Սարերի գլխին դեռ ձյուն կա
Քամին սառույց է փչում,
Գլխումս վառվող կրակներ`,
Բերանս հուր է փնչում...
*** *** ***
Դժվար է լինել անպետք մի անբան,
Կամ լինել ոչինչ, լինել ոչ մի բան,
Կուզեի լինել գոնե մոմի լույս,
Մի քանի վարկյան ինչ որ մեկի հույս...
*** *** ***
Դաժան էկյանքը, մարդը` առավել,
Ու չկա ոչինչ նրանից ավել,
Նույնիսկ չարք կոչված ,,անմեղ" սատանան
Վերը նշվածից մնում է զարման...
*** *** ***
Խոնավ ուղեղս արդեն բորոտ է,
Վաղուց արևի, քամու կարոտ է,
Շուրջս մեծ ստի ահեղ որոտ է,
Եթերը նույնիսկ կարծես մրոտ է...
*** *** ***
Մեղքը շատ հին է ու արմատացած,
Ամենուր նա է մեր դեմ ծառացած,
Դիմավորում մեզ, ճամփու է դնում
Ինքը մնում է էլ ջահելացած...
*** *** ***
Ոչ մի մարդու էլ չպիտի հարգել
Եթե սրով է նա քո տուն մտել.
Ու ոչ մի օրենք չպիտի գործի,
Եթե այն ներսից քեզ պիտի կրծի...
*** *** ***
,,Բռունցքը" հպարտ է ման գալիս
Իր արժեքը բարձրացավ,
Էլ ի?նչ էր պետք երազողին
,,Գլխագին" էլ ունեցավ...
*** *** ***
Դատավորը շատ լավ գիտի
Համ օրենքը համ տառը,
Գիտի նաև ի?նչ է ուզում
Իր հագի մութ աստառը...
*** *** ***
Ճիշտը թլոշ է, ճարտար չի խոսում,
Մի լսիր երբ որ ճկույն է լեզուն,
Ճիշտն անբիոն չունի, մի նայիր իզուր,
Նա հենց քո մեջ է, փնտրիր քո ներսում...
*** *** ***
Էջանիշներ