User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Վերադարձա : Բոլորիդ անկեղծ շնորհակալություն՝ հետաքրքիր ու լավ քննարկում ծավալելու համար: Փորձեմ հընթցս խրվել խոսակցության մեջ:

    Նախ՝ ընդհանուր տպավորություններս գրեմ համահեղինակներիս գրածների մասին: Rhayader-ի գրած հատվածի մասին արդեն ասել եմ, ասում եմ ու էլի կասեմ. ինձնից հազար անգամ լավ է գրել (հա, ես համ էլ անհամեստ եմ ): Սպասումներս ոչ միայն արդարացան, այլև գերազանցվեցին. իզուր չէ, որ «Գրանցամատյանում» նշել էի Լավկրաֆտի անունը, գիտեի՝ խայծը ով կուլ կտա (բայց հետո նամակ էլ եմ գրել ): Շնորհակալություն՝ հրաշալի ստեղծագործության համար ու նաև՝ ճիշտ որսալու համար առաջին մասի ոգին: Շատ պատկերներ ուղղակի փայլուն էին («ախր ո՞նց իմ մտքով չանցավ գրել» շարքից): Զգացվում էր, որ գրելիս նույն կերպ ենք մտածել. ես, օրինակ, հստակ պատկերացրել, տեսել ու զգացել եմ այն ամենը, ինչը նկարագրել եմ (հա, ոչ թե հորինել եմ, այլ վերապատմել կամ նկարագրել եմ մեկ այլ՝ ավելի շատ մանրամասներով հագեցած, ավելի իրական ու ռեալ երևույթը, դեպքը, delire-ը, ինչպես ցանկանաք): Նույնը կարող եմ ասել Rhayader-ի գրածի համար. համենայն դեպս՝ առաջին մասը կարդալիս ու երկրորդ մասը կարդալիս հավասարապես կենդանի ու վառ եմ տեսել գրվածը՝ անկախ այն բանից, որ առաջին մասը ես մանրամասն պատկերացրել, կշռադատել ու հետո եմ գրել, իսկ երկրորդ մասը կարդալուն պես real-time տեսնում ու զգում էի: Ես ու Rhayader-ը, կարելի է ասել, ալիքի նույն երկարության վրա էինք «նաստրոյկա» եղել : Դե, բնականաբար, այստեղ իր դերն է ունեցել մի քանի հեղինակներով ընդհանուր տարվածությունը. Rhayader-ը արդեն նշեց Հովարդ Լավկրաֆտին ու Էդգար Ալան Պոյին, ես իմ մասի համար կավելացնեի նաև, օրինակ, Վերկորի անունը (մասնավորապես՝ Ռոդերիկի հայելային արտացոլանքի նկարագրությունը լրիվ նրա պատմվածքներից մեկից է ներշնչված): Հենց սկզբից իմ առջև խնդիր էի դրել հոգեբանական սարսափ գրելը, իսկ սարսափի ժանրում ոչ ոք երբեք չի գերազանցել Լավկրաֆտին ու Պոյին: Նույն «Աշըրի տան անկումը», ասենք, ինձ համար լավագույն ստեղծագործություններից է՝ ընդհանրապես: «Լիգեան», «Սև կատուն» (մի քիչ՝ մեղքի զգացումի գաղափարի պահով), «Օվալաձև դիմանկարը» (այդ պատմվածքում նկարչի կնոջ հոգին ու կյանքը լքում են կնոջ մարմինն ու մտնում անթերի, կատարյալ դիմանկարի մեջ, իսկ կինը մահանում է. իմ դեպքում Ռոդերիկի կյանքն ու հոգին են թափանցում (բառացիորեն) Տան մեջ ու դառնում Տան մի մասը (գուցե հենց իր՝ Ռոդերիկի չգիտակցված ցանկությանը համաձայն), իսկ ինքը՝ Ռոդերիկը, հայելու մեջ տեսնում է այն, ինչ մնացել էր իրենից այն բանից հետո, երբ Տունը վերցրեց այն, ինչ ի սկզբանե պատկանում էր հենց Տանը... Կամ տեսնում է այն, ինչ իրականում ինքն է, երբ կյանքն ու կյանքի անբաժան ուղեկից արյունը չեն թունավորում իր մարմինը... Իսկ գուցե և ոչ : Գրելիս «Օվալաձև դիմանկարի» հետ անալոգիայի մասին չէի մտածում): Առաջին մասի վերջում նաև շատ աղոտ մի գաղափար եմ տվել, որ չշարունակվեց. ահա՝ «Այլայլված՝ գլուխը բարձրացրեց վերև ու աչքերը գամեց կերպարանքի՝ ասես միայն սև, պղտոր բիբերից կազմված աչքերին, կարծես դարերի խորքից՝ տեսավ Տան դեմքը ու իր վրա զգաց իր սեփական հայացքի ապակյա ծանրությունը»: Ռոդերիկն ինքը կարող էր լինել Տունը, կամ ինքն էր կառուցել այն՝ իր ներսում կամ որպես իրականության կտավի վրա պատռված արյունահոսող վերք (երկրորդ մասի այս պատկերը շատ հավանեցի), էական չէ: Ամեն դեպքում՝ մի բան պարզ էր. Տունը կար (ու երևի մինչև հիմա էլ կա ինչ-որ մի տեղ): Տունը իրական էր, եթե անգամ միայն Ռոդերիկի համար էր այդպես: Նաև չմոռանանք սարսափ-պատմվածքի դասական կառուցվածքը. ես առաջին մասում ձգտել եմ ընդամենը տալ ընդհանուր գործի setting-ը, այսինքն՝ ստեղծել այն ֆոնը, որի վրա հետագայում պիտի իրադարձություններ զարգանային: Այդպիսով՝ առաջին մասում գործողություններ առանձնապես պիտի չլինեին. դրա դերը ընթերցողին համապատասխան վիճակի հասցնելն էր, նախապատրաստելը հաջորդ իրադարձությունները հենց Տան կոնտեքստում ընկալելուն: Իմ գրածում Լավկրաֆտ գրեթե չկար, իսկ Rhayader-ի հատվածում, իմ գնահատմամբ, այն բավականին շատ էր: Դե, ես ուրիշ բան չէի էլ սպասում մի մարդուց, ում ամեն երկրորդ բառը Կտուլհու Ֆխտագնն է : Ինչևէ, իմ մասում շեշտը հիմնականում դրել եմ զուտ նկարագրության վրա, այդտեղից էր՝ ածականների ու մակդիրների առատությունը: Կրկնություններից ամեն կերպ ձգտել եմ խուսափել: Սակայն գրեթե չեմ նկարագրել «Նա»-ին՝ արտաքին տեսքը, անունը, ով էր, ինչու էր այդտեղ և այլն՝ պատմվածքը շարունակողին ստեղծագործելու ազատություն տալու համար: Ավարտել եմ հենց այնտեղ, երբ արդեն ինչ-ինչ գործողություններ են սկսում ծավալվել (որոնց ինչ մեկնաբանություն ու շարունակություն ասես՝ կարելի է տալ): Նպատակս այն էր, որ թեկուզ ընդհանուր ֆաբուլայի ընտրությունը ես թողնում էի հաջորդներին, վերոհիշյալ setting-ը արդեն պիտի պայմանավորեր ընդհանուր ոճն ու ուղղվածությունը, իսկ ինձ դրանից ավել բան պետք չէր. ես պատմվածքի ավարտի մասին գրեթե չեմ մտածել): Ամեն դեպքում՝ եթե ես ավելի շատ կարծել եմ, որ Տունը Ռոդերիկի (ալտեր) էգոն է, Rhayader-ն այն դարձրել է ավելի շատ լիբիդո, քան էգո: Հետաքրքիր հնարք է: Դուրըս շատ եկավ գրքերի պահը. միշտ սիրել եմ, երբ գրքում գիրք է լինում, դա քեզ ստիպում է կասկածել, որ գուցե դու էլ ես հիմա ինչ-որ գրքի հերոս, երբ կարդում ես ձեռքիդ գիրքը: Վերնագրերը լրիվ համապատասխանում էին մթնոլորտին, չնայած՝ կգերադասեի, որ լիովին մտացածին լինեին (Նեկրոնոմիկոնը չնսեմացնելով հանդերձ ): Սև Կնոջ մասին կարդալիս մի պահ Silent Hill-ը հիշեցի:

    Շինարար ջան : Շնորհակալություն՝ ժամանակ տրամադրելու, աշխատելու ու հնարավորինս լավ ավարտելու համար այս պատմվածքը: Անշուշտ՝ բարդ էր, ես դա լրիվ գիտակցել եմ սկիզբը գրելիս: Բարդ էր ոչ թե միտքը, այլ այնպիսի շարունակություն գտնելը, որը կգոհացներ ինձ նման բծախնդիր կլիենտին : Մանրամասն չանդրադառնամ քո հատվածին, թույլ տուր միայն մի բան նշել. սա այն չէր, ինչ ես կուզենայի կարդալ: Քո հատվածը, որպես գրական գործ, ամուր ու ամբողջական էր, սակայն (կարծում եմ՝ ինքդ էլ ես համաձայն) ընդհանուր գաղափարից դուրս էր մնում: Ազնիվ պիոներական խոսք. ահավոր մեծ էր ցանկությունս՝ քեզ նամակ գրելու ու խնդրելու, որ երազով չավարտես պատմվածքը (տառապանքս փորձ ունի (c) Իսահակյան), բայց հետո մտածեցի, որ քիթս ուրիշի ստեղծագործության մեջ խոթելը կոռեկտ չի լինի: Պատմվածքը ավարտվեց երազով : Ընդ որում՝ նախորդ դեպքում քնած մարդը հետ էր տվել անկողնու մեջ, իսկ այստեղ՝ քրտնել ու երազախաբ էր եղել : Դե ինչ, ինձ համար արդեն բավական է այն, որ կարողանում եմ իրարից տարբեր երկու մարդկանց առանձին-առանձին, տարբեր ժամանակներում հորդորել նույն դաժան խաղը խաղալու իրենց հերոսի հետ. ուրեմն ես մնում եմ ես : Ոճային տարբերություն, անշուշտ, կա. ես գերադասում եմ ցնորական-առանց դիալոգների-նկարագրական ոճը, դու՝ խոհական-իրապաշտականը: Գուցե հենց դա խանգարեց, որ լիովին ընկալես առաջին երկու մասերի բնույթն ու «մտնես» պատմվածքի մեջ: Հոգեբանական սարսափ ժանրի սուբմշակույթը բավականին լավ բան է, բայց և շատ քիչ է հայտնի. անկեղծորեն խորհուրդ եմ տալիս ծանոթանալ, չես փոշմանի :

    Եվս մեկ անգամ շնորհակալ եմ:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (21.02.2010), Sambitbaba (17.01.2014), Դեկադա (21.02.2010), Շինարար (20.02.2010), Ուլուանա (20.02.2010), Ռուֆուս (21.02.2010), Ֆոտոն (21.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. StrangeLittleGirl-ի, ivy-ի և Շինարարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.08.2017, 21:42
  2. Արձակ. Ancanot-ի, Հայկօի և Smokie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2013, 21:18
  3. Արձակ. Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.07.2010, 18:18
  4. Արձակ. Շինարարի, My World My Space-ի և ուզուզի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 12.03.2010, 10:31
  5. Արձակ. Rhayader-ի, Շինարարի և Chuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.03.2010, 15:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •