ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Ժող ջան ինձ հարկավոր ա իրավագիտության ռեֆերատ, ինչ թեմա ուզում ա լինի, մի 10-12 էջ
Շատ շնորհակալ կլնեմ![]()
Վերջին խմբագրող՝ masivec: 05.11.2009, 21:05:
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Հլը ստի նայի:
Գնա իրավաբանության մասին հայերեն նյութեր կան:
Հանցագործությունների բազմակիություն
Հանցագործությունների բազմակիության հասկացությունը
Կյանքում պատահում են դեպքեր, երբ անձը կատարում է մի քանի հանցագործություն: Նման վիճակը պետք է ստանա իր քրեաիրավական գնահատականը` կապված այդ դեպքերի որակման և պատիժ նշանակելու առանձնահատկությունների հետ:
Հանցագործությունների բազմակիություն ասելով պետք է հասկանալ այն դեպքերը, երբ անձը մեկ քամ մի քանի արարքներով կատարում է երկու կամ ավելի հանցանք:
Առաջին հերթին հանցագործությունների բազմակիությունը պետք է սահմանազատել առանձին պարզ հանցագործություններից և այն հանցագործություններից, որոնք քրեական իրավունքի տեսության մեջ կոչվում են բարդ: Առանձին պարզ հանցագործությունը կատարվում է մեկ հանցավոր արարքով, մեղքի մեկ ձևով, պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի մեկ հոդվածով կամ դրա մասով:
Առանձին բարդ հանցագործությունը նույնպես պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է մեկ հոդվածով, սակայն նրա օբյեկտիվ կողմը ձևավորվում է որոշակի բարդություններով` մի քանի արարքներով, մի քանի հանցավոր հետևանքներով և այլն: Բարդ հանցագործություններում կարող է բարդեցված լինել նաև սուբյեկտիվ կողմը, որը դրսևորվում է մեղքի երկու ձևով: Հաճախ պրակտիկայում բարդ հանցագործության որակումը դժվարություն է առաջացնում: Այդ իսկ պատճառով քրեական իրավունքի գիտությունը մշակել է բարդ , բայց մեկ հանցագործություն համարվող արարքների տեսակները և դրանց որակման առանձնահատկությունները: Դրանք են`
1. Շարունակվող հանցագործություն, որը կատարվում է նույնատիպ մի քանի արարքներով, որոնք ուղղված են նույն օբյեկտին և միավորված են միասնական դիտավորությամբ: Օրինակ` հանցավորը ցանկանում է գողանալ բնակարանի ամբողջ գույքը, սակայն իր վերջնական նպատակին հասնում է գույքը մաս-մաս, մի քանի անգամ տեղափոխելով: Նշված օրինակում հանցագործությունն ավարտվում է, երբ հանցավորը տիրանում է ամբողջ գույքին և հնարավորություն է ունենում այն տնօրինել կամ օգտագործել: Թեև շարունակվող հանցագործության բաղկացուցիչ մասը հանդիսացող առանձին արարքներից յուրաքանչյուրն ինքնուրույն հանցակազմ է պարունակում, այնուամենայնիվ դրանք ինքնուրույն չեն որակվում և ամբողջ կատարվածը գնահատվում է իբրև մեկ հանցագործություն: Եթե հանցավորն իր կամքից անկախ հանգամանքներով չի հասնում իր վերջնական նպատակին, արարքը որակվում է որպես մտադրված հանցագործության փորձ: Բերված օրինակում եթե հանցավորը չկարողանա գողանալ բնակարանի ամբողջ գույքը, նրա արարքը կորակվի որպես գողության փորձ բնակարանի ամբողջ գույքի արժեքի չափով:
Շարունակվող հանցագործության դեպքում կատարված արարքները պետք է լինեն նույնատիպ: Սակայն եթե նույն հանցագործության օբյեկտիվ կողմը կազմում են փաստական հատկանիշներով տարբեր արարքներ, օրինակ` սպառողներին խաբելը թերահաշվելու , թերաչափելու, թերակշռելու միջոցներով, այդ արարքների երկու կամ ավելի անգամ կատարելը միասնական դիտավորությամբ նույնպես շարունակվող հանցագործություն է:
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում այն դեպքերը, երբ միասնական դիտավորությամբ կատարվում է, օրինակ, առանձնապես խոշոր չափի հափշտակություն տարբեր եղանակներով` գողություն, կողոպուտ, ավազակություն: Եթե այդ արարքները որակենք առանձին-առանձին տարբեր հոդվածներով, ապա հանցավորի վիճակը ոչ արդարացի կփեփևանա, քանի որ յուրաքանչյուր հափշտակման դեպքում չափը հնարավոր է, որ առանձնապես խոշոր չլինի: Մեր կարծիքով արարքը նման դեպքում պետք է դիտել շարունակվող հանցագործություն և այն որակել նկատի ունենալով անձի դիտավորությունը` կատարված արարքներից ամենավտանգավորը նախատեսող հոդվածով:
Որպես կանոն, շարունակվող հանցագործության ժամանակ կատարված արարքների միջև ընկած ժամանակը կարճ է լինում` ժամեր, օրեր, սակայն հնարավոր են դեպքեր, երբ այն ավելի երկար տևի, օրինակ` հանցավորը սպասում է հարմար պահի կամ իրադրության` իր հանցավոր նպատակը վերջնականապես իրագործելու համար:
2. Տևող հանցագործություն, որի տակ քրեական իրավունքի գիտության մեջ հասկանում են այն արարքը ` գործողությունը կամ անգործությունը, որը դրսևորվում է հանրորեն վտանգավոր գործողության կամ անգործության տևական անընդմեջ կատարմամբ:
Տևող հանցագործությունը սկսվում է հանցանքի կատարումով և ավարտվում հանցավորի գործողության` մեղայականով ներկայանալը, կամ իրավապահ մարմինների միջամտության` հանցավորին ձերբակալելը, կամ այլ հանգամանքների, օրինակ` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում` զինվուրական ծառայության ենթակա լինելու սահմանված առավելագույն տարիքը լրանալու հետևանքով:
Այդպիսի հանցագործություններ են նախատեսված քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում: Օրինակ` թմրամիջոց կամ զենք պահելը, իսկական զինվորական ծառայությունից խուսափելը, դասալքությունը և այլն:
Տևող հանցագործությունը շարունակվողից տարբերվում է նրանով, որ այն կատարվում է մեկ արարքով և տևում է երկար ժամանակ:
Շարունակվող և տևող հանցագործությունների պարզումն ունի նաև կարևոր պրակտիկ նշանակությունհատկապես քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները կամ համաներում կիրառելիս: Եթե այդ հանցագործությունները չեն ավարտվել` չի կատարվել վերջին արարքը, հանցավորը չի ներկայացել մեղայականով, կամ հանցագործին իրավապահ մարմինները չեն ենթարկել քրեադատավարական հարկադրանքի, ապա վաղեմության ժամկետ կամ համաներում չի կիրառվում:
Քրեական իրավունքի գիտությանը հայտնի են բարդ հանցագործության նաև այլ տեսակներ` 1. բաղկակցական հանցագործություններ, որոնք բաղկացած են երկու կամ ավելի գործողություններից, օրինակ` բռնաբարության հետ զուգորդված սպանության ժամանակ մեկ հանցակազմում դրսևորվում է երկու արարք. սպանություն և բռնաբարություն, 2. հանցագործություններ երկընտրելի գործողություններով` անգործությամբ, օրինակ` զանգվածային հանցագործությունների հանցակազմն առաջանում է հոդվածի դիսպոզիցիայում թվարկված արարքներից մեկն ու մեկի` ջարդեր, հրկիզումներ, գույքի ոչնչացում և այլնի կատարմամբ, 3. հանցագործություններ, որոնք կատարվում են մեղքի երկու ձևով, օրինակ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել ե տուժողի մահ:
Շարունակելի.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բազմակիության աոանձնահատկությունը և նշված բարդ հանցագործություններից սահմանազատման հիմնական հատկանիշն այն է, որ բազմակիության դեպքում մեկ անձ կատարում է երկու կամ ավելի հանցագործություններ: Բացի այդ, հանցագործությունների բազմակիությունն ունի ևս մի շարք առանձնահատկություններ, որոնք հանգում են հետևյալին`
1. Անձի կատարած յուրաքանչյուր արարք պետք է հանցագործություն հանդիսանա: Բազմակիությունը բացակայում է, եթե կատարված երկու արարքներից մեկը ոչ թե հանցագործություն է, այլ ուրիշ իրավախախտում:
2. Բազմակիության մեջ ընդգրկված ահնցագործություններից յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հանցակազմ պարունակի: Բազմակիության մեջ կարող են ընդգրկվել ինչպես առանձին պարզ, այնպես էլ առանձին բարդ հանցագործություններ: Բացի այդ, բազմակիությունը կարող է կազմավորվել ինչպես առանձին ավարտված հանցագործություններից, այնպես էլ հանցագործությունների նախապատչաստությունից և հանցափորձից: Հանացագործությունների բազմակիության բաղկացուցիչ տարր կարող են հանդիսանալ ոչ միայն կատարողի, այլև կազմակերպչի, դրդիչի, օժանդակողի արարքները: Այսպես, հանցագործությունների բազմակիությունն առկա է նաև այն ժամանակ, երբ անձը մի դեպքում հանդես է գալիս որպես գողության կատարում, իսկ մյուսում` օժանդակող:
3. Բազմակիությունը բացակայում է այն դեպքում, երբ կատարված երկու արարքներից մեկի կապակցությամբ առկա են քրեաիրավական հետևանքները բացառող հանգամանքներ: Մասնավորապես երբ` ա. Անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից քրեական օրենսգրքով սահմանված կարգով: բ. Հանվել կամ մարվել դատվածությունը:
Ամփոփելով ասվածը` կարելի է տալ հանցագործությունների բազմակիության հետևյալ հասկացությունը` հանցագործությունների բազմակիություն է հանդիսանում միևնույն անձի կողմից երկու կամ ավելի ինքնուրույն հանցակազմ պարունակող արարքների կատարումը, եթե դրանց համար չեն անցել քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, կամ չի մարվել կամ հանվել դատվածությունը:
Բազմակիության տեսակները
Ժամանակակից քրեական իրավունքի գիտությանը հայտնի են հանցագործությունների բազմակիության հետևյալ տեսակները.
1. կրիկնակիություն
2. համակցություն
3. ռեցիդիվ
Հ.Հ. քրեական օրենսգրքում կատարվում են հանցագործությունների համակցության ` հոդված 20, հանցագործությունների կրկնակիության` հոդված 21, և հանցագործությունների ռեցիդիվի` հոդված 22, հարցերը:
Քրեական օրենսգրքի հոդված 21-ի առաջին մասի համաձայն` հանցագործությունների կրկնակիություն է համարվում քրեական օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը: Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն` քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը կրկնակի է համարվում միայն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
Որպես կանոն, հանցագործությունների կրկնակիությունն առկա է միևնույն հոդվածով նախատեսված հանցանքների կատարման դեպքում:
Բացառիկ դեպքերում կրկնակիություն է համարվում քր. Օր.-ի տարբեր հոդվածներով նախատեսված, սակայն միաբնույթ հանցանքների կատարումը:
Գործող քրեական օրենսգրքում ավելի հաճախ նախատեսված է նույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված հանցագործությունների կրկնակիությունը, որը ենթադրում է նույն արարքի կատարումը երկու կամ ավելի անգամ: Նշված հանգամանքն օրենքում ձևակերպված է մի քանի ձևով`
1. Ուղղակի նշված է կրկնակիությունը, օրինակ` կաշառք ստանալը կրկին անգամ` հոված 331-ի 3-րդ մասի 4-րդ կետ:
2. Որպես ծանրացնող հանգամանք է համարվում նախկինում նույն հանցանքի կատարումը, օրինակ` հոդված 104-ի 15-րդ կետը` սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում:
3. Կրկնակիության յուրահատուկ տեսակ է հանցանքը որպես արհեստ կատարելը, որը քրեական օրենսգրքի հոդված 63-ի առաջին մասի առաջին կետի համաձայն քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքն է:
Ինչ վերաբերում է տարբեր հոդվածներով նախատեսված, բայց միաբնույթ հանցագործությունը կրկնակիությունը, ապա դրա պարզ օրինակ է քրեական օրենսգրքի հոդված 175-ով սահմանված գույքի կրկին անգամ կատարված հափշտակման հասկացությունը, որով հափշտակությունը համարվում է կրկին անգամ կատարված, եթե այն կատարվել է այնպիսի անձի կողմից, որը նախկինում կատարել է հոդվածներում թվարկված հանցագործություններից` գողություն, կողոպուտ, շորթում և այլն, որևէ մեկը: Այսպես` գողությունը կհամարվի կրկին անգամ կատարված ոչ միայն այն դեպքում, երբ անձը նախկինում գողություն է կատարել, այլև երբ անձը նախկինում կատարել է, ասենք, կողոպուտ կամ խարդախություն: Ընդ որում, նշանակություն չունի, թե նախկինում կատարված հանցանքը որ փուլում է կատարվել կամ անձը դրան ինչպես է մասնակցել: Հանցանքը կհամարվի կրկին անգամ կատարված նաև այն դեպքում, եթե անձը նախկին հանցագործությանը մասնակցել է որպես հանցակից, կամ էլ նախկին հանցագործությունը խափանվել է նախապատրաստության կամ էլ հանցափորձի փուլում: Պետք է նշել, սակայն, որ վերը նշված դեպքերում հանցագործությունների որակումը յուրահատկություն ունի: Այսպես, եթե կատարված երկու հանցանքները նախատեսված են միևնույն հոդվածով, ապա նախկին հանցանքն ինքնուրույն չի որակվում: Օրինակ` նախկինում գողություն արած անձի կողմից գողություն կատարելը որակվում է միայն որպես կրկին անգամ կատարված գողույթուն` Հատուկ մասի հոդվածի համապատասխան մասով:
Բայց եթե նախկինում կատարած հանցանքը նախատեսված է այլ հոդվածով կամ եթե անձը դրան մասնակցել է որպես հանցակից, կամ նախկին հանցագործությունը ավարտին չի հասել, ապա այն պետք է ինքնուրույն որակվի: Այսպես, եթե գողություն է կատարել նախկինում խարդախություն կատարած անձը, ապա արարքը պետք է որակվի որպես խարդախություն և կրկին անգամ կատարված գողույթուն: Կամ եթե անձը նախկինում կատարել է գողության փորձ, հետո ավարտված գողություն, ապա արարքը պետք է որակվի որպես գողության փորձ և որպես կրկին անգամ կատարված գողություն: Եթե հանցափորձի փուլում խափանվել է կատարված երկու գողություններից երկրորդը, ապա արարքը պետք է որակվի որպես գողություն և որպես կրկին անգամ կատարված գողության փորձ: Փաստորեն նման դեպքերում արարքը որակվում է ինչպես համակցությամբ, այնպես էլ կրկնակիությամբ:
Այսպիսով, կարելի է առանձնացնել կրկնակիության հետևյալ երկու տեսակները`
1. Միևնույն հանցագործությունների կրկնակիություն,
2. Համասեռ հանցագործությւոնների կրկնակիույթուն
Կրկնակիությունը բացակայում է, եթե`
1. Առկա է շարունակվող հանցագործությունը, որը բաղկացած է միասնական հանցավոր մտադրությամբ միավորված երկու կամ ավելի արարքներից` հոդված 21-ի երկրորդ մաս:
2. Նախկինում կատարած հանցագործության համար անձը օրենքով սահմանված կարգով ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:
3. Նախկինում կատարած հանցագործության համար դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարվել կամ հանվել է` քրեական օրենսգրքի հոդված 84-ի չորրորդ և վեցերորդ մասեր: Օրինակ` նախկինում անձը կատարել է խարդախություն, հետո` գողություն: Եթե խարդախության համար անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը` քրեական օրենսգրքի հոդված 75, անձը դրա համար չի ենթարկվի քրեական պատասխանատվության, և գողությունը չի համարվի կրկին անգամ կատարված: Նույնը վերաբերվում է դատվածությանը. Եթե անձը խարդախության համար դատապարտվել է, սակայն դատվածությունը մարվել կամ հանվել է, գողությւոնը կրկնակի համարվել չի կարող:
Հարկ է նշել, որ կրկնակիությունը կարող է լինել դատվածության հետ չկապված կամ կապված: Դատվածության հետ չկապված կրկնակիությունն առկա է, երբ հանցանքը կատարում է նախկինում կատարած հանցանքի համար դատապարտված անձը: Դատվածության հետ կապված կրկնակիության դեպքում հանցանք է կատարում նախկինում կատարած հանցանքի համար դատապարտված անձը, որի դատվածությունը մարված կամ հանված չէ:
Շարունակելի.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ժողովուրդ ինձ Ձեռնարկության ֆինանսական հարաբերությունն և ֆինանսների դերը ու ֆունկցիան ձեռնարկության մեջ թեմայով ռեֆերատ ա պետք ով կարողանա օգնել շատ շնորհակալ կլինեմ
ժող կլիմայի գլոբալ փոփոխություններ. մարդածին ազդեցություն, թե բնական փոփոխություններ թեմայով նյութ ա պետք, նախապես մերսի
ժող ջան ինձ հարկաոր է <<հատուկ կրթության պատմական զարգացումը>> թեմայով ռեֆերատ ով կարող է օգնել ??

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ