User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: *e}|{uka*-ի, Երվանդի և Բարեկամի համատեղ պատմվածքը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    *e}|{uka*-ի, Երվանդի և Բարեկամի համատեղ պատմվածքը

    Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. *e}|{uka*-ն սկսում է, Երվանդը շարունակում է, Բարեկամն ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.02.2010, 15:20:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. *e}|{uka*-ի, Երվանդի և Բարեկամի համատեղ պատմվածքը

    Մութ էր, անձրև: Մարդը նայեց շուրջը, տեղանքն անծանոթ էր: Տուն էր ուզում, հոգնած էր, մինչև վերջին սատանիկը հարբած, ոտքերն էլ չէին ենթարկվում: Սեփական գլխի ծանրությունից չդիմանալով սայթաքեց, ընկավ նախ ծնկների վրա, հետո երեսնիվայր փռվեց: Ամբողջ մարմինը լղոզվեց թաց գետնին, մարդուն թվաց անձրևաջրի պես հիմա կներծծվի ասֆալտի մեջ: Մինչ փորձում էր մտածողությունը դրանից ազատել, ճիչ լսվեց, մեկի բերանից անեծքներ թափվեցին.
    - Լկտի, հարբեցող...ինտիլիգենտ մարդ էլ երևում է հա,- լսվեց մի կնոջ ձայն,- ձեռք մի տուր Արմեն:
    -Էս քանի՞ լիտր ես կոնծել, ձյաձ, արթնացի՛ր,- ասաց Արմեն անունով տղան ու շրջեց ընկածին մեջքի վրա: Կրակայրիչից դուրս պոկվող կապույտ լույսը ընդգծեց քսանհինգամյա տղամարդու սափրած մի դեմք:
    -Ո՞վ էր ասում էսքան խմեիր,- Արմե՛ն, ձեռք մի տուր, կարող է հիվանդ է, հլը սրա կեղտոտ շորերին նայի:
    -Մահացած չէ՞, հարցրեց անցորդներից մեկը:
    - Չէ, շնչում է, ուղղակի չափից շատ է խմել,- պատասխանեց Արմենը:
    Հեռվից երկու երեխա էին գալիս: Մեկը աշխուժորեն ձեռքերը շարժելով, երբեմն կանգնելով, ինչ- որ բան հաստատելով կամ ժխտելով բան էր պատմում մյուսին ու երկուսով ծիծաղից թուլանում էին:
    Խոսակցությունով տարված չնկատեցին ընկածին, տրորեցին: Մարդը շարժվեց: Փոքրերը վախից ճչացին, ու մի կողմ թռչելով շունչները պահած, սպասում էին թե ինչ է լինելու:
    Ընկածը բացեց աչքերը, բերանի մեջ ցեխաջրի համ էր զգում, գլխի մեջ ծանր ու հիվանդագին մշուշ էր, խմել էր ուզում, չէր հասկանում որտեղ է, առաջին բանը ինչ տեսավ մութ երկինքն էր: Հայացքը ուղղեց դեպի սեփական գլխավերև, երկնքի մութ ֆոնի վրա գծագրվեց ասֆալտից բուսած ոտքերի անտառ, որոնք մարդուն անսովոր երկար ու անիրական թվացին: Ոտքերից մի քանիսը մերկ էին, մարդը գլխի ընկավ, որ աղջիկների ոտքեր են: Մի զույգ ծնկներ առաջ ծալվեցին.
    -Լսի՛ր, կսառչես, հել գնա տուն:
    -Մի բան դրեք գլխի տակ, շուռ ու մուռ է գալիս, անհանգիստ է, չի կարողանում քնել,- կատակեց անցորդներից մեկը:
    - Քեռի, արթնացիր, գնանք մի-մի բաժակ էլ մեզ հետ խմիր:
    Մարդը մարմնում թուլություն էր զգում, թուլությունը կտրատում, մասերի էր բաժանում նրա էությունը:
    Վերևից լսվող անցորդների շարունակ փսփսոցները սղոցում էին նրա լսողությունը: Մարդը աչքերը փակեց:
    «Ես հաջողակ եմ, իմ գրքերը երևույթ են, իմ բոլոր կոլեգանները նախանձում են ինձ... ու՞ր է ծխախոտս... երջանիկ եմ, ախր ես հանճար եմ, կինս էլ գեղեցկուհի է, երեխաներս խելացի ... լիքը փող, շքեղ բնակարան ունեմ ... խմել եմ, որովհետև... ես աստված եմ...»:
    Ստամոքսում ծանրություն զգաց, շնչելը դժվար էր: Կոկորդին ինչ-որ բան էր դեմ ընկել... և մարդը հանկարծ մտածեց , որ ինքը հանճարեղ չէ: Նորից աչքերը բացեց: Նրան այս անգամ կողքի վրա էին շրջել, մի աչքը չբացվեց՝ դեմքի տակ ճզմվել էր ասֆալտին: Անընկեր մնացած մյուս աչքրը սահելով թաց գետնի վրայով, փնտրեց չգտավ երկինքը ու նորից փակվեց:
    «Հանճարե՞ղ եմ ես»: Անսպասելի այդ հարցը մտրակեց նրա ընդարմացած մարմինը՝ ոտքից գլուխ: Աշխատեց պաշտպանվել:
    «Դե իհարկե հանճարեղ եմ, երևույթ...» :
    «Դու քեզ չես խաբի, ոչ գրող ես, ոչ հանճար, վերջին հինգ տարում ոչինչ էլ չես գրել, մտածողությունդ նեխել է...փող էլ չունես»:
    «Բայց միևնույն է ես երջանիկ եմ, սիրում եմ կնոջս»:
    «Չես սիրում»:
    «Իմ կինը գեղեցիկ է, առաքինի, լավ մայր, ինչու՞ պետք է չսիրեմ»:
    «Միևնույն է, չես սիրում»:
    Անկյունից նոր անցորդներ հայտնվեցին՝ կարճահասակ, կլորիկ մի մարդ և նրան կպած նամռոտ մի կին: Կլորիկը ընկածին տեսնելիս ոչ վախեցավ, ոչ ընկրկեց: Մի կողմ հրելով կնոջը կռացավ, գետնից բարձրացրեց ընկածի դաստակը և շոշափեց, գտավ զարկերակը:
    -Շնչում է:
    -Հարկավոր է արթնացնել ու տուն ուղղարկել, Սողոմոն,- ասաց կինը կլորիկին,- ուզու՞մ ես միլիցա զանգիր:
    -Կարիք չկա,- ասաց կլորիկը,- ջահելները կարթնացնեն, տուն կտանեն,- և կնոջը թևանցուկ անելով հեռացավ:
    «Շատ եմ խմել»: Մարդը աշխատեց վերհիշել որտեղ և ինչքան է խմել: Հինգով չորս շիշ ջին խմեցին:
    Միայն թե մարդը չէր կարողանում հիշել, ինչպե՞ս ինքը պատահաբար հայտնվեց գարեջրատանը:
    Чеширский КотЭ

  3. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.02.2010), CactuSoul (21.02.2010), Farfalla (21.02.2010), My World My Space (21.02.2010), Արևհատիկ (21.02.2010), Բարեկամ (21.02.2010), Դեկադա (21.02.2010), Շինարար (21.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ivy-ի, Գաղթականի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.09.2017, 16:08
  2. Արձակ. Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.07.2010, 18:18
  3. Արձակ. SSS-ի, impression-ի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.03.2010, 18:50
  4. Արձակ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 15.02.2010, 22:18
  5. Արձակ. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 23.10.2008, 17:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •