KiLa-ի խոսքերից
Դառը ժպիտը
Ուզում եմ նորից առևտուր անել,
Հո չի կարելի միշտ աղքատ ապրել,
Ճիշտ է մեր շուկան քիչ ուռճացած է,
Բայց պետք ապրանքի ճամփեն միշտ բաց է:
Ժպիտ եմ հիմա հանելու շուկա,
Սրա պակասը ինչ խոսք այսօր կա,
Սրա կարգինը խիստ դիֆիցիտ է,
Երկուս երեքն էլ մարդումն միշտ քիչ է:
...Եվ հիմա արդեն շուկայում կանգնել,
Բյուր ժպիտները կողքերս կախել,
Ձայնս գլուխս գցել գոռում եմ,
Իմ լավ ապրանքը անվերջ գովում եմ.
,,Ժպիտ եմ ծախում էժան որակով,
Էկոլոգիապես մաքուր, ապահով,
Նոր տեխնոլոգիա, նոր հոսքագիծ է,
Ցրտին ու շոգին անկարեկից է:
Չի ծամածռվում լաց ու արցունքից,
,,Գրող" չի կպնում թուք հայհոյանքից,
Թրի հարվածից անգամ չի խոցվում,
Գլուխ եմ տալիս, դատարկ չեմ խոսում...":
Իզու չէի կարծում, որ պետք ապրանք է,
Շուկան գիտենալն հեչ վատ ,,փեշակ" չէ,
Իրար են խառնվել կին թե տղամարդ,
Հերթ է գոյացել կրպակիս դիմաց:
Երկուսն են ուզում, երեքը... ութը,
Հաստատ է արդեն իմ մեծ շահույթը.
,,Մեկը ինձ տվեք համերգի համար,
Մեկն էլ ասենք հանդեսին հարմար:
Թող մեկը լինի ծորուն ու խոսուն,
Մյուսը անկեղծ, պարզ ու երազուն,
Թե կարելի է, մեկն էլ կեղծող,
Մեր վերադասին շոյող ու քծնող:
Մեկ բարեգործի, մեկ բարեկամի,
Մի քանիսն էլ խոսք ու ժողովի,
Թե կարելի է մեկն էլ այնպիսի,
Որ դնեմ հողում ծլի ուծաղկի...":
Տալիս առնում եմ, ուրախանում եմ,
,,Հալած յուղի" պես գործս գնում է,
Իսկ վերջում նստում հաշիվ եմ անում,
Բայց դե ինձ նման դժգոհ եմ մնում:
Վատ առևտուր չէր, վատ չէր շահույթը,
Բայց ինձ դուր չեկավ գործի բնույթը,
Միայն մի տեսակ կար չվաճառված.
Դառն ժպիտը ինձ ,,վրա մնաց"...
Չէ, մյուս անգամ ծիծաղ վերցնեմ,
Բախտս սրանով մի անգամ փորձեմ,
Արդեն լավ գիտեմ շուկան ու մարդկանց
Դառը քմծիծաղ չեմ վերցնի հաստատ:
23.03.09
Էջանիշներ