User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Գազի թանկացում

  1. #1
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գազի թանկացում

    Գազի վերջին թանկացման կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված այն հարցին, թէ ի՞նչ անի անապահով և միջին խավը հնչեց պատասխան ՙթող մի քիչ խնայողաբար օգտագործի՚։
    ՈՒ հիմա էլ արի ու տես, որ վարչապետի խորհուրդին հետևած ժողովուրդը նորից կանգնեց թանկացման փաստի առաջ ։Այս անգամ այն պատճառաբանությամբ, որ գազի սպառումը քիչ է ։Բա հիմա ո՞նց վարվի էս խեղճ ժողովուրդը ՝
    լսի թ՞է չլսի իր վարչապետին
    խնայի թէ՞ չխնայի ։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.09.2010), Արծիվ (12.05.2010), ուզուզ (19.11.2010)

  3. #2
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Ես չեմ հասկանում մեր տնտեսությունը ինչպես են կարողանում այսքան կապած աչքերով ղեկավարել: Կամ ավելի ճիշտ ասած տնտեսական բարիքները բևեռացնեն մի երկու երեք մարդու ձեռքում: Գազի թանկացումը թե սովորական սպառողների, թե բիզնեսի համար ծանր ազդեցություն կունենա: Մասնավորապես արդյունաբերությունը առանց դրա էլ հետ է ընկած, ընդհանրապես կթաղեն: Այսինքն թանկացումից մի 10 օր հետո կարանք գնանաք ՀՀ արդյունաբերության պանիխիդային: Ամենամեծ ազդեցությունը գնում է սովորական սպառողների վրա: Բացի նրանից, որ կթանկանա բուն գազի գինը, կթանկանան նաև այլ ապրանքների գներ: Այ մարդ ասա ձեր ջեբից մի քանի միլիոն դրեք էդ բարձր գինը փոխհատուցեք էլի: Իսկ վարչապետի արտահայտած միտքը համարում եմ կատարյալ տնտեսագիտական խայտառակություն: Մի երկիր, որն ունի տնտեսական խորը անկում, իսկ ապագան մշուշոտ է, ինչպես կարող է փող խնայել, նախ պետք է խնայելու համար մարդկանց գրպաններում ոչ թե թիթեռներ լինեն, այլ իրական փող: Բացի այդ վտանգվում է կարճաժամկետ տնտեսական աճը, վարչապետի այս խոսքերից հետո երևի Քեյնսը դագաղում մի քսան տակ շուռ էր եկել: Մենք գիտենք, որ սպառումը ընդհանրապես հանդիսանում է պահանջարկի, ամբողջական պահանջարկի ամենախոշոր բաղադրիչներից մեկը, իսկ Հայաստանում դե արդեն գիտենք սպառումը ինչ տեղ է գրավում: Եվ նման ճգնաժամի պայմաններում, որպեսզի գոնե կարճաժամկետ տնտեսական աճ խթանվի, մասնավորապես պահանջարկի խթանման, այսինքն սպառման միջոցով,վարչապետը ցանկանում է խնայողություններ անենք լավ էլի: Ինչ ասեմ, իմ կարծիքով վարվող նման կարգի տնտեսական քաղաքականությունը բավականին խոցելի է, իսկ երկարաժամկետ տեսանկյունից նույնիսկ կործանարար:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Adriano, քո հարցերի պատասխանը մասնավորապես կարող ես ստանալ հետևյալ հոդվածից:

    ԳԱԶ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ - 2

    Գազի գնի առաջիկա բարձրացման եւ դրա հնարավոր հետեւանքների շուրջ ծավալված այս ամբողջ պատմության մեջ ակնհայտորեն ինչ-որ բան այնպես չէ: Համենայն դեպս, մի քանի կարեւորագույն հարցեր առայսօր պատասխան չունեն: Օրինակ, հայտնի չէ, թե ինչո՞ւ է «Հայռուսգազարդը» որոշել բնակչության համար գազը թանկացնել 41 տոկոսով, իսկ տնտեսության համար՝ 19 տոկոսով, կամ ի՞նչն է պատճառը, որ չնայած գազի թանկացմանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիան թանկացնելու հայտ չի ներկայացրել եւ, դատելով ամեն ինչից, չի էլ ներկայացնելու:

    Սկսենք առաջին հարցից: Բնակչության համար գազը շատ ավելի զգալիորեն թանկացնելու որոշման մեջ ինչ-որ տրամաբանություն կարծես թե կա (համենայն դեպս, գոնե փորձ է արվում ինչ-որ կերպ հիմնավորել այդ քայլը): Իբր՝ եթե դրա փոխարեն կտրուկ թանկանա խոշոր սպառողներին (այսինքն՝ տնտեսությանը) մատակարարվող գազը, Հայաստանում միանգամից ամեն ինչ կտրուկ կթանկանա. ե՛ւ էլեկտրաէներգիան, ե՛ւ տրանսպորտը, ե՛ւ հացն ու մյուս սննդամթերքները: Իսկ եթե «բիզնեսին» տրվող գազը քիչ է թանկանում, շղթայական թանկացումներն էլ ավելի մեղմ են լինում: Համ էլ, ըստ այս «տրամաբանության», տնտեսությունը միանգամից չի «սատկում» (իսկ շարքային սպառողները, ոչինչ, քիչ գազ կօգտագործեն եւ մի կերպ կդիմանան): Ընդ որում, այս հաշվարկի հիմքում դրվում է առաջին հերթին էլեկտրաէներգիայի ինքնարժեքի խնդիրը: Իշխանական լրատվամիջոցներն էլ, առանց շատ խորանալու, անընդհատ գովազդում են այն փաստը, որ էլեկտրաէներգիայի թանկացման հայտ առայժմ չի ներկայացվել:

    Ու հենց այստեղ է, որ պիտի անդրադառնանք երկրորդ հարցին: Հետաքրքիր է՝ շարքային սպառողը գիտի՞, թե ինչ ազդեցություն է ունենում գազի թանկացումն էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա: Վստահաբար կարող ենք պնդել՝ չգիտի: Այնպես որ, ստիպված ենք կոնկրետ թվեր ներկայացնել: Սկսենք նրանից, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան գնում է արտադրողից եւ վաճառում սպառողներին, ընդ որում՝ գնում է ե՛ւ ատոմակայանից, ե՛ւ հիդրոէլեկտրակայաններից, ե՛ւ ջերմակայաններից: Իսկ գիտե՞ք, թե ինչքանով է գնում: Մեկ կիլովատ-ժամը՝ 7.5 դրամ (սա միջին գինն է): Իսկ ինչքանո՞վ է վաճառում: Ճիշտ է, ուղիղ չորս անգամ թանկ՝ 30 դրամ: Վատ բիզնես չի, չէ՞: Պատկերացրեք՝ մեկը սիգարետը գնի, ասենք, 100 դրամով եւ վաճառի 400-ով: ՀԷՑ-ը, իհարկե, հսկայական աշխատակազմ է պահում, սպասարկում է ցանցերը, ներդրումներ է իրականացնում, մի խոսքով՝ «կողքից» հսկայական գումարներ է ծախսում, բայց ամեն դեպքում՝ հաստատ «մեկին չորս» բիզնեսում տեղավորվում է: Գազի թանկացումից հետո այդ 7.5 դրամը դառնալու է առավելագույնը 9.5 դրամ, այնպես որ՝ ՀԷՑ-ը կարող է «մի կերպ» գոյատեւել նաեւ առանց էլեկտրաէներգիան թանկացնելու: Հիմա հասկացա՞ք, թե ինչու նրանք հայտ չեն ներկայացնում: Մի տեսակ սիրուն բան չի ստացվի:

    Բայց չկարծեք, թե սրանով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը փակված է: Հետո՞ ինչ, որ ՀԷՑ-ը բարձրացման հայտ չի ներկայացրել: Բանն այն է, որ ըստ մեր օրենսդրության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսինքն՝ պետությունը) կարող է ինքը սեփական նախաձեռնությամբ թանկացնել էլեկտրաէներգիան (որպեսզի հանկարծ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունները չտուժեն): Անցած տարի հանձնաժողովը հենց այդպես էլ վարվել էր: Չգիտես ինչու, որոշել էր, որ գազի թանկացման «առթիվ» ատոմակայանն ու Որոտանի ՀԷԿ-ը նույնպես պիտի ավելի թանկ վաճառեն իրենց արտադրած էլեկտրաէներգիան: Թե ինչ որոշում են կայացրել իշխանություններն այս տարի՝ դեռեւս հայտնի չէ: Համենայն դեպս, առ այսօր որեւէ մեկը համարձակություն չի ունեցել պաշտոնապես հայտարարելու, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու: Այսինքն, վերջնական որոշումը դեռ ընդունված չէ: Մեկ էլ տեսար՝ թանկացավ: Մանավանդ որ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակը բոլորին է հայտնի. գազը Ռուսաստանից է ստացվում, էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունների հիմնական մասը ռուսներին է պատկանում, «բաշխիչ ցանցերը»՝ նույնպես, հետեւաբար՝ Հայաստանի իշխանություններն այս հարցում ի վիճակի չեն ինքնուրույն որոշումներ ընդունել:

    Հիմա հասկացա՞ք, թե որն է այս անորոշության պատճառը: Հայաստանի իշխանություններին պարզապես դեռ տեղյակ չեն պահել, թե հատկապես ինչն են մտադիր թանկացնել, եւ կոնկրետ քանի տոկոսով: Հենց որ որոշեն, տեղյակ կպահեն:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.02.2010), Tig (01.03.2010), ուզուզ (19.11.2010)

  6. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Գազի վերջին թանկացման կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված այն հարցին, թէ ի՞նչ անի անապահով և միջին խավը հնչեց պատասխան ՙթող մի քիչ խնայողաբար օգտագործի՚։
    ՈՒ հիմա էլ արի ու տես, որ վարչապետի խորհուրդին հետևած ժողովուրդը նորից կանգնեց թանկացման փաստի առաջ ։Այս անգամ այն պատճառաբանությամբ, որ գազի սպառումը քիչ է ։Բա հիմա ո՞նց վարվի էս խեղճ ժողովուրդը ՝
    լսի թ՞է չլսի իր վարչապետին
    խնայի թէ՞ չխնայի ։
    Պարոն վարչապետ, սա էլ հո տրակտոր չի տանես խփես պատերին ու դրանից բան չփոխվի... (Պուտինը ռազմական ինքնաթիռ հանես երկինք ու իջացրեց, իսկ մերը մի հատ քրչոտ տրակտոր չի կարողանում քշի.. թյու!): Հա ինչ էի ասում` ոնց թե գազի ծախսը քիչա եղել պետքա գինը բարձրացնենք? Արա հո հայվան չեք? Բա էն որ մինուս 25 էր անում ինչի գին չէիք իջացնում? Ուրեմն դուք ստաբիլ պտի X գումար շահույթ ստանաք հա? Եթե մարդիկ քիչ են ծախսում, ուրեմն պետքա գինը բարձրացնել, եթե շատ են ծախսում ԴԶՈՒՄԱ:
    Պարոն Սարգսյան, ամրագոտիներով կամ նման Ձեզ չվերաբերող հարցերով զբաղվելու փոխարեն բարի եղեք նման ապուշությունները բացառել: Իսկ եթե ի վիճակի չեք ուրեմն .. հասկացաք:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (01.03.2010), Katka (01.03.2010), One_Way_Ticket (19.02.2010), ուզուզ (19.11.2010)

  8. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Ժող, մի հատ անհամեստ հարց էլի, ինչքա՞ն էր, ու ինչքա՞ն ա դառել:

  9. #6
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մի հատ անհամեստ հարց էլի, ինչքա՞ն էր, ու ինչքա՞ն ա դառել:

    Տնտեսություն
    «ՀայՌուսգազարդ»-ը գազի սակագինը մինչեւ 41 տոկոսով բարձրացնելու հայտ է ներկայացրել

    22.01.2010
    Տիգրան Ավետիսյան
    «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բնակչության եւ խոշոր գազօգտագործողների համար գործող գազի մատակարարման սակագների վերանայման հայտով։

    «ՀայՌուսգազարդ» ընկերության հաղորդագրության համաձայն, ներկայացրած հայտով ընկերությունը առաջարկել է 41 տոկոսով ավելացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խորանարդ մետրի համար ներկայումս գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 հազար դրամ սակագին։ Առաջարկվում է նաեւ մոտ 19 տոկոսով ավելացնել խոշոր գազօգտագործողների համար գործող սակագները՝ 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն (մոտ 82 հազար դրամ) սահմանելով 256 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (96 հազար դրամ):

    Ընկերությունը սակագնի բարձրացման հայտը հիմնավորում է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։

    Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ներկայացված հայտը ընդունելու դեպքում՝ հանձնաժողովը 90 օրվա ընթացքում պետք է համապատասխան եզրակացություն տա։

    96 դրամ է մեկ մետր խորանարդը, դեռ չի դառել ուզում են սարքեն 136, կայֆ ա չէ?
    Իդեպ, դեռ ոչ շատ վաղ անցյալում յոթանասուն իննը դրամ էր:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 19.02.2010, 17:16:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (01.03.2010)

  11. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    96 դրամ է մեկ մետր խորանարդը, դեռ չի դառել ուզում են սարքեն 136, կայֆ ա չէ?
    Իդեպ, դեռ ոչ շատ վաղ անցյալում յոթանասուն իննը դրամ էր:
    Մեզ մոտ՝ Թբիլիսի 110 դրամ ա:

  12. #8
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղի օրը իշխանությունը հերթական անգամ կծիծաղի հասարակության վրա եւ կթանկացնի գազը

    Քննարկենք գազի թանկացման հետևանքները…

    2010 թվականի ապրիլի 1-ին հայաստանցիները գազի համար մոտ 40 տոկոսով ավելի գին են վճարելու, քան այժմ: Ֆուտբոլային տերմինալոգիայով ասած` իշխանությունները հերթական անգամ գոլ խփեցին հասարակության դարպասը, եւ քանի որ կողքներին Գյուլ չկա, որ գրկեն ու համբուրեն գոլի առիթով, ստիպված են ձեռքները կողք մեկնելու փոխարեն` վեր պարզած ուրախանալ: Իսկ ուրախության պատճառներ իշխանություններն ունեն, քանի որ սրանով ապահովվում են գերշահույթների հերթական չափաբաժինները, որ համալրելու են իշխանությունների ստվերային գրպանները, այնտեղից ֆինանսավորելով իշխանական խրախճանքները, սափրագլուխների բանդաները, ընտրակեղծարար ջոկատները: Պետք է ամեն ինչ անել, որ ճգնաժամի ազդեցությունը նրանք իրենց վրա չզգան, քանի որ դա կարող է ազդել նրանց էնտուզիազմի, նվիրվածության եւ մարզավիճակի վրա: Ընդ որում` իշխանությունները փորձում են գազի գնի թանկացումը հիմնավորել ինչ-որ գործոններով, որ իբր Ռուսաստանն է գազը թանկացնում, որ ներդրումներ պետք է արվեն, որ դոլարի կուրս է փոխվել: Ռուսաստանը պարբերաբար եվրոպացիների համար էլ է գազը թանկացնում, ընդ որում` ավելի շատ, քան մեզ համար, բայց Եվրոպայում կարծես թե տարին մեկ գազի սակագին չեն բարձրացնում, այն էլ` 40 տոկոսով: Կամ` երբ դոլարի կուրսը սրընթաց իջնում էր, «ՀայՌուսգազարդի» համար դա, չգիտես ինչու, չէր դառնում սակագնի նվազման համար բավարար հիմք եւ գազը ոչ միայն չէր իջնում, այլ շարունակում էր թանկանալ: Իսկ ներդրումների մասով, երեւի թե «ՀայՌուսգազարդը» ճիշտ կաներ մտներ ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ իր 80 տոկոս սեփականատեր եւ Հայաստանից ու նրա քաղաքացիներից մի քանի անգամ հարուստ «Գազպրոմի» գրպանը: Ներդրումների համար փողը կամ բաժնետերերից կամ բանկերից են վերցնում: Դրա համար էլ հենց նախատեսված են բաժնետոմսերը: Բայց բնական է, որ ռուսները եթե Հայաստանի համար փող տան, ապա միայն պարտքով, իսկ ահա Հայաստանի քաղաքացիներից փողը կարելի է ուղղակի խլել եւ վերջ, իսկ չտալու դեպքում անջատել գազը: Ապա թանկացման ամբողջ պատմությունը` փող է պետք, իսկ Հայաստանի քաղաքացուց բացի, որեւէ ուրիշ մեկին թալանելը հեշտ կամ անվտանգ գործ չէ: Եվ դրա համար էլ իշխանությունները հերթական անգամ գնացին «խաչագողի» փորձված ճանապարհով:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 01.03.2010, 10:20:

  13. #9
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծիծաղի օրը իշխանությունը հերթական անգամ կծիծաղի հասարակության վրա եւ կթանկացնի գ


  14. #10
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Ապրիլի 1-ից 1000 խմ գազի դիմաց բնակիչները կվճարեն 132000 դրամ` նախկին 96000 դրամի, իսկ խոշոր սպառողները` 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն: http://a1plus.am/am/social/2010/02/26/gasprice

  15. #11
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Գազի վերջին թանկացման կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված այն հարցին, թէ ի՞նչ անի անապահով և միջին խավը հնչեց պատասխան ՙթող մի քիչ խնայողաբար օգտագործի՚։
    ՈՒ հիմա էլ արի ու տես, որ վարչապետի խորհուրդին հետևած ժողովուրդը նորից կանգնեց թանկացման փաստի առաջ ։Այս անգամ այն պատճառաբանությամբ, որ գազի սպառումը քիչ է ։Բա հիմա ո՞նց վարվի էս խեղճ ժողովուրդը ՝
    լսի թ՞է չլսի իր վարչապետին
    խնայի թէ՞ չխնայի ։
    Էդ ամեն ինչը շղթայական ռեակցիայով գնումա ու տնտեսության մայրիկը սկսումա լացել:
    Բենզինի գինը բարձրանումա, մարդիկ սկսում են խնայել, քիչ են մեքենա վարում, եթե քիչ են վարում ապա անվադողերն ուշ են մաշվում և բնականաբար ուշ են փոխում, այսինքն պոտենցիալ մի եկամուտ էլ նվազեց, քիչ են վարում մեքենան էլ բնականաբար ուշ է փչանում, ու ավելի ուշ են դիմում տեխնիկի, փոքր մոքր տեխսպասարկումները փակվում են, սա էլ մյուս եկամուտի նվազումը, շատերին էլ ձեռք չի տալիս մեքենա պահել, վաճառում են ու սկսում երթուղայինով երևթեկել, տարեկան գույքահարկը + վերը նշված ամբողջ շղթան իր եկամուտներով հանդերձ հոդս է ցնդում:
    Իսկ այս պահին թանկացնում են գազը.. էն էլ 40%...

    Հ.Գ. Լրիվ էն էշի մասին անեկդոտնա, որ ասումա մի երկու օր էլ դիմանար, առանց խոտ ապրելու էր...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. #12
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Ճիշտն ասած ես մասնագետ չեմ,այսինքն ես չեմկարող դատել արդյոք գնի թանկացումը արդարացվածէ թե չէ,բայց այն փաստը որ մեր երկիրը տնտեսություն չունի դա բոլորիս հասկանալի է,մեր մոտ ներկրումը մի քանի անգամ շատ քան արտահանումը,այս դեպքում դեֆիցիտը լրացվում է ամեն տարի մեր կառավարության կողմից արտասահմանից ողորմություններ խնդրելով,գազի թանկացման դեպքում հնարավոր է որ արտահանվող ապրանքների գները բարձրանան,հետևաբար միջազգային ծուկայում կզիճենք դիրքերը,օրինակ ես հարց ունեմ,մենք ընդհանրապես ինչ ենք արտահանում խոշոր ծավալներով?կոնյակ,ցեմենտ ու միրգ(գյուղատնտեսությունը խայտառակ վիճակում է գտնվում),էս ամենը ես տնտեսություն չեմ կարող անվանել,կառավարությունը սկսել է հույսը դնել IT տեխնոլոդիաների զարգացման վրա,բայց ախր կրիայի նման ենք շարժվում,եթե ուրիշ երկրները ինտերնետը շուտվանից զարգացրել են իրենց երկրներում,ապա մենք զոռով գոնե մի 4 տարում կկարողանանք ինտերնետով ապահովել երկիրը,չէին կարում էդ ամեն ինչը շուտ անել,ինչա մի քանի միլիոն դոլարի գործ չի,հավստիացնում եմ ձեզ,կառավարությունը դրա գումարը կգտներ հաստատ,դե էլ ինչ ասեմ,գազը կթանկանա,հետևաբաև նաև այլ ապրաքներ,կտենաք,էս հիմա են ասում որ էլեկտրաէներգիա չի թանկանալու,մի որոշ ժամանկ հետո երբ ամեն ինչ հանգստանա,էդ էլ են թանկացնելու
    Վերջին խմբագրող՝ Okamigo: 01.03.2010, 11:55:
    Toki wa kane nari.
    Время - деньги

  17. #13
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Ապուշ երկիր ենք: Բիզնես ենք «ձեւավորում»: Նենց էլ պանիկյոռություն են անում: Բա ճգնաժամի արդյունք է, դա սկի երկու տարի առաջ էր սպասվում: Հո Ռուսաստանը իրա բյուջեն մեր համար չի ճեղքի: Մարդիկ ծրագիր ունեն ճգնաժամը հաղթահարելու:
    Հակաճգնաժամային միջոցառուման մասին է պետք մտածել, ոչ թե անկապ քննարկումներ կազմակերպել, սովորության համաձայն մարդկանց համոզել, այլ համապատասխան միջոցառումներ կազմակերպել: Ամոթ էլ է, որ մի օրենք բացում կարդում ես, ապուշի նման ստեղից-ընդեղից թարգմանել են ու ասել հայդա: Տնաշեն դուշմանական քաղաքականություն է:

  18. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծիծաղի օրը իշխանությունը հերթական անգամ կծիծաղի հասարակության վրա եւ կթանկացնի գ

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական: Թեմաները միացվել են:

  19. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գազի թանկացում

    Այ գազի թանկացման դեմ արժի ցույց անել…

    հ.գ. կերաք էլ մեզի արա…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարց Գազի ծախսի մասին - խորհրդի կարիք ունեմ
    Հեղինակ՝ alexo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 14.12.2015, 21:02
  2. Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 12:30
  3. Կգնեմ գազի տուռբո վառարան(թեկուզ օգտագործած)
    Հեղինակ՝ Ֆուտբոլասեր, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 31.08.2007, 13:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •