Eset հակավիրուսային ընկերությունը հայտնում է տարօրինակ համակարգչային որդի` Win32/Stuxnet-ի տարածման մասին, որը գրոհում է SCADA դասի ծրագրային լուծումների վրա, օրինակ` կառավարման համակարգերի, որոնք օգտագործվում են արդյունաբերություններում:
Վարակված համակարգիչների 90%-ը գտնվում են Իրանում և ԱՄՆ-ում: Բացատրել «որդի» այսպիսի աշխարհագրական տարածման պատճառը, մասնագետները միանշանակ չեն կարողանում:
Ավելի ճշմարտանման է այն տարբերակը, որ որդը նախատեսված է եղել կոնկրետ հարձակման համար, սակայն դուրս է եկել չարագործների ղեկավարումից և սկսել ակտիվ տարածվել: Ինչպես նշվում է, Win32/Stuxnet-ը նաև նշանավոր է նրանով, որ վնասատու կոդը օգտագործում է Windows-ի նախկինում անհայտ թերության մեջ:
Մասնագետների կարծիքով` մոտակա ժամանակներում կարելի է սպասել մեծ քանակությամբ վնասատու ծրագրերի, որոնք կօգտագործեն հենց այդ նույն խոցելիությունը: Իսկ հիմա Win32/Stuxnet-ն առաջին հերթին վտանգ է ներկայացնում մեծ արդյունաբերական ընկերությունների համար: «Որդը» չի կարող տարածվել ցանցով և տարածվել USB կրիչներով: Համակարգիչ ներխուժելուց հետո որդը ստուգում է ինտերնետի առկայությունը և ինֆորմացիան ուղարկում է հեռակա սերվերին:
աղբյուր
Էջանիշներ