User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով ո՞վ է դիմել կեղծիքի:

Քվեարկողներ
98. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Էմմի և Միհրան

    16 16.33%
  • Եվա Ռիվաս

    21 21.43%
  • Երկուսն էլ

    33 33.67%
  • Կեղծիք չի եղել

    28 28.57%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 434 հատից

Թեմա: Եվրատեսիլային օֆֆթոփակույտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլային օֆֆտոպանոց

    Էմմի. «Ես իմ հաղթանակը նվիրում եմ նրանց»
    Հիմնական մրցակցությունը Էմմի և Եվա Ռիվասի մեջև էր: Նշենք, որ թե կուլիսներում, թե ճաշարանում, և թե դահլիճում կարելի էր հանդիպել Եվա Ռիվասի թիմին` հիմնականում արական սեռի 15 և ավելի տարիք ունեցող մարդկանց, որոնք կրում էին «Եվրատեսիլ, Եվա Ռիվաս» գրությամբ շապիկներ:

    Նման շապիկ կրում էր նաև երգիչ Անդրեն, ով որոշել էր հենց նույն շապիկով ելույթ ունենալ: Ինչպես «Հետք»-ին փոխանցեց երգիչը, երբ ինքն էր գնում Եվրատեսիլ, իր կողքին շատ քիչ մարդ էր կանգնած, և ինքը հոգնել է քավոր-սանիկ հարաբերություններից: Իսկ թե ինչու է հենց Եվա Ռիվասի կողմից, նա ասաց, որ երգչուհու երգը գրել են այնպիսի կոմպոզիտորներ (Կարեն Կավալերյան և Արմեն Մարտիրոսյան), որոնց դեմ բոլորն անզոր են: Նշենք, որ դեռևս ապրիլին Անդրեն հայտարարել էր, որ «Եվրատեսիլ»-ում տեսնում է Եվա Ռիվասին: Նա նաև նշեց, որ Էմմին լավ երգչուհի է, Միհրանը` լավ պարող, բայց «անհամեմատելի են նրանց երգերը»: Անդրեի կարծիքով` Եվա Ռիվասը առնվազն երկրորդ կամ երրորդ տեղը կզբաղեցնի: Երգիչը Հայաստանը «Եվրատեսիլ»-ում նորից ներկայացնելու ցանկություն հայտնեց. «Իմ ուզած երգով կցանկանայի ներկայանալ մյուս կամ դրան հաջորդող տարում»,- նշեց Անդրեն:

    Երեկ ելույթ ունեցան նաև «Եվրատեսիլ»-ում Հայաստանն արդեն ներկայացրած մյուս մասնակիցները` Սիրուշոն, Ինգա և Անուշ Արշակյանները: Արշակյան քույրերը «Հետք»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք կցանկանային, որ «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացներին Էմմին և Միհրանը կամ Ռազմիկ Ամյանը. «Ինչու չէ` նաև Եվա Ռիվասը»:

    Երբ բոլոր մասնակիցները պարողների հետ բեմ բարձրացան` լսելու հաղթողի անունը, Եվա Ռիվասի հետ բեմ բարձրացան նաև երգի հեղինակները, պրոդյուսերը: Եվա Ռիվասի անունը լսելուց հետո Էմմին հեռացավ բեմից: Երկար ժամանակ նա դուրս չէր գալիս սենյակից: Էմիի երկրապագուները ուզում էին նրան տեսնել, բայց ոստիկանները թույլ չէին տալիս: Էմիի երկրպագուներից մի աղջիկ անգամ լաց էր լինում: Ոստիկանը նրան ասաց. «Աղջիկ ջան, թաղո՞ւմ է, որ լացում ես, բեր ես ստորագրեմ, գնա»:

    Էմմին դուրս եկավ սենյակից, և իր երկրպագուների հետ սկսեց «Հեյ-հեյ» երգել, իսկ դռնից այն կողմ` Եվա Ռիվասի ասուլիսն էր: Էմմին ասաց. «Ես իմ հաղթանակը նվիրում եմ նրանց»: Միհրանը նշեց, որ այլևս իրեն Հայաստանում չենք տեսնի. եթե անգամ Միհրանը գնա «Եվրատեսիլ», ապա չի ներկայացնի Հայաստանը:
    Ռազմիկ Ամյանը առանձանպես չէր տխրել, ուրախ-ուրախ երգեց և ուրախ-ուրախ էլ բեմից եկավ կուլիսներ:
    աղբյուր
    Чеширский КотЭ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.02.2010), davidus (16.02.2010), Enigmatic (16.02.2010), Hripsimee (16.02.2010), VisTolog (16.02.2010), Yellow Raven (16.02.2010), Yevuk (17.02.2010), Երկնային (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •