User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք

    Հայ հասարակությունը վերջին օրերին վկա է դարձել ներքաղաքական դաշտում աննախադեպ զարգացումների: Խոսքը նոր արմատական ընդդիմության՝ «ԷՄՆ» դաշինքի մասին է: Հիշեցնեմ, որ այս եռամիասնության մաս են կազմում հայտնի երգչուհի Էմմին, Միհրան անունով պարողը և Նադեժդա Սարգսյանը: «Մեր դիրքորոշումը հստակ է. ընդդիմանալ օտար ուժերի ազդեցությանը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա, թույլ չտալ, որ շահամոլ, ապազգային ու վավաշոտ տարրերը երկիրը տանեն դեպի կործանում, անխոնջ ու համառ պայքար մղել կեղծիքների, կոռուպցիայի ու մարմնավաճառության դեմ: Մեր նպատակին հասնելու համար մենք չենք խնայելու ոչ մի ջանք. հարյուր հազարանոց երթեր, շուրջօրյա նստացույց Հ1-ի շենքի առջև, դիմում-բողոք՝ ուղղված Հաագայի միջազգային դատարանին, բոյկոտ՝ բոլոր բջջային օպերատորների նկատմամբ: Անցնելու՛ ենք», բազմամարդ հանրահավաքի ժամանակ բեմահարթակից հայտարարեց Էմմին: «Սա պարզապես խայտառակություն է: Հարկավոր է վերջ տալ քաղաքական կամայականություններին ու ամենաթողությանը», մեր թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ նշեց Միհրանը: Նադեժդա Սարգսյանն, իր հերթին, ասաց, որ «Շատերը փորձում են շահարկել իմ ու Էմմիի միջև եղած ազգակցական կապը՝ մեզ մեղադրելով հովանավորչության մեջ: Սա բացահայտ սուտ է: Այդ մտքի հեղինակները դիտավորյալ կերպով խեղաթյուրում են ճշմարտությունը՝ աչք փակելով վերջին քվեարկության ժամանակ դիտարկված աղաղակող կեղծիքների, բացթողումների ու խախտումների վրա»: ԷՄՆ-ն մոտ օրերս պատրաստվում է հանդես գալու հայտարարությամբ: Մանրամասները՝ շուտով:
    Աղբյուր

    Քննարկե՞նք :
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010)

  3. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք

    Իդեաս գողացել են.. դատի եմ տալու!!!!!
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկե՞նք :
    Հենա քննարկում ենք, էլի

    http://www.akumb.am/showthread.php/5...82%D5%B5%D5%BF
    I may be paranoid but no android!

  5. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր

    Քննարկե՞նք :
    Աղբյուրը ճի՞շտ ա գրած

  6. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուրը ճի՞շտ ա գրած
    Ներողություն եմ խնդրում, սխալմամբ այլ հղում եմ դրել: Հոդվածը վերցված է «Մահ կամ Եվրատեսիլ» նորաստեղծ պարբերականի առաջին էջից:

    Անձամբ ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց էր նման կառույցի կարիքը զգում: Այսպիսի լուրջ ընդդիմությունով մենք շուտով կհասնենք մեր արժանապատիվ ապագային:
    DIXI
    carpe noctem

  7. #6
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն եմ խնդրում, սխալմամբ այլ հղում եմ դրել: Հոդվածը վերցված է «Մահ կամ Եվրատեսիլ» նորաստեղծ պարբերականի առաջին էջից:

    Անձամբ ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց էր նման կառույցի կարիքը զգում: Այսպիսի լուրջ ընդդիմությունով մենք շուտով կհասնենք մեր արժանապատիվ ապագային:
    Այո և այս ընդիմություն ակընհայտ առավելութոյւն ունի ներկա ընդիմությունից: Միրանը ավելի լավ է պարում քան Լևոնը, իսկ Էմմին հանրահավաքններին լավ կոռն ա`ասենք ոչ ռիվասրններին...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  2. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •