Ազգային ազատագրական պայքարը կարծես մտած լինի մեր բոլորիս հոգու մեջ: Մեր ժողովուրդը իր բավականին մեծ թվով թերությունների հետ միաժամանակ, ունի մի լավ բան խորը ազգայնական պայքարի ընդունակություն: Վերջին օրերին,կապված հայ-թուրքական փոխհարաբերությունների փոփոխություններով, կարծես թե նորից սրվում է հայ ժողովրդի ազգայնական հոգին: Դրա մասին են վկայում նորանոր ազգայնական կարճամետրաժ ֆիլմերի թողարկումը, ազգային երգերի տարածումը: Կարծես թե հենց ժողովուրդը զգում է փոփոխությունների քամին , որ շրջապատում է Հայաստանը բոլոր կողմերից: Սակայն այս ազտագրական քաջ ոգին կարծես թե կասկածի մեջ է ընկել, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Չգիտես թե ինչու որոշ աղբյուրներ կասկածի տակ են դնում Ղարաբաղյան հակամարտության դրդապատճառները: Մասնավորապես կարծիքներ կարելի է լսել, որ Ղարաբաղյան պատերազմը հենց կազմակերպվել էր ՀՀԾ-ին իշխանության բերելու համար: Եվ հիմա կարծես թե մամուլում, այլ աղբյուրներում նշվում է ինչ-որ զիջումների մասին: Եվ այս ֆոնի վրա կարծես թե ավելի է սրվում երկրում հոգեբանական մթնոլորտը: Եվ ես նույնիսկ չեմ պատկերացնում ինչ կարող է լինել Ղարաբաղի կամ վերջինիս կողքի տարածքների հանձման պարագայում: Քանզի և մեկը, և մյուսը ենթադրում է ազգային ազատագրական հոգու , հույսերի անկում:
Ահա ինչ շատ հետաքրքրիր է ինչպես եք դորք մտածում այս հարցերի շուրջ: Վերջի վերջո ուր ենք գնում: Եվ արդյոք մեր ազգային ազատագրական պայքարը դեռ շարունակվում է:

Եվ ես կխնդրեմ ձեզ ձեր կարծիքներն հայտնել ստորև ներկայացված կարճամետրաժ ֆիլմի մասին:

http://vkontakte.ru/video17538210_139713318