առևտուր անել,
    Հո չի կարելի միշտ աղքատ ապրել,
    Ճիշտ է մեր շուկան քիչ ուռճացած է,
    Բայց պետք ապրանքի ճամփեն միշտ բաց է:

    Ժպիտ եմ հիմա հանելու շուկա,
    Սրա պակասը ինչ խոսք այսօր կա,
    Սրա կարգինը խիստ դիֆիցիտ է,
    Երկուս երեքն էլ մարդումն միշտ քիչ է:

    ...Եվ հիմա արդեն շուկայում կանգնել,
    Բյուր ժպիտները կողքերս կախել,
    Ձայնս գլուխս գցել գոռում եմ,
    Իմ լավ ապրանքը անվերջ գովում եմ.

    ,,Ժպիտ եմ ծախում էժան որակով,
    Էկոլոգիապես մաքուր, ապահով,
    Նոր տեխնոլոգիա, նոր հոսքագիծ է,
    Ցրտին ու շոգին անկարեկից է:

    Չի ծամածռվում լաց ու արցունքից,
    ,,Գրող" չի կպնում թուք հայհոյանքից,
    Թրի հարվածից անգամ չի խոցվում,
    Գլուխ եմ տալիս, դատարկ չեմ խոսում...":

    Իզու չէի կարծում, որ պետք ապրանք է,
    Շուկան գիտենալն հեչ վատ ,,փեշակ" չէ,
    Իրար են խառնվել կին թե տղամարդ,
    Հերթ է գոյացել կրպակիս դիմաց:

    Երկուսն են ուզում, երեքը... ութը,
    Հաստատ է արդեն իմ մեծ շահույթը.
    ,,Մեկը ինձ տվեք համերգի համար,
    Մեկն էլ ասենք հանդեսին հարմար:

    Թող մեկը լինի ծորուն ու խոսուն,
    Մյուսը անկեղծ, պարզ ու երազուն,
    Թե կարելի է, մեկն էլ կեղծող,
    Մեր վերադասին շոյող ու քծնող:

    Մեկ բարեգործի, մեկ բարեկամի,
    Մի քանիսն էլ խոսք ու ժողովի,
    Թե կարելի է մեկն էլ այնպիսի,
    Որ դնեմ հողում ծլի ուծաղկի...":

    Տալիս առնում եմ, ուրախանում եմ,
    ,,Հալած յուղի" պես գործս գնում է,
    Իսկ վերջում նստում հաշիվ եմ անում,
    Բայց դե ինձ նման դժգոհ եմ մնում:

    Վատ առևտուր չէր, վատ չէր շահույթը,
    Բայց ինձ դուր չեկավ գործի բնույթը,
    Միայն մի տեսակ կար չվաճառված.
    Դառն ժպիտը ինձ ,,վրա մնաց"...

    Չէ, մյուս անգամ ծիծաղ վերցնեմ,
    Բախտս սրանով մի անգամ փորձեմ,
    Արդեն լավ գիտեմ շուկան ու մարդկանց
    Դառը քմծիծաղ չեմ վերցնի հաստատ:

    23.03.09
    լավն է
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  16. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Խրտվիլակ
    Փողք
    Ծառայելու
    Թռչուն
    Փոքր-մոքր
    Բամբասկոտ
    Արհամարում
    Ծրտել
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (21.02.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Շնորհակալություն...

  19. #12
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Երևի տեղին է խնդրել ձեր ներողամտությունը /ինչպես նաև մյուս ընթերցողների/ և հայտնել շնորհակալությունս...

  20. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի տեղին է խնդրել ձեր ներողամտությունը /ինչպես նաև մյուս ընթերցողների/ և հայտնել շնորհակալությունս...
    Երևի: Բայց գրաֆոմանիան, մեկ ա, լավ բան չի:

  21. #14
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Ոչ թե երևի, այլ հաստատ համաձայն եմ քեզ հետ:

  22. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես ժամանակի մեջ

    Ըստ ինձ` դավաճանությունը: Լինի այն կրոնի ու հավատի դավաճանություն, ազգի ու պետության, ընկերության, սկզբունքի, ընտանիքի և այլն, միևնունն է:
    Լավ, հասկացա, իզուր էի գրել, ինչ որ գրել էի: Փաստորեն, ավելի շատ հետաքրքրություն էի տեսել, քան իրականում կար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •