KiLa-ի խոսքերից
Մարդ ենք, չէ՞...
Անգույն ու լուռ, ստվեր ասեմ թե ուրվական,
Հետևում է ինձ ողջ կյանքում, ամեն վարկյան.
Հենց ուզում եմ մի բան անել ,,գովքի" արժան,
Ստիպում է նա ինձ դիմել սուրբ քավարան:
Շատ հաճախ եմ ես մտածել հենց այն մասին,
Թե ո՞նց խաբեմ ինձ հետևող այդ ,,լրտեսին",
Պոկվեմ մի պահ, զգամ ազատ, երանելի,
Անեմ բաներ, որ մտքիցս պոկ չեն գալի:
Ախար մարդ ենք, թեպետ ,,հեռու" այս կոչումից,
Ջերմում է մեր մարմինն անգամ ձյան շփումից...
Իսկ նա ինքը մարմին չունի, անմարմին է,
Ու կա կարծիք՝ նաև սուրբ է, երկնածին է:
Ո՞նց համոզեմ, ո՞նց հասկացնեմ այդ ,,տկլորին",
Որ ,,սնունդը" անհրաժեշտ է մեզ բոլորին,
Որ ,,երկրայինն" առանց ,,մեղքի" կնամշի,
Ինչպես ծաղիկն առանց արև՝ կթոշնի:
Հեչ պետքը չէ, չի երկմտում, անողոք է,
Թեպետ ինձնից իր լսածը միշտ բողոք է,
Շատ հարցերում նա ինձ հետ է, իմ մի մասն է,
Բայց մարմնիս խուլ ցավերին նա անմասն է:
Էջանիշներ