Այս սկիզբը գրելու նույն օրը ես պետք է ավարտ էլ գրեի Հայկօի ու Ռայադերի պատմվածքի համար, սկիզբը ավելի երկար էի մտածել, բայց կեսից կանգ առա, որ հասցնեմ դա էլ գրեմ, հիմա պատմեմ,թե ինչ էր լինելու հետագայում իմ մտահղացմամբ… Ուրեմն, տեր-Գարեգինը մեռնելու էր ինֆարկտից, դե մեծ մարդ էր, Անուշը… Նախ ես երևի Անուշին սկզբում այդքան լավ չէի նկարագրել, ասեմ,որ իմ պատկերացրած Անուշը ահռելի մեծ կրծքեր ուներ, ավելի մեծ, քան ենթադրում եք, այս իմաստով ահավոր տգեղ էր ու հակասեքսուալ, ապրում էր մոր ու եղբոր հետ, եղբայրն էլ չամուսնացած էր ու հոգեկան հիվանդ ու մի օր նոպայի պահին սպանում է մորն ու քրոջը, թե ինչու՞ չեք ինձ ամուսնացնում, այսպիսի բաներ, այնպես որ իմ ավարտը ավելի անսպասելի, սկզբի հետ չկապվող էր լինելու, որովհետև, նորից հղում անեմ իմ փորձարարական պատմվածքին, չգիտեմ, ես կյանքը այդպես եմ պատկերացնում, կյանքում ոչ մի տրամաբանություն չկա, սյուժետային, հանգույց, կոնֆլիկտ, հանգուցալուծում և այլն, ոճի պատմվածքները իմը չեն, այնպես որ լավ ենք պրծել, որ այս պատմվածքը ես չեմ ավարտելՏառասխալների համար էլ կներեք, դե ինչ անեմ, ամեն անգամ հո Ուլուանային չեմ դիմի, որ սխալներս ուղղի, ես անգրագետ չեմ, դպրոցում թելադրությունների ժամանակ ծույլիկները մոտս էին նստում ու հինգ ստանում, ուղղակի անուշադիր ու անփույթ եմ դարձել
![]()
Էջանիշներ