Մի անգամ «բախտ է վիճակվել» Էմմիի մայրիկի հետ խոսել, մի քանի տարի առաջ: Ինքն ասաց, թե բոլորն էլ հերթով կգնան (բոլորի հերթն էլ կգա, է՞լի): Շատ հանգիստ էր, որ իր աղջիկը ուղղակի մասնակցում է, հնարավոր է հաղթի: Դա այն տարին էր, որ Էմմին մրցույթին մասնակցեց, բայց կարծես նախապես արդեն հայտնի էր, որ Սիրուշոն պիտի գնա: Ինչ-որ «ներքին ուժեր կան հայ էստրադա-հեռուստատեսային խմբակում», որոնք նախօրոք մասնակցին որոշում են:
Սա իմ ենթադրությունն է, որ այս տարվա նախապայմանավորվածությունը Էմմիի գնալուն էր հակված: Իսկ Ռիվասի հայտնվելը անկանխատեսելի ելևէջներ ավելացրեց: Էմմիից ավելի ուժեղ մասնակցին քվեարկությունն ընտրեց: Ահա և ամբողջ շիլաշփոթը:
Մեկ էլ, որ Էմմին, էլի մասնակիցներ Ռիվասի հետ հանդիպել են սրճարանում, կարծում եմ՝ դա էլ Ռիվասին ճնշելու, մրցույթից դուրս նետելու կամ հոգեպես ընկճելու նպատակ է հետապնդել:
Ընդամենը իմ վարկածն է:![]()
Էջանիշներ