User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

  1. #31
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Պահ, դե ասա վաղուց վախից մեռել էինք, էլի: Կարող ա՞ սահմանափակ չենք: Ենթադրենք, մտքով թռանք-հասանք Պլուտոն, կամ էլ մի ինչ-որ սև խոռոչ, մեկա դրանից դենը չգիտենք: Դե լավ, էս կապ չուներ թեմայի դետ
    Չէ, տենց չի: «The Groundhog Day»-ը տեսե՞լ ես: Այ մոտավորապես տենց ա : Բայց ավելի վախենալու :
    DIXI
    carpe noctem

  2. #32
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Էս պատմությունը ինչ-որ տեղ ինձ էլ հիշեցրեց Հայկօյի, իմ ու Մորֆեուսի պատմվածքը, առաջին երկու մասերը աննկարագրելիորեն լավն էին, իսկ վերջը հիասթափեցնում է... Երազով ավարտը ամենաշաբլոն ու անհետաքրքիր ավարտն է, կարելի էր ավելի խելացի բան մտածել:

    Հայկօյի հատվածը արտակարգ էր, նկարագրությունները ավելի քան ռեալիստական էին, միստիկան առկա էր ամեն մի նախադասության մեջ: Ապրես, Հայկ ջան, ընտիր գործ ես արել

    Ռայադերի հատվածը ստիպված եղա մի անգամ էլ վերընթերցել, քանի որ առաջին ընթերցումից հետո որոշ բաներ այնքան էլ պարզ չէին ինձ համար: Բայց ՍոՖի բացատրությունների օգնությամբ ավելի լավ ընկալեցի իր ասելիքը: Չնայած ՍօՖի ու Հայկօյի ոճային տարբերություններին, այս երկու հատվածները իրար շատ լավ էին լրացնում, ապրես ՍօՖ ջան, դու էլ ես ընտիր գործ արել:

    Ինչ վերաբերվում է Շինարարին, այ էստեղ հիասթափվեցի, պատմության ամբողջ միստիկան ոչնչացվեց անողոքաբար, ափսոս էլ էր
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.02.2010), Հայկօ (21.02.2010), Շինարար (21.02.2010)

  4. #33
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է Շինարարին, այ էստեղ հիասթափվեցի, պատմության ամբողջ միստիկան ոչնչացվեց անողոքաբար, ափսոս էլ էր
    Հա դե ոչինչ, ճակատագրական ոչինչ չի եղել, իրենցից յուրաքանչյուրն էլ, դու էլ կարող եք քո ուզած ձևով ավարտել, այդքան մի տխրիր

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (21.02.2010)

  6. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Délire

    Պատմվածքի վերջին՝ Շինարարի հատվածը կարդալիս հիշեցի ոջիլի հայտնի անեկդոտը:
    Լավ չեմ հիշում, որ պատմեմ, էսպես, մակերեսային ասեմ: Ուսանողը քննության պատրաստվելիս մենակ ոջիլի թեման է սովորում, գնում է, տոմս է քաշում, ընկնում է կով, սկսում է պատմել. «կովը կաթնատու կենդանի է, ունի մորթի, մորթու վրա լինում է ոջիլ, իսկ ոջիլը...»: Դասախոսն ասում ա. «Նոր տոմս քաշի»: Քաշում ա, առյուծ: Սկսում է պատմել. «Առյուծը գիշատիչ կենդանի է, իսկ նրա մազերի մեջ լինում է ոջիլ, իսկ ոջիլը...»: Դասախոսը ձանձրացած ասում է. «Տղա ջա՛ն, ձկների մասին պատմիր»: Ուսանողը սկսում է. «Ձուկ ջրային կենդանի է, բայց այ եթե ցամաքում ապրեր, մորթի կունենար, իսկ մորթու վրա կլիներ ոջիլ: Իսկ այ ոջիլը...»:

    Ասածս ինչ է:
    Թեև վերջում պատմվածքի ընթացքը լրիվ շեղվեց ու սկզբի ամբողջ պատմությունը «հեչ եղավ», բայց այնուամենայնիվ այդ հատվածը գրված էր վարպետորեն:
    Ընդհանուր բոլոր հատվածներն էլ հետաքրքիր էին:
    Բայց պիտի խոստովանեմ, որ առաջին երկու հատվածները հինգական անգամից եմ կարդացել: Որտև ոչ մի կերպ այնքան չէին գրավում, որ հետաքրքրված մինչև վերջ կարդայի, կարդում է, արդեն վերջացնելու վրա, մեկ էլ զգում էի, որ չնայած կարդում եմ, բայց մտքերով արդեն լրիվ ուրիշ տեղ եմ: Դա նշանակում է, որ ստեղծագործության այդ հատվածներն ինձ էնքան չէին գրավում, որ իմ մտքերը չշեղվեին: Վերջին հատվածում ոչ մի վայրկյան չեմ շեղվել: Բայց չշեղվելուս պատճառն այն էր, որ անհամբեր սպասում էի, թե ե՞րբ է հետդարձ լինելու դեպի սկզբի ասելիքը: Ես ընթերցելու ողջ ընթացքում չէի հավատում, որ լրիվ շեղվելու է թեման, կարծում էի, որ հեսա, ու որ է շրջադարձ է լինելու: Կարծում եմ, որ եթե այդ սպասելիքս չլիներ, եթե հասկացած լինեի, որ այդպես էլ վերջանալու է, էստեղ էլ կշեղվեի: Ինձ մինչև վերջ պատմվածքը չբավարարեց:

    Հետաքրքիր էին, շատ, գրելու ոճերը, բոլոր երեք հեղինակների: Առաջին երկուսի գրվածքներում դուրս չեկավ ըստ իս ավելորդ ծանրաբեռնվածությունը. նկարագրություններով ու «դժվարահունչ», ոչ արդիական շփման բառերով: Վերջին հատվածն այդ իմաստով շատ ավելի սահուն ու «մարդամոտ» էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.02.2010), Ariadna (24.02.2010), Rhayader (22.02.2010), Sambitbaba (17.01.2014), Հայկօ (21.02.2010), Մանոն (23.02.2010), Շինարար (21.02.2010), Ուլուանա (21.02.2010), Ֆոտոն (21.02.2010)

  8. #35
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Հայկօյի նկարագրությունները շատ շոշափելի են.դա գովելի փաստ է,բայց ոճը , ես էլ եմ գտնում,որ մեղմ ասած, ծանր է: Գուցե պատճառն այն է, որ թեև տեքստը շատ գեղեցիկ հայերենով է, բայց պատմվածքի համար չափից դուրս գրական է, դա տեքստին մի տեսակ սառն անմատչելիություն է հաղորդում ու չի գրավում : Կարելի էր երբեմն ավելի գործածվող, և դրանով իսկ ավելի կենդանի բառեր օգտագործել, ոչինչ, որ տեղ- տեղ էլ մաշված լինեին՝ էդքան ազնվական բառերի մեջ :Ոճը բավականին կբեռնաթափվեր:Ռայադերի հատվածն արժանի շարունակություն էր ստացվելև ոճի , և իմաստի տեսակետից (չեմ հաշվում,որ տեքսը մի թեթև խմբագրման կարիք ունի): Ռայադերի ներկայացրած «մեխանիզմից» միայն մի քանիսը կարելի էր որպես ծանոթագրություն կցել տեքստին (էնտեղ կան բաներ, որ, իմ կարծիքով, էական ինֆորմացիա չեն տալիս ընթերցողին տեքստը ընկալելու գործում, դրանք ավելի շատ ինֆորմացիա են տալիս հեղինակի մասին):
    Շինարարի ոճն ինձ , ընդհանրապես,շատ է դուր գալիս,ուղղակի սա իր պատմվածքը չէր:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 21.02.2010, 23:42:

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.02.2010), Chuk (22.02.2010), Rhayader (22.02.2010), Հայկօ (21.02.2010), Մանոն (23.02.2010), Շինարար (21.02.2010), Ուլուանա (22.02.2010), Ֆոտոն (22.02.2010)

  10. #36
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    թեև տեքստը շատ գեղեցիկ հայերենով է, բայց պատմվածքի համար չափից դուրս գրական է, դա տեքստին մի տեսակ սառն անմատչելիություն է հաղորդում ու չի գրավում : Կարելի էր երբեմն ավելի գործածվող, և դրանով իսկ ավելի կենդանի բառեր օգտագործել, ոչինչ, որ տեղ- տեղ էլ մաշված լինեին՝ էդքան ազնվական բառերի մեջ
    Ինձ թվում է՝ դա արվել է գիտակցաբար, որպես հղում ոճի տասնիններորդ դարի վերջի ու քսաներորդ դարի սկզբի ներկայացուցիչներին:
    Հայկօի հետ համաձայն չեմ, թե իր գրածի մեջ Լավկրաֆտ չկար. լեզուն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (24.02.2010)

  12. #37
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Չեմ ուզում համեմատություններ անել, ճիշտն ասած: Ուլուանան էնա լավ գրել ա: Բայց սովորաբար մի բան կարդալիս ակամա մտածում եմ, թե ի՞նչ լուծումներ կարելի էր տալ, դեպքերն ինչպե՞ս կարելի էր զարգացնել: Rhayader-ի մասում, երբ հերոսը ձայներ լսեց, մտածում էի հիմա դուռը կբացվեր, ներս կմտնեին աղաղակող երեխաներ, որոնք առանց տեսնելու այդ թափանցիկ մարդուն կանցնեն իր միջով ու դուրս կգան մյուս դռնով: ՈՒ մարդը կհասկանար, որ ինքը մահացած և անդրաշխարհից մեր իրականությունում հայտնված մեկն է: Բայց փաստորեն Շինարարին մնում էր միայն «արթնացնել » այդ մարդուն, բայց ինձ թվում էր հերոսը հոգեբուժարանի մի պալատում էր արթնանալու, որին հենց իր երազներն են ցնորման հասցրել: Այդպիսով հենց կապ կհաստատվեր պատմվածքի սկզբի հետ:
    Բայց բերեք ասենք, որ եթե ամեն ինչ հենց այնպես չգրվեր ոնց որ գրված է, մենք էլ այսքան քննարկելու բան չէինք ունենա: Ամեն դեպքում երեք հեղինակներին էլ շնորհակալ եմ
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 23.02.2010, 23:49:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.02.2010), Ariadna (24.02.2010), Dayana (24.02.2010), Շինարար (24.02.2010), Ֆոտոն (24.02.2010)

  14. #38
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար, չնայած առաջին հայացքից տեսակետները միանշանակ չէին, սակայն հետաքրքիր էր, որ իմ գրածը բոլորը, անկախ հավանել-չհավանելուց, տեսնում են հենց այնպես, ինչպես ես կցանկանայի, որ այն ընկալվի, ուրեմն ճիշտ ուղու վրա եմ…
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    3. Ինչպես երևում է առաջին հղումից, ես հույս ունեի, որ հերոսը երեք անգամ կայցելի տունն ու երեք տեսիլք կունենա, ինչից հետո կամ կգտնի այն, ինչ փնտրում էր, կամ էլ հավերժ կմնա երազի մեջ (իմ տարբերակում, եթե հետաքրքիր է, կարող եմ դնել):
    Սպասեցնում ես
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 24.02.2010, 02:56:

  15. #39
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Délire

    Memento mori (այս պահի դրությամբ այն ավելի ակտուալ է քան մոմենտո մորեն) մի փոքր ժամանակ տվեք, խնդրում եմ: Ադմինությանս կարիքը կա TP-ում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #40
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պատմվածքի համաչ.շատ հավանեցի:Առեղծվածային և կլանող որևէ բան կար,շատ գեղեցիկ և գրագետ էին արված նկարագրությունները,հատկապես 1մասում,շատ կլանված էի կարդում և հավատում էի իմ կարդացածին:Վերջը շատ ճիշտ էր մտածաված,այն յուրահատուկ համ և հոտ էր ապահովում պատմվածքին:Ապրեք

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (24.02.2010), Շինարար (24.02.2010)

  18. #41
    Ձյունաճերմակ բու Minerva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Շատ հետաքրքրի պատմվածք էր: Շնորհակալություն: Հայկօյի մասում մի-երկու տեղ Մարկեսին հիշեցրեց, չգիտեմ ինչի: Իսկ ընդհանուր պատմվածքը պոական ոճով էր` չհաշված վերջին մասը: Դժվար էր առաջին երկուսից հետո ինչ-որ բան հնարել, բայց որ երազով չվերջանար, ավելի լավ կլիներ:
    Ճիշտ ա, համաձայն եմ, որ նկարագրությունները մի քիչ ծանրացնում էին, բայց լեզուն լրիվ համապատասխան էր, դժվար թե էս ոճի պատմվածքը ավելի խոսակցական լեզվով գրելը ճիշտ լիներ: Վերջին հատվածում, երբ ոճը փոխվեց, ավելի կենդանի լեզու ա օգտագործված: Շատ դուր եկավ Տան գաղափարը, իսկ գիշերասաթե (եթե չեմ սխալվում) բառը սիրեցի
    What is mind? No matter. What is matter? Never mind!

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (24.02.2010), Հայկօ (24.02.2010), Շինարար (24.02.2010)

  20. #42
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Minerva-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքրի պատմվածք էր: Շնորհակալություն: Հայկօյի մասում մի-երկու տեղ Մարկեսին հիշեցրեց, չգիտեմ ինչի: Իսկ ընդհանուր պատմվածքը պոական ոճով էր` չհաշված վերջին մասը: Դժվար էր առաջին երկուսից հետո ինչ-որ բան հնարել, բայց որ երազով չվերջանար, ավելի լավ կլիներ:
    Ճիշտ ա, համաձայն եմ, որ նկարագրությունները մի քիչ ծանրացնում էին, բայց լեզուն լրիվ համապատասխան էր, դժվար թե էս ոճի պատմվածքը ավելի խոսակցական լեզվով գրելը ճիշտ լիներ: Վերջին հատվածում, երբ ոճը փոխվեց, ավելի կենդանի լեզու ա օգտագործված: Շատ դուր եկավ Տան գաղափարը, իսկ գիշերասաթե (եթե չեմ սխալվում) բառը սիրեցի
    Համամիտ եմ ,որ նման Գարսիա մարկեսին,եթե ճիշտն ասեմ առանձնապես որևէ ծանրություն չեմ տեսնեւմ,Մարկեսին էլ շատերը ծանր են համարում,իսկ նա դարի լավագույն գրողն է: ինչ վերաբերվում է վերջին,ապա կարծում եմ որ սկիզբը լիովին ծածկում է թերությունները,կարելի ուշադրություն էլ չդարձնել:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (24.02.2010)

  22. #43
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ ,որ նման Գարսիա մարկեսին,եթե ճիշտն ասեմ առանձնապես որևէ ծանրություն չեմ տեսնեւմ,Մարկեսին էլ շատերը ծանր են համարում,իսկ նա դարի լավագույն գրողն է: ինչ վերաբերվում է վերջին,ապա կարծում եմ որ սկիզբը լիովին ծածկում է թերությունները,կարելի ուշադրություն էլ չդարձնել:
    Ես վերջին մասի մասին խոսացության կոնտեքստում «թերություն» բառը չէի օգտագործի : Այս եզրահանգմանը եկել եմ Բարեկամի «level 2» վերլուծությունը կարդալուց հետո: Ազատ ժամանակ ունենամ՝ ավելի կմանրամասնեմ:
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (24.02.2010)

  24. #44
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերջին մասի մասին խոսացության կոնտեքստում «թերություն» բառը չէի օգտագործի : Այս եզրահանգմանը եկել եմ Բարեկամի «level 2» վերլուծությունը կարդալուց հետո: Ազատ ժամանակ ունենամ՝ ավելի կմանրամասնեմ:
    Սպասում եմ

  25. #45
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օմ մանի, նեղացածության հետ երկար կռիվ տալուց հետո որոշեցի, որ ազնիվ չի լինի թեման այսպես սպանել: Ինչպես խոստացել էի, պատմվածքի իմ տարբերակը (Հայկօի մասն անփոփոխ եմ թողել, ибо оно мне нравится, երրորդ մասը գրել եմ ինքս): Ի միջի այլոց, սա կարող է առաջին հայալեզու սարսափ պատմվածքը լինել:
    Այսպիսով,
    Հայկօ, Բայանդուր Պողոսյան
    Delirium Tremens
    (նախնական վերնագիրը՝ Délire)

    Երիտասարդ արյունը եռում էր ներսում: Ուժով ու եռանդով լի, կյանքով լեցուն՝ մոտեցավ արևկող դռանը: Փտած տախտակները մի կերպ կցած էին իրար, ներկը պլոկված էր: Ժանգոտած ծխնիները, դժկամությամբ ճռռալով, տեղի տվեցին: Մտավ ներս, և Տան փոշե շունչը դիպավ դեմքին: Ամենուր իրենց դարն ապրած իրերի կույտեր էին, փոշու հաստ շերտի տակ խեղդված ինչ-որ առարկաներ: Լուսամուտները փակված էին կերպասե ծանր վարագույներով: Խունացած քաթանի կտորներով ամբողջությամբ ծածկված փայտե ծանր կահույքն, ասես դարանակալ, նայում էր նրան քրքրված, հնաոճ պաստառներով զարդարված պատերի տակից: Փոշի էր ու մթություն, բորբոս ու հնոտիներ: Բազմաճյուղ, ժանգոտած ջահը, օձերի կծիկի նման, կախվել էր գերանակապ ու մրոտ առաստաղից: Լպրծուն կիսախավարի միջից մի կերպ նշմարեց դեպի Տան խորքը տանող ճանապարհը և քայլեց առաջ: Ամեն քայլի հետ փոշին թափանցում էր նրա հագուստի ու մարմնի մեջ, սարդոստայնները ծվեն-ծվեն փաթաթվում էին վրան: Գայթեց. ոտքը դիպավ քրքրված գորգի եզրին: Հավասարակշությունը պահելու համար բռնեց զարդանախշ, ծանր սեղանի եզրից ու զգաց, թե ինչպես են ցրտի սառցե ասեղները ծակծկում մատները, մթության շոշափուկները դաստակի վրայով սողում վերև: Սարսռալով՝ ձեռքը հետ քաշեց. երակներում վերականգնվող արյան հոսքը ջերմացրեց ափը: Ինչ-որ անհասկանալի ուժ նրան մղում էր դեպի Տան՝ խավարի քողի տակ թաքնված խորքը: Խունացած գորգը խեղդում էր ոտնաձայները՝ փխրուն անձկության նման պարուրելով նրա քայլերը: Գորգի տակ փայտե հատակը սպունգի նման ծակոտկեն էր ու փափուկ: Կրունկները խրվում էին գորգի ու տախտակների մեջ, ու փոշին սողալով լցնում էր առաջացած փոսերը: Առաստաղը հողի գույնի էր: Մոտեցավ սենյակի խորքի երկաթակոփ դռանը, վարանելով դիպավ բռնակին: Կողպեքի ժանգոտ ատամնանիվները զարմանալիորեն անաղմուկ պտտվեցին, դուռը դանդաղ բացվեց: Քայլեց դեպի ներս և զգաց, թե ինչպես է մթության անկյուններում կուչ եկած հազարամյա վախը արթնանում սենյակում ու քամում իր հոգին: Բորբոսի, քայքայման ու ծերության հոտով հագեցած գաղջ օդը դիպավ դեմքին, թափանցեց հագուստի ծալքերի մեջ, ներծծվեց մաշկի անհամար ծակոտիներով: Մարմնի ներսում ասես ինչ-որ բան ոլորվեց: Նրան թվաց, որ խրվել է մի աներևույթ, մածուցիկ պատնեշի մեջ: Պատի տակ նշմարեց վերև տանող աստիճաններն ու ուղղվեց դեպի այդ կողմ: Յուրաքանչյուր քայլի հետ զգում էր, թե ինչպես է մահացու հոգնությունը սև մաղձի նման տարածվում մարմնի ներսում, ծվատում իր կամքը, գիտակցում էր, որ ուղեղը պատած պղտոր փառն ավելի ու ավելի է կարծրանում: Մտածեց, որ մի ամբողջ հավերժություն արդեն սողում է մոխիրի, փոշու ու թմբիրի այս արքայությունում, որ է Տունը: Նկատեց, որ ստվեր չունի ու հասկացավ, որ արևի լույս չկա ու չի էլ եղել երբեք: Հետևեց, թե ինչպես է արմունկը երազի նման լողում թանձր օդի մեջ ու պատահմամբ հրում ծանր, ասես արճճե գավաթը, աղոտ կերպով գիտակցեց, որ գուցե մի քանի ժամ է անցել այն պահից, երբ գավաթը սկսեց ընկնել ու մոտենալ հատակին, կլանված դիտեց, թե ինչպես են հատակից գավաթին ընդառաջ բարձրանում փոշու ու մառախուղի ծիլերն ու, գավաթը ամփոփելով իրենց հանգույցներում, զգույշ իջեցնում այն դեպի ներքև: Ոչ մի ձայն չլսեց: Ձեռքերը դողում էին, երբ բռնեց աստիճանի բազրիքը: Սառնություն չզգաց: Դանդաղ բարձրացավ վերև: Տան երկրորդ հարկի սորուն կիսախավարի սրտում մի ավելի մութ ուրվագիծ նկատեց ու սկսեց մոտենալ: Հեռավորության կրճատվելուն զուգընթաց՝ ուրվագծի խորքերում ավելի ու ավելի հստակ ինչ-որ շարժում էր նշմարվում: Աստիճանաբար՝ անկանոն, քաոսային շարժումը գրեթե մարդկային կերպարանք ստացավ: Քայլ առ քայլ առաջ գնալով՝ հմայված հետևում էր, թե ինչպես է մթության ծնած լռակյաց ստվերը նույնպես դանդաղ քայլերով մոտենում իրեն: Նախ երևաց վտիտ, ցնցոտիներով փաթաթված իրանը, ապա՝ բուսական ջիղեր հիշեցնող կարծր երակների ցանցով պատված նիհար վերջույթները, սուր ուսերի մեջ ներքաշված պարանոցը, լերկ, ծերունական մուգ բծերով ծածկված մաշկով գլուխը, կեղտոտ, խճճված, իրար կպած, նոսր մազերի փնջերը: Դեմքը չէր երևում: Նկատվում էր, թե քրքրված հագուստի տակ ինչպես են կոտրված փուքսի նման ուռչում ու սմքում դուրս ցցված կողերը: Կերպարանքը քայլում էր ակնհայտ դժվարությամբ, լուռ հևալով, մի կերպ քարշ տալով անհնազանդ ոտքերը: Մոտենալով մարդկային այդ ուրվագծին՝ հայացքը թեքեց ներքև՝ դեպի դրա ձեռքերը: Կնճռոտ էին, մոմի պես դեղին, կոտրտված եղջերանման եղունգներով, չորացած, ասես կմախքի վրա սոսնձված կաշվով, ոսկրոտ ու անկյանք: Հանկարծ ձեռքը սկսեց բարձրանալ ու մեկնվել առաջ: Իր կամքից անկախ՝ ճաքճքած ու ծռմռված ձեռքին ընդառաջ բարձրացրեց սեփական տաք, փափուկ, արյամբ ու կյանքով լեցուն ձեռքը: Այն ակնթարթին, երբ թվում էր՝ արդեն պիտի դիպչի կերպարանքի ձեռքին, նրա մատները շոշափեցին հայելու սառն ու ողորկ հարթությունը: Այլայլված՝ գլուխը բարձրացրեց վերև ու աչքերը գամեց կերպարանքի՝ ասես միայն սև, պղտոր բիբերից կազմված աչքերին, կարծես դարերի խորքից՝ տեսավ Տան դեմքը ու իր վրա զգաց իր սեփական հայացքի ապակյա ծանրությունը: Ցնցված, սահմռկելով՝ ընկրկեց հայելուց, ճիգ գործադրեց՝ հայացքը պոկելու համար այդ գիշերասաթե բիբերից, ոտքը հետ դրեց ու զգաց, որ աստիճաններով գլորվում է ներքև՝ դեպի խավարի բաց գիրկը:
    Խավարը ոլորվեց, իր հետ ոլորելով նրա կամքը, ձևափոխելով ու ձևափոխվելով, ասես լցվելով սրինգի մոնոտոն, ոլորվող սուլոցով, որն աճելով ոռնոցի վերածվեց նրա ականջներում: Անսահման սարսափի ոռնոց, որի մեջ նա զգաց, որ ինքն էլ է ոռնում խավարի հետ միասին, որ իր կամքն ու խավարի կամքը նույնն են, որ ինքն էլ է մասն այն դիվային սրինգի, որը նվագողի անունը երբեք չի կարելի հիշատակել ո՛չ բարձրաձայն, ո՛չ շշուկով, ո՛չ մտքում:
    Այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում լռությունը, այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում նա, մինչև ամեն ինչ նորից չլուծվեց սպիտակի մեջ:
    Ու ահա՝ լի կյանքով ու արյամբ, նա նորից կանգնած էր դռան առաջ, որն արդեն մեռած ու նեխող էր, երբ ժամանակը դեռ չէր ծնվել: Նորից նույն փտած տախտակները, որոնք, թվում էր, մի շարժումից կարող էին խարխլվել իրենց տեղերից ու փլվել դուռը բացել փորձողի վրա: Դռան վրա մուգ սրճագույն, գրեթե սև բծեր էին, որոնք կարող էին մակարդված արյան հետքեր լինել. ո՞վ կարող էր հաստատ ասել:
    Ո՞վ կարող էր ասել, քանի օր, տարի, եթե ոչ՝ դար, նա մոտենում էր դռանը, բացում այն. ամեն անգամ, ուղիղ նույն ժամին, ժամանակը պտտվում էր, վերադարձնում նույն տեղը՝ փոխարենը զրկելով վերապրած սարսափի հիշողություններից:
    Տունը կանչում էր նրան. թվում էր՝ իրականության մեջ խրված այդ վերքը, որի աստիճանաբար լայնացող ճեղքերով ծածկված պատերը բացվում էին՝ ստեղծելով ծաղկող վարդի մի հրեշավոր նմանություն, պետք է իրենից վաներ ամեն կենդանի արարած, մինչև նեխման այդ ծաղիկը բացվի, ու արևի ճառագայթներն իսպառ վերացնեն ստվերում թաքնված սարսափի վերջին մնացորդները:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.04.2010, 19:41: Պատճառ: Մականվան շտկում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (18.09.2010)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. StrangeLittleGirl-ի, ivy-ի և Շինարարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.08.2017, 21:42
  2. Արձակ. Ancanot-ի, Հայկօի և Smokie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2013, 21:18
  3. Արձակ. Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.07.2010, 18:18
  4. Արձակ. Շինարարի, My World My Space-ի և ուզուզի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 12.03.2010, 10:31
  5. Արձակ. Rhayader-ի, Շինարարի և Chuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.03.2010, 15:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •