User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Հայկօն սկսում է, Rhayader-ը շարունակում է, Շինարարն ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.02.2010), Rhayader (19.02.2010), Հայկօ (19.02.2010), Շինարար (19.02.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Délire

    Երիտասարդ արյունը եռում էր ներսում: Ուժով ու եռանդով լի, կյանքով լեցուն՝ մոտեցավ արևկող դռանը: Փտած տախտակները մի կերպ կցած էին իրար, ներկը պլոկված էր: Ժանգոտած ծխնիները, դժկամությամբ ճռռալով, տեղի տվեցին: Մտավ ներս, և Տան փոշե շունչը դիպավ դեմքին: Ամենուր իրենց դարն ապրած իրերի կույտեր էին, փոշու հաստ շերտի տակ խեղդված ինչ-որ առարկաներ: Լուսամուտները փակված էին կերպասե ծանր վարագույներով: Խունացած քաթանի կտորներով ամբողջությամբ ծածկված փայտե ծանր կահույքն, ասես դարանակալ, նայում էր նրան քրքրված, հնաոճ պաստառներով զարդարված պատերի տակից: Փոշի էր ու մթություն, բորբոս ու հնոտիներ: Բազմաճյուղ, ժանգոտած ջահը, օձերի կծիկի նման, կախվել էր գերանակապ ու մրոտ առաստաղից: Լպրծուն կիսախավարի միջից մի կերպ նշմարեց դեպի Տան խորքը տանող ճանապարհը և քայլեց առաջ: Ամեն քայլի հետ փոշին թափանցում էր նրա հագուստի ու մարմնի մեջ, սարդոստայնները ծվեն-ծվեն փաթաթվում էին վրան: Գայթեց. ոտքը դիպավ քրքրված գորգի եզրին: Հավասարակշությունը պահելու համար բռնեց զարդանախշ, ծանր սեղանի եզրից ու զգաց, թե ինչպես են ցրտի սառցե ասեղները ծակծկում մատները, մթության շոշափուկները դաստակի վրայով սողում վերև: Սարսռալով՝ ձեռքը հետ քաշեց. երակներում վերականգնվող արյան հոսքը ջերմացրեց ափը: Ինչ-որ անհասկանալի ուժ նրան մղում էր դեպի Տան՝ խավարի քողի տակ թաքնված խորքը: Խունացած գորգը խեղդում էր ոտնաձայները՝ փխրուն անձկության նման պարուրելով նրա քայլերը: Գորգի տակ փայտե հատակը սպունգի նման ծակոտկեն էր ու փափուկ: Կրունկները խրվում էին գորգի ու տախտակների մեջ, ու փոշին սողալով լցնում էր առաջացած փոսերը: Առաստաղը հողի գույնի էր: Մոտեցավ սենյակի խորքի երկաթակոփ դռանը, վարանելով դիպավ բռնակին: Կողպեքի ժանգոտ ատամնանիվները զարմանալիորեն անաղմուկ պտտվեցին, դուռը դանդաղ բացվեց: Քայլեց դեպի ներս և զգաց, թե ինչպես է մթության անկյուններում կուչ եկած հազարամյա վախը արթնանում սենյակում ու քամում իր հոգին: Բորբոսի, քայքայման ու ծերության հոտով հագեցած գաղջ օդը դիպավ դեմքին, թափանցեց հագուստի ծալքերի մեջ, ներծծվեց մաշկի անհամար ծակոտիներով: Մարմնի ներսում ասես ինչ-որ բան ոլորվեց: Նրան թվաց, որ խրվել է մի աներևույթ, մածուցիկ պատնեշի մեջ: Պատի տակ նշմարեց վերև տանող աստիճաններն ու ուղղվեց դեպի այդ կողմ: Յուրաքանչյուր քայլի հետ զգում էր, թե ինչպես է մահացու հոգնությունը սև մաղձի նման տարածվում մարմնի ներսում, ծվատում իր կամքը, գիտակցում էր, որ ուղեղը պատած պղտոր փառն ավելի ու ավելի է կարծրանում: Մտածեց, որ մի ամբողջ հավերժություն արդեն սողում է մոխիրի, փոշու ու թմբիրի այս արքայությունում, որ է Տունը: Նկատեց, որ ստվեր չունի ու հասկացավ, որ արևի լույս չկա ու չի էլ եղել երբեք: Հետևեց, թե ինչպես է արմունկը երազի նման լողում թանձր օդի մեջ ու պատահմամբ հրում ծանր, ասես արճճե գավաթը, աղոտ կերպով գիտակցեց, որ գուցե մի քանի ժամ է անցել այն պահից, երբ գավաթը սկսեց ընկնել ու մոտենալ հատակին, կլանված դիտեց, թե ինչպես են հատակից գավաթին ընդառաջ բարձրանում փոշու ու մառախուղի ծիլերն ու, գավաթը ամփոփելով իրենց հանգույցներում, զգույշ իջեցնում այն դեպի ներքև: Ոչ մի ձայն չլսեց: Ձեռքերը դողում էին, երբ բռնեց աստիճանի բազրիքը: Սառնություն չզգաց: Դանդաղ բարձրացավ վերև: Տան երկրորդ հարկի սորուն կիսախավարի սրտում մի ավելի մութ ուրվագիծ նկատեց ու սկսեց մոտենալ: Հեռավորության կրճատվելուն զուգընթաց՝ ուրվագծի խորքերում ավելի ու ավելի հստակ ինչ-որ շարժում էր նշմարվում: Աստիճանաբար՝ անկանոն, քաոսային շարժումը գրեթե մարդկային կերպարանք ստացավ: Քայլ առ քայլ առաջ գնալով՝ հմայված հետևում էր, թե ինչպես է մթության ծնած լռակյաց ստվերը նույնպես դանդաղ քայլերով մոտենում իրեն: Նախ երևաց վտիտ, ցնցոտիներով փաթաթված իրանը, ապա՝ բուսական ջիղեր հիշեցնող կարծր երակների ցանցով պատված նիհար վերջույթները, սուր ուսերի մեջ ներքաշված պարանոցը, լերկ, ծերունական մուգ բծերով ծածկված մաշկով գլուխը, կեղտոտ, խճճված, իրար կպած, նոսր մազերի փնջերը: Դեմքը չէր երևում: Նկատվում էր, թե քրքրված հագուստի տակ ինչպես են կոտրված փուքսի նման ուռչում ու սմքում դուրս ցցված կողերը: Կերպարանքը քայլում էր ակնհայտ դժվարությամբ, լուռ հևալով, մի կերպ քարշ տալով անհնազանդ ոտքերը: Մոտենալով մարդկային այդ ուրվագծին՝ հայացքը թեքեց ներքև՝ դեպի դրա ձեռքերը: Կնճռոտ էին, մոմի պես դեղին, կոտրտված եղջերանման եղունգներով, չորացած, ասես կմախքի վրա սոսնձված կաշվով, ոսկրոտ ու անկյանք: Հանկարծ ձեռքը սկսեց բարձրանալ ու մեկնվել առաջ: Իր կամքից անկախ՝ ճաքճքած ու ծռմռված ձեռքին ընդառաջ բարձրացրեց սեփական տաք, փափուկ, արյամբ ու կյանքով լեցուն ձեռքը: Այն ակնթարթին, երբ թվում էր՝ արդեն պիտի դիպչի կերպարանքի ձեռքին, նրա մատները շոշափեցին հայելու սառն ու ողորկ հարթությունը: Այլայլված՝ գլուխը բարձրացրեց վերև ու աչքերը գամեց կերպարանքի՝ ասես միայն սև, պղտոր բիբերից կազմված աչքերին, կարծես դարերի խորքից՝ տեսավ Տան դեմքը ու իր վրա զգաց իր սեփական հայացքի ապակյա ծանրությունը: Ցնցված, սահմռկելով՝ ընկրկեց հայելուց, ճիգ գործադրեց՝ հայացքը պոկելու համար այդ գիշերասաթե բիբերից, ոտքը հետ դրեց ու զգաց, որ աստիճաններով գլորվում է ներքև՝ դեպի խավարի բաց գիրկը:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.02.2010), AniwaR (19.02.2010), ars83 (20.02.2010), Chuk (21.02.2010), cold skin (20.02.2010), Jarre (19.02.2010), Kita (19.02.2010), Lion (20.02.2010), Rhayader (19.02.2010), Sambitbaba (17.01.2014), Sona_Yar (20.02.2010), Ungrateful (19.02.2010), Vardik! (17.01.2014), Yeghoyan (20.02.2010), Արևհատիկ (26.02.2010), Բարեկամ (21.02.2010), Դատարկություն (21.02.2010), Դեկադա (19.02.2010), Լուսաբեր (19.02.2010), Մանոն (23.02.2010), Նաիրուհի (23.09.2010), Նարե (19.02.2010), Շինարար (19.02.2010), Ուլուանա (20.02.2010), Ռուֆուս (19.02.2010), Սերխիո (20.02.2010), Ֆոտոն (20.02.2010)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Խավարը ոլորվեց, իր հետ ոլորելով նրա կամքը, ձևափոխելով ու ձևափոխվելով, ասես լցվելով սրինգի մոնոտոն, ոլորվող սուլոցով, որն աճելով ոռնոցի վերածվեց նրա ականջներում: Անսահման սարսափի ոռնոց, որի մեջ նա զգաց, որ ինքն էլ է ոռնում խավարի հետ միասին, որ իր կամքն ու խավարի կամքը նույնն են, որ ինքն էլ է մասն այն դիվային սրինգի, որը նվագողի անունը երբեք չի կարելի հիշատակել ո՛չ բարձրաձայն, ո՛չ շշուկով, ո՛չ մտքում:
    Այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում լռությունը, այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում նա, մինչև ամեն ինչ նորից չլուծվեց սպիտակի մեջ:
    Ու ահա՝ լի կյանքով ու արյամբ, նա նորից կանգնած էր դռան առաջ, որն արդեն մեռած ու նեխող էր, երբ ժամանակը դեռ չէր ծնվել: Նորից նույն փտած տախտակները, որոնք, թվում էր, մի շարժումից կարող էին խարխլվել իրենց տեղերից ու փլվել դուռը բացել փորձողի վրա: Դռան վրա մուգ սրճագույն, գրեթե սև բծեր էին, որոնք կարող էին մակարդված արյան հետքեր լինել. ո՞վ կարող էր հաստատ ասել:
    Ո՞վ կարող էր ասել, քանի օր, տարի, եթե ոչ դար էր նա մոտենում դռանը, բացում այն. ամեն անգամ, ուղիղ նույն ժամին, ժամանակը պտտվում էր, վերադարձնում նրան նույն տեղը, փոխարենը զրկելով վերապրած սարսափի հիշողություններից:
    Տունը կանչում էր նրան. թվում էր՝ իրականության մեջ խրված այդ վերքը, որի աստիճանաբար լայնացող ճեղքերով ծածկված պատերը բացվում էին՝ ստեղծելով ծաղկող վարդի մի հրեշավոր նմանություն, պետք է իրենից վաներ ամեն կենդանի արարած, մինչև նեխման այդ ծաղիկը բացվի ու արևի ճառագայթներն իսպառ վերացնեն ստվերում թաքնված սարսափի վերջին մնացորդները:
    Բայց Տունը կանչում էր նրան, Տունը խոստանում էր բացվել նրա առաջ, ներս թողնել, մերկանալ... Նա զգաց, որ ակամայից նրբորեն շոյում է դռան ճաքճքած մակերևույթը:
    Դռան չարագույժ ճռռոցից նա իր փորում սառնություն զգաց: Սովորաբար դուռը բացելիս լույսը դեպի ներս միջանցք է գցում մտնողի համար. այդ տանն ամեն ինչ հակառակն էր՝ ներսի խավարն էր ստվեր գցում դեպի ներս: Նրա սրտում մի պահ կասկած ծնվեց, բայց տան կանչը լսելով՝ նա քայլեց խավարի մեջ:
    Ամեն ինչ իր տեղում էր. կերպասե ծանր վարագույրներով ծածկված վարագույրները, օդում սավառնող հեղձուցիկ փոշին, Գորգոնայի գլուխ հիշեցնող ջահը: Նորից նրա մազերը սարդոստանից սկսեցին կպչել իրար. նա, անհանգիստ շնչելով, իր ինչ-որ թաքնված զգայարանով ըմբռնեց օդում սավառնող հիշողությունների, մանուշակների, ֆորմալդեհիդի, մահվան ու կանացի քրտինքի ծանր բույրը:
    Ոչ, նրան ծանոթ ոչինչ չկար այդ սենյակում, բացի իր սեփական հիշողություններից, որոնք նա երբեք չէր ունեցել:
    Մտածմունքների մեջ՝ նա մոտեցավ գրադարակին ու սկսեց ձեռքի ափով գրքերի վրայից հերթով քաշել սարդոստայնը. խավարի մեջ նա աստիճանաբար տարբերակեց «De Umbrarum Regis Novum Portis», «Necros Nomos Eicon», «Vigiliae Mortuorum secundum chorum Ecclesiae Maguntinae», «Malleus Maleficarum», գրքերի կազմերը, նույնիսկ սեր Լանսելոտ Քաննինգի «Խելահեղ Թախիծը» կար: Նա ձեռքը մեկնեց գրքի արդեն բավականին գունաթափ ու ճաքճքած կաշուց շապիկին, բայց տան նկուղից ուժեղ, մետաղային զրնգոցը լսելով՝ վախեցած ետ քաշեց ձեռքը:
    Ձայնը չշարունակվեց, բայց նա համոզված էր, որ իսկապես այն լսել է: Վախի ալիքը գլորվեց նրա սրտով, ստամոքսը նորից կծկվեց ներսում սառնության զգացողությունից. ասես ինչ-որ ցուրտ ու լպրծուն բան էր գալարվում նրա ստոծանու տակ: Ծոծրակի մազերը, ասես ստատիկ լիցքից, սկսեցին բիզ-բիզ կանգնել, ու նա զգաց, որ ինչ-որ մեկը դիտում է իրեն: Մի կերպ ինքն իրեն ստիպելով, որ շրջվի, նա հայտնաբերեց, որ ետևում ոչ ոք չկա: Միևնույն է, նա արդեն գիտեր, որ միայնակ չի այդ Տանը: Ինչ-որ մեկի սարսափ ու ցանկություն ներշնչող ներկայությունը սարդոստայնի հետ միասին պարուրել էր նրա հագուստը, փոշու հետ թափանցել նրա մեջ:
    - Ո՞վ կա այստեղ,- հարցրեց նա դողացող ձայնով:
    Ոչ ոք չպատասխանեց:
    Մի պահ նա նա անորոշ շարժում ընկալեց փոշոտ փալասով ծածկված կիսանդրու ետևից: Հաղթահարելով վախը, նա դողալով սկսեց մոտենալ արձանին: Գորգը կենդանի արարածի նման փափուկ էր նրա ոտքերի տակ, թվում էր՝ եթե ուժեղ սեղմի, գորգ-մորթու տակ կողեր ու ողնաշար կշոշափի: Ծանր շնչելով, մի ձեռքն առաջ մեկնած, իսկ մյուսն, ասես սրտի խելահեղ զարկը զսպելու համար, սեղմած կրծքին, նա մոտենում էր արձանին:
    Ամեն քայլի հետ սիրտն ավելի կատաղի էր բաբախում, ականջներում արյան ահագնացող սուլոցի մեջ, թվում էր, շշուկ է լսվում.
    «Ալհազրե՜դ...»
    Եվս մի քայլ: Քիչ է մնացել:
    «Ալհազրե՜դ...»
    Դողդոջուն ձեռքերը կպան փալասին ու այն կտրուկ քաշեցին կիսանդրու վրայից: Արձանի ետևից կտորուկ շարժումով մի սև բան վեր նետվեց ու կռռաց.
    - Երբե՛ք:
    Նա դողալով նստեց գետնին:
    «Ընդամենը թռչուն էր: Իզուր եմ վախեցել: Հանգիստ: Ժամանակն է գնալ այս անիծված տեղից»,- մտածեց նա:
    - Երբե՛ք,- կռռաց ագռավն ու դուրս թռավ, ընթացքում բախվելով դռանը: Դուռը, մի փոքր ավելի կախվելով ծխնիների վրա, ճռռոցով շարժվեց ու սկսեց փակվել՝ սեփական ծանրության տակ արագացնելով շարժումը:
    Նա տեղից վեր թռավ, բայց արդեն գիտեր, որ չի հասցնի: Դուռն աղմուկով փակվեց ու հարվածից ավելի ձևախախտվեց: Երբ նա հասավ դրան, հասկացավ, որ չի կարողանա բացել այն: Ծխնիները կոտրվել էին, տախտակները՝ խրվել գետնի մեջ: Հուսահատության ու սարսափի մեջ՝ նա ամբողջ մարմնով ընկավ դռան վրա, բայց դուռն անսպասելիորեն ամուր դուրս եկավ: Նա ամբողջ ուժերը կենտրոնացրեց, որ չլացի ու նորից հրեց, այս անգամ՝ առանց որևէ հույսի:
    Հանկարծ նա վեր թռավ՝ իր ուսի վրա սև, նրբագեղ ձեռքի հպում զգալով: Սիրտը նորից սկսեց կատաղի բաբախել, ականջների սուլոցը նորից սկսեց շշնջալ անուններ, որ նա երբեք մինչ այդ չէր լսել.
    «Ալհազրե՜դ...»
    «Աշվիթհա՜մա...»
    «Շաբ-Նիգգուրա՜թ...»
    Հարյուրավոր անուններ էին հնչում նրա գլխում, քանի դեռ նա շրջվում էր, բայց ոչ բոլորն էին ընկալելի մարդկային մտքի համար:
    - Տե՛ս, ես բողբոջել եմ քո համար, Ռոդերիկ,- ասաց նրան աննկատ մոտեցած սև, փայլատ մաշկով նրբագեղ կինը, որը փաթաթված էր հուղարկավորական սպիտակ սավանի մեջ,- արի՛ իմ մեջ, հավաքի՛ր իմ այգու բերքը:
    Կինը լայն տարածեց ձեռքեր. սավանը ցած սահեց վրայից: Կնոջ մարմինն ու գլուխը, չնայած իրենց կատարելությանիը, լրիվ զուրկ էին մազերից ու ամբողջությամբ՝ հյութեղ սև շրթունքներից մինչև զգայուն փոքրիկ կրծքերը, ծածկված էր փայլուն սև դաջվածքներով, որոնք անհասկանալի ու միաժամանակ ծանոթ լեզվի տառեր էի, որոնք, ի պատասխան կնոջ խոսքերի,ասես ժամանակից էլ հին խոսքերի սիրային միաձուլման էքստազի մեջ, իսկապես սկսեցին բողբոջել, գալարվել, աճել, միահյուսվել ու թափանցել իրար մեջ՝ սկսած ձեռքերի մատներից: Երբ երբ նրանց շարժումը կլանեց կնոջ ամբողջ մարմինն ու հասավ կրծքերին, գրգռված սև պտուկների վրա խոսքերը բացվեցին սև ծաղիկների տեսքով, որոնք պարունակում էին նրանց ամբողջ իմաստը: Կինը մռռաց կատվի նման ու բարձրացրեց գլուխն, ի ցույց դնելով ասես քանդակած զգայուն վիզը, որի վրա մարդկային գանգերի վզնոց էր կախված՝ կարծես համբույր պահանջելով:
    Նա չգիտեր, որ զգացողությունն է իր մեջ ավելի ուժեղ. վա՞խը, թե՞ ցանկությունը: Սակայն ամբողջ տեսիլքը միայն մի քանի վայրկյան տևեց. երբ նա ակամա թարթեց աչքերը, թե՛ կինը, թե՛ սավանն անհետացել էին: Նա ուժասպառ նստեց գետնին՝ մեջքով հենվելով դռանը, փորձելով ուշքի գալ, չխելագարվել, չմոռանալ, թե ով է ինքը: Կինը գնացել էր՝ իր հետ տանելով ցանկությունը. նրան էր թողել միայն վախն ու ափսոսանքը, միայն ափսոսանքը, վախն ու մենակության հուսահատությունը:
    Նա շոշափելով գրպանից հանեց ծխախոտի տուփն ու կրակայրիչը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.02.2010), AniwaR (19.02.2010), Chuk (21.02.2010), cold skin (20.02.2010), Kita (20.02.2010), Sambitbaba (17.01.2014), Sona_Yar (20.02.2010), Vardik! (17.01.2014), Yeghoyan (20.02.2010), Yellow Raven (21.02.2010), Արևհատիկ (26.02.2010), Բարեկամ (21.02.2010), Դատարկություն (21.02.2010), Հայկօ (19.02.2010), Մանոն (23.02.2010), Նարե (19.02.2010), Շինարար (19.02.2010), Ուլուանա (20.02.2010), Ռուֆուս (19.02.2010), Սերխիո (20.02.2010), Ֆոտոն (20.02.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Երբ պտտեց կրակայրիչի կայծքարը, փոքրիկ կայծքարի փոխարեն հրաբուխ ժայթքեց դրանից: Այստեղ նա աչքերը բացեց, սակայն դրանք ինքնաբերաբար նորից փակվեցին: Կարծես թե էլ քնած չէր, բայց դեռ չէր էլ արթնացել, թեև արդեն անորոշ, բայց նրա աչքի առաջ շարունակում էին լողալով շարժվել ինչ-որ կնոջ պատկեր, որի կրծքին անծանոթ մի լեզվով տառեր էին դաջված, մի մեծ գրադարակ` լի օտար լեզվով գրքերով, ապա այդ գրքերը սկսեցին հատ-հատ դուրս թռչել գրադարակից, հետո ականջին հասան ինչ-որ ձայներ, որ վերածվեցին ագռավային չարագուշակ կռինչների, հետո այդ ամենը սկսեց տարրալուծվել լավայի մեջ, որ դուրս էր հոսում իր կրակայրիչից: Նա նորից աչքերը բացեց, ձեռքը տարավ մահճակալի կողքը դրված պահարանի վրա, ալարեց շրջվել այդ կողմի վրա, շոշափելով գտավ կրակայրիչը, այն սառն էր, ինչը սթափեցրեց նրան: Ձեռքը տարավ ճակատին, ճակատը թաց էր և տաք: Հետո շոշափեց իր ներքնազգեստը, որ նորից թաց էր: Հասկացավ, որ քրտնած է, գուցե ջերմություն էլ ունենար: Նստեց անկողնում, վերմակը վրայից ընկավ, զգաց, որ մրսում է, նորից վեր քաշեց այն, փաթաթվեց, ձեռքը վերմակի տակով տարավ դեպի փոքրիկ պահարանը, դարակից ծխախոտ հանեց: Երբ վերցրեց կրակայրիչը, ցանկանալով վառել ծխախոտը, սարսուռ անցավ մարմնով: Թվաց, թե նորից հրաբուխ է ժայթքելու, և կրակայրիչից հորդացող լավան իր մեջ է առնելու իրեն: Աչքի առաջով նորից անցան օտարալեզու գրքերը, որ լողում էին լավայի վրայով, նա պարզորոշ տեսավ վերնագրերը, դրանք լատինատառ էին, գուցե կարողանար վերծանել էլ, թե ինչ է գրված, բայց իմաստ չտեսավ, որովհետև միևնույնն է` ոչինչ չէր հասկանալու: Դողացող ձեռքերով պտտեց կայծքարը, փոքրիկ կայծից բռնկվեց կրակայրիչից դուրս եկող գազը, նա հանգիստ շունչ քաշեց, վառեց ծխախոտը և սկսեց ագահաբար ներս քաշել ծուխը: Գիշերվա ընթացքում չորացած թոքերը աշխուժացան կարծես: Իսկ աչքերի առաջ հայտնվող և անհետացող պատկերները ավելի ու ավելի անորոշ էին դառնում: Վերջապես սկսեց տարբերել իրականությունը երազից: -Ինչ տարօրինակ երազ էր,- նույնիսկ կարողացավ մտածել: Ծխելու ընթացքում վերմակն աստիճանաբար գցեց վրայից, էլ չէր մրսում, հետո հագնվեց, բոբիկ ոտքերով շարժվեց դեպի սենյակի դուռը, ուր իրարից հեռու ընկած էին հողաթափերը, զգաց, որ քայլելու մեջ ինչ-որ զգուշավորություն կա, կարծես ինչ-որ փտած տախտակների կամ սառույցի վրայով քայլելիս լիներ` այն գիտակցումով, որ հատակը ուր որ է կոտրվելու է, ուսերը թոթվեց, նույնիսկ քմծիծաղի նման ինչ-որ բան անցավ շուրթերով, հագավ հողաթափերը և արդեն հաստատուն քայլերով շարժվեց դեպի լողասենյակ: Դեռ չէր կարողանում մոռանալ երազը, մտքերն անընդհատ այդ կողմն էին, չնայած մանրամասներն արդեն տարրալուծվել էին իրականության մեջ, զգում էր, որ շատ ավելին է կատարվել, քան կարողանում էր դուրս բերել իր հիշողությունից: Ինչ-որ նյարդեր սղոցող ձայն հնչեց, որից նա ցնցվեց, աչքերի դեմով չարագույժ մի ագռավ անցավ, աչքերը թարթեց, գլուխը թափահարեց, հասկացավ, որ ընդամենը տեսիլք էր: Ձայնը նորից հնչեց, նա ժպտաց, հեռախոսի զարթուցիչի ձայնն էր, այսօր տարօրինակորեն շուտ էր արթնացել: Հետո աշխատանքի ճանապարհին նորից հիշեց երազի մասին, չնայած զարթուցիչի ձայնից հետո լիովին սթափվելով մտքերը բոլորովին այլ ուղղությամբ էին գնացել: Աշխատանքի տեղը խնդիրներ ուներ: Նոր աշխատող էր եկել, որ շատ լավ տվյալներ ուներ, լավ էր աշխատում և կարճ ժամանակում դարձել էր տնօրինության սիրելին, իսկ իր տակի հողը սկսել էր երերալ: Երազը, կինը, երազախաբությունը, մենությունը, անորոշ վիճակը, ամեն ինչ իրար էր խառնվել: Զգում էր, որ այդպես շարունակվել չի կարող: Աշխատավայրում ամեն ինչ նույնն էր: Իսկ նոր աշխատողի գալու հետ տհաճության զգացումով լցվեց ներսը, վերջին ժամանակներում այդ զգացողությունն արդեն հարազատ էր դարձել իրեն: Պետք է հասցներ հանձնարարված վերլուծությունը կազմել, սակայն չգիտես ինչպես հայտնվեց ինտերնետում, մատները ստեղնաշարի վրա հավաքեցին երազահան բառը: Երազահան գտավ, սակայն ինչ փնտրել երազահանում ոչ մի կերպ չկարողացավ հիշել, հիշում էր, որ երազում տեսել էր ինչ-որ ալհազրեդներ, աշվիթհամաներ,շաբ-նիգգուրաթներ, սակայն իմաստ չտեսավ դրանք փնտրելու երազահանում, որովհետև ոչ ինքը գիտեր, թե ինչ են այդ բառերը նշանակում, ոչէլ իր խորին համոզմամբ այդ երազահան կազմողը կիմանար: Իսկ երեկոյան` տուն վերադառնալիս, ընդհանրապես մոռացել էր երազի մասին, վերլուծությունը հասցրել էր ժամանակին գրել, բայց գիտեր, որ այն կարող էր ավելի ներկայանալի տեսքով հանձնել տնօրենին, հաստատ կարող էր, ուղղակի ալարեց, տնօրենը վերցնելիս նույնիսկ իր դեմքին չնայեց, միայն ասաց` հըմ: Ողջ ճանապարհին մտքի մեջ հայհոյում էր տնօրենին, նոր աշխատողին, գործընկերուհիներին, որոնց չաչանակելու թեմաները, ավելի ճիշտ` թեման, իսկ ստույգ լինելու դեպքում` թեմայի բացակայությունը երբեք չէր սպառվում: Տանը զգաց, որ սա այն վայրն է, ուր իրեն լիովին ազատ է զգում, կարող է զուգարան մտնել և դուռը ետևից չփակել, կարող է ընդհանրապես մերկ ֆռֆռալ սենյակից սենյակ, ու գրողի ծոցը կորչեն տնօրենն էլ, նոր աշխատողն էլ, գործընկերուհիներն էլ, գրողի ծոցը կորչեն փողոցի անցորդները, գրողի ծոցը կորչի վաղվա օրը: Կա ներկա, կա իր տունը, ինքը այդ ներկայի ու տան մեջ, հա, մեկ էլ իր մենությունը: Հաստատ որոշեց, որ վաղը գործի չի գնալու, վաղը ընդհանրապես տանից դուրս չի գալու, անկողնուց էլ դուրս չի գալու: Ինչ-որ դեժավու ապրեց, երեկ էլ տուն էր մտել ու դուռը ներսից փակել այդ նույն վճռականությամբ, բայց այս անգամ հաստատ այդպես կանի:

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.02.2010), Chuk (21.02.2010), davidus (20.02.2010), Kita (20.02.2010), My World My Space (21.02.2010), Rhayader (20.02.2010), Sambitbaba (17.01.2014), Sona_Yar (20.02.2010), Vardik! (17.01.2014), Yeghoyan (20.02.2010), _Հրաչ_ (20.02.2010), Արևհատիկ (26.02.2010), Բարեկամ (21.02.2010), Դատարկություն (21.02.2010), Դեկադա (20.02.2010), Կաթիլ (20.02.2010), Հայկօ (20.02.2010), Մանոն (23.02.2010), Սերխիո (20.02.2010)

  9. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Է՜հ: Վերջը լավ չէր. դասական, բռնաբարված լուծում՝ երազ: Մի խոսքով, գրողի ծոցը ամեն ինչ, գնամ քնեմ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (20.02.2010), Ռուֆուս (21.02.2010)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Է՜հ: Վերջը լավ չէր. դասական, բռնաբարված լուծում՝ երազ: Մի խոսքով, գրողի ծոցը ամեն ինչ, գնամ քնեմ:
    Ես էլ եմ կարծում, որ վերջն էնքան էլ հաջող չէր, բայց դե մյուս կողմից էլ, հաշվի առնելով, թե Հայկօն ու Rhayader–ն ինչ ծանր ժառանգություն էին թողել խեղճ Շինարարին , էնքան էլ մեղադրելու չի, իմ կարծիքով։ Վերոնկարագրյալ լպրծուն խավարից միակ ելքը հաճախ իրոք քնից արթնանալն է լինում։
    Հայկօյի հատվածը շատ պատկերավոր էր, հարուստ նկարագրություններով, էնքան կենդանի, որ թվում էր՝ էդ սենյակում ես գտնվում։ Բայց միայն էդ նկարագրությունը մի տեսակ քիչ էր թվում հետագա զարգացման համար։ Էդպես ամբողջ ծանրությունը, փաստորեն, ընկավ Rhayader–ի ու Շինարարի վրա, բայց Rhayader–ն էլ բավական ճարպկորեն գցեց Շինարարի վրա։ Ռայադերի հատվածի առաջին մասը գրեթե չէր տարբերվում Հայկօյի հատվածից՝ էլի մենակ նկարագրություններ՝ նախորդին շատ նման, ճիշտ է, էլի կենդանի ու պատկերավոր, բայց սենյակի նկարագրություններն ու դրա հետ կապված զգացողություններն արդեն չափից դուրս շատ ստացվեցին էս ֆորմատի պատմվածքի համար, մենակ վերջին հատվածում նոր ինչ–որ բան կարծես տեղից շարժվեց, բայց էլի առանձնապես լուրջ շարժում չեղավ։ Մի խոսքով՝ առաջին երկու հատվածները միասին ոնց որ մի ծավալուն ստեղծագործության սկիզբ լինեին ընդամենը, ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, այնինչ Շինարարը պիտի մենակ էդքանի տակից դուրս գար... Մի խոսքով՝ մնում էր միայն արթանանալ այդ մղձավանջից, ինչն էլ արեց Շինարարը։ Բայց Շինարարի վերջին հատվածի իմաստը մի քիչ անհասկանալի մնաց ինձ համար, մի տեսակ չկապվեց մնացած մասերի հետ։ Ինձ թվում է՝ գոնե վերջում կարելի էր որևէ սիմվոլիկայի միջոցով գոնե ինչ–որ կապ ստեղծել պատմվածքի սկզբի՝ երազի, ու երազից դուրս էդ մարդու կյանքի միջև։ Թե չէ ստացվում է, որ, փաստորեն, համարյա ամբողջ պատմվածքը երազն էր, որն էդպես էլ ոչինչ չնշանակեց։
    Սա իմ սուբյեկտիվ ընկալումն էր պատմվածքից, հուսով եմ՝ չվիրավորեցի ոչ մեկին։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.02.2010, 02:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.02.2010), Rhayader (20.02.2010), Հայկօ (20.02.2010), Մանոն (23.02.2010), Շինարար (20.02.2010), Ռուֆուս (21.02.2010), Սերխիո (20.02.2010), Ֆոտոն (20.02.2010)

  13. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Հա, համաձայն եմ, բարդ էր Շինարարի գործը (ու խրթին): Ու իմ կարծիքով, ամենաանկեղծ մասը հենց ամենավերջին հատվածն էր՝ էս պատմվածքի քողի տակ թաքնված հաղորդագրություն համայն ակումբոց համայնքին: (pink floyd style)
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանոն (23.02.2010), Շինարար (20.02.2010)

  15. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Ուլուանային համակարծիք եմ:
    Ավելացնեմ, որ վերնագրի իմաստը էդպես էլ չհասկացա: Հայկօն մի բան մտածել էր, բայց էդ չբացահայտվեց:
    Սոֆն էլ մի բան մտածած կլիներ, թե ինչպես կավարտեր ինքը: Բայց դե նկարագրություններով կեսը հասավ, ու... ու ...
    Բայց լավն էր,... (չգիտեմ ինչը)
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (20.02.2010), Շինարար (20.02.2010)

  17. #9
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանային համակարծիք եմ:
    Ավելացնեմ, որ վերնագրի իմաստը էդպես էլ չհասկացա: Հայկօն մի բան մտածել էր, բայց էդ չբացահայտվեց:
    Սոֆն էլ մի բան մտածած կլիներ, թե ինչպես կավարտեր ինքը: Բայց դե նկարագրություններով կեսը հասավ, ու... ու ...
    Բայց լավն էր,... (չգիտեմ ինչը)
    Դե վերնագիրը, որ թարգմանենք ֆրանսից, պարզ կլինի երևի`զառանցանք, պսիխոզ, խելացնորում, ցնորում ոշմ սրանից էր պետք սկսել:
    1ին, 2որդ մասը իրար լավ լռացնում էին, որովհետև գրեթե չէր զգացվում ուրիշ հեղինակի անցումը: Շինարարի գրելու շունչը տարբերվում է, մի տեսակ ավելի արագ կարդացվում, չէիր հասցնում ֆանտազիաիտ զոռ տալ, ամեն դեպքում համոզված եմ ամեն հեղինակ իր ավարտն էր պատկերացնում:
    Լավն էր, պատկերավոր:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (20.02.2010), Շինարար (20.02.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Եկա, մի երկու խոսք էլ ես ասեմ:

    Հայկի սկիզբն, իսկապես որ chef-d'œuvre (իր սիրած լեզվով գրեմ, թող իրեն լավ զգա) էր. շատ լարված ու հետաքրքիր, իր սիրած(՞) անորոշ-սպասողական ոճով (ինչպես ժամանակին հողի տակ գերեզմանում գտնվող մեկի մասին էր գրել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում), պատկերներն ու գործողությունները շատ նուրբ մշակված, տեմպը՝ ներդաշնակ:
    Հետո եկավ Rhayader-ը, ու ահագին բան փոխեց Հայկի՝ վարպետորեն հյուսած երկար decrescendo-ն («Երիտասարդ արյունը եռում էր ներսում: Ուժով ու եռանդով լի, կյանքով լեցուն՝ մոտեցավ արևկող դռանը:»-ից մինչև «Այլայլված՝ գլուխը բարձրացրեց վերև ու աչքերը գամեց կերպարանքի՝ ասես միայն սև, պղտոր բիբերից կազմված աչքերին, կարծես դարերի խորքից՝ տեսավ Տան դեմքը ու իր վրա զգաց իր սեփական հայացքի ապակյա ծանրությունը:») Rhayader-ը ոչ միայն սկսեց forte-ով, այլև արագացրեց տեմպը:
    Դե Rhayader-ը էմոցիոնալ մարդ է ու գունեղ: Rhayader-ի մոտ պետք է վերջիվերջո ամեն ինչ պտտվեր, խառնվեր, բարդանար, երաժշտության ձայն գար, այդ ձայնը ոռնոցի վերածվեր (ոչ թե ի սկզբանե ստատիկ ոռնոց լիներ, այլ մոնոտոն լինելով, գալարվեր ու վերածվեր ոռնոցի), կոնտրաստն անպայման պետք է սուր ու չծածկված լիներ («Այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում լռությունը...»), (տգետիս անհասկանալի) անվանումները պետք է բարդվեին, կուտակվեին, մարդը պետք է խոսեր ու լսեր սեփական և ուրիշների ձայներ (հմմտ. առաջին հեղինակի հետ՝ «Կողպեքի ժանգոտ ատամնանիվները զարմանալիորեն անաղմուկ պտտվեցին...», «Ոչ մի ձայն չլսեց:»), կին հայտնվեր, ցանկություն ավելացներ վախին: Ու վերջում համարյա լրիվ վերադարձրեց սկզբնական կետին՝ հիշատակելով կրակայրիչի (լույսի աղբյուր. մարդը սկզբում Տան խավարը մտավ հենց լուսավոր դրսից) մասին:
    Դե, Շինարարն էլ, ընդհանրապես, Alla Turca ռոնդոյով ամեն ինչ վերջացրեց, սկզբնական ոճն իսպառ կործանելով:

    Կարդալուց մի փոքր առաջ, լսում էի Մոցարտի K.626-ը («Ռեքվիեմ»). ձեր եռամաս ստեղծագործությունը հիշեցրեց այդ ստեղծագործության արարման պատմությունը, երբ Մոցարտի սպասողական, անհանգիստ, լայնարձակ, սարսափահար, ցավալի, մտածկոտ ու անխուսափելի Introitus-ը Զյուսմայերի և նրա օգնականների միջոցով վերածվեց բարդ, շարժուն, և ոչ արդեն այդքան տագնապահար Domine Jesu Christe-ի և, վերջապես, ընդհանրապես ստացավ սոնատային ոճի ստեղծագործության տեսք՝ վերջին երկու մասերում առաջին երկուսի երաժշտության կրկնության շնորհիվ:
    Ինչևէ, «Ռեքվիեմը», «լսվում է»:

    Բեթհովենի չորրորդ դաշնամուրային կոնցերտի երկրորդ հատվածի այս կատարումը նվիրում եմ Հայկին. ինձ մոտ իր օպուսն ասոցացվեց այս երաժշտության հետ (մի քիչ ուրիշ կատարում էի ուզում, բայց սա էլ է լավը): Մենակ չասես՝ էլի «Բրամսա բերել», Հայկիչ:



    Հ.Գ. Միգուցե, Հայկը կարող էր ոչ այդքան ավարտուն ստեղծագործություն տեղադրել, որպեսզի մնացածներին աշխատելու տեղ մնար:
    Վերջին խմբագրող՝ ars83: 20.02.2010, 04:47:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (20.02.2010), Rhayader (20.02.2010), Հայկօ (20.02.2010), Շինարար (20.02.2010), Ռուֆուս (21.02.2010), Ֆոտոն (21.02.2010)

  21. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Մի քանի բան էլ ես գրեմ... Վատը չէր, բայց ամենից շատ Հայկի մասն է տպավորվել մոտս: Հետաքրքիր էր, աբստրակտ՝ մի տեսակ բարդի մեջ պարզ: Շարունակողները չէին կարողացել սկզբնական շունչն ու հոգին պահեն՝ չնայած ես համոզված էի, որ էտպես էլ կլինի, որովհետև ամենքը յուրովի է ներկայացնելու...Երկրորդ մասը առաջինը պարզեցրած նկարագրությունն էր, իսկ երրորդը լրիվ ուրիշ բան... էտպես էլ պետք է լիներ երկրորդը շատ էր խճճել: Ինչևէ, կարդացվեց...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (20.02.2010), Շինարար (20.02.2010)

  23. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Լավ, մի քիչ արդարանամ Սկսեմ նրանից, որ ոչ լատիներեն գիտեմ, ոչ ֆրանսերեն, ոչ գերմանարեն: Վերնագիրը չէի հասկացել, երկրորդ մասում չէի հասկացել գրքերի վերնագրերը: Նկարագրություններ չեմ սիրում, չեմ կարող գրել, կարող եմ գրել կամ ակտիվ խոսք, կամ գործողությունների շարք, սկզբի մասերը մի տասն անգամ կարդացել եմ, Հայկօյի մասի շարունակությունն արդեն տեսնում էի միայն որպես երազ, Ռայադերը կարողացել էր շարունակել, բայց իմ ավարտը ես պետք է ի վերջո իմ ընկալումների միջով դուս բերեի, գրել այնպես, ինչպես չեմ մտածում, ներեցեք, չեմ կարող Վերջին նախադասություննը տան մասին իբր այդ Տան սիմվոլի բացումն էր իմ կողմից, երազում ինչ-որ Տուն էր, որ կանչում էր, իսկ արթմնի դա արդեն իր Տունն էր, որտեղ մարդ կարող է իրեն լավ ու պաշտպանված զգալ: Իմ գրելու գլխավոր նպատակը այն է, որ հեշտ կարդացվի, մի շնչում, որ կարդացողը ստիպված չլինի փորձել ինչ-որ բաներ հասկանա, այլ կարդա գրածը, որպես այդպիսին, բոլորիցդ շնորհակալ եմ, հատուկ շնորհակալություն Kita-ին, փաստորեն ինչ-որ չափով մոտս ստացվում է:
    Հ. Գ. Երբեք չէի կասկածի, որ Հայկօյի ու Ռայադերը գրածները կարող են լավը չլինել, դրա համար էի ինձ մեջ գցել այս նախագծում, գուցե նախատրամադրվածությունն է պատճառը, որ իրոք շատ հավանեցի իրենց մասերը, հուսով եմ շատ դժգոհ չեն մնացել ավարտից, ակումբցիներից և ոչ մեկին ոչ մի գաղտնի հաղորդագրություն չէի ուզում թողնել, Վելվետ ջան, բայց եթե նման ենթատեքստ ես տեսել, գոհ եմ, որ կարդալով ազատ մտածելու, քոնը տեսնելու հնարավորություն եմ թողել, ինձ չեմ պարտադրել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 20.02.2010, 09:29:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (20.02.2010), Sambitbaba (17.01.2014), _Հրաչ_ (20.02.2010), Դեկադա (20.02.2010), Հայկօ (20.02.2010), Մանոն (23.02.2010)

  25. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Առաջին (ու, հավանաբար, վերջին) անգամ կփորձեմ մանրամասն բացատրել գրածիս մեխանիկան:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Խավարը ոլորվեց, իր հետ ոլորելով նրա կամքը, ձևափոխելով ու ձևափոխվելով, ասես լցվելով սրինգի մոնոտոն, ոլորվող սուլոցով, որն աճելով ոռնոցի վերածվեց նրա ականջներում: Անսահման սարսափի ոռնոց, որի մեջ նա զգաց, որ ինքն էլ է ոռնում խավարի հետ միասին, որ իր կամքն ու խավարի կամքը նույնն են, որ ինքն էլ է մասն այն դիվային սրինգի, որը նվագողի անունը երբեք չի կարելի հիշատակել ո՛չ բարձրաձայն, ո՛չ շշուկով, ո՛չ մտքում:
    1. Հղում է դեպի Հ. Ֆ. Լավկրաֆտի «Сомнамбулический поиск Неведомого Кадата» պատմվածքին, որի հերոսը նույնպես, արթմնի երազների միջոցով ճանապարհորդում է տարբեր զարմանալի ու հեռու վայրեր: Երազներից մեկում նա մի հրաշալի քաղաք է գտնում, որտեղ երեք անգամ կարողանում է հասնել, բայց երեք անգամ էլ նրան արթնացնում են: Սյուժեն շարունակելու հետ կապված առաջին հուշումն այստեղ է:
    Այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում լռությունը, այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում նա, մինչև ամեն ինչ նորից չլուծվեց սպիտակի մեջ:
    2. Հղում է իմ անավարտ «Реквием» վեպին:
    Ու ահա՝ լի կյանքով ու արյամբ, նա նորից կանգնած էր դռան առաջ, որն արդեն մեռած ու նեխող էր, երբ ժամանակը դեռ չէր ծնվել: Նորից նույն փտած տախտակները, որոնք, թվում էր, մի շարժումից կարող էին խարխլվել իրենց տեղերից ու փլվել դուռը բացել փորձողի վրա: Դռան վրա մուգ սրճագույն, գրեթե սև բծեր էին, որոնք կարող էին մակարդված արյան հետքեր լինել. ո՞վ կարող էր հաստատ ասել:
    3. Ինչպես երևում է առաջին հղումից, ես հույս ունեի, որ հերոսը երեք անգամ կայցելի տունն ու երեք տեսիլք կունենա, ինչից հետո կամ կգտնի այն, ինչ փնտրում էր, կամ էլ հավերժ կմնա երազի մեջ (իմ տարբերակում, եթե հետաքրքիր է, կարող եմ դնել):
    Ո՞վ կարող էր ասել, քանի օր, տարի, եթե ոչ դար էր նա մոտենում դռանը, բացում այն. ամեն անգամ, ուղիղ նույն ժամին, ժամանակը պտտվում էր, վերադարձնում նրան նույն տեղը, փոխարենը զրկելով վերապրած սարսափի հիշողություններից:
    4. Վատ համատեղ գրող է նա, ով նոր սյուժեի գիծ գրելիս նախորդի գրածին տրամաբանական բացատրություն ու նոր սյուժեի մեջ տեղ չի տալիս:
    Տունը կանչում էր նրան. թվում էր՝ իրականության մեջ խրված այդ վերքը, որի աստիճանաբար լայնացող ճեղքերով ծածկված պատերը բացվում էին՝ ստեղծելով ծաղկող վարդի մի հրեշավոր նմանություն, պետք է իրենից վաներ ամեն կենդանի արարած, մինչև նեխման այդ ծաղիկը բացվի ու արևի ճառագայթներն իսպառ վերացնեն ստվերում թաքնված սարսափի վերջին մնացորդները:
    5. Հղում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր Տարվա Մենություն» վեպին ու Հ. Ֆ. Լավկրաֆտի «Դանվիչյան Սարսափը» պատմվածքին:
    Բայց Տունը կանչում էր նրան, Տունը խոստանում էր բացվել նրա առաջ, ներս թողնել, մերկանալ... Նա զգաց, որ ակամայից նրբորեն շոյում է դռան ճաքճքած մակերևույթը:
    6. Նախապատրաստում եմ իմ հատվածի ավարտին: Ընդհանրապես, ես ընթացքում ժամանակ առ ժամանակ փորձում եմ պահպանել ցանկության ու վախի խառը պատկերը:
    Դռան չարագույժ ճռռոցից նա իր փորում սառնություն զգաց: Սովորաբար դուռը բացելիս լույսը դեպի ներս միջանցք է գցում մտնողի համար. այդ տանն ամեն ինչ հակառակն էր՝ ներսի խավարն էր ստվեր գցում դեպի ներս: Նրա սրտում մի պահ կասկած ծնվեց, բայց տան կանչը լսելով՝ նա քայլեց խավարի մեջ:
    7. Ընդհանրապես, ես հազվադեպ եմ երևակայական պատկերներից օգտվում իմ ստեղծագործությունների մեջ՝ դրանք իմ մոտ վատ են ստացվում: Այս մեկը դուրս եկավ, դրա համար էլ դրեցի:
    Ամեն ինչ իր տեղում էր. կերպասե ծանր վարագույրներով ծածկված վարագույրները, օդում սավառնող հեղձուցիկ փոշին, Գորգոնայի գլուխ հիշեցնող ջահը: Նորից նրա մազերը սարդոստանից սկսեցին կպչել իրար. նա, անհանգիստ շնչելով, իր ինչ-որ թաքնված զգայարանով ըմբռնեց օդում սավառնող հիշողությունների, մանուշակների, ֆորմալդեհիդի, մահվան ու կանացի քրտինքի ծանր բույրը:
    8. Տե՞ս կետ 4: Մենք դեռ նույն սենյակում ենք, չէ՞: Ֆորմալդեհիդի ու մանուշակների բույրը հղում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Մահվան Հակառակ Կողմը» պատմվածքին, կանացի քրտինքի բույրը վերջին տեսարանին նախապատրաստող մանրուքներից է:
    Ոչ, նրան ծանոթ ոչինչ չկար այդ սենյակում, բացի իր սեփական հիշողություններից, որոնք նա երբեք չէր ունեցել:
    9. Հուշում է, որ կրկնությունն ավարտվել է ու սյուժեում ճյուղավորում է սկսել:
    Մտածմունքների մեջ՝ նա մոտեցավ գրադարակին ու սկսեց ձեռքի ափով գրքերի վրայից հերթով քաշել սարդոստայնը. խավարի մեջ նա աստիճանաբար տարբերակեց «De Umbrarum Regis Novum Portis», «Necros Nomos Eicon», «Vigiliae Mortuorum secundum chorum Ecclesiae Maguntinae», «Malleus Maleficarum», գրքերի կազմերը, նույնիսկ սեր Լանսելոտ Քաննինգի «Խելահեղ Թախիծը» կար: Նա ձեռքը մեկնեց գրքի արդեն բավականին գունաթափ ու ճաքճքած կաշուց շապիկին, բայց տան նկուղից ուժեղ, մետաղային զրնգոցը լսելով՝ վախեցած ետ քաշեց ձեռքը:
    10. «De Umbrarum Regis Novum Portis», «Իննը Դռներ Դեպի Ստվերների Թագավորություն», երևակայական գրիմուար Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա Ակումբը» գրքից ու վերջինիս հիման վրա Ռոման Պոլանսկու նկարահանած «Իններորդ Դարպասներ» ֆիլմից, որի միջոցով, ըստ սյուժեի, կարելի է կանչել Սատանային ու հոգին վաճառել նրան:
    «Necros Nomos Eicon», «Մեռյալ Անվան Պատկերը», Լավկրաֆտի շատ պատմվածքներում (օրինակ՝ «Դանվիչյան Սարսափը») հայտնվող երևակայական գրքի՝ «Նեկրոնոմիկոնի» որն օգտագործվում է Հին Աստվածների խավար ծիսակարգերն իրականացնելու համար, անվան ապակոդավորումը:
    «Vigiliae Mortuorum secundum chorum Ecclesiae Maguntinae», «Մեռյալների տիրությունը, ինչպես այն երգել է Մայնցի եկեղեցու երգչախումբը», գիրք Ռոդերիկ Աշերի գրադարանից Էդգար Պոյի «Աշերի Տան Անկումը» պատմվածքից:
    «Malleus Maleficarum», «Վհուկների Մուրճը», միջնադարյան քրիստոնեական տեքստ (դոմինի կանեսի միաբանության տեքստերից, եթե ավելի ճշգրիտ լինենք), որում պատմվում է, թե ինչպես է պետք հայտնաբերել, քննել, տանջել և սպանել վհուկներին:
    Սեր Լանսելոտ Քաննինգի «Խելահեղ Թախիծը» նույնպես Էդգար Պոյի «Աշերի Տան Անկումից» է: Այն տափակ ու ճոռոմ ասպետական վեպ է, որ պատմվածքի հերոսը կարդում է Ռոդերիկի համար հանգուցալուծմանը մոտ: Երբ գրքում պատին գամված վահանն ընկնում է գետնին, հերոսն ու Ռոդերիկը մետաղական զրնգոց են լսում նկուղից (իրականում Ռոդերիկի կենդանի թաղված քույրն է փշրում իր դամբարանի դուռը): Իմ մոտ այս պահում ես մի փոքր կատակել եմ. ձեռքդ քեզ քաշիր, հերոս, դու ուրիշ պատմվածքում ես:
    Ձայնը չշարունակվեց, բայց նա համոզված էր, որ իսկապես այն լսել է: Վախի ալիքը գլորվեց նրա սրտով, ստամոքսը նորից կծկվեց ներսում սառնության զգացողությունից. ասես ինչ-որ ցուրտ ու լպրծուն բան էր գալարվում նրա ստոծանու տակ: Ծոծրակի մազերը, ասես ստատիկ լիցքից, սկսեցին բիզ-բիզ կանգնել, ու նա զգաց, որ ինչ-որ մեկը դիտում է իրեն: Մի կերպ ինքն իրեն ստիպելով, որ շրջվի, նա հայտնաբերեց, որ ետևում ոչ ոք չկա: Միևնույն է, նա արդեն գիտեր, որ միայնակ չի այդ Տանը: Ինչ-որ մեկի սարսափ ու ցանկություն ներշնչող ներկայությունը սարդոստայնի հետ միասին պարուրել էր նրա հագուստը, փոշու հետ թափանցել նրա մեջ:
    - Ո՞վ կա այստեղ,- հարցրեց նա դողացող ձայնով:
    Ոչ ոք չպատասխանեց:
    Մի պահ նա նա անորոշ շարժում ընկալեց փոշոտ փալասով ծածկված կիսանդրու ետևից: Հաղթահարելով վախը, նա դողալով սկսեց մոտենալ արձանին: Գորգը կենդանի արարածի նման փափուկ էր նրա ոտքերի տակ, թվում էր՝ եթե ուժեղ սեղմի, գորգ-մորթու տակ կողեր ու ողնաշար կշոշափի: Ծանր շնչելով, մի ձեռքն առաջ մեկնած, իսկ մյուսն, ասես սրտի խելահեղ զարկը զսպելու համար, սեղմած կրծքին, նա մոտենում էր արձանին:
    11. Զուտ ստեղծագործական հատված է:
    Ամեն քայլի հետ սիրտն ավելի կատաղի էր բաբախում, ականջներում արյան ահագնացող սուլոցի մեջ, թվում էր, շշուկ է լսվում.
    «Ալհազրե՜դ...»
    Եվս մի քայլ: Քիչ է մնացել:
    «Ալհազրե՜դ...»
    12. Ալ Հազրեդը Հ. Ֆ. Լավկրաֆտի բազմաթիվ պատմվածքներում հիշատակվող խելագար արաբ է, ով գրի է առել «Նեկրոնոմիկոնը»: Այս հատվածը նաև հղում է երրորդ Ֆոլլաութի Դանվիչի շենքի ավերակներին՝ բավականին վախենալի տեղ, որտեղ հերոսի ականջին երբեմն հնչում է «Ալհազրե՜դ» շշուկը:
    Դողդոջուն ձեռքերը կպան փալասին ու այն կտրուկ քաշեցին կիսանդրու վրայից: Արձանի ետևից կտորուկ շարժումով մի սև բան վեր նետվեց ու կռռաց.
    - Երբե՛ք:
    Նա դողալով նստեց գետնին:
    «Ընդամենը թռչուն էր: Իզուր եմ վախեցել: Հանգիստ: Ժամանակն է գնալ այս անիծված տեղից»,- մտածեց նա:
    - Երբե՛ք,- կռռաց ագռավն ու դուրս թռավ, ընթացքում բախվելով դռանը: Դուռը, մի փոքր ավելի կախվելով ծխնիների վրա, ճռռոցով շարժվեց ու սկսեց փակվել՝ սեփական ծանրության տակ արագացնելով շարժումը:
    13. Հղում է Էդգար Պոյի «Ագռավը» բանաստեղծությանը:
    Նա տեղից վեր թռավ, բայց արդեն գիտեր, որ չի հասցնի: Դուռն աղմուկով փակվեց ու հարվածից ավելի ձևախախտվեց: Երբ նա հասավ դրան, հասկացավ, որ չի կարողանա բացել այն: Ծխնիները կոտրվել էին, տախտակները՝ խրվել գետնի մեջ: Հուսահատության ու սարսափի մեջ՝ նա ամբողջ մարմնով ընկավ դռան վրա, բայց դուռն անսպասելիորեն ամուր դուրս եկավ: Նա ամբողջ ուժերը կենտրոնացրեց, որ չլացի ու նորից հրեց, այս անգամ՝ առանց որևէ հույսի:
    14. Լրիվ ստեղծագործական հատված, որը լրացուցիչ մեկնաբանության կարիք չի զգում:
    Հանկարծ նա վեր թռավ՝ իր ուսի վրա սև, նրբագեղ ձեռքի հպում զգալով: Սիրտը նորից սկսեց կատաղի բաբախել, ականջների սուլոցը նորից սկսեց շշնջալ անուններ, որ նա երբեք մինչ այդ չէր լսել.
    «Ալհազրե՜դ...»
    «Աշվիթհա՜մա...»
    «Շաբ-Նիգգուրա՜թ...»
    Հարյուրավոր անուններ էին հնչում նրա գլխում, քանի դեռ նա շրջվում էր, բայց ոչ բոլորն էին ընկալելի մարդկային մտքի համար:
    15. Թե ում ձեռքն է՝ կտեսնեք ավելի ուշ: Ալ Հազրեդի մասին արդեն պատմել եմ, Աշվիթհաման իմ անունն է սանսկրիտով, Շաբ-Նիգգուրաթը Հ. Ֆ. Լավկրաֆտի պատմվածքների «անտառներում բնակվող սև այծն» է:
    - Տե՛ս, ես բողբոջել եմ քո համար, Ռոդերիկ,- ասաց նրան աննկատ մոտեցած սև, փայլատ մաշկով նրբագեղ կինը, որը փաթաթված էր հուղարկավորական սպիտակ սավանի մեջ,- արի՛ իմ մեջ, հավաքի՛ր իմ այգու բերքը:
    16. Հղում է իմ անավարտ «Реквием» վեպին ու Աստվածաշնչի «Երգ Երգոցին»:
    Կինը լայն տարածեց ձեռքեր. սավանը ցած սահեց վրայից: Կնոջ մարմինն ու գլուխը, չնայած իրենց կատարելությանիը, լրիվ զուրկ էին մազերից ու ամբողջությամբ՝ հյութեղ սև շրթունքներից մինչև զգայուն փոքրիկ կրծքերը, ծածկված էր փայլուն սև դաջվածքներով, որոնք անհասկանալի ու միաժամանակ ծանոթ լեզվի տառեր էի, որոնք, ի պատասխան կնոջ խոսքերի,ասես ժամանակից էլ հին խոսքերի սիրային միաձուլման էքստազի մեջ, իսկապես սկսեցին բողբոջել, գալարվել, աճել, միահյուսվել ու թափանցել իրար մեջ՝ սկսած ձեռքերի մատներից: Երբ երբ նրանց շարժումը կլանեց կնոջ ամբողջ մարմինն ու հասավ կրծքերին, գրգռված սև պտուկների վրա խոսքերը բացվեցին սև ծաղիկների տեսքով, որոնք պարունակում էին նրանց ամբողջ իմաստը: Կինը մռռաց կատվի նման ու բարձրացրեց գլուխն, ի ցույց դնելով ասես քանդակած զգայուն վիզը, որի վրա մարդկային գանգերի վզնոց էր կախված՝ կարծես համբույր պահանջելով:
    17. Ձևափոխում Էդգար Պոյի «Աշերի Տան Անկումը» պատմվածքի ավարտի տեսարանից, կնոջ նկարագրության մեջ տարրեր եմ օգտագործել հնդկական մահվան աստվածուհու՝ Կալիի, նկարագրություններից, որոշ բաներ էլ ինձնից եմ ավելացրել:
    Նա չգիտեր, որ զգացողությունն է իր մեջ ավելի ուժեղ. վա՞խը, թե՞ ցանկությունը: Սակայն ամբողջ տեսիլքը միայն մի քանի վայրկյան տևեց. երբ նա ակամա թարթեց աչքերը, թե՛ կինը, թե՛ սավանն անհետացել էին: Նա ուժասպառ նստեց գետնին՝ մեջքով հենվելով դռանը, փորձելով ուշքի գալ, չխելագարվել, չմոռանալ, թե ով է ինքը: Կինը գնացել էր՝ իր հետ տանելով ցանկությունը. նրան էր թողել միայն վախն ու ափսոսանքը, միայն ափսոսանքը, վախն ու մենակության հուսահատությունը:
    Նա շոշափելով գրպանից հանեց ծխախոտի տուփն ու կրակայրիչը:
    18. Հնարավորություն եմ տվել շարունակողին անկախ նրանից, կուզի օգտվել իմ հղումների միջոցով տրված սյուժեի հուշումներից, թե ոչ, սրտի ուզածով շարունակել պատմվածքը: Բացի դրանից, երկրորդ տեսիլքի հայտնվելը պատմվածքը համասեռ դարձրեց ու հնարավորություն տվեց երրորդ հեղինակին առաջին երկուսի հետ հավասար իրավունքներով շարունակել պատմվածքը:

    Թե որտեղ եմ «ամեն ինչ խառնել», չգիտեմ
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 20.02.2010, 09:59:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.02.2010), Sambitbaba (17.01.2014), Հայկօ (20.02.2010), Մանոն (23.02.2010), Շինարար (20.02.2010), Ռուֆուս (21.02.2010), Ֆոտոն (21.02.2010)

  27. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Հա, էս վերջին սմայլերն էլ Հայկօն, ես ու Շինարարն ենք)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.01.2014), Հայկօ (23.09.2010), Ռուֆուս (21.02.2010), Սերխիո (20.02.2010)

  29. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօյի մասի շարունակությունն արդեն տեսնում էի միայն որպես երազ
    Վայ վադ եմ էս մասը կարդացի «Հայկօի մասին շնորհակալություններն արդեն երազում էին տեսնում»
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. StrangeLittleGirl-ի, ivy-ի և Շինարարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.08.2017, 21:42
  2. Արձակ. Ancanot-ի, Հայկօի և Smokie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2013, 21:18
  3. Արձակ. Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.07.2010, 18:18
  4. Արձակ. Շինարարի, My World My Space-ի և ուզուզի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 12.03.2010, 10:31
  5. Արձակ. Rhayader-ի, Շինարարի և Chuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.03.2010, 15:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •