User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով ո՞վ է դիմել կեղծիքի:

Քվեարկողներ
98. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Էմմի և Միհրան

    16 16.33%
  • Եվա Ռիվաս

    21 21.43%
  • Երկուսն էլ

    33 33.67%
  • Կեղծիք չի եղել

    28 28.57%
Էջ 1 29-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 434 հատից

Թեմա: Եվրատեսիլային օֆֆթոփակույտ

  1. #1
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Եվրատեսիլային օֆֆթոփակույտ

    Հաշվի առնելով Եվրատեսիլի հետ կապված մոտակա օրերի կամ նույնիսկ ամսվա հույզերը` բացվում է ժամանակավոր «Եվրատեսիլային բամբասարան»:
    Խնդրեմ իրար կերեք, կշտացեք, ուրախացեք:
    Վերջին խմբագրող՝ Kita: 16.02.2010, 03:46:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.02.2010), Ariadna (16.02.2010), armuk (16.02.2010), Chuk (16.02.2010), tigrr (16.02.2010), VisTolog (16.02.2010), Yevuk (16.02.2010), Աթեիստ (16.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Լուսաբեր (16.02.2010), Ծով (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010), Տրիբուն (16.02.2010)

  3. #2
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    ԳՅՈՒՂԱՑԻ ՀԱՄԲՈՅԻ ՏՈՒՆԸ

    Եվրատեսիլը Հայաստանում նորից կրքեր է բորբոքել, ու բավական ուժեղ կրքեր: Երեւի ժամանակն է Եվրատեսիլն էլ հռչակել “մասոնական դավադրություն”, որի նպատակը հայության միասնականությունը կոտրելն է: Այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամներին, ամեն ինչի պատճառը Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանի մասնակցի ընտրությունն էր: Ինչպես հայտնի է, փետրվարի 14-ին տեղի ունեցած ընտրությամբ հաղթող հռչակվեց հայ հանդիսատեսին քիչ հայտնի Եվա Ռիվասը` մոր կողմից հայուհի Ռուսաստանից, որը մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան, հանդիսատեսին ներկայացել է Սայաթ-Նովայի “Թամամ աշխարհ պտուտ եկա” երգով, հետո հայտ ներկայացրել Եվրատեսիլին մասնակցելու համար եւ “Ծիրանի կորիզ” երգով դարձել հաղթող:

    Նրանից բացի, եւ գուցե ավելի, Եվրատեսիլ մրցույթի մասնակցի ընտրական մրցույթի հաղթողի հավակնորդ էին համարվում Էմմի եւ Միհրան զույգը, ինչպես նաեւ Ռազմիկ Ամյանը: Հենց նրանք էլ, հատկապես Էմմի եւ Միհրան զույգը, եւ մասնավորապես զույգի պրոդյուսեր, Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանը, դժգոհում են ընտրության արդարությունից, sms քվեարկության մեքենայություններից, կասկածում են, որ հայ հանդիսատեսը կարող էր իր “հարյուր տարվա ծանոթ” երգիչներին ավելի քիչ ձայն տալ, քան նոր ծանոթ մի երգչուհու: Իսկ այդ դժգոհության հիմքերից առանցքայինն էլ համարվում է թերեւս այն, որ Եվա Ռիվասին հովանավորում է Ռուսաստանի հայաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, ով մոտ հարաբերություն ունի Հայաստանի երրորդ եւ երկրորդ նախագահների հետ:

    Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված կրքերն ավանդույթ են Հայաստանի “եվրատեսլական” պատմության ընթացքում: Սկսած առաջին մասնակցի ընտրությունից` Անդրեից, մինչեւ մանկական երկու Եվրատեսիլների ընտրությունը (որոնցից մեկում, ի դեպ, հաղթեց հենց Նադեժդա Սարգսյանի հովանավորյալ Լուարա Հայրապետյանը, ու նրա հաղթանակի արդարությանն էլ կասկածողներ գտնվեցին), մինչեւ Եվա Ռիվաս, ու թերեւս Ռիվասից էլ հետո, ընտրության արդարությանը միշտ կասկածելու են, անկախ նրանից, թե իրականում ինչքան է կասկածը հիմնավոր, ինչքան են հիմնավոր կասկածողների փաստարկները: Երբ երկրում տոտալ կեղծիքի մթնոլորտ է, կեղծվում են բոլոր կարգի ու մակարդակի ընտրությունները, կեղծվում են արժեքները, կեղծվում է իրականությունը, Եվրատեսիլի մասնակցի ընտրությունը չի կարող մնալ դրանից անմասն: Համենայն դեպս, հանրային գիտակցությունը չի կարող կեղծիքի համատարած մթնոլորտում ի դեմս Եվրատեսիլի արդարության կղզյակ տեսնել, առավել եւս, որ այդ ոլորտում շոշափվում են մեծ փողեր, շոշափվում են իշխանության հետ մտերիմ մարդկանց անուններ: Իսկ հայաստանյան հասարակության շրջանում իշխանությունն ու կեղծիքը դարձել են հոմանիշներ, ու դա ոչ թե հասարակության սուբյեկտիվ ընկալումների արտահայտումն է, որոնք կարող են առանձին դեպքերում իսկապես լինել, այլ իշխանության երկար տարիների գործունեության օբյեկտիվ հետեւանքը:

    Այս դեպքում արդեն ցանկացած խնդրի մասնագիտական կողմ հայտնվում է երկրորդ պլանում, եւ առաջ է գալիս քաղաքական, ու թերեւս ամենից առաջ քաղաքակրթական կողմը: Թերեւս որեւէ մի երկրում, որտեղ որպես պետություն եւ հասարակություն հասել են արժեքային լուրջ ձեռքբերումների, Եվրատեսիլը վաղուց արդեն արժեք չէ, ու այդ պետություններում հասարակությանը նույնիսկ չի էլ հետաքրքրում, թե ով է գնալու Եվրատեսիլ: Պատահական չէ, որ վերջին մի քանի տարիներին Եվրատեսիլում հաղթող են դառնում եւ հաջողությունների են հասնում Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային պետությունների ներկայացուցիչները, հատկապես այն պետությունների, որտեղ վերնախավերը իրենց հասարակություններին մատուցելու այլ արժեքներ չեն կարողացել եւ չեն կարողանում ստեղծել, ու մնացել են “ազգային ազատագրական” տեսարանները:

    Երբ պետություններում եւ այնտեղ ապրող հասարակությունների մեջ կան ձեւավորված կամ ձեւավորվող արդիական արժեհամակարգեր, նաեւ երգիչ-երգչուհիների համար արդեն Եվրատեսիլը դառնում է բացարձակ ավելորդություն, որովհետեւ դա ոչ այլ ինչ է, քան պարզապես պետության` տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերության հաշվին “ռասկրուտկա” լինելու հնարավորություն: Բայց, մյուս կողմից, քանի որ Հայաստանը “տեսարանների” դարաշրջանում խորը “խցանված” երկիր է, ու այդ երկրում շատ մեծ է Եվրատեսիլի պահանջարկը երգիչ-երգչուհիների մոտ, ապա զարմանալի չի լինի, եթե ասենք պարզվի, որ պահանջարկի այդ մեծության պատճառով մեծանում են նաեւ երգիչ-երգչուհիների առաջարկները Եվրատեսիլի Հայաստանի “փայատեր” հանդիսացող Հանրային հեռուստաընկերությանը: Այդպիսով, տվյալ մասնակցի “ռասկրուտկան” այսպես ասած “ինքնածախսածածկվում” է: Դա ընդամենը մի շատ տեսական ենթադրություն է, որը կարծես թե այդքան էլ անհավանական չէ, նկատի ունենալով այն արժեքներն ու բարքերը, որ տիրում են Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում:

    Ընդ որում, պետք չէ բացառել, որ հաղթող մասնակիցը հաղթում է առանց որեւէ զարտուղի ճանապարհի, միանգամայն արդար կերպով, բայց, կրկին նկատի ունենալով Հայաստանում գերակա արժեքներն ու բարքերը, թերեւս շատ հավանական է, կամ անհավանական չէ, որ նույնիսկ արդարության համար Հայաստանում պետք է վճարել, գուցե ավելի շատ վճարել, քան կեղծիքի համար: Ի վերջո, այն հասարակություններում, ուր Եվրատեսիլի բեմն է արժեք կամ խնդիր կամ նպատակ կամ հանրային ուշադրության առարկա, այսինքն ուր տեսարաններն են թագավորում, ամեն բան` արդարություն լինի, թե կեղծիք, ապրանք է, որ իր գինն ունի:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.02.2010), Ariadna (16.02.2010), Farfalla (16.02.2010), Kuk (16.02.2010), PetrAni (17.02.2010), Արևածագ (16.02.2010), Տրիբուն (16.02.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Եթե Նադեժդան էնքան ձիշովկա լինի, որ Եվային դատի տա, աղջկա «կարիերայի» վրա վերջնականապես խաչ կքաշի
    I may be paranoid but no android!

  6. #4
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Մարտավարություն N1
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (16.02.2010)

  8. #5
    Ես աստղ չեմ ուզում Միքո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Գրառումներ
    480
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Նադեժդան էնքան ձիշովկա լինի, որ Եվային դատի տա, աղջկա «կարիերայի» վրա վերջնականապես խաչ կքաշի
    չէ հա, Հայաստանում էնքան երգիչ-երգչուհիներ կան, որ մենակ իրանք իրանց լսեն, եքա հանդիսատես կհավաքեն, մի խոսքով իրանք իրանցով
    Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (16.02.2010), Նաիրուհի (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Ձեր ձայնյ հաշվարկված չե, քանի որ Դուք սպարել եք տվյալ երգի ոգտին քվեարկուտյան սահմանաչապյ. Հ1-Եվրատեսիլ Հայաստան 2010
    Տեսեք Բիլայնից ինչ սմսա եկել, Եվայի օգտին էի քվեարկել հեսա օռանժի քարտը դնեմ տենամ սմս էկելա թե չէ

  11. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    2010 թ. փետրվարի 14-ին կայացավ 'Եվրատեսիլ-2010' հայաստանյան նախընտրական փուլը, որի իրավատերն է 'Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն' ՓԲԸ։ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որեւէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին եւ հեռուստադիտողներին։ Առաջին ալիքը դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ գերատեսչությունը ձեւավորի ժյուրիի կազմը, որի քվեարկության արդյունքում մասնակիցները զբաղեցրել են հետեւյալ տեղերը.

    1-ին տեղ՝ Էմմի եւ Միհրան 'Hey'
    2-րդ տեղ՝ Եվա Րիվաս 'Apricot Stone'
    3-րդ տեղ՝ Անի Արզումանյան 'The Mermaid Song'
    4-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան 'My Love'
    5-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան 'Countdown'
    6-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան 'We Must Believe'
    7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան 'Little Red Riding Hood'
    8-րդ տեղ՝ Another Story 'Այս ձմեռ'
    9-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան 'Infected Dreams'

    SMS քվեարկությունն իրականացրել է 'Ինտերմոբ' ընկերությունը՝ Vivacell, Beeline եւ Orange բջջային օպերատորների մասնակցությամբ։ Արդարության ապահովման նպատակով Grant Thornton Amyot LLC ընկերության կողմից նշանակվել էր աուդիտոր՝ Վլադիսլավ Մուրադյանը։ Ներկա էին եղել նաեւ գործընթացին հետեւելու ցանկություն հայտնած մրցույթի մասնակիցների ներկայացուցիչները. մասնավորապես՝ Եվա Րիվասի, Ռազմիկ Ամյանի, Էմիի եւ Միհրանի պատվիրակները։ SMS քվեարկության արդյունքները հետեւյալն են.

    1-ին տեղ՝ Եվա Րիվաս 'Apricot Stone'
    2-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան 'My Love'
    3-րդ տեղ՝ Էմմի եւ Միհրան 'Hey'
    4-րդ տեղ՝ Another Story 'Այս ձմեռ'
    5-րդ տեղ՝ Անի Արզումանյան 'The Mermaid Song'
    6-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան 'Infected Dreams'
    7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան 'Little Red Riding Hood'
    8-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան 'We Must Believe'
    9-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան 'Countdown'

    'Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն' ՓԲԸ բողոքներ է ստացել, որ SMS-քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ։ Առաջին ալիքն անմիջապես ուսումնասիրություններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին։ 'Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն' ՓԲԸ պատրաստ է իր ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին։
    Տեսնես "ժյուրին" էդ ինչի էր խոսքը մեկ արել Էմմիի համար? Լավ գոնե մի երկուսն էլ թող Ռազին բարձր միավոր տային: Բայց մի հատ փոքր հանգամանքում վրիպել էին ` մարդկանց գործոնը անտեսելով: Հաշվի առնելով էս փաստը, ակամայից հիշում եմ ժողովրդական հին ասացվածքը, որ գողը գողությունիցա խոսում... և այլն և այլն
    Հետաքրքիրա ապագա զոքանչի մտածելակերպը, ասում ա էդ ով էր, որ ոչ մեկ, ոչ երկու եկավ ու մեկ էլ հաղթեց: Հարցադրման հիմքը ճիշտա, բայց մոտեցումնա սխալ, առաջին հերթին մոռանումա, որ մարդիկ ընտրում են երգ, ոչ թե բեմի ստրուկ Եթե որևէ անհայտ մեկը, կարողա գա, մի քանի շաբաթում իր երգով հայտնվի top10-ի առաջին հորիզոնականում, որ իրա վերաբերմունքով, պահվածքով ու իր թիմի ճիշտ կազմակերպած PR-ով հաղթի, ուրեմն ով ես եղել դու, քո Էմմի-Բ կազմակերպությունը ու քո աղջիկը, որպես մասնագետներ, որպես պրոդյուսեր, որպես երգչուհի: Կարաս մի հատ մտաբերես աղջիկդ վերջին անգամ երբա հայտնվել top10-ի մեջ? Կարաս մտաբերես երբա միայնակ որևէ խելքը գլխին երգ կատարել? Վերջին քչից շատից հաջողված երգը Սուպեր Սաքոյի հետ էր, էն էլ նույն թեմատիկայով` "արի մոտս որ ես քեզ օ օ օ օ".. նման մի ֆռռիկ էլ Միհրանի հետ էիք ուզում անեիք: Վրաներդ վստահ լինեիք չէիք չամռվի էդ խեղճ տղուն իրա բան ու գործից կտրեիք բերեիք: Էն տղու հեչ մի մրգին էլ չի, ինքը իրանին վաղուցա հասել էս կյանքում, դուք եք որ պատեպատ եք ծեփվում ու չեք գտնում ձեզ: Էսօր մի հատ էլ լսեցի էդ համարը: Խեղճ Միհրանը ինչքան իրան կոտորի իրա խմբոց հանդերձ, որ աղջկադ ագռավի կղկղոցը չլսվեր? Էդ տեսակ ձայն սկի ԱԼՄ-ի ադամանդներից չէի լսել: Էմմի, եթե ուզում ես մի բանի հասնես էս կյանքում, էդ սիգարետդ ռադ արա, քեզ կարգին պրոդյուսեր ընտրի, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ պրոդյուսեր, մի հատ էդ էգոդ խորը թաքցրա, քիթդ իջացրա ու ԵՐԳԻ, ու նենց երգի, որ մարդկանց համար երգես, ոչ թե մորդ: Այ էն ժամանակ հանդիսատեսը քեզ կսիրի, որովհետև կտեսնի, որ իր համար ես երգում, եթե մի գործ հավեսով ես անում, արդյունքը անպայման կտեսնես` դրական առումով: Իսկ եթե մարդկանց պտի ԱԴԱԼԺԵՆԻ անես, քո երգով, ապա այ սենց չափալախներ կուտես քո սաղ ստեղծագործական կյանքում:
    Վերջին խմբագրող՝ ministr: 16.02.2010, 01:04:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.02.2010), Albus (16.02.2010), Annushka (17.02.2010), Chilly (16.02.2010), davidus (16.02.2010), Enigmatic (16.02.2010), Hripsimee (16.02.2010), Nareco (17.02.2010), Sona_Yar (16.02.2010), Tig (16.02.2010), tigrr (16.02.2010), Venus (17.02.2010), VisTolog (16.02.2010), Yevuk (17.02.2010), Աինի (16.02.2010), Աշխեն (16.02.2010), Լուսաբեր (16.02.2010), Նաիրուհի (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010), Տրիբուն (16.02.2010)

  13. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Ամոթ է, էլի, գոնե արժանապատվորեն պարտվել իմացեք...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.02.2010), armuk (16.02.2010), Gayl (16.02.2010), Sagittarius (16.02.2010), tigrr (16.02.2010), Yevuk (17.02.2010), Աինի (16.02.2010), Արևհատիկ (16.02.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամոթ է, էլի, գոնե արժանապատվորեն պարտվել իմացեք...
    Չէ իրանք մտածում են, թե էտ ոնց պատահեց որ նորեկը գերազանցեց ծեր գայլին, միայն չեն պատկերացնում, որ այդ ծեր գայլի ատամները թափված են ու շատ քչերն են համակրում Էմիին ու իրա մայրիկին:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Նաիրուհի (16.02.2010)

  17. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ իրանք մտածում են, թե էտ ոնց պատահեց որ նորեկը գերազանցեց ծեր գայլին, միայն չեն պատկերացնում, որ այդ ծեր գայլի ատամները թափված են ու շատ քչերն են համակրում Էմիին ու իրա մայրիկին:
    ու հետաքրքիրա, ո՞նց պատահեց վերջը


  18. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Բայց Էմմիի երգի մեջ լավ բաներ կան է, հաշվի չեք առնում:
    Եթե ուզում ես օկտավայի յոթը նոտաներից մի հատիկը լավ սովորես՝ լսում ես երգի տուները: Եթե արդեն պատրաստ ես երկու նոտա սովորել՝ լսում ես կրկներգը:
    Իսկ եթե ոչուբարով մի տեղ պաժառ ա, Էմմիի մեկումեջ գոռգռոցն ես հիշում օգտագործում:

  19. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsimee (16.02.2010), ministr (16.02.2010), My World My Space (16.02.2010), Venus (17.02.2010), Yellow Raven (16.02.2010), Yevuk (17.02.2010), zanazan (18.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Լուսաբեր (16.02.2010), Նաիրուհի (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010), Տրիբուն (16.02.2010), Ֆոտոն (16.02.2010)

  20. #12
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ու հետաքրքիրա, ո՞նց պատահեց վերջը
    Հնարավոր ա կեղծել են, իմ կարծիքով ճիշտ են արել, եթե ինքը չաներ ուրեմն Էմիի մայրիկն էր անելու, թեկուզ ինետի քվեարկությանը եթե նայենք կտեսնենք որ Ռիվասը առավելություն ունի, այս դեպքում ճիշտ արեց կեղծեց, եթե իհարկե կեղծեց:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (16.02.2010)

  22. #13
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Մի անգամ «բախտ է վիճակվել» Էմմիի մայրիկի հետ խոսել, մի քանի տարի առաջ: Ինքն ասաց, թե բոլորն էլ հերթով կգնան (բոլորի հերթն էլ կգա, է՞լի): Շատ հանգիստ էր, որ իր աղջիկը ուղղակի մասնակցում է, հնարավոր է հաղթի: Դա այն տարին էր, որ Էմմին մրցույթին մասնակցեց, բայց կարծես նախապես արդեն հայտնի էր, որ Սիրուշոն պիտի գնա: Ինչ-որ «ներքին ուժեր կան հայ էստրադա-հեռուստատեսային խմբակում», որոնք նախօրոք մասնակցին որոշում են:

    Սա իմ ենթադրությունն է, որ այս տարվա նախապայմանավորվածությունը Էմմիի գնալուն էր հակված: Իսկ Ռիվասի հայտնվելը անկանխատեսելի ելևէջներ ավելացրեց: Էմմիից ավելի ուժեղ մասնակցին քվեարկությունն ընտրեց: Ահա և ամբողջ շիլաշփոթը:
    Մեկ էլ, որ Էմմին, էլի մասնակիցներ Ռիվասի հետ հանդիպել են սրճարանում, կարծում եմ՝ դա էլ Ռիվասին ճնշելու, մրցույթից դուրս նետելու կամ հոգեպես ընկճելու նպատակ է հետապնդել:

    Ընդամենը իմ վարկածն է:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (16.02.2010)

  24. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    նոր վիդեոն նայեցի...... խնդալս եկավ, 3-4 հոգի մարդ էին հավաքվել ու Էմմի էին գոռում...
    արա, բայց իսկականից ամոթ ա էլի.... ում հարցնում եմ, բոլորը էդ աղջկա օգտին են քվեարկել.... էդ ոնց էղավ որ կեղծել են??? մենակ մեր տանից 7-8 ձայն Եվային ա գնացել, ընդամենը 1 ՍՄՍ տեղ չի հասել....
    դե թող իրանց մեջտեղից ճղեն....

    Հ.Գ. անկախ ինձնից մի երգ հիշեցի...

    Ай-ай-ай-ай-ай-ай убили негра,
    Убили негра, убилии,
    Ай-ай-ай-ай-ай-ай ни за что, ни про что,
    С*ки замочили....

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.02.2010), Chilly (16.02.2010), Gayl (16.02.2010), VisTolog (16.02.2010), Yevuk (17.02.2010)

  26. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    նոր վիդեոն նայեցի...... խնդալս եկավ, 3-4 հոգի մարդ էին հավաքվել ու Էմմի էին գոռում...
    Միտինգ են արե՞լ

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (16.02.2010)

Էջ 1 29-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •