User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Չինական ching-chang-wulla, ճապոնական jan-ken-pon, ամերիկական rock-paper-scissors, սկանդինավական stein-saks-papir, ֆրանսիական rochambeau և հայկական չին-գա չունգը աշխարհի ամենահին և հայտնի խաղերից է։ Փետրվարի սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Ամերիկայի ազգային լիգայի խաղերը, որտեղ հաղթեց Տիմ Կոնրադը և ստացավ 25 000 ամերիկյան դոլլար։


    Թեմայի հետ կապված մենք զրուցեցինք Հայաստանի Չին-գա-չունգ ֆեդերացիայի նախագահ պարոն Արշակ Ու.-յի հետ։

    - Բարև Ձեզ, պարոն Արշակ։
    - Հը՜՞ն…
    - Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Ձեր ծննդյան օրը, որը մի քանի օր առաջ էր։
    - Շնորհակալություն։
    - Կարո՞ղ եք մի փոքր պատմել Հայաստանում Չինգ-գա-չունգի և ՀՉԳՉ ֆեդերացիայի մասին։
    - Հայաստանում Չինգ-գա-չունգը վաղուց է հայտնի։ Դեռ 5-րդ դարի պատմաբան Եղիշեյի մոտ մենք հայտնաբերում ենք տեղեկություններ Կորյունի և Մեսրոպ Մաշտոցի միչև բռնկված պայքարի վերաբերյալ։ Եվ դա զարմանալի չէ, բարձր ինտելեքտուալ պահանջներ ունեցող այս խաղը չէր կարող վրիպել մտքի տիտանների ուշադրությունից։ Ավելի ուշ Վարդան Մամիկոնյանը պարտվեց Հայաստանի մի մասը այս խաղով։ Չինգ-գա-չունգը Հայաստանում հզոր արմատներ ունի։
    - Իսկ ֆեդերացիա՞ն։
    - Ֆեդերացիան ստեղծվեց Ակումբցի 2006-2007 թվականի հանդիպումներից մեկի ժամանակ։ 21-րդ դարի հռչակավոր հայերս հավաքվեցինք և գլուխ-գլխի տվեցինք ու ստեղծեցինք այս գերհզոր խաղի ֆեդերացիան։
    - Ի՞նչ պլաններ ունեք։
    - Ցավոք, մենք չենք հասել դեռ հաջողությունների և այդ իսկ պատճառով նախագահի ուշադրության կենտրոնում չենք ի տարբերություն Շախմատի ֆեդերացիայի, սակայն մենք հայտնվել ենք Մարքսիստական կուսակցության ուշադրության կենտրոնում և պատրաստվում ենք մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, երբ Դավիթ Հակոբյանը կդառնա ՀՀ նախագահ։
    - Շնորհակալություն հարցազրույցի համար։
    - Հը՜՞ն։

    Դե ինչ, հաջողություն մաղթենք Հայաստանի Չինգ-գա-չունգ ֆեդերացիային և նրա նախագահ Արշակ Ու.-ին։



    http://en.wikipedia.org/wiki/Rock-paper-scissors
    http://en.wikipedia.org/wiki/USA_Roc...cissors_League
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%...B0%D0%B3%D0%B0
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.02.2010, 16:00:

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.02.2010), Ambrosine (18.02.2010), Ariadna (18.02.2010), CactuSoul (18.02.2010), Enigmatic (18.02.2010), Norton (18.02.2010), Quyr Qery (26.06.2012), Rammstein (21.02.2010), yerevanci (18.02.2010), Yevuk (19.02.2010), Աբելյան (18.02.2010), Աթեիստ (18.02.2010), Արիացի (18.02.2010), Երկնային (18.02.2010), Լուսաբեր (18.02.2010), ԿԳԴ (18.02.2010), Հայկօ (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Ներսես_AM (18.02.2010), Ռուֆուս (18.02.2010), Սերխիո (19.02.2010), Ֆոտոն (18.02.2010)

  3. #2
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Արշակ!!! նախագա՜հ
    Чеширский КотЭ

  4. #3
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Փաստորեն մեր մանկական միամիտ խաղը լուրջ սպորտաձևա
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  5. #4
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Համար երկու մարզաձևն աշխարհում

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Ի դեպ Արշակը բացի Չինաչունգի Հայաստանյան ֆեդերացիայի նախագահ լինելուց նաև Կետիկ խաղի միջազգային առաջին կարգի գրոսմայստեր է
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.02.2010), CactuSoul (18.02.2010), Երկնային (18.02.2010), Ուլուանա (18.02.2010)

  8. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Հը՜՞ն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.02.2010), Ariadna (18.02.2010), Artgeo (18.02.2010), CactuSoul (18.02.2010), Enigmatic (18.02.2010), Freeman (25.06.2012), J o k e r (18.02.2010), Jarre (18.02.2010), Lusinamara (25.06.2012), Sagittarius (19.02.2010), Smokie (25.06.2012), VisTolog (18.02.2010), Yellow Raven (18.02.2010), Yevuk (19.02.2010), Աթեիստ (18.02.2010), Երկնային (18.02.2010), ԿԳԴ (18.02.2010), Հայկօ (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Ուլուանա (18.02.2010), Ռուֆուս (18.02.2010), Սերխիո (19.02.2010), Ֆոտոն (18.02.2010)

  10. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հը՜՞ն։
    Հը՜՞ն
    I may be paranoid but no android!

  11. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Արշակը բացի Չինաչունգի Հայաստանյան ֆեդերացիայի նախագահ լինելուց նաև Կետիկ խաղի միջազգային առաջին կարգի գրոսմայստեր է
    Հը՞՜ն
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.02.2010), Ambrosine (18.02.2010), Jarre (18.02.2010), Yellow Raven (18.02.2010), Yevuk (19.02.2010), Երկնային (18.02.2010), ԿԳԴ (18.02.2010), Հայկօ (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Մանուլ (18.02.2010), Ուլուանա (18.02.2010), Ռուֆուս (18.02.2010)

  13. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Արշակը բացի Չինաչունգի Հայաստանյան ֆեդերացիայի նախագահ լինելուց նաև Կետիկ խաղի միջազգային առաջին կարգի գրոսմայստեր է
    Հը՜՞ն


    էս ի՜նչ լավ թեմայա
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.02.2010), Yellow Raven (18.02.2010)

  15. #10
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Մոդերատորական: Բաժնին անհամապատասխան, անլուրջ թեման փակվում է:
    Лучше Гор могут быть только Горы.

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.02.2010), Ungrateful (18.02.2010), Zhor(ARM) (30.06.2012), Ուլուանա (19.02.2010)

  17. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Մոդերատորական։ Թեման «Սպորտ» բաժնից տեղափոխվել է «Զվարճալի» և վերաբացվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Zhor(ARM) (30.06.2012), Աթեիստ (19.02.2010), Հայկօ (19.02.2010), Ռուֆուս (19.02.2010), Սերխիո (19.02.2010)

  19. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Թեմայի հետ կապված մենք զրուցեցինք Հայաստանի Չին-գա-չունգ ֆեդերացիայի նախագահ պարոն Արշակ Ու.-յի հետ։

    - Բարև Ձեզ, պարոն Արշակ։
    - Հը՜՞ն…
    - Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Ձեր ծննդյան օրը, որը մի քանի օր առաջ էր։
    - Շնորհակալություն։
    - Կարո՞ղ եք մի փոքր պատմել Հայաստանում Չինգ-գա-չունգի և ՀՉԳՉ ֆեդերացիայի մասին։
    - Հայաստանում Չինգ-գա-չունգը վաղուց է հայտնի։ Դեռ 5-րդ դարի պատմաբան Եղիշեյի մոտ մենք հայտնաբերում ենք տեղեկություններ Կորյունի և Մեսրոպ Մաշտոցի միչև բռնկված պայքարի վերաբերյալ։ Եվ դա զարմանալի չէ, բարձր ինտելեքտուալ պահանջներ ունեցող այս խաղը չէր կարող վրիպել մտքի տիտանների ուշադրությունից։ Ավելի ուշ Վարդան Մամիկոնյանը պարտվեց Հայաստանի մի մասը այս խաղով։ Չինգ-գա-չունգը Հայաստանում հզոր արմատներ ունի։
    - Իսկ ֆեդերացիա՞ն։
    - Ֆեդերացիան ստեղծվեց Ակումբցի 2006-2007 թվականի հանդիպումներից մեկի ժամանակ։ 21-րդ դարի հռչակավոր հայերս հավաքվեցինք և գլուխ-գլխի տվեցինք ու ստեղծեցինք այս գերհզոր խաղի ֆեդերացիան։
    - Ի՞նչ պլաններ ունեք։
    - Ցավոք, մենք չենք հասել դեռ հաջողությունների և այդ իսկ պատճառով նախագահի ուշադրության կենտրոնում չենք ի տարբերություն Շախմատի ֆեդերացիայի, սակայն մենք հայտնվել ենք Մարքսիստական կուսակցության ուշադրության կենտրոնում և պատրաստվում ենք մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, երբ Դավիթ Հակոբյանը կդառնա ՀՀ նախագահ։
    - Շնորհակալություն հարցազրույցի համար։
    - Հը՜՞ն։

    Դե ինչ, հաջողություն մաղթենք Հայաստանի Չինգ-գա-չունգ ֆեդերացիային և նրա նախագահ Արշակ Ու.-ին։
    Ինչպիսի զրպարտությու՛ն։
    Հարկ է ավելացնել, որ սույն հարցազրույցը հորինված է զառամախտացնդաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ո–ի կողմից։

    Ցավոք, չնայած բազմաթիվ ջանքերիս՝ ոչ մի կերպ չհաջողվեց Արշակ Ու–ից հարցազրույց վերցնել, քանի որ նա բոլորովին չի սիրում հարցազրույցներ տալ։

    Ինչևէ, այնուամենայնիվ, փորձենք շատ ավելի վստահելի աղբյուրներից որոշ տեղեկություններ տալ չինգաչունգասեր հասարակությանը այս՝ երբեմնի ակտիվ ու շահավետ մարզաձևի, ինչպես նաև դրա բազմակի չեմպիոն Արշակ Ու–ի մասին։


    Չինգաչունգը Հայաստանում


    Չինգաչունգը Հայաստանում սկիզբ է առել նախորդ դարի 80–ականների վերջերին և 90–ականների սկզբներին, և դրա առաջացումը պայմանավորած է մասնավորապես Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց արտերկրից Հայաստան ներկրվող աննախադեպ ծամոնատեսակների գունագեղ արտաքին թղթափաթեթավորումներով, ինչպես նաև դրանց ներսում զետեղված թղթերով։ Վերջիններս, ի դեպ, առավել բարձր էին գնահատվում որպես խաղաթուղթ։ Համենայնդեպս, Հայաստանում չինգաչունգը սերտորեն կապված էր դոնալդ խաղի հետ։ Չինգաչունգը հանդես էր գալիս նաև որպես առանձին խաղ, բայց դոնալդն առանց չինգաչունգի գոյություն չուներ, քանի որ դրա նախնական փուլն էր հանդիսանում։ Դոնալդն առաջացել է Հայաստան մուտք գործած առաջին արտասահմանյան ծամոնի՝ Donald–ի անունից, քանի որ սկզբում այն իր տեսակի մեջ միակն էր, որից հետո, չնայած բազմաթիվ այլ ծամոնների հայտնվելուն, խաղի անունն այդպես էլ մնաց դոնալդ։ Կարելի է ասել՝ դոնալդը խաղի թղթային մասն էր, չինգաչունգը՝ ձեռքային։

    Առաջին փուլում խաղացողները ձեռքով կատարում են հայտնի շարժումները՝ ցույց տալով այս կամ այն գործիքը, որի հիման վրա էլ որոշվում է երկրորդ փուլի սկսողը։ Երկրորդ փուլի էությունը հետյալն է. երկու կողմերը հատակին են շարում հավասար քանակությամբ խաղաթղթեր՝ ծամոնաթղթեր, որից հետո հերթով ձեռքի ափի մեկ հպումով պետք է հատակին դրված ծամոնաթղթերը հակառակ կողմի վրա շուռ տան։ Վերոնշյալ՝ առաջին հայացքից բավական պարզ գործողությունն իրականում բավական մեծ հմտություն ու համապատասխան մեծ վարժանք ու փորձ է պահանջում։ Յուրաքանչյուր խաղացող իրեն է վերցնում, կամ, այսպես ասած, «կրում է» այն բոլոր խաղաթղթերը, որոնք կարողացել է շուռ տալ։ Հաղթած ծամոնաթղթերը հաճախ փոխանակվում էին այլ արժեք ունեցող ծամոնաթղթերի հետ, երբեմն էլ՝ այլ առարկաների հետ։

    Ի դեպ, սկզբում, բացի հիմնական «քար, թուղթ և մկրատ» գործիքային եռյակից, չինգաչունգի մեջ գործածվում էին նաև «լոմ», «զաժիգալկա» և մի շարք այլ «գործիքներ», որոնցից յուրաքանչյուրի կիրառման համար, սակայն, չինգաչունգիստները նախապես պայմանավորվում էին։ Բայցևայնպես, վերոնշյալ գործիքային հավելումները չինգաչունգում երկար կյանք չունեցան. կարճ ժամանակ անց սահուն կերպով դուրս մղվեցին գործածությունից, և հիմա շատերը նույնիսկ չեն էլ հիշում դրանց երբեմնի գոյության մասին։ Հարկ է նշել, որ չինգաչունգը՝ որպես մարզաձև, շահավետ էր ոչ միայն չինգաչունգիստների, այլև ծամոն վաճառողների համար, քանի որ այդ թվականներին շատերը ծամոն առնում էին ոչ այնքան ծամոնի, որքան այն պարուրող թղթերի համար։

    Եվ այսպես, չինգաչունգը տարածված էր հիմնականում մանկապարտեզահասակ և դպրոցահասակ երեխաների շրջանում։ Հատկապես դպրոցներում այն մեծ զանգվածայնություն էր վայելում՝ երբեմն դասապրոցեսի խանգարումների և ուսուցիչների զայրույթի լուրջ պատճառ հանդիսանալով։ Դասամիջոցներին հաճախ կարելի էր տեսնել դասարանների ու միջանցքների տարբեր մասերում առաջացած աշակերտական կուտակումներ։ Դրանք նշան էին այն բանի, որ տվյալ տարածքում չինգաչունգային լուրջ խաղ է ընթանում՝ երկրպագուների հոծ բազմությամբ շրջապատված։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Zhor(ARM) (30.06.2012), Մանուլ (19.02.2010), Շինարար (19.02.2010), Ռուֆուս (19.02.2010), Սերխիո (19.02.2010)

  21. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    Չինգաչունգի լեգենդը
    (Արշակ Ու–ի չինգաչունգային կենսագրությունը)

    Արշակ Ու–ն, որի հետ հորինովի հարցազրույցը կարդացիք վերևում, իր ժամանակի չինգաչունգային աստղերից էր։ Չինգաչունգ խաղում էր դեռևս մանկապարտեզից։ Բայց հիմնական փորձառությունն ու համբավը ձեռք բերեց արդեն դպրոցում, որտեղ համադասարանների հետ խաղալով՝ մեկը մյուսի հետևից տանում էր աննախադեպ ջախջախիչ հաղթանակներ։ Դպրոցում նա նախ յուրացրեց չինգաչունգի առաջին փուլի հնարքները. անսխալ կերպով կանխատեսել հակառակորդի յուրաքանչյուր քայլը, այսինքն՝ հակառակորդի՝ «գործիքների» կիրառման օրինաչափությունը, և ըստ այդմ գործի դնել համապատասխան՝ հաղթող «գործիքը»։ Այնուհետև հմտացավ երկրորդ փուլի գործողության՝ ծամոնաթղթին վարպետորեն ճշգրիտ ու հաղթական հպում տալու նուրբ արվեստում։

    Իր չինգաչունգային բացառիկ կարողությունների շնորհիվ Արշակ Ու–ն նախ չինգաչունգի չեմպիոն դարձավ իր դասարանում, ապա նրա համբավը տարածվեց ողջ դպրոցով մեկ, և շուտով դպրոցի հեռավոր անկյուններից, տարբեր դասարաններից ամենատարբեր տարիքի արհեստավարժ չինգաչունգիստներ, լսելով նրա աննախադեպ նվաճումների մասին, գալիս էին նրա դասարան՝ հետը խաղալու և բոլորն էլ ջախջախված հետ գնում՝ Արշակ Ու–ի մասին իրենց կողմերում լեգենդներ պատմելով։

    Որպես չինգաչունգիստ՝ Արշակ Ու–ի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա ինքը գրեթե երբեք չէր առնում ու չէր ծամում խաղաթղթերի աղբյուր հանդիսացող ծամոնները, բայց միևնույն ժամանակ քչերն ունեին նրա չափ շատ ծամոնաթղթեր։ Ի տարբերություն գրեթե բոլորի, Արշակ Ու–ն իր խաղաթղթերը վաստակում էր բացառապես սեփական ուժերով, ոչ թե ծնողներից խնդրած փողով ծամոն գնելու շնորհիվ։

    Որոշ ժամանակ չինգաչունգային փառք վայելելուց հետո Արշակ Ու–ն աստիճանաբար կորցրեց հետաքրքրությունը ծամոնաթղթերի նկատմամբ և սկսեց իր չինգաչունգային տաղանդը ներդնել ավելի հետաքրքիր նյութական արժեքների կուտակման գործում, քան թուղթն էր։ Այդ ժամանակ Հայաստանում Kinder Surprise խաղալիքածին շոկոլադե ձվիկներն իրենց վերելքն էին ապրում, և այդ միջուկ–խաղալիքները ծամոնաթղթերի հետ փոխարինելն էլ իր հերթին էր լայն տարածում գտել չինգաչունգասեր հասարակության շրջանում։ Արշակ Ու–ն էլ բավական խելամիտ կերպով իր «կրած» ծամոնաթղթերը, որոնք իրականում իրեն այլևս չէին հետաքրքրում, սկսեց փոխանակել Kinder Surprise–ի խաղալիքների հետ։ Ճիշտ է, Kinder–ի խաղալիքները բնավ էժան չէին. մեկ այդպիսի խաղալիքն արժեր մի քանի տասնյակ ծամոնաթուղթ, այլ կերպ ասած՝ չինգաչունգիստի համար մի ամբողջ կարողություն։ Բայց դե, փորձառու՝ իսկական չինգաչունգիստի համար մի քանի տասնյակ ծամոնաթուղթն ի՞նչ էր, ընդամենը «ձեռքի թուղթ», որոնցից կարող էր մի քանի վայրկյանում առանց ջանքի ձեռք բերել։ Ամեն օր հետը վերցնում էր 60 ծամոնաթուղթ, որոնցից 50–ը փոխանակում էր Kinder–ի մեկ խաղալիքի հետ, այնուհետև մնացած 10–ով խաղալիքի արդեն նախկին տիրոջ հետ չինգաչունգ խաղալով՝ հեշտությամբ հետ «կրում» խաղալիքի դիմաց իր տված բոլոր 50 ծամոնաթղթերը։ Հետո նույն ծամոնաթղթերը գործի էր դնում մեկ ուրիշ խաղալիք ձեռք բերելու համար և այդպես շարունակ։ Արդյունքում, չկորցնելով և ոչ մի ծամոնաթուղթ, մեկ օրում ձեռք էր բերում առնվազն մի քանի խաղալիք։ Տանն արդեն Kinder Surprise–ի խաղալիքների մի պատկառելի հավաքածու ուներ, ինչպիսին շատ քչերն ունեին։ Ու այդ հավաքածուին նայելով՝ քչերը կարող էին կռահել, որ իրականում նա իր կյանքում ընդամենը մի քանի անգամ էր Kinder Surprise–ի շոկոլադ կերել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.02.2010), Norton (19.02.2010), Աբելյան (19.02.2010), Դատարկություն (19.02.2010), Մանուլ (19.02.2010), Շինարար (19.02.2010), Ռուֆուս (19.02.2010), Սերխիո (19.02.2010), Ֆոտոն (19.02.2010)

  23. #14
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ

    չին-գա-չունգ խաղացող կա՞
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.06.2012), Yevuk (19.02.2010), Աբելյան (19.02.2010), Դատարկություն (19.02.2010), Ինչուիկ (19.02.2010), Ֆոտոն (19.02.2010)

  25. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ Ճապոնիայում չինգաչունգի ռոբոտ են հնարել, բա՞ : Ջանկեն (ճապոներեն՝ չինգաչունգ) անունով ռոբոտի միակ նպատակը իր հետ չինգաչունգ խաղացող մարդկանց նվաստացնելն ա, որովհետև էս ռոբոտը երբեք չի պարտվում: Երբեք: Ու կարևոր չի, թե Ջանկեն ձյան ինչպես ա դա անում (գերարագ տեսախցիկներ ու պրոցեսորներ, մեկ միլիվայրկյանում մարդու ձեռքի շարժումը որսալ ու դրան աձագանքել, բլա-բլա), կարևորն էն ա, որ նա կհաղթի նույնիսկ Արշակին: Դու խաղը սկսելուց առաջ արդեն պարտված ես, համակերպվիր էդ մտքի հետ:

    Եկեք ողջունենք չինգաչունգի նոր աստծուն:



    Հ.Գ. Գռեհիկ հումորներ անել չկա, ֆափ-մափ :
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.07.2012), Chuk (30.06.2012), John (30.06.2012), Moonwalker (01.07.2012), Ripsim (30.06.2012), Արէա (30.06.2012), Ռուֆուս (30.06.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թուղթ ու գիրն ու 21-րդ դարը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.01.2014, 05:27
  2. Թուղթ ու գիր
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 25.05.2011, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •