չնայած գազի բաժանորդ չեմ ու կենցաղում գազի կիրառությանը դեմ եմ, բայց ստորագրահավաքին կգամ: ուռուգլուխները կերան ժողովրդին:
չնայած գազի բաժանորդ չեմ ու կենցաղում գազի կիրառությանը դեմ եմ, բայց ստորագրահավաքին կգամ: ուռուգլուխները կերան ժողովրդին:
էսպես չի մնա
Աղբյուր՝ tert.amԳազի թանկացման բողոքով համահայցվոր լինելու համար պետք է դիմել ՀԱԿ-ի գրասենյակներ
09:46 • 10.03.10
Գազի գնի բարձրացումը համարելով չհիմնավորված և դա դիտելով որպես «զուտ կոռուպցիոն երևույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն»՝ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։
ՀԱԿ-ը նշում է, որ համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ներկայացնելով անձնագրի պատճենը, գազասպառման պայմանագրի երկու էջերի պատճենները (այն էջը, որտեղ երևում են պայմանագիրը կնքող կողմերը և այն էջը որտեղ կողմերը ստորագրել են պայմանագիրը, կամ՝ պայմանագրի համարը):
Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակները գտնվում են.
ք. Երեւան
Արաբկիր – Վաղարշյան 12, հ. 27.53.09
Քանաքեռ-Զեյթուն – Ադոնցի 3, հ. 29.75.11
Ավան – Իսահակյան թաղ.1/2, բն. 47. հ. 62.87.48
Նոր Նորք - Գայի պող. Շուկայի դիմացի տաղավարների շարք, 091.29.04.69
Կենտրոն – Սարյան 38, հ.53.52.35
Մալաթիա – Րաֆֆու 27/7, հ.73.90.43
Աջափնյակ – Հալաբյան 29, 1ա, հ. 39.88.97
Շենգավիթ – Մայիսի 9-ի շ.4 բ. 2, հ. 48.85.80
Էրեբունի – Դավիթ Բեկ 1/5, հ. 43.35.35
Լոռու մարզ
ք. Վանաձոր – Տիգրան Մեծի 29,
ք. Ալավերդի – Էվոյան 3/1
ք. Ստեփանավան – Հակոբ Մեղապարտի 25/28
Գեղարքունիքի մարզ
ք. Մարտունի - Երեւանյան 51
ք. Ճամբարակ – Նժդեհի 21, բն. 2
ք. Սեւան – Նալբանդյան 57
ք. Գավառ – Գ. լուսավորչի 25, 12 սենյակ
Կոտայքի մարզ
ք. Աբովյան – Հանրապետության 30 եւ Բարեկամության 1
ք. Հրազդան – Անդրանիկի 2
ք. Չարենցավան – 3-րդ թաղամաս, 25շ. բն. 1.
Արարատի մարզ
ք. Արտաշատ- Իսակովի 47ա, բն. 23
ք.Մասիս – Հերացու 3
ք. Արարատ – Շահումյան 58/4
Տավուշի մարզ
ք. Իջեւան – Աբովյան 17
ք. Բերդ – Մաշտոցի 84
Սյունիքի մարզ
ք. Սիսիան –Սիսական 27
Արմավիրի մարզ
ք. Արմավիր – Նժդեհի 2/1
ք. Էջմիածին – Բաղրամյան 4
Արագածոտնի մարզ
ք. Աշտարակ – Պռոշյան 9, բ.5
գ. Ծաղկահովիտ – Հոկտեմբերյան 2
Շիրակի մարզ
ք. Գյումրի – Նժդեհի 4, հ. 3.05.78
ք. Մարալիկ – Մադաթյան 1
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.03.2010, 12:36:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նախ նշեմ, որ սա բացառիկ դեպք է, երբ ոչ իշխանական քաղաքական ուժը այսքան շատ գրասենյակներ (ընդ որում՝ գործող) ունի, ավելացնեմ, որ մարզային կառույցների ստեղծման ու առաջխաղացման աշխատանքները դեռ ավարտված չեն ու կոնգրեսը աստիճանաբար շատացնում է իր գրասենյակները, ու թեև ես կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց վստահ եմ, որ վաղ թե ուշ կհասնեն թե՛ Գորիս, թե՛ Կապան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Katka (10.03.2010)
Չուկ, փաստորեն ՀԱԿ–ի ներկայացուցչին պիտի լիազորեմ իմ կողմից հայցվոր ներկայանալու համա՞ր…
Si vis pacem, para bellum
Բնականաբար ինչ-որ մի հոգին ա փաթեթը ներկայացնելու: Եկեք էսպես ասենք, ոչ թե ՀԱԿ-ին ենք լիազորում, այլ ՀԱԿ-ը մեզ փաստաբան է տրամադրում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հաաա:
Իրավաբանները կասեն, բայց ինձ թվում ա դատարանում հայցվոր կողմի շահերը կպաշտպանի ՀԱԿ ներկայացուցիչը, իսկ հայցվոր կհամարվեն գազի սպառող համապատասխան քաղաքացիները: Եթե անգամ մի հոգի է հայցվորը, հեչ պարտադիր չի, որ ինքը գնա դատարան՝ իրա շահերը կարա պաշտպանի լիազորված անձը: Եթե չեմ սխալվում:
Աղբյուր՝ ԹերթԳազի սակագնի թանկացման որոշման դեմ պայքարող ՀԱԿ-ը համագործակցության նպատակով «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ին չի դիմել: «Որպես ՀԿ` մենք աշխատում ենք կուսակցություններից հեռու մնալ»,- այսօրվա ասուլիսում ասաց կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը` նշելով, որ իրենք այս հարցը կարգավորելու համար օրենսդրական փոփոխությունների առաջարկով են հանդես եկել:
Եղոյանը կարծում է, որ անապահով խավի համար գազի գինը պետք է սուբսիդավորվի մենաշնորհային և գերշահույթ ստացող կազմակերպությունների հաշվին: Նա նաև ասաց, որ հարցի քննարկման ժամանակ իրենք առաջարկություններ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սակայն հանձնաժողովը չի կարող ընդունել հասարակական կազմակերպությունների առաջարկությունները:
Տեսնես չգիտի՞, թե՞ ձև ա անում, որ չգիտի, որ ՀԱԿ-ը կուսակցություն չի, այլ դաշինք, որի մեջ մտնում են կուսակցություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ ամոթ չլինի հարցնելը, էդ անապահով խավը որնա՞: Ինչովա՞ որոշվում անապահով խավին պատկանելիությունը…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մի ժամանակ նայում էին ծախսած հոսանքի քանակով: Շատ ծախսեց ուրեմն ապահովա
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Tig (18.03.2010)
Զգում ե՞ք ինչա կատարվում, դոլարը արհեստական բարձրացնում, թանկացնում են, որ ասենք ամերիկայից մեր բարեկամներից մեկը, որ հարյուր դոլար ուղարկում էր, ասեն դե տեսեք, գազը թանկացավ, բայց դե դոլարն էլ բարձրացավ, նենց որ, մի բողոքեք, դոլարի թանկացումը գազի թանկացմանը կոծկումա, այսինքն՝ այդ թանկացումը դուք մենակ թվերով կտեսնեք, բայց ձեր գրպանով չեք զգա:
Ինչ կատաղած տնտեսություն ունեցող պետությունա տեսնում ե՞ք: Հետո էլ ասում ենք մեր իշախոնեւթյունները լավը չեն, անգրագետ են և այլն…
Կայֆավատաաաաաաա՜
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ