User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 108 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

  1. #106
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև սիրելիներս...
    Ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հետևում էին գրելու իմ փորձերին և իրենց հերթին փորձում էին հասկանալ թե ի՞նչ եմ ուզում ասել: Բարին ընդ ձեզ...
    Այսօր ուզում եմ հայտնել իմ ընթերցողին, որ վերջացավ իմ ,,Ես ժամանակի մեջ" շարքը: Չգիտեմ թե ինչ ստացվեց, բայց ես փորձեցի հայտնել այն ինչ ես տեսել ու զգացել եմ: Ինչու՞ ,,ժամանակի մեջ"... Որովհետև մեր բոլորի կատարած գործողություններն էլ, ուզենք մենք դա թե ոչ, ուղղակիորեն կախված է այն ժամանակից, որի մեջ ապրում ենք: Մեզ բաժին էր հասել այս ժամանակը: Լավն էր այն, թե ոչ, չգիտեմ, դա երևի պատմության բացահայտելիք գործն է:
    Բայց կասեմ. Իմ կարծիքով լավ ժամանակներ երբեք էլ չեն եղել: Ինչևիցե...
    Ես գրեցի ինձ հուզող հարցերի մասին, ինձ հանդիպած մարդկանց ու նրանց պրոբլեմների մասին, փորձեցի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողքին ապրող խեղաթյուրված ճակատագրերին, ցանկանալով, որ մարդիք այդքան անտարբեր չլինեն դեպի մարդը, իր նման մարդը:
    Իմ գրածները աչքի չեն ընկնում լավատեսությամբ, որի մասին բազմիցս ինձ ասել են: Հանաձայն եմ: Բայց ո՞ր լավ բանի մասին գրեմ, եթե այդ լավը չկա: Որ կյանքը գեղեցիկ է ու մեզ շրջապատող աշխարհը հրաշք՝ գիտեմ: Բայց մեր շուրջը տեղի ունեցող անմարդկային երևույթները չեն թողնում, որ ես հիանամ այդ հրաշքով ու ձեզ էլ դարձնեմ իմ հիացմունքի վկան...
    Ես հիմա արդեն ժամանակի մեջ չեմ: Ես նրանից դուրս եմ: ժամանակը հիմա սահում է իմ կողքով, առանց ինձ դիպչելու: Ուրիշ կերպ ասա՛ծ ես չկամ...
    Աստված ձեզ հետ:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  2. #107
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿիԼա, տխուր վերջաբան է շարքի համար: Կյանքում համենայն դեպս լուսավոր փրկօղակներ կան, որոնց կառչելով կարելի է կուլ չգնալ ունայնության մտքերին ու ջնջխիչ դեպրեսիային: Դա առաջին հերթին մեր երեխաներն են ու նրանց անգամ փոքրիկ հաջողությունները, առօրյայում հանդիպող մարդկայնության դրսևորումները, կամ հենց թեկուզ այն, որ մեզ արևի լույսը տեսնելու հնարավորություն է տրված՝ ի տարբերություն նրանց, ովքեր սպիտակածայր ձեռնափայտով կամ ուրիշի ուղեկցությամբ են փողոց դուրս գալիս: Նույնիսկ այն, որ կարող ենք ակումբում բանաստեղծություններ կամ սեփական օրագրային մտորումները ներկայացնել, ու դրանց մասին կարծիքներ լսել, նույնիսկ սա ուրախանալու պատճառ է: Չէ որ շփումը ամենամեծ շքեղությունն է: Ուղղակի պիտի ամեն կերպ չթողնել, որ եղած ու օր- օրի մեծացող չարի մասսան նաև մեր հաշվին մեծանա: Հենց թևաթափ եղար, հաշվիր, որ էդ չարը քեզ կուլ է տվել ու քո հաշվին Բարին քչացել է: Բայց չէ՞ որ մենք դա չենք ուզում:
    Կշարունակեմ կարդալ Ձեր գործերը մնացած թեմաներում:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.11.2010), KiLa (28.11.2010), Meme (28.11.2010)

  4. #108
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն սիրելի Արևածագ...
    Առաջիկայում հաշվի կառնեմ քո խորհուրդը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (28.11.2010)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •