Քրեկաան օրենսգրքի հոդված 20-ի համաձայն` հանցագործությունների համակցություն է համարվում`
1. Սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.
2. Այնպիսի մեկ գործողությունը/անգործությունը, որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:
Նախկին քրեական օրենսգրքում հանցագործությունների համակցության հասկացությունը տրված չէր, սակայն հոդված 37-ը, մի քանի հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելու հարցը կարգավորելով անուղղակիորեն շոշափում էր հանցագործությունների համակցության էությունը:
Քրեկան իրավունքի գիտությունը հանցագործությունների համակցույթւոնը բաժանում է.
1. Իրականի` ռեալ,
2. Իդեալականի:
Իրական համակցության դեպքում անձը կատարում է երկու կամ ավելի հանցագործություններ առանձին գործողություններով կամ անգործություններով: Օրինակ` առողջությանը հասցնում է միջին ծանրության վնաս, իսկ հետո կատարում է կողոպուտ: Իրական համակցության ժամանակ, որպես կանոն, երկու արարքների միջև առկա է ժամանակահատվածը, որը կարող է և շատ կարճ լինել: Այս չափանիշով որոշվում է, թե այդ հանցագործություններից որն է կատարվել առաջինը: Հնարավոր է սակայն իրավիճակ, որը միևնույն ժամանակ կատարվի երկու կամ ավելի այնպիսի հանցանք, որոնց միջև ժամանակ չի անցնում: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքերում, երբ կատարվող հանցանքներից որևէ մեկը կամ երկուսն էլ տևող հանցագոևծություններ են: Օրինակ` դասալքության ընթացքում ապօրինի զենք է պահվում: Այդ դեպքում գործ ունենք իրավական համակցության հետ:
Ինչպե սև կրկնակիությունը, իրական համակցությունը, հանդիսանալով բազմակիության տեսակ կարող է գոյություն ունենալ միայն այնպիսի հանցագորոծությունների առկայությամբ, որոնց նկատմամբ պահպանվում են քրեաիրավական հետևանքները: Այդ իսկ առումով, իրական համակցությւոնը բացակայում է, եթե նախկինում կատարած հանցագործության համար անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Իրական համակցության մեջ կարող են մտնել ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցագործությունները: Իրական համակցությւոն են նաև այն դեպքերը, երբ անձը հանցագործություններից մեկին մասնակցում է որպես կատարող, մյուսին` որպես դրդիչ, կազմակերպիչ կամ օժանդակող: Նման դեպքերում արարքը որակելիս պետք է ցույց տալ հանցագործության ավարտված չլինելը կամ հանցագործությանը որպես հանցակից մասնակից լինելը, որպեսզի պատիժը նշանակելիս դատարանը կիրառի այն կանոնները, որոնք վերաբերում են չավարտված հանցագործությանը կամ հանցակցությանը: Հարկ է նշել նաև, որ իրական հանցակցությւոն կարող են կազմել քրեական օրենսգրքի ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր հոդվածներով նախատեսված թե’ միաբնույթ, թե’ տարաբնույթ հանցագործությունները: Բացի այդ, օրենքով նախատեսված դեպքերում իրական համակցությունը կարող է կրկնակիություն հանդիսանալ:
Իդեալական համակցությունը բնութագրվում է մեկ արարքի կատարմամբ, որով վնասվում են տարբեր օրենքներ և առաջանումե ն տարբեր հետևանքներ: Այդ հետևանքներից յուրաքանչյուրը պետք է հանդիսանա քրեական օրենսգրքով նախատեսված առանձին հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ, այլ ոչ թե կազմի ընդհանուրի և մասի հարաբերակցություն: Այսպես, հղի կնոջ սպանության ժամանակ առկա է երկու օբյեկտի վնաս հասցնելը. Ուրիշին կյանքից զրկելը և հղիության ընդհատումը, որը առողջությանը ծանր վնաս հասցնելու` հոդված 112, հատկանիշներից է, սակայն օրենքում այդ արարքը դիտվում է իբրև մեկ հանցագործություն և համակցության մասին խոսք լինել չի կարող: Այլ կերպ ասած` իդեալական համակցության դեպքում մեկ արարքով կատարվում է քր. Օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մեկից ավելի հանցանք:
Իդելական համակցությունը չի ընդգրկվում մեկ քրեաիրավական նորմով. Չնայած կատարվածը թեկուզև մեկ արարք է, բայց պարունակում է երկու ինքնուրույն հանցակազմ: Օրինակ` անձը կեղծ փաստաթույղթ է ներկայացնում նպաստ ստանալու համար, տունը հրդեհում է` գույքը ոչնչացնելու նպատակով, որով մահ է պատճառում մեկ ուրիշին: Առաջին օրինակում առկա են կեղծ փաստաթուղթ օգտագործելու և խարդախության հանցակազմերը, իսկ երկրորդում` գույքի դիտավորյալ ոչնչացման և սպանության կամ մեկ ուրիշին անզգուշությամբ կյանքից զրկելու հանցակազմերը:
Պետք է իմանալ նաև, որ, ի տարբերություն իրական համակցության, իդեալական համակցություն կարող են կազմել միայն քր. օրենքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցանքները: Ընդ որում, իդեալական համակցությունը երբեք չի կարող կրկնակիություն համարվել:
Հարկ է նշել, որ հանցագործությունների համակցությունն առկա է այն դեպքում, երբ անձը կատարված երկու հանցանքներից ոչ մեկի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել, ինչպես և իրականը, իդելական համակցությունը համարվում է հանցագործությունների բազմակիության տեսակ:Այդ իսկ պատճառով էլ օրենքը միատեսակ մոտեցում է դրսևորում երկուսին էլ` հատկապես պատիժ նշանակելու կանոնները սահմանելիս, իսկ քրեական օրենսգրքի հոդված 20-ի երկրորդ մասում սահմանված դրույթը վերաբերում է համակցության երկու տեսակի հավասարապես. «Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով»:
Հանցագործությունների համակցությունը պետ է տարբերել կրկնակիությունից: Հանցագործությունների համակցության մեջ կարող են մտնել միայն այն հանցագորոծությունները, որոնց համար անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ կրկնակիությունը կարող է լինել նաև դատվածության հետ կապված: Բացի այդ, հանցագործությունների համակցության մեջ կարող են մտնել ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ կատարվող հանցագործությունները, մինչդեռ կրկնակիություն են կազմում միայն դիտավորությամբ կատարվող հանցանքները: Վերջապես, համակցության մեջ կարող են մտնել տարբեր հոդվածներով նախատեսված տարաբնույթ հանցագործություններ, մինչդեռ կրկնակիություն են կազմում Հ.Հ. քր. օրենսգրքի միևնույն հոդվածով, կամ տարբեր հոդվածներով նախատեսված միաբնույթ հանցագործությունները:
Հանցագործությունների բազմակիության հաջորդ տեսակը ռեցիդիվն է:


Շարունակելի.